Changes
/* Սպասում */
֊Երիտասարդ աղջկայ համար միայնակ մնալը սարսափելի է։ Միայն Միեկոն կարող է բուժել իր ներսը։ Մենք չենք կարող դա անել նրա փոխարէն։
֊Համաձայն եմ,֊հառաչեց տատը։
Միեկոն զսպեց յուզմունքը։ Նա իր տատին ու պապին նոյնպէս տխրեցրել էր։
Առաւօտեան եկաւ բժիշկը։ Նա զարմացած էր Միեկոյի փոփոխութեամբ։
֊Աստուա՜ծ, դու այլեւս այն հիւանդ աղջիկը չես, ով ժամանել էր օգոստոսին։ Աւանի սնունդն օգնել է քեզ,֊Նա թեքուեց դէպի Միեկոն,֊Բայց ինձ դուր չի գալիս այդ մռայլ դէմքը։ Մի փոքր ուրախութիւնը կօգնի քեզ դառնալ չքնաղ երիտասարդ օրիօրդ։
Միեկոն կարմրեց եւ փորձեց մի փոքր ժպտալ։
֊այդպէս լաւ է,֊ասաց բժիշկը, դիպչելով նրա ձեռքին եւ շարժելով մատները,֊այժմ դու կը կարողանաս նկարել եւ գրել, մարզելով մկաններդ։
֊նա լա՞ւ է,֊հարցրեց տատը խոհանոցից դուրս գալով,֊կարո՞ղ է նա վերադառնալ դպրոց։
Բժիշկը գլխով արեց եւ պատրաստուեց գնալուն։
Միեկոն յուզուած նայում էր նրանց․
֊ես այլեւս չեմ վերադառնայ հետ։
֊ Երբեքը երկար, երկար ժամանակ է,֊ասաց բժիշկը,-Դու խելացի ես, Միեկո, եւ կալիգրաֆիայի տաղանդ ունես։ Այն չի զարգանայ եթէ դու նստես տանն ու թթուես։
֊ոչ ոք չի տեսնում իմ միտքը,֊Միեկոյի ձայնը դողում էր,-նրանք տեսնում են իմ տգեղ ձեռքը։ Եւ ես չեմ թթուում։
-Ես չգիտեմ, թէ ինչ անեմ նրա հետ,֊անյոյսօրէն ասաց տատը։
երբ բժիշկը խօսեց նրա ձայնը խիստ էր։
-միեկո, դու կարող ես լինել կոպիտ մարդ քո ողջ կեանքում, բայց դու այդպէս վնասում ես միայն քեզ եւ քո ընտանիքին։ Ատելութիւնը կաճի քո սրտում, ինչպէս մոլախոտ, եւ այնտեղ չի մնայ սենեակ գեղեցկութեան եւ սիրոյ համար։
- Ինձ չի հետաքրքրում,-գոռաց Միեկոն սենեակից դուրս վազելով։
արցունքներն հոսում էին նրա աչքերից, նա վազեց աւանից դուրս եւ մագլցեց սարը։ Քանի գնում էր, ճանապարհը դառնում էր քարքարոտ եւ խոտածածկ։ Միեկոն չէր կանգնում, նա ցանկանում էր հասնել գագաթին։ Քրտնած եւ յոգնած, նա կանգնեց եւ իր մատները սառը ջրի մէջ մտցրեց։
Օդը սառն էր եւ չոր ինչպէս չորացած բրինձ։ Միեկոն գլուխը դրեց խոտերին, լսելով միջատների եւ ջրի կաթիլների ձայնը։
Յանկարծ խշխշոց լսուեց։
Դա տարօրինակ ձայն էր՝ իրենից ոչ հեռու։ Միեկոն յիշեց պատմութիւնները, որ ինքը լսել էր կարմիր դէմքով Թենգուի մասին, հրէշ որն ապրում էր սարերում։ ասուում էր, որ նա ունի թեւեր եւ մեծ ճանկեր եւ երկար, շատ երկար քիթ։ նա չար երեխաներին տանում է իր քարանձաւը եւ նրանց այլեւս ոչ ոք չի տեսնում։
Եթէ դա ճիշտ է, Միեկոն մտածեց, ուրեմն Թենգուն իրեն հաստատ կը տանէր։ Նա սկսեց մտածել, որ միգուցէ ինքը շատ վատ աղջիկ է եղել։ Միեկոն հաշուեց վատ բաները՝ նա նեղացրեց իր տատիկ պապիկին, մնաց տանը եւ չգնաց դպրոց, կոպիտ խօսեց բժշկի հետ, ատում էր բոլորին եւ նոյնիսկ տանը ո՛չ նկարում էր, ո՛չ գրում։ Դա արդէն շատ էր։
Միեկոն պահեց իր շունչն ու լսեց։
Ձայնը նորից լսուեց, այն կարծես թեւերի սօսափիւն լինէր։ Նա վախեցաւ եւ արագ իջաւ ներքեւ մշուշոտ ճանապարհով այնքան արագ, ինչքան իր ոտքերը կարող էին գնալ։
==Յոշի==