Changes
# Ինչի՞ է հավասար հասարակածային կետերի արագությունը մետրերով՝ Երկրի օրական պտույտի ժամանակ։
# *Իսկ ինչպիսի՞ն է հիշյալ արագությունը ձեր բնակավայրի համար (վերջինիս աշխարհագրական լայնությունը վերցնել քարտեզից), այն հաշվելու համար կառուցելով գծագիր օգտվեցեք եռանկյունաչափությունից։</small>
==ԳԼՈՒԽ II։ ԱՐԵԳԱԿԻ ՏԱՐԵԿԱՆ ՇՐՋԱՊՏՈՒՅՏԸ ԵՎ ԵՐԿՐԻ ՇԱՐԺՈՒՄԸ ԺԱՄԱՆԱԿԻ ԵՎ ԱՇԽԱՐՀԱԳՐԱԿԱՆ ԿՈՈՐԴԻՆԱՏՆԵՐԻ ՈՐՈՇԵԼԸ==
===ԱՐԵԳԱԿԻ ՏԱՐԵԿԱՆ ՇՐՋԱՊՏՈՒՅՏԸ===
§ 28. ԱՐԵԳԱԿԻ ԿԵՍՕՐՅԱ ԲԱՐՁՐՈՒԹՅԱՆ ԵՎ ԱՍՏՂԱՅԻՆ ԵՐԿՆՔԻ ՏԵՍՔԻ ՏԱՐԵԿԱՆ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ։ Յուրաքանչյուրին լավ հայտնի է, որ կեսօրին Արեգակի բարձրությունը հորիզոնից, այսինքն՝ նրա բարձրությունը վերին կուլմինացիայում, տարվա ընթացքում փոփոխության է ենթարկվում։ Ամռանը կեսօրին Արեգակը բարձրանում է շատ բարձր, ամենաբարձր դիրքում նա լինում է հունիսի 22-ին։ Այդ օրն անվանում են '''ամառային արևադարձի օր'''։ Հաջորդ օրերում Արեգակի կուլմինացիոն կետը հետզհետե իջնում է, և նրա ամենացածր կուլմինացիան տեղի է ունենում դեկտեմբերի 22-ին. դա '''ձմեռային արևադարձի օրն''' է։ Դրան համապատասխան, դեկտեմբերի 22-ին ցերեկն ամենակարճն է լինում, որովհետև այդ օրը Արեգակն ամենից քիչ է մնում հորիզոնից վերևանա ուշ է ծագում ևշուտ մայր մտնում։
Մարտի 21-ին և սեպտեմբերի 23-ին մոտ Արեգակի բարձրությունը վերին կուլմինացիայում լինում է նրա ամառային և ձմեռային արևադարձի օրերին վերին կուլմինացիայում ունեցած բարձրությունների միջինը, իսկ ցերեկը հավասարվում է գիշերվան, ուստի '''մարտի 21-ը անվանում են գարնանային գիշերահավասարի օր, իսկ սեպտեմբերի 23-ը աշնանային գիշերահավասարի օր'''։
Եթե Արեգակի բարձրությունը կուլմինացիայում փոփոխվում է, ուրեմն երկնային սֆերայում փոփոխվում է նաև նրա դիրքն աշխարհի բևեռի և երկնային հասարակածի նկատմամբ։ Եվ իսկապես, այն աստղերը, որոնք աշխարհի բևեռի և երկնային հասարակածի նկատմամբ անփոփոխ դիրք են գրավում, կուլմինացիայի կետով անցնում են յուրաքանչյուրը մի որոշակի՝ հորիզոնից միշտ միևնույն բարձրության վրա։ Հենց այդ պատճառով էլ յուրաքանչյուր աստղ ծագում և մայր է մտնում մի որոշ՝ հորիզոնի միշտ միևնույն կետում։ Մինչդեռ Արեգակը, օրինակ, ամռանը մայր է մտնում հյուսիս-արևմուտքում, ձմռանը՝ հարավ-արևմուտքում, իսկ գիշերահավասարի օրերին՝ արևմուտքի կետում։ Չափումների միջոցով դժվար չէ համոզվել այն բանում, որ գիշերահավասարի օրերին Արեգակը կեսօրին հորիզոնից վեր է գտնվում 90°-φ անկյան չափով։ Բայց հենց ճիշտ այդ բարձրության վրա էլ երկնային հասարակածը հատվում է միջօրեականի հետ (տե՛ս նկ․ 11)։ (Դա հեշտ է ստուգել, հիշելով, որ աշխարհի բևեռից հասարակածի հեռավորությունը հավասար է 90°-ի, և որ հորիզոնից աշխարհի բևեռի հեռավորությունը հավասար է φ աստիճանի)։
Հետևաբար, գիշերահավասարի օրերին Արեգակը գտնվում է երկնային հասարակածի վրա։ Դա երևում է և նրանից, որ այդ օրերին Արեգակը ծագում է արևելքի կետում և մայր է մտնում արևմուտքի կետում, իսկ այդ կետերում հորիզոնի հետ հատվում է երկնային հասարակածը։
Եթե ամառվա կեսօրին Արեգակի բարձրությունն ավելի է լինում, քան 90°-φ, այսինքն՝ գերազանցում է երկնային հասարակածի բարձրությանը հորիզոնից, նշանակում է՝ Արեգակն այդ ժամանակ գտնվում է հասարակածից ավելի վերև (երկնքի հյուսիսային կիսագնդում)։ Ճիշտ նույն կերպով էլ կարելի է համոզվել, որ ձմռանն Արեգակը գտնվում է երկնքի հարավային կիսագնդում՝ հասարակածից ցած։ Չափելով Արեգակի բարձրությունները կեսօրին անկյունաչափ գործիքով, մենք կհամոզվենք, որ Արեգակի առավելագույն հեռավորությունը հասարակածից դեպի հյուսիս կազմում է 23°27՛ (հունիսի 22-ին) և ճիշտ նույն չափի է նաև նրա առավելագույն հեռավորությունը հասարակածից դեպի հարավ (դեկտեմբերի 22-ին)։
Սակայն տարվա ընթացքում Արեգակը երկնային սֆերայում տեղաշարժվում է ոչ միայն երկնային հասարակածի նկատմամբ, այլև երկնային սֆերայի օրական պտույտին հակառակ ուղղությամբ։ նրա այդ տարեկան շարժումը, որը շատ դանդաղ է կատարվում, չպետք է շփոթել նրա օրական, համեմատաբար արագ շարժման հետ, որը կատարվում է ժամացույցի սլաքի շարժման ուղղությամբ։ Արեգակի այդ տարեկան շարժումը տեղի է ունենում նրա օրական շարժման հակառակ ուղղությամբ։
Այս բանում կարելի է համոզվել, նկատելով, թե կես-գիշերին ո՛ր աստղերն են լինում վերին կուլմինացիայում, այսինքն՝ երկնային սֆերայում, որ համաստեղություններն են գտնվում Արեգակի հակադիր կողմում։ Տարվա ընթացքում այդ համաստեղությունները շարունակ փոփոխվում են։ Ձմռան կես-գիշերին կուլմինացիա են կատարում մի որոշ համաստեղությունների աստղեր, ամռանը՝ այլ համաստեղությունների աստղեր։
Բացի այդ, կարելի է նկատել, որ եթե Արեգակի մայր մտնելուց անմիջապես հետո որևէ համաստեղություն մայր է մտնում, ասենք, 4 ժամ ուշացումով, ապա մեկ ամիս անց՝ նա մայր կմտնի արդեն երկու ժամ ուշացումով, իսկ ավելի ևս ուշ՝ նա, թաղվելով Արեգակի ճառագայթների մեջ, բոլորովին չի երևա։ Նշանակում է՝ այդ ժամանակամիջոցում Արեգակը երկնային սֆերայում տեղաշարժվել է այդ համաստեղությանն ընդառաջ արևմուտքից դեպի արևելք։ Որոշ ժամանակ ևս անցնելուց հետո հիշյալ համաստեղությունը կերևա հորիզոնի տակից, նախորդելով արևածաղին ավելի ու ավելի շուտ։
[[Պատկեր:Astronomy_pic_027.png|400px|frameless|thumb|center]]
§ 29. ԱՐԵԳԱԿԻ ԹՎԱՑՈՂ ՇԱՐԺՈՒՄԸ ԽԱՎԱՐԱԾՐՈՎ (ԷԿԼԻՊՏԻԿԱ)։ Վերը նկարագրված բոլոր դիտումները համեմատելով միմյանց հետ, մենք գալիս ենք այն եզրակացության, որ '''Արեգակը տարվա ընթացքում երկնային սֆերայում տեղաշարժվում է մի մեծ շրջանով, որը կոչվում է խավարածիր (էկլիպտիկա), որի հարթությունը թեքված է երկնային հասարակածի նկատմամը 23°27՛-ով''': Այլ կերպ ասած, խավարածիրը երկնային հասարակածի հետ հատվում է 23°27՛ անկյան տակ (նկ. 27)։ Տարվա ընթացքում Արեգակը խավարածրով մի լթիվ շրջան է կատարում՝ շարժվելով ժամացույցի սլաքի շարժման հակառակ ուղղությամբ։ Իսկ օրվա ընթացքում Արեգակը խավարածրով շարժվում է դեպի արևելք 360°։365 չափով կամ մոտավորապես 1 աստիճան։
'''Խավարածրի և երկնային հասարակածի հատման կետերը կոչվում են գարնանային և աշնանային գիշերահավասարի կետեր, նայած, թե Արեգակը ե՛րբ է լինում այդ կետում:'''
Գարնանային գիշերահավասարի կետը նշանակվում է ՞՞՞ նշանով, իսկ աշնանային գիշերահավասարի կետը՝ ՞՞՞ նշանով։ Խավարածրի վրա արևադարձի կետերը գիշերահավասարի կետերից գտնվում են 90° հեռավորության վրա և բոլորից շատ են հեռացած հասարակածից։
Արեգակի շարժումը խավարածրով, ինչպես և Արեգակի օրական շարժումը հորիզոնի նկատմամբ, թվացող շարժումներ են։ Վերջինը առաջանում է Երկրի՝ իր առանցքի շուրջը օրական պտույտի հետևանքով, իսկ առաջինը՝ Արեգակի շուրջը Երկրի կատարած տարեկան բոլորման հետևանքով։
Երկնային սֆերայի պտտման հետևանքով խավարածրի դիրքը հորիզոնի նկատմամբ շարունակ փոփոխվում է, ուստի երկնային սֆերայի գծագրում հորիզոնի և միջօրեականի հետ խավարածիրը չեն պատկերում։
[[Պատկեր:Astronomy_pic_028.png|750px|frameless|thumb|center]]
Ներկայումս գարնանային գիշերահավասարի կետը գտնվում է Ձկների համաստեղության մեջ, աշնանային գիշերահավասարինը՝ Կույսի համաստեղության մեջ, ամառային արևաղարձինը՝ Երկվորյակների համաստեղության մեջ, իսկ ձմեռային արևադարձինը՝ Աղեղնավորի համաստեղության մեջ։
'''Այն տասներկու համաստեղությունները, որոնցով անցնում է խավարածիրը, կոչվում են կենդանակերպային (զոդիակային) համաստեղություններ: Դուք կարող եք նրանց գտնել 28-րդ նկարի վրա:'''
§ 30. ԿԵՆԳԱՆԱԿԵՐՊԻ (ԶՈԴԻԱԿԱՅԻՆ) ՀԱՄԱՍՏԵՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ։ Այն 12 համաստեղությունները, որոնք կոչվում են Կենդանակերպի Հզոդիակային) համաստեղություններ, երկնքում դասավորված են մեծ շրջանի երկարությամբ։ Կենդանակերպ կոչվում է այդ 12 համաստեղությունների համակցությունը։ Կենդանակերպ հունարեն զոդիակ բառից է, որը բառացի նշանակում է «կենդանիների շրջան», քանի որ այդ համաստեղությունների անուններից շատերը կենդանիների անուններ են։ Ահա այդ անունները. Խոյ, Ցուլ, Երկվորյակներ, Խեցգետին, Առյուծ, Կույս, Կշեռք, Կարիճ, Աղեղնավոր, Այծեղջյուր, Ջրհոս, Ձկներ։
Կենդանակերպի համաստեղությունները կամ Կենդանակերպի նշանները՝ ինչպես նրանց անվանում են, ունեն այսպիսի սիմվոլիկ նշանակումներ.
Ջկներ ՞՞՞ երկվորյակներ ՞՞՞ Կույս ՞՞՞ Աղեղնավոր ՞՞՞
Խոյ ՞՞՞ Խեցպետին ՞՞՞ Կշեոք ՞՞՞ Այծեղջյուր
Ցուլ ՞՞՞ Աոյուծ ՞՞՞ Կարիճ ՞՞՞ ՋրՀոս
Կենդանակերպի գեղարվեստորեն ձևավորված նշանները հաճախ գործ են ածվում զարդարանքի համար՝ ինչպես ճարտարապետական օռնամենտներ կամ ինչպես տարվա ամիսներիդ սիմվոլներ, որովհետև Արեգակն այդ համաստեղություններից յուրաքանչյուրում գտնվում է տարվա մեկ տասներկուերորդական մասի ընթացքում, այսինքն՝ մեկ ամիս։ Կենդանակերպի նշանները բարձրաքանդակ ոսկեզօծ ֆիգուրաների ձևով կարելի է տեսնել, օրինակ, Մոսկվայում՝ Կազանի կայարանի ժամացույցի թվատախտակի վրա։
Մոտավորապես կես-գիշերին երկնքի հարավային կողմում միշտ գտնվում է Կենդանակերպի այն համաստեղությունը, որ տվյալ ամսում ուղիղ հակադիր է Արեգակին։ Օրինակ, նոյեմբերին Արեգակը գտնվում է Կարիճի համաստեղությունում, իսկ նոյեմբեր ամսում մոտ կես-գիշերին կուլմինացիա են կատարում նրան հակադիր Ցուլի համաստեղության աստղերը։ Կեսօրվա մոտ կուլմինացիա է կատարում (բայց նա երևում է միայն Արեգակի լրիվ խավարման ժամանակ) Կենդանակերպի այն համաստեղությունը, որտեղ այդ ժամանակ գտնվում է Արեգակը։
§ 31. ԱՐԵԳԱԿԻ ՕՐԱԿԱՆ ՃԱՆԱՊԱՐՀԻ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՏԱՐԲԵՐ ԼԱՅՆՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՒՄ։ § 22-ում մենք տեսանք, որ աշխարհագրական տարբեր լայնություններում երկնային լուսատուների օրվա ընթացքում անցած ուղիները հորիզոնի նկատմամբ տարբեր են լինում։ Դա վերաբերում է, անշուշտ, նաև Արեգակին։ Տարվա ընթացքում Արեգակն ինքը փոխում է իր դիրքը երկնային հասարակածի նկատմամբ։ Ուստի տարվա տարբեր եղանակներին այլ է լինում նաև նրա ուղին Երկրի միևնույն վայրի հորիզոնի նկատմամբ։ Թե ի՛նչպես է գարնանից ամռանն անցնելուց և այնուհետև ձմռանն անցնելուց մեր լայնություններում փոխվում Արեգակի օրական ուղին հորիզոնի նկատմամբ՝ խոսվել է § 28-ում։
Ինչ վերաբերում է տարբեր լայնություններում Արեգակի օրական ուղու փոփոխություններին, ապա նրանք ընդհանուր առմամբ հետևյալն են․
{{լայն|Երկրի հասարակածում}} Արեգակը, ինչպես և երկնային մյուս բոլոր լուսատուները միշտ հորիզոնի նկատմամբ ծագում և մայր են մտնում ուղղաձգորեն։ Ուստի այնտեղ կլոր տարին ցերեկն ու գիշերը հավասար են (այնտեղ Արեգակի օրական ուղին հորիզոնով կիսվում է երկու հավասար մասերի), իսկ աղջամուղջները շատ կարճ են լինում։ Արեգակն արագորեն իջնում է հորիզոնից ցած։ Այնտեղ կեսօրին Արեգակը զենիթում լինում է տարեկան երկու անգամ, այն է՝ գիշերահավասարի օրերին։
[[Պատկեր:Astronomy_pic_029.png|450px|frameless|thumb|center]]
Երկրի վրա կան տեղեր, որտեղ Արեգակը տարեկան միայն մեկ անգամ է կեսօրին լինում զենիթում։ Դա տեղի է ունենում հունիսի 22-ին աշխարհագրական +23°27' լայնության վրա։ Այդ աշխարհագրական զուգահեռականը կոչվում է '''Խեցգետնի արևադարձ''': Դեկտեմբերի 22-ին Արեգակը լինում է այն տեղերի զենիթում, որոնք գտնվում են հարավային -23°27՚ զուգահեռականի վրա։ Այդ զուգահեռականը կոչվում է '''Այծեղջյուրի արևադարձ''':
Այդ աշխարհագրական զուգահեռականներն իրենց անվանումներն ստացել են հին ժամանակներում՝ այն կապակցությամբ, որ Արեգակի կուլմինացիան զենիթում տեղի էր ունենում արևադարձներում այն ժամանակ, երբ Արեգակը գտնվում էր Խեցգետնի և Այծեղջյուրի համաստեղություններում։ Այն ժամանակներում հենց այդ համաստեղություններումն էին գտնվում ամառվա և ձմեռվա արևադարձի կետերը, որոնք այն ժամանակվանից ի վեր անցած մի քանի հազարամյակների ընթացքում մինչև մեր օրերը փոխադրվել են հարևան Երկվորյակների և Աղեղնավորի համաստեղությունները։ «Արևադարձ» (տրոպիկ) անվանումը ծագում է հունարեն «տրոպոս» բառից, որ նշանակում է «դարձ»։ Այդ անվանումը կապված է Արեգակի դարձի հետ՝ երկնային հասարակածի նկատմամբ։
Երկրի բևեռներում, քանի դեռ Արեգակը գտնվում է հորիզոնից վեր, գծում է շրջանագծեր համարյա զուգահեռ հորիզոնին, որն այստեղ համընկնում է երկնային հասարակածի հետ։ Ինչպես արդեն մենք գիտենք, դա տևում է ոլղիղ կես տարի՝ հյուսիսային բևեռում մարտի 21-ից մինչև սեպտեմբերի 23-ը։ Քանի որ սկսած մարտի 21-ից մինչև հունիսի 22-ը Արեգակն անընդհատ բարձրանում է երկնային հասարակածից վեր՝ դեպի հյուսիս, ուստի մենք գալիս ենք հետևյալ եզրակացության․
Երկրի {{լայն|հյուսիսային բևեռում}} Արեգակը ծագում է տարեկան մեկ անգամ՝ մոտավորապես մարտի 21-ին և, մայր չմտնելով, կես տարի շարունակ ամեն օր լրիվ շրջան է գծում հորիզոնից վեր, միաժամանակ մինչև հունիսի 22-ը հետզհետե քիչ-քիչ բարձրանում է հորիզոնից։ Պտտվելով հորիզոնի վրա, Արեգակը պարույրի փաթույթներ է գծում՝ բարձրանալով հետզհետե վեր։ Հունիսի 22-ից մինչև սեպտեմբերի 23-ը Արեգակը, նույնպես պարուրաձև պտույտներով, հետզհետե իջնում է դեպի հորիզոնը և սեպտեմբերի 23-ին մայր է մտնում ամբողջ կես տարով։ Բևեռում կես տարի տևում է գիշերը և կես տարի՝ ցերեկը։
Հյուսիսային բևեռից որքան հեռանանք դեպի հարավ, այնքան տարվա մեջ ավելի ու ավելի շատ այնպիսի օրեր կլինեն, երբ Արեգակը ծագում և մայր է մտնում, բայց այնուամենայնիվ ամռանը լինում է մի շրջան, երբ շատ օրեր շարունակ նա մայր չի մտնում, և ձմռանը լինում են օրեր, երբ նա բոլորովին չի ծագում։ Այդպիսի երևույթներ, մասնավորապես Արեգակի ստորին կուլմինացիան կես-գիշերին, ՍՍՌՄ-ում կարելի է դիտել Մուրմանսկում և մի շարք այլ բնակետերում, որոնք գտնվում են բևեռային շրջանից դեպի հյուսիս։
Դժվար չէ համոզվել այն բանում, որ Երկրի վրա կան այնպիսի տեղեր, որտեղ Արեգակը տարվա մեջ միայն մեկ անգամ, այն է՝ հունիսի 22-ին, մայր չի մտնում, այլ միայն շոշափում է հորիզոնը (հյուսիսի կետում) իր ստորին կուլմինացիայի մոմենտին (կես-գիշերին): Դեկտեմբերի 22-ին և միայն այդ օրը այդ վայրերում Արեգակը չի ծագում, այլ կեսօրին նա միայն շոշափում է հարավի կետը՝ մնալով հորիզոնից ցած։ Երկրագնդի վրա այդ վայրերը գտնվում են աշխարհագրական 66°33' զուգահեռականի վրա, որը կոչվում է հյուսիսային բևեռային շրջան։
Երկրի {{լայն|հարավային բևեռում}} նկատվում են ճիշտ նույն երևույթները, ինչ և հյուսիսային բևեռում, միայն այնտեղ բևեռային ցերեկը տևում է սեպտեմբերի 33-ից մինչև մարտի 21-ը, իսկ բևեռային գիշերը՝ մարտի 21-ից մինչև սեպտեմբերի 23-ը։ Հարավային բևեռային շրջանում (հարավային 66°33' լայնության վրա) առանց արևածագի օրը լինում է հունիսի 22-ին, իսկ առանց արևը մայր մտնելու օրը՝ դեկտեմբերի 22-ին։
Հյուսիսային բևեռային շրջանից փոքր-ինչ հարավ ընկած վայրերում, ինչպես, օրինակ, Լենինգրագում, հունիսի 22-ի մոտերքը գիշերները Արեգակն իջնում է հորիզոնից ցած, բայց ոչ այնքան երկար ժամանակով և ոչ այնքան խոր։ Ուստի նրա ճառագայթներն ուժեղ կերպով լուսավորում են երկինքը հորիզոնի մոտ («սպիտակ գիշերներ»)։
Բոլոր այստեղ ասածներից պարզ է, և դա պետք է լավ հիշել, որ '''արևածագի և արևամուտի ժամանակը կախված է ոչ միայն տարվա տվյալ օրից, այլև աշխարհագրական այն լայնությունից, որտեղ գտնվում է դիտողը''': Ուստի սովորական օրացույցներում ցույց տրվող արևածագի և արևամուտի ժամանակը կարող է ճիշտ լինել միայն մի որևէ լայնության, այլ ոչ թե ամբողջ ՍՍՌՄ-ի համար։
===ԵՐԿՐԻ ՇԱՐԺՈՒՄԸ===
§ 32. ԵՐԿՐԻ ՊՏՈՒՅՏՆ ԱՐԵԳԱԿԻ ՇՈՒՐՋԸ. Արեգակի թվացող տարեկան շարժումը խավարածրով և դրա հետ կապված բոլոր այն երևույթները, որոնք նկարագրված են սույն գլխի նախորդ պարագրաֆներում, հետևանք են այն բանի, որ իրականում '''Երկիրը շարժվում է Արեգակի շուրջը''':
'''Արեգակի շուրջը Երկրի գծած ուղին կոչվում է նրա ուղեծիրը (օրբիտ):'''
Արեգակի շուրջը Երկիրը մի լրիվ շրջան կատարում է 365՞՞՞1/4 օրում (այդ ժամանակամիջոցը մենք անվանում ենք տարի)։ Ընդ որում Երկրի օրական պտույտի աոանցքը մնում է ինքն իրեն զուկահեո և Երկրի ոսլեծրի հարթության նկատմամբ չի փոխում իր թեքությունը:
Երկրի ուղեծրի (օրբիտի) հարթությունը երկնային սֆերայի հետ հատվում է մի գծով, որը և հենց '''խավարածիրն''' է հանդիսանում։ Այլ կերպ ասած՝ '''խավարածիրն այն գիծն է, որով Երկրի ուղեծրի հարթությունը հատում է երկնային սֆերային''': Այդ հարթությունն անվանում են խավարածրի հարթություն։
Երկրի օրական պտույտի առանցքը խավարածրի հարթության նկատմամբ թեքված է 66½°-ով, իսկ '''հասարակածը խավարածրի նկատմամբ թեքված է 90° - 66½° = 23½°, ավելի ճիշտ` 23°27՛''' անկյունով։
[[Պատկեր:Astronomy_pic_030.png|350px|frameless|thumb|center]]
Քանի որ մենք Երկրի հետ միասին կատարած մեր շարժումը չենք զգում, ուստի մեզ թվում է, որ մենք անշարժ ենք, և որ Արեգակն է շարժվում խավարածրով։ Այսպիսով, Արեգակի շարժումը խավարածրով՝ Երկրի շարժման անդրադարձումն է։ Այդ մեզ համար ավելի պարզ կլինի, եթե դիտենք նկ. 30-ը, որտեղ գծագրի ձևով պատկերված է Երկրի շարժումը։ Եթե մենք գծագրի հարթության վրա մտքով Երկրի հետ միասին շարժվելու լինենք Արեգակի շուրջը, ապա մենք Արեգակը կտեսնենք միշտ նորանոր ուղղությամբ՝ տարբեր համաստեղությունների ուղղությամբ (համ․ § 30)։ Լրիվ շրջապտույտից հետո մեզ կթվա, որ իբր այդ ժամանակամիջոցում Արեգակը մի լրիվ շրջան կատարեց հենց նույն հարթության վրա, որով մենք ինքներս շարժվեցինք։ Եթե, օրինակ, Արեգակը գտնվում է Երկվորյակների համաստեղության ուղղության վրա, ապա Արեգակից նայելու դեպքում մենք Երկիրը ճիշտ հակադիր համաստեղության մեջ կտեսնեինք, մեր օրինակում՝ Աղեղնավորի համաստեղության մեջ։ Երկրից իր հերթին նայելիս այդ ժամանակ Աղեղնավորի համաստեղությունը կես-գիշերին կերևա հարավային կողմում։
§ 33. ԵՐԿՈՒ ՇԱՐԺՄԱՆ ԺԱՄԱՆԱԿ ՑԵՐԵԿՎԱ ՈԻ ԳԻՇԵՐՎԱ ԵՎ ՏԱՐՎԱ ԵՂԱՆԱԿՆԵՐԻ ՀԵՐԹԱՓՈԽՈՒԹՅՈՒՆԸ։ Հայտնի է, որ տվյալ մակերեսի վրա ընկնող ջերմության քանակը կախված է Արեգակի բարձրությունից. որքան Արեգակը հորիզոնից ավելի վեր է բարձրանում, այնքան նա ավելի ուժեղ է տաքացնում։ Երկրի վրա գոյություն ունեցող ջերմային տարբեր (տաք, բարեխառն և ցուրտ) գոտիները բացատրվում են նրանով, որ երկրագնդի տարբեր վայրերում Արեգակը տարբեր չափով է բարձրանում։ Հայտնի է նաև այն, որ մեզ մոտ ամառն Արեգակը ավելի վեր է բարձրանում և երկար է մնում հորիզոնի վրա, այսինքն՝ ցերեկը երկարատև է լինում (Մոսկվայում մոտ տասնյոթ ժամ, իսկ Երևանում 15 ժամից ավելի)։ Ձմեռը պատկերն այլ է․ Արեգակը հորիզոնից շատ չի բարձրանում, նրա ցերեկային տեսանելի ուղին մեծ չէ՝ ցերեկներր կարճ են։
Դրա հետ կապված ամեն տարի ցուրտ և տաք ժամանակներ են լինում, որոնք աստիճանաբար փոխարինում են մեկը մյուսին։ Բնության այդ երևույթը կոչվում է '''տարվա եղանակների հերթափոխություն''':
Այդ փոփոխությունների պատճառն այն է, որ '''Երկրի առանցքը որոշ չափով թեքված է Երկրի ուղեծրի նկատմամբ և չի փոխում իր ուղղությանը Արեգակի շուրշը Երկրի կատարած պտույտի ժամանակ''':
Դիմենք նկ․ 31-ին։
Նկարի աջ կողմում Երկրի առանցքի հյուսիսային ծայրը նայում է դեպի Արեգակը։ Երկրագնդի այս դիրքը համապատասխանում է ամռանը Երկրի հյուսիսային կիսագնդում և ձմռանը հարավային կիսագնդում։ Արեգակի ճառագայթները հյուսիսային կիսագնդի վրա ընկնում են ավելի փոքր թեքությամբ, ուստի և ավելի ուժեղ են տաքացնում Երկիրը, ճիշտ այնպես, ինչպես կեսօրին նրանք ավելի ուժեղ են տաքացնում գետինը, քան առավոտյան, երբ Արեգակի ճառագայթներն ավելի մեծ թեքությամբ են ընկնում։
Այս դիրքում հյուսիսային բևեռային շրջաններն օրեր շարունակ լուսավորվում են մայր չմտնող Արեգակի կողմից։ Ճիշտ նույնպես՝ օրեր շարունակ, այսինքն Երկրի՝ իր առանցքի շուրջը կատարած բազմաթիվ պտույտների ընթացքում, հարավային բևեռային շարջաններր զուրկ են մնում Արեգակի լույսից։ Այնտեղ երկարատև բևեռային գիշեր է։
[[Պատկեր:Astronomy_pic_031.png|300px|frameless|thumb|center]]
Հյուսիսային միջին լայնություններում Երկրի օրական պտույտի ժամանակ նրա մակերևույթի յուրաքանչյուր կետն Արեգակի ճառագայթների տակ ավելի երկար ուղի է անցնում, այսինքն՝ ցերեկը երկար է լինում, քան գիշերը։ Իսկ Երկրի հարավային կիսագնդում հակառակ պատկերն է լինում, այնտեղ Արեգակի ճառագայթներն ընկնում են շեղակի՝ մեծ թեքությամբ, ցերեկները կարճ են լինում, գիշերները՝ երկար (ձմեռ է)։
Ինչպես § 28-ում մենք այդ արդեն նկարագրեցինք, ամառը Արեգակի ուղղության և Երկրի հասարակածի հարթության միջև ընկած անկյունը հասնում է առավելագույն չափին (23½°), այդ պատճառով ամառվա ամենաեռուն շրջանում Արեգակի կեսօրյա բարձրությունը Մոսկվայում հասնում ի համարյա 58°–ի (23½°+34½°)։
Հյուսիսային կիսագնդի համար Երկրի դիրքը ձմեռային արևադարձի ժամանակ պատկերված է նկարի ձախ կողմում։ Այս դիրքում Երկրի հյուսիսային կիսագնդի մասին ճիշտ նույնը կարելի է ասել, ինչ որ հենց նոր ասվեց Երկրի հարավային կիսագնդի մասին, և հակառակը։
Երկրի դիրքը գարնանային գիշերահավասարի մոմենտում պատկերված է նկ․ 31-ի ցածի մասում։ Մենք տեսնում ենք, որ Երկրի այս դիրքի ժամանակ Արեգակի ճառագայթները հասարակածի վրա ընկնում են ուղղաձիգ կերպով. Արեգակը գտնվում է երկնային հասարակածի լիրա։ Երկրի երկու կիսագնդերի միջին լայնություններում Արեգակի ճառագայթների անկման անկյունն իր մեծությամբ ամառվա և ձմեռվա շրջաններում ճառագայթների անկման անկյունների միջինն է կազմում։ Երկրի երկու բևեռներումն էլ Արեգակը երևում է հորիզոնի հարթության վրա, որովհետև այդ հարթությունը շոշափում է երկրագունդը նրա բևեռներում, ուստի և զուգահեռ է հասարակածի հարթությանը։
Արեգակն այնքան էլ մոտ չէ Երկրին, ինչպես այդ ցույց է տրված նկարում, այլ չափազանց հեռու է գտնվում։ Ուստի նրա ճառադա քթները Երկրի մակերևույթի վրա ընկնում են գրեթե միմյանց զուգահեռ։ Հետևաբար, Արեգակը գիշերահավասարի օրը գտնվելով երկնային հասարակածի վրա, միաժամանակ բևեռներում եղած՝ դիտողների համար գտնվում է նաև հորիզոնի հարթության վրա։ Երկիրը ճիշտ նույն դիրքն ունի Արեգակի ճառագայթների նկատմամբ նաև աշնանային գիշերահավասարի օրը։
Գիշերահավասարի օրերին գիշերվա և ցերեկվա սահմանն անցնում է Երկրի երկու բևեռներով և Երկիրն իր առանցքի շուրջը պտտվելու ժամանակ Երկրի ամեն մի կետը նրա թե՞ լուսավոր և թե՞ խավար կողմում միահավասար ուղի է անցնում, այսինքն՝ ամբողջ Երկրի վրա ցերեկը պետք է հավասար լինի գիշերվան։
<small>ՀԱՐՑԵՐ ԻՆՔՆԱՏՈԻԳՄԱՆ ՀԱՄԱՐ
# Նշեցեք արևադարձների և գիշերահավասարների ժամանակը և բնութագրեցե՛ք այդ ժամանակներին համապատասխանող ցերեկներն ու գիշերները։
# Եթե տեղանքն ունի φ լայնություն, ապա ինչպիսի՞ն է այնտեղ Արեգակի կեսօրյա բարձրությունը հունիսի 22-ին, դեկտեմբերի 22-ին և գիշերահավասարի օրերին։
# Ի՞նչ է խավարածիրը։
# Ինչպիսի՞ անկյան տակ է խավարածիրը հատվում հասարակածի հետ։
# *Ի՞նչ ուղղությամբ է տեղի ունենում Արեգակի թվացող շարժումը խավարածրով։
# Ինչքա՞ն է, մոտավորապես, Արեգակը մեկ օրում տեղաշարժվում խավարածրով։
# Գծագրեցե՛ք երկնային սֆերան հասարակածով և խավարածրով։ Նշեցե՛ք գծագրի վրա խավարածրի 4 հիմնական կետերը և ասացեք, թե ինչպե՞ս են նրանք կոչվում։
# Ի՞նչ է Կենդանակերպը և կենդանակերպային համաստեղությունները։ Թվեցե՛ք այն։
# Ինչպե՞ս է փոփոխվում տարվա ընթացքում Արեգակի օրական ճանապարհը երկնակամարում, ա) միջին լայնություններում, բ) երկրի հասարակածում և գ) Երկրի բևեռում գտնվող դիտողների համար։
# Ի՞նչ են արևադարձները, ինչպե՞ս են նրանք կոչվում և ինչո՞ւ։
# Ինչո՞վ է բնորոշվում հյուսիսային բևեռային շրջանի դիրքո Երկրի վրա։
# Ի՞նչ հանգամանքներից է կախված Արեգակի ծագման ու մայրամուտի ժամանակը։
# Ինչպե՞ս է կոչվում Երկրի ուղին Արեգակի շուրջը։
# Ի՞նչ առնչություն կա նրա և խավարածրի միջև։
# Ինչպիսի՞ անկյան տակ է թեքված Երկրի առանցքը նրա ուղեծրի հարթության նկատմամբ։ Փոխվո՞ւմ է արդյոք նա տարվա ընթացքում։
# Ինչո՞վ են բացատրվում տարվա եղանակների հերթափոխությունները և նրանց ուղեկցող, տարբեր աշխարհագրական լայնություններում ցերեկվա ու գիշերվա տևողության փոփոխությունները։
ՎԱՐԺՈԻԹՅՈԻՆՆԵՐ
# Ինչի՞ է հավասար Արեգակի կեսօրյա բարձրությունը ձեր բնակավայրում սեպտեմբերի 23-ին։
# Լենինգրադի լայնությունը 60° է, Երևանինը՝ 40°։ Որոշեցե՛ք Արեգակի կեսօրյա բարձրությունը այդ քաղաքներում ամառային և ձմեռային արևադարձների ժամանակ և համեմատեցեք այն։
# Ո՞րտեղ և ե՞րբ տան չորս պատերն էլ դարձած են դեպի հարավ, բայց պարզ երկնքի ժամանակ Արեգակը շատ օրերի ընթացքում նրանցից և ոչ մեկը չի լուսավորում։
# Երկրի վրա ո՞րտեղ և ե՞րբ տներն ստվեր չեն գցում։
# Օգոստոսի 5-ին Արեգակը Մոսկվայում մայր է մտնում մի որևէ ժամի։ Մայր կմտնի՞ արդյոք նա այդ նույն ժամին Թբիլիսիում և Արխանգելսկում։
# Մարտի 21-ին Լենինգրադում Արեգակը մայր է մտել մի որևէ ժամի։ Մայր կմտնի՞ արդյոք նա այդ նույն ժամին Մինսկում, Ալմա-Աթայում և Նովոսիբիրսկում։
# Արեգակի մայրամուտը օգոստոսի 5-ին ո՞րտեղ ավելի շատ կտարբերվի Մոսկվայի ժամանակից, Վլադիվոստոկում թե՞ Սիմֆերոպոլում։
# Ինչպե՞ս կազդեր տարվա եղանակների վրա ձեր քաղաքում Երկրի առանցքի 45°–ի թեքությունը, այժմյան 66°½-ի փոխարեն։
# Ինչպե՞ս կփոփոխվեր կլիման, եթե Երկրի առանցքը պառկած յիներ նրա ուղեծրի հարթության վրա։</small>
===ԺԱՄԱՆԱԿԻ ՉԱՓՈՒՄԸ===
§ 34. ԻՐԱԿԱՆ ԱՐԵԳԱԿՆԱՅԻՆ ՕՐ։ Մարդկանց աշխատանքային ժամանակի բաշխումը կապված է ցերեկվա ու գիշերվա հերթափոխման հետ, ուստի և առօրյա կենցաղում ժամանակը որոշում են երկնքում Արեգակի ունեցած դիրքով։
'''Արեգակի սկավառակի կենտրոնի վերին կուլմինացիայի մոմենտոը կոչվում է իրական կեսօր։ Արեգակի տեսանելի սկավառակի կենտրոնի երկու հաջորդական վերին կուլմինացիաների միջև ընկած ժամանակամիջոցը կոչվում է իրական արեգակնային օր։''' Իրական արեգակնային օրվա սկիզբ է ընդունվում կեսօրը։
'''Իրական արեգակնային օրվա տևողությունը տարվա ընթացքում ենթարկվում է փոփոխության՝ Երկիրն իր ուղեծրով անհավասարաչափ շարժվելու և երկրային հասարակածն այդ ուղեծրի նկատմամբ թեքված լինելու հետևանքով։'''
Հիշյալ երկու պատճառների շնորհիվ իրական արեգակնային օրվա տևողությունը տարվա ընթացքում փոփոխվում է չափազանց բարդ ձևով։ Աչ մի մեխանիկական ժամացույց չի կարող ճիշտ Արեգակի շարժման համապատասխան աշխատել։
Իրական արեգակնային ժամանակը կարող են ցույց տալ միմիայն արեգակնային ժամացույցները։ Նրանք իրենցից ներկայացնում են մի ձող կամ եռանկյունի, որի ստվերը ժամացույցի սլաքի դեր է կատարում, շարժվում է թվատախտակի դեր կատարող հարթ տախտակի մակերևույթով։ Տախտակի վրա տարված են գծեր, որոնց ուղղությամբ օրվա որոշ ժամերին ընկնում է ձողի ստվերը։ Այդ գծերի ծայրերին գրվում են օրվա ժամերի թվանշանները։
Արեգակնային ժամացույցները կարող են տարբեր տիպի լինել, բայց նրանց ձողը միշտ պետք է ուղղված լինի դեպի աշխարհի բևեռը։
[[Պատկեր:Astronomy_pic_032.png|200px|frameless|thumb|left]]
<small>§ 35*. ԱՐԵԳԱԿՆԱՅԻՆ ԺԱՄԱՑՈՒՅՑՆԵՐԻ ԿԱՌՈՒՑՎԱԾՔԸ։ '''Հասարակածային արեգակնային ժամացույց''' (նկ. 32) պատրաստելն ամենից հեշտ է։ Դրա համար վերցնում ենք մի տախտակ և նրա կենտրոնից տախտակի բոԼոբ կողմերի վրա տանում ենք հավասարապես տարածվող գծեր այնպես, որ երկու հարևան գծերի միջև րնկած անկյունը կազմի ուղիղ 15°, և գծերի ծայրերին նշանակում ենք 12 ժամ, 1 ժամ, 2 ժամ և այլն, քանի որ հասարակածային հարթության վրա ստվերը շարունակ շարժվում է հավասարաչափորեն։ Այդ գծերի հատման կետում տախտակին ուղղահայաց դիրքով ամրացնում ենք մի ձող։
Թեքելով տախտակն իր ձողի հետ միասին հորիզոնի նկատմամբ 45°-φ անկյան չափ, որտեղ (φ-ն դիտման վայրի աշխարհագրական լայնությունն է, տախտակն ամրացնում ենք այնպես, որ 12 թվանշանն ունեցող գիծը համընկնի ուղիղ միջօրեի գծի հետ։ Վերջինս արեգակնային ժամացույցի տեղակայմ ան վայրում որոշում և գծում ենք այնպես, ինչպես այդ նկարագրված է § 12-ում։
Այդպիսի ժամացույցի անհարմարությունն այն Է, որ սեպտեմբերի 23-ից մինչև մարաի 21-ը ձողի ստվերը թվատախտակի վրա ցածից է ընկնում։
'''Հորիզոնական արեգակնային ժամացույցը''' (նկ․ 33) այդ տեսակետից ավելի հարմար է։ Վերցնում ենք մի տախտակ և նրա վրա ուղղահայաց դիրքով ամրացնում սուրանկյուն եռանկյունի, որի սուր անկյունը հավասար է տեղավայրի φ լայնությանը։ Որպես եռանկյան հիմքի շարունակություն տանում ենք մի գիծ և այդ գծի ծայրին գրում ժամը 12-ը։ Մյուս ժամերին համապատասխանող գծերը տանում ենք այդ գծից x անկյան տակ՝ նայած աշխարհագրական լայնությանը, հաշվելով երանգ հետևյալ ֆորմուլայով,
tgx = sinφ tgt.
որտեղ t-ի փոխարեն, որ հավասար է 1 ժամի, 2 ժամի, 3 ժամի և այլն, գրում ենք 25°, 30°, 45° և այլն։ Հաջորդական Ժամերի միջև ընկած x անկյունը հավասար չէ 15°-ի, ինչպես այդ հասարակածային ժամացույցումն էր, որովհետև Արեգակի t ժամային անկյունը համաչափ փոփոխվելու պայմաններում ձողի ստվերը հորիզոնական հարթության վրա անհամաչափորեն է տեղափոխվում։
Հորիզոնական արեգակնային ժամացույցների թվատախտակի միջօրեի գիծը նույնպես պետք է տանել հյուսիսից–հարավ ուղղությամբ։
[[Պատկեր:Astronomy_pic_033.png|170px|frameless|thumb|right]]
§ 36. ՄԻՋԻՆ ԱՐԵԳԱԿՆԱՅԻՆ ԺԱՄԱՆԱԿ ԵՎ ԺԱՄԱՆԱԿԻ ՀԱՎԱՍԱՐՈՒՄ․ Իրական արեգակնային օրերը տարվա տարբեր Ժամանակներում իրար հավասար չլինելու հանգամանքը խանգարում է իրական արեգակնային ժամանակից օգտվելուն։ '''Ուստի գործնականում օգտվում են այսպես կոչված միջին արեգակնային ժամանակով''', որը միանգամայն համաչափ է ընթանում և համապատասխանում է միջին օրերի Ժամին, իսկ '''միջին օրը՝ դա իրական օրերի միջին տևողությանն է'''։
Տարբերություն․ միջին ժամանակից հանած իրական ժամանակը կոչվում է '''ժամանակի հավասարում'''։ '''Այլ կերպ ասած՝ ժամանակի հավասարումն այն հանրահաշվական մեծությունն է, որ պետք է գումարել (իր պլյուս կամ մինուս նշանով) իրական ժամանակին, որպեսզի ստացվի միջին ժամանակը։'''
Տարվա ընթացքում ժամանակի հավասարումը փոփոխվում է բարդ ձևով, ինչպես այդ ցույց է տրված կորագծով) նկ․ 34-ում։ ժամանակի հավասարման առավելագույն մեծությունը կազմում է 16½ րոպե (մինուս նշանով, նոյեմբերի մոտ 3-ին)։
Ուրեմն, միջին ժամանակն ստանալու համար հարկավոր է արեգակնային ժամացույցի ցուցմունքին՝ որը ցույց է տալիս իրական արեգակնային ժամանակը, ավելացնել տարվա տվյալ օրվան համապատասխանող ժամանակի հավասարումը։ Այդ հավասարման մեծությունը տարվա ցանկացած օրվա համար հեշտությամբ կարելի է հաշվել, օգտվելով նկ. 34-ի կորագծից։ Աստղագիտական, բոլոր օրացուցային տեղեկատուներում զետեղվում են ժամանակի հավասարման աղյուսակներ։
[[Պատկեր:Astronomy_pic_034.png|500px|frameless|thumb|center]]
§ 37. ՏԵՂԱԿԱՆ ժԱՄԱՆԱԿ ԵՎ ԱՇԽԱՐՀԱԳՐԱԿԱՆ ԵՐԿԱՅՆՈՒԹՅՈՒՆ։ Արեգակնային ժամանակը, որը որոշվում է երկնքում Արեգակի ունեցած դիրքով, տարբեր կլինի Երկրի տարբեր միջօրեականների վրա գտնվող վայրերի համար, ուստի այդպիսի ժամանակը կոչվում է '''տեղական ժամանակ'''։
Նկ. 35-ում պատկերված է երկրագունդը, որին նայում ենք Երկրի առանցքի ուղղությամբ՝ հյուսիսային բևեռից։
Ենթադրենք, որ Աստրախանում կեսօր է։ Ինչքա՞ն ժամանակից հետո Մոսկվայում վրա կհասնի կեսօրը, եթե Մոսկվայի երկայնությունը՝ λ = 2 ժ. 30 ր., իսկ Աստրախանինը՝ λ<sub>A</sub> = 3 ժ. 12 ր.։ Ակնհայտ կեսօրը Մոսկվայում վրա կհասնի այն ժամանակ, երբ Երկիրը կպտտվի այնպիսի անկյունով, ինչպիսին կա զմում են Աստրախանի և Մոսկվայի միջօրեականների հարթությունները, այսինքն՝λ<sub>A</sub> - λ = 0 ժ 42 ր. անկյունով։ Ըտյց երբ Մոսկվայում վրա հասնի կեսօրը, ապա Աստրախանում արդեն կլինի ցերեկվա ժամը 12 անց 42 րոպե։ Հետևաբար, Երկրի երկու տարբեր կետերում տեղական ժամանակները տարբերվում են ճիշտ այնքանով, որքանով տարբերվում են այդ կետերի երկայնությունները։
[[Պատկեր:Astronomy_pic_035.png|350px|frameless|thumb|center]]
§ 38. ԺԱՄԱՆԱԿԻ ՏԵՂԱԿԱՆ, ԳՈՏԻԱԿԱՆ ԵՎ ԴԵԿՐԵՏԱՅԻՆ ՀԱՇԻՎԸ։ Ներկայումս օրվա հաշիվը, որպես կանոն, տարվում է սկսած կես-գիշերից։
Եթե օգտվելու լինենք վերը նկարագրված ժամանակի տեղական հաշվով, ապա այն վայրերում, որոնք ըստ իրենց երկայնության թեկուզ չեչին չափով զանազանվում են միմլանցից, կարիք է լինում ժամանակն արդեն մի քիչ այլ կերպ հաշվել։ Դա մեծ անհարմարություններ է ստեղծում։
Համարյա թե բոլոր երկրներում ընդունված է այսպես կոչված '''ժամանակի գոտիական հաշիվը''', որի էությունը հետևյալն է.
'''Երկրագնդի ամբողջ մակերևույթը միջօրեականներով բաժանված է 24 գոտիների''' (նկ. 36), այնպես որ, միջօրեականները՝ յուրաքանչյուր գոտու սահմանները մեկը մյուսից գտնվում են 15°, այսինքն՝ 1 ժամ հեռավորության վրա։ Հետևաբար, գոտու ծայրամասերում տեղական ժամանակը գոտու կենտրոնի տեղական ժամանակից տարբերվում է կես ժամով։ '''Սկզբնական գոտու միջին միջօրեականը, որ կրում է զրո համարը, Ղրէնվիչի միջօրեականն է'''։ Հաջորդ գոտին արևելյան ուղղությամբ կոչվում է առաջին (I) գոտի և այլն։
Պայմանավորվել են յուրաքանչյուր գոտու ներսում ժամանակը հաշվել այդ գոտու միջին միջօրեականի տեղական ժամանակով, և ոչ թե ամեն մի վայրի՝ իրեն տեղական ժամանակով։ Օրինակ, Ուֆայում և Սամարղանդում ժամը 12-ը համարում են այն ժամանակ, երբ Սվերդլովսկում, որն ընկած է IV գոտու գրեթե մեջտեղում, տեղական ժամանակով ժամը 12-ն է։ Քանի որ Ուֆայի երկայնությունը հավասար է 3 ժամ 44 րոպեի, իսկ Սամարղանդի երկայնությունը՝ 4 ժամ 28 րոպեի, ուստի Ուֆայում գոտիական ժամանակը տեղականից '''առաջ''' է 4 ժամ — 3 ժամ 44 րոպե, այսինքն՝ 16 րոպեով, իսկ Սամարղանդի գոտիական ժամանակը տեղականից ետ է մնում 4 ժամ 28 րոպե — 4 ժամ = 28 րոպեով։ Իմանալով վայրի երկայնությունը և այն գոտու համարը (տե՛ս V աղյուսակը՝ հավելված), որտեղ նա գտնվում է, հեշտությամբ կարելի է հաշվել տեղական ժամանակի և գոտիական ժամանակի միջև եղած տարբերությունը։
[[Պատկեր:Astronomy_pic_036.png|700px|frameless|thumb|center]]
Արևելյան կողմի հարևան գոտում նույն մոմենտում ամենուրեք ընդունում են մեկ ժամով ավելի։ Ժամային գոտու սահմանն անցնելուց ժամացույցը պետք է ոլդիղ մեկ ժամով առաջ կամ ետ գցել։ '''Գոտիական ժամանակով ապրող բոլոր երկրներում րոպեները ցույց տվող սլաքների դիրքը միևնույն մոմենտում համընկնում է. տարբերվում է միայն ժամասլաքների դիրքը՝ գոտիներին համապատասխան։'''
Զանազան պատճառներով՝ ժամային դոտիների սահմանները պայմանավորվել են երբեմն անցկացնել ոչ թե ուղիղ միջօրեականով, այլ գետերի, երկաթուղիների, մարզերի և այլ տեսակի բնագծերով։ Օրինակ, II և III ժամագոտիների միջնասահմանը, եթե այն անցկացնելու լինենք 2 ժամ 30 րոպե երկայնություն ունեցող միջօրեականի ուղղությամբ, կանցներ ուղիղ Մոսկվայի վրայով։ Ուստի այդ սահմանը տեղափոխված է մի քիչ դեպի արևելք, ներգրավելով Մոսկվայի մարզի արևելյան շրջանները։ Երկաթուղային տրանսպորտում գնացքների չվացուցակներն ամբողջ ՍՍՌՄ-ում կազմվում են այն ժամանակով, որը ընդունված է Մոսկվայում։
Էլեկտրոէներգիան և էներգիա արտադրելու ու լուսավորության նպատակներով գործածվող վառելանյութերն ավելի ռացիոնալ կերպով ծախսելու համար, ըստ որում այնպես, որ մարդիկ ստիպված չլինեն փոխելու իրենց աշխատանքային օրվա սովորական կարգն ու կանոնը, '''ՍՍՌՄ ԺԿՍ 1930 թ. հունիսի 16-ի դեկրետով ամբողջ երկրում ժամային սլաքները մեկ ժամով առաջ են ցցված։ Այս ձևով ստացված ժամանակի հաշիվը կոչվում է դեկրետային հաշիվ'''։
'''Այսպիսով, դեկրետային ժամանակը հավասար է գոտիական ժամանակին գումարած մեկ ժամ։'''
Երբեմն կարիք է լինում հաշվել, թե ե՞րբ կլինի իրական կեսօրը մեր ժամացույցով, որն աշխատում է դեկրետային ժամանակով։ Այստեղ ցույց կտանք, թե ի նչպես պետք է անել այդ՝ կոնկրետ օրինակի վրա։
Դիցուք հարկավոր է որոշել նոյեմբերի 6-ի իրական կեսօրի մոմենտը մի ժամացույցով, որն աշխատում է Սարատովում ընդունված սովորական ժամանակով և որն ունի 4 րոպեի ուղղում այդ ժամանակի համար։ Պարտեզի միջոցով պարզում ենք, որ Սարատովը գտնվում է III ժամագոտում։ Հետևաբար, Սարատովում ընդունված դեկրետային ժամանակը 3 ժամ + 1 ժամ, այսինքն՝ 4 ժամ 0 րոպեով առաջ է Գրինվիչի ժամանակից։ Մինչդեռ Սարատովփ երկայնությունը հավասար է 3 ժամ 4 րոպեի, ուստի և Սարատովի տեղական միջին ժամանակը պետք է որ 3 ժամ 4 րոպեով առաջ լինի Գրինվիչի ժամանակից։
Պարզ է, որ Սարատովում տեղական միջին ժամանակը 4 ժամ 0 րոպեից — 3 ժամ 4 րոպեով, այսինքն՝ 56 րոպեով ետ է մնում դեկրետային ժամանակից։ Օրացույցից կամ 34-րդ նկարից իմանում ենք, որ նոյեմբերի 6-ի ժամանակի հավասարումը կազմում է 16 րոպե, այսինքն՝ այդքան րոպե պետք է ավելացնել (հանրահաշվորեն) իրական ժամանակին, որպես ստացվի միջին ժամանակը։
իրական արեգակնային ժամանակով իրական կեսօրը 13 ժամ 0 րոպեին է, իսկ տեղական միջին ժամանակով այս դեպքում կեսօրը լինում է 12 ժամ 0 րոպեից — 16 րոպե = 11 ժամ 44 րոպեին։ Դեկրետային ժամանակը Սարատովում տեղական միջին ժամանակից առաջ է անցնում 56 րոպեով (տե՛ս վերը), և հետևաբար, իրական կեսօրի մոմենտին դեկրետային ժամանակով աշխատող ժամացույցները ցույց կտան 11 ժամ 44 րոպե + 56 րոպե = 12 ժամ 40 րոպե։ Սակայն մեր ժամացույցը Սարատովում 4 րոպեով առաջ է անցնում դեկրետային ժամանակից (տե՛ս վերը)։ Նշանակում է, վերջին հաշվով, այդ ժամացույցը իրական կեսօրին պետք է ցույց տա 12 ժամ 44 րոպե։
§ 39. ՏԱՐԵԹՎԻ (ԱՄՍԱԹՎԻ) ՓՈՓՈԽՄԱՆ ԳԻԾԸ։ Անհրաժեշտ է պայմանավորվել, թե Երկրի միջօրեականներից որի՞ վրա է առաջինը սկսվում նոր ամսաթիվ, օրինակ, Երկրի վրա որտե՞ղ է առաջինը սկսվում հունվարի 1-ը։ Եթե մի այդպիսի գիծ չսահմանվի, ապա բազմաթիվ թյուրիմացություններ տեղի կունենան։
Պայմանավորվել են, որ յուրաքանչյուր նոր թվական, ամսվա ամեն մի նոր օրը սկսվում է այն գծի վրա, որն անցնում Գրինվիչից 180°-ի միջօրեականի մոտերքով՝ Ասիայի և Ամերիկայի միջև։ Այսպիսով, տարվա ամեն մի նոր օրը սկսվում է Կամչատկայի վրա, այնուհետև՝ Սիբիրում, հետո՝ Եվրոպայում և ամենից ուշ՝ Ալյասկայում։
Արևելյան ուղղությամբ ամսաթվի փոփոխման գիծը հատող նավի վրա միևնույն ամսաթիվը վերա դրվում է երկու հաջորդական օրերին։ Օրինակ, այդ գիծը ապրիլի 13-ին՝ հինգշաբթի օրը հատելու դեպքում նավի վրա հաջորդ օրը դարձյալ անվանում են հինգշաբթի՝ ապրլի 13֊ը։ Այդ գիծն արևմտյան ուղղությամբ հատելու դեպքում՝ նավի վրա մեկ օրը բաց է թողնվում։ Օրինակ, ապրիլի 15-ի շաբաթ օրվան հաջորդող օրն անվանում են ապրիլի 17-ը՝ երկուշաբթի։ Երբ այդպիսի նավերը հասնում են նավահանգիստ, նրանց ամսաթիվը համընկնում է նավահանգստի բնակիչների ամսաթվին։
§ 40. ԺԱՄԱՅԻՆ ԱՆԿՅՈՒՆ ԵՎ ԺԱՄԱՆԱԿԻ ՉԱՓՈՒՄ, Նկ. 37-ում միաժամանակ արտահայտված են հասարակածային կոորդինատները և ժամային անկյունը։ Որևէ M կետի հակման շրջանի և դիտողի MPZS միջօրեականի կազմած անկյունը ի հակադրություն α անկյան, երկնային սֆերայի պտտվելու հետևանքով, ժամանակի ընթացքում փոփոխվում է միևնույն անկյունային արագությամբ։
[[Պատկեր:Astronomy_pic_037.png|220px|frameless|thumb|right]]
'''Aq աղեղը, որը հաշվվում է երկնային հասարակածով ժամացույցի սլաքի շարժման ուղղությամբ՝ դիտողի միջօրեականի հարավային մասից մինչև M կետով անցնող հակման շրջանը, կոչվում է տվյալ կետի t ժամային անկյուն, նա արտահայտվում է ժամանակի միավորներով։'''
Ժամային անկյան հասկացողությունը հնարավորություն է տալիս ավելի ճիշտ կերպով սահմտնել ժամանակի չափման եղանակը. '''Իրական արեգակնային ժամանակը հաշված կեսօրից, չափվում է Արեգակի ժամային անկյունով'''։
§ 41. ԱՍՏՂԱՅԻՆ ԺԱՄԱՆԱԿ ԵՎ ԱՐԵԳԱԿՆԱՅԻՆ ԺԱՄԱՆԱԿ։ Գարնանային գիշերահավասարի կետը, ինչպես և երկնային սֆերայի ամեն մի կետ, տվյալ դիտողի համար ունի ժամային անկյուն, որը ժամանակի ընթացքում փոփոխվում է համաչափորեն։
'''Գարնանային գիշերահավասարի կետի ժամային անկյունը կոչվում է աստղային ժամանակ''' (նշանակվում է s տառով)։ Նկ. 37-ում նա պատկերված է Aqγ աղեղով։
Ակներև է, որ գարնանային գիշերահավասարի կետի վերին կուլմինացիայի մոմենտին աստղային ժամանակը՝ s = 0։
Աստղադիտարաններում կան այնպիսի ժամացույցներ, որոնք աշխատում են ըստ աստղային ժամանակի և գարնանային գիշերահավասարի կետի վերին կուլմինացիայի մոմենտին ցույց են տալիս 0 ժամ 0 րոպե 0 վայրկյան։
Քանի որ լուսատուի վերին կուլմինացիայի մոմենտում նրա ժամային անկյունը՝ t = 0, ուստի այդ լուսատուի համար՝
s = α,
'''այսինքն՝ աստղային ժամանակը հավասար է այդ մոմենտին վերին կուլմինացիայում ղտնվող լուսատուների ուղղակի ծագմանը'''։ Այդ կարևոր կանոնը անհրաժեշտ է հիշել նաև այս ձևակերպմամբ. '''յուրաքանչյուր լուսատու վերին կուլմինացիայումն է գտնվում աստղային ժամանակի այն մոմենտին, որը հավասար է այղ լուսատուի ուղղակի ծագմանը'''։
'''Աստղային օր կոչվում է այն ժամանակամիջոցը, որն անցնում է գարնանային գիշերահավասարի կետի երկու հաջորդական վերին կուլմինացիաների միջև'''։ Դժվար չէ կռահել, որ դա այն ժամանակամիջոցն է, որի ընթացքում Երկիրը մի լրիվ պտույտ է կատարում իր առանցքի շուրջը։
Աստղային օրը արեգակնային օրից կարճ է մոտավորապես 4 րոպեով։ Աստղային ժամանակը արեգակնային ժամանակի համեմատությամբ անընդհատ առաջ է անցնում, որը տարվա ընթացքում կազմում է մեկ օր։
§ 42. ԱՐԵԳԱԿՆԱՅԻՆ ԺԱՄԱՆԱԿԻ ԿԱՊՆ ԱՍՏՂԱՅԻՆ ԺԱՄԱՆԱԿԻ ՀԵՏ, ԼՈԻՍԱՏՈՒՆԵՐԻ ԿՈՒԼՄԻՆԱՅԻԱՅԻ ՄՈՄԵՆՏՆ ԸՍՏ ԱՐԵԳԱԿՆԱՅԻՆ ԺԱՄԱՆԱԿԻ։ Գարնանային դիշերահավա սարի կետի վերին կուլմինացիայի մոմենտին աստղային ժամանակը հավասար է 0 ժամ 0 րոպե 0 վայրկյանի։ Մարտի 21-ին Արեգակը գտնվում է այդ կետի մոտերքում։ Ուստի այդ զբր տեղական արեգակնային և աստղային ժամանակները գրեթե համընկնում են, քանի որ աստղային ժամանակը արեգակնայինից առաջ է անցնում գրեթե 4 րոպեով (ավելի ճիշտ՝ 3 րոպե 56 վրկ.), ուստի նա 30-օրյա ամսվա ընթացքում արեգակնային ժամանակից առաջ կանցնի մոտավորապես 2 ժամով, իսկ տարվա ընթացքում՝ ուղիղ մեկ օրով։
Դժվար չէ հաշվել, որ կեսօրին աստղային ժամանակը մոտավորապես հավասար է․
<small>մարտի 21-ին հավասար է 0 ժամ 0 րոպեի
մարտի 22-ին հավասար է 0 ժամ 4 րոպեի
մարտի 23-ին հավասար է 0 ժամ 8 րոպեի և այլն։</small>
'''Որպեսզի տեղական կեսօրից հետո տվյալ ժամի համար ստանանք մոտավոր աստղային ժամանակը, հարկավոր է աստղային ժամանակը հաշվարկեց տարվա տվյալ օրվա կեսօրի համար և դրան ավելացնել կեսօրից մինչև տվյալ մոմենտն անցած ժամանակամիջոցը։'''
Օրինակի համար, հաշվարկենք մայիսի 1-ի երեկոյան ժամը 10-ի (տեղական արեգակնային ժամանակով) աստղային ժամանակը։ Մարտի 21-ից մինչև մայիսի 1-ը անցել է 41 օր, հետևաբար, մայիսի 1-ի կեսօրին աստղային ժամանակը հավասար կլինի 4 րոպե ՞՞՞x 41 = 164 րոպե = 2 ժամ 44 րոպեի։ Կեսօրից մինչև երեկոյան ժամը 10-ն անցել է ես 10 Ժամ, հետևաբար, մայիսի 1-ի երեկոյան ժամը 10-ին աստղային ժամանակը հավասար է 2 ժամ 44 րոպե + 10 ժամ = 12 ժամ 44 րոպեի։
'''Տարվա տվյալ օրվա համար աստղային տվյալ ժամանակին համապատասխանող իրական արեգակնային ժամանակը ստանալու համար, հարկավոր է աստղային ժամանակի այդ մոմենտից հանել տարվա տվյալ օրվա կեսօրին համապատասխանող աստղային ժամանակը։'''
Օրինակի համար, հաշվարկենք հուլիսի 3-ի աստղային ժամանակով ժամը 20-ին համապատասխանող իրական արեգակնային ժամանակը։ Մարտի 21-ից մինչև հուլիսի 3-ն անցել է 104 օր, հետևաբար, հուլիսի 3-ի կեսօրին աստղային ժամանակը կլինի 4 րոպե ՞՞՞ 104 = 416 րոպե = 6 ժամ 56 րոպեի։ Հուլիսի 3-ին աստղային ժամանակով ժամը 20-ին արեգակնային ժամանակով կլինի 20 ժամից — 6 ժամ 56 րոպե = 13 ժամ 4 րոպեի կեսօրից հետո, այսինքն՝ գիշերվա ժամը 1-ն անց 4 րոպեի։
Աստղային ժամանակը միջին տեղական արեգակնային կամ դեկրետային ժամանակի վերածելու համար և ընդհակառակն, հարկավոր է հաշվի առնել նրանց զանազանությունը իրական արեգակնային ժամանակից։
Այս բոլոր ասածներից հետևում է, որ երբ լուսատուի ուղղակի ծագումը հայտնի է, նրա կուլմինացիայի մոմենտը կարելի է հաշվարկել հետևյալ կերպ.
'''Աստղային ժամանակով լուսատուի կուլմինացիայի մոմենտը հավասար է նրա ուղղակի ծագմանը։ Որպեսզի լուսատուի տվյալ օրվա կուլմինացիա փ մոմենտն ստանանք արեգակնային ժամանակով, հարկավոր է աստղափքւ ժամանակի այղ մոմենտը վերածել արեգակնային ժամանակի մոմենտի, ղեկավարվելով այս պարագրաֆում նկարագրված կանոնով։'''
Մեզ հետաքրքրող լուսատուի ուղղակի ծագումը կարող ենք իմանալ որևէ տեղեկագրքից, կամ որոշել այն ըստ աստղային քարտեզի կամ աստղային գլոբուսի, օգտվելով նրանց վրա գծագրված կոորդինատացանցից։
Օգտվելով նախորդ օրինակի թվական տվյալներից, կարելի էր, օրինակ, հաշվել, որ այն աստղը, որի ուղղակի ծագումը՝ ՞՞՞ = 20 ժամի, հուլիսի 3-ին կոլյմինացիա կկատարի գիշերվա 1 ժամ 06 րոպեին։ Ավելի ճշգրիտ հաշվարկումները պահանջում են տարբերել աստղային ժամանակը իրական և միջին կեսօրին և հաշվի առնել, որ աստղային ժամանակը հոսում է արեգակնայինից արագ, օրինակ, կեսօրից անցած 6 արեգակնային ժամի փոխարեն անցնում է աստղային ժամանակի 6 Ժամ 1 րոպե։
§ 43. ՍՏՈՒՅԳ ԺԱՄԱՆԱԿԻ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆ։ Ճիշտ ժամանակն իմանալու կարիքն զգում են հիմնարկությունները, գործարանները, հեռագրատունը, տրանսպորտային կազմակերպություններն ու առանձին քաղաքացիներ։ Երկաթուղային տարբեր կայարաններում ժամացույցները սխալ և միմյանց հետ չհամաձայնեցված կերպով աշխատելու հետևանքով կարող են գնացքների ընդհարումներ տեղի ունենալ։ Հիշյալ «ստույգ ժամանակի օգտագործողները» պետք է ժամանակն իմանան մինչև մեկ րոպեի ճշտությամբ և հենց այդ ճշտությամբ էլ նրանք ստուգում են իրենց ժամացույցները։
Արտագրության և տրանսպորտի մի քանի տեսակներ կարիք են ունենում ժամանակն իմանալու մինչև մեկ վայրկյանի, իսկ հաճախ նույնիսկ մինչև վայրկյանի հարյուրերորդական մասի ճշտությամբ։ 0րինակ, Երկըի տարրեր վայրերում ծանրության ուժը չափելու միջոցով օգտակար հանածոների հետախուզությունը, աշխարհագրական քարտեզներ կազմելը, բաց ծովում նավավարումը պահանջում են Ժամացույցի առավել ճիշտ ստուգում և այն էլ օրական մի քանի անգամ, որովհետև ամեն մի ժամացույց, թեկուզ և շատ չնչին չափով, կարող է առաջ անցնել կամ ետ մնալ։
'''Այդ նպատակի համար և՛ ՍՍՌՄ-ում, և՛ ուրիշ երկրներում կազմակերպված է «ստույգ ժամանակի ծառայություն»։ Նրա խնդիրն է որոշել, պահպանել և հադորդել ստույգ ժամանակը։'''
Ստույգ աստղային ժամանակը որոշվում է աստղադիտարաններում՝ աստղերը գիտելու միջոցով։
Աստղային ժամանակը հեշտությամբ կարելի է վերածել արեգակնային ժամանակի։ (Ժամանակը որոշելն անմիջապես Արեգակը գիտելու միջոցով նվազ ճշտություն է տալիս, իսկ արեգակնային ժամացույցների անբավարար ճշտության մասին խոսելն անգամ ավելորդ է)։
Ստույգ ժամանակի պահ պան ումը կայանում է նրանում, որ հնարավորին չափ հաճախակի որոշում են աստղադիտարանի միևնույն (գլխավոր) ժամացույցների ուղղումները և ուսումնասիրում այդ ժամացույցների աշխատանքի ընթացքը՝ թե օրվա ընթացքում որքանով է նա առաջ անցնում կամ ետ մնում։
Ստույգ ժամանակի հաղորդումը կատարում են ռադիոկայաններն ավտոմատիկորեն՝ աստղադիտարանի ժամացույցի ճոճանակի օգնությամբ ձա յն ահ աղո րղիչում էլեկտրական հոսանքի միացումով։ Ժամանակի այդ ռադիոհաղորդումը տրվում է ՍՍՌՄ-ի և երկրագնդի տարբեր ռադիոկայանների կողմից, որոշակի ժամերի։ ՍՍՌՄ-ի լայն հաղորդիչ ռադիոկայանները մոտավորապես 0,1 վայրկյանի ճշտությամբ ժամանակը հաղորդում են երկու նախազգուշական երկարատև հնչյունի և մեկ կարճ հնչյունի ձևով, որը նշում է ժամանակի որոշ մոմենտը։ Ռադիոհեռագրակայաններր ժամանակի ազդանշանները հաղորդում են մեծ ճշտությամբ՝ ավելի բարդ կանոններով։
§ 44. ԱՍՏՂԱԳԻՏՈՒԹՅԱՆ ԳԼԽԱՎՈՐ ԳՈՐԾՆԱԿԱՆ ԿԻՐԱՌՈՒԹՅՈԻՆՆԵՐԸ։ '''Աստղագիտության գլխավոր գործնական կիրառությունները կատանում են ժամանակը ճիշտ չափելու և կողմնոաշման զանազան եղանակների մեջ։'''
Ճիշտ ժամանակն իմանալու կարիքն ունեն առանձին քաղաքացիները, հիմնարկությունները (առանձնապես երկաթուղիներն ոլ կապի հիմնարկները), արտադրություններից շատերը, օգտակար հանածոներ փնտրողները, Սովետական Բանակն ու ն ավատ որմը, նույնպես և բոլոր նրանք, ովքեր զգում են աստղագիտական կողմնորոշման կարիքը, այսինքն՝ գեոդեզիստ–քարտեզագիրները, ծովագնացները, օդաչուները, ճանապարհորդները, նոր երկրներ ու վայրեր հետազոտոդներր և այլն։
Աստղագիտական կողմնորոշումը կայանում է հարկավոր ուղղությունը (հյուսիսը, հարավը և այլն) որոշելու մեջ, նույնպես և երկրագնդի վրա դիտողի տեղը, այսինքն՝ աշխարհագրական լայնությունն ու երկաթյությունը որոշելու մեջ։ '''Լայնությունն ու երկայնությունը կարելի է որոշել միայն աստղագիտական դիտումների նիման վրա։'''
===ԱՇԽԱՐՀԱԳՐԱԿԱՆ ԿՈՈՐԴԻՆԱՏՆԵՐԻ ՈՐՈՇԵԼԸ===
§ 45. ԱՇԽԱՐՀԱԳՐԱԿԱՆ ԵՐԿԱՅՆՈՒԹՅԱՆ ԵՎ ԼԱՅՆՈՒԹՅԱՆ ՈՐՈՇԵԼԸ։ '''Աշխարհագրական երկայնությունը որոշվում է տվյալ մոմենտում տվյալ կետի տեղական ժամանակը սկզբնական միջօրեականի (կամ այն կետի, որի երկայնությանն արդեն հայտնի է) տեղական ժամանակի հետ համեմատելու միջոցով''', քանի որ երկու կետերի աշխարհագրական երկայնությունների տարբերությունը հավասար է նրանց միևնույն մոմենտին համապատասխանող տեղական ժամանակների տարբերությանը (տե՛ս § 37)։
'''Այսպիսով՝ աշխարհագրական երկայնությունը որոշելու խնդիրը վեր է ածվում երկու խնդրի, որոշել տվյալ կետի տեղական ժամանակը և իմանա, մի որևէ կետի տեղական ժամանակը, որի աշխարհագրական երկայնությունն արդեն հայտնի է։'''
'''Նախապես հայտնի աշխարհագրական երկայնության ունեցող բնակավայրի տեղական ժամանակը կարելի է իմանալ, ընդունելով այդ կետից ոադիոյով հաղորդվող հիշտ ժամանակի ազդանշանները։''' Ռադիոազդանշանների ընդունման մոմենտին պետք է նշեք սեփական ժամացույցի ցուցումը, որն աշխատում է ըստ տեղական ժամանակի։
Օրինակ, հայտնի է, որ Մոսկվայի ռադիոկայանը դեկրետային ստույգ ժամանակի ազդանշանը հաղորդում է ճիշտ 19 ժամ 00 րոպեին։ Այդ ազդանշանը կլինի 11 գոտու +1 ժամ ժամանակով, այսինքն՝ այն միջօրեականի ժամանակով, որի երկայնությունը հավասար է 3 ժամ 00 րոպե 00 վայրկյան։
<small>Օգտվելով աստղագիտական դիտումներից՝ աստղագետը իր ժամացույցը դրել է ըստ տեղական ժամանակի։ Մոսկվայի ոագիոագգանշանը նա ընդունել է, երբ նրա ժամացույցը ցույց է տվել 23 ժամ 49 րոպե։ Դրանից նա եզրակացնում է, որ իր բնակավայրի երկայնությունը հավասար է՝ 23 ժամ 49 րոպե — 19 ժամ 00 րոպե = 4 ժամ 49 րոպեի, այսինքն՝ այղքանով նա դեպի արևելք է գտնվում այն միջօրեականից, որը Գրինվիչի նկատմամբ ունի 3 ժամ 00 րոպե 00 վայրկյան երկայնություն։ Հետևապես, տվյալ կետի երկայնությունը Գրինվիչի նկատմամբ հավասար է 4 ժամ 49 վայրկյան + 3 ժամ = 7 Ժամ 49 րոպեի։</small>
'''Աշխարհագրական յայնության որոշումը''' կատարվում է վերին կամ ստորին կուլմինացիայի ժամանակ Րևեռային աստղի՝ հորիզոնի նկատմամբ ունեցած բարձրությանը որոշելու միջոցով, հաշվի առնելով նաև նրա հեռավորությունը աշխարհի բևեռից։ Գոյություն ունեն նաև այլ, ավելի բարդ եղանակներ՝ լայնությունը որոշելու համար։ Աշխարհագրական լայնության և երկայնության որոշելը հանդիսանում է մեր հայրենիքի, այլ երկրների և ամբողջ երկրագնդի քարտեզագրության հիմքը։
§ 46. ԱՍՏՂԱԳԻՏԱԿԱՆ ԴԻՏՈՒՄՆԵՐԸ ԾՈՎԱՅԻՆ ԵՎ ՕԴԱՅԻՆ ՆԱՎԱՏՈՐՄՆԵՐՈՒՄ։ Ծովային նավերի և ինքնաթիռների համար, որոնք անընդհատ գտնվում են շարժման մեջ, աշխարհագրական կոորդինատների որոշելը հանդիսանում է առօրյա կենսական խնդիրներից մեկը, որը շատ հաճախ լուծվում է օրական մի քանի անգամ։ Շոգենավերի ե ինքնաթիռների օրորվելը թույլ չի տալիս օգտվելու այնպիսի գործիքից, որը տեղակայվում Լ ըստ հարթաչափի։ Լուսատուների բարձրությունը չափելիս, որն անհրաժեշտ է աշխարհագրական լայնությունը և երկայնությունը որոշելու համար, այդ պայմաններում օգտվում են սեքստանից։
'''Սեքստան կոչվում է այն գործիքր, որով չափում են լուսատուների անկյունային հեռավորությունը հորիզոնից՝ դիտումների ժամանակ Ա|ահելով այն ճեոքին բռնած''' (նկ. 38)։ Նա րաղկացած է շրջանագծի 60° սեկտորից և բռնակի օգնությամբ պահվում է ուղղաձիգ դիրքում։
Հորիզոնական դիտակով դիտողը տեսնում է հորիզոնը։ Պտտելով քանոնը հայելու հետ միասին, հարկավոր է նրան այնպիսի դիրք տալ, որ լուսատուի ճառագայթը, անդրադառնալով պտտվող հայելուց, ընկնի մյուս հայելու վրա, իսկ այնտեղից անդրադառնալով դիտողի աչքը։ Այն ժամանակ դիտողը լուսատուի պատկերը կտեսնի հորիզոնի գծի վրա։ Քանոնի ցուցիչը սեկտորի աղեղի վրա ցույց կտա այն թիվը, որը համապատասխանում է լուսատուի բարձրությանը հորիզոնից՝ դիտման մոմենտին։
[[Պատկեր:Astronomy_pic_038.png|200px|frameless|thumb|right]]
Բացի սեքստանից, օդային նավատորմում ինքնաթիռների ուղղությունները որոշելու համար կիրառվում են նաև աստղադիտական այլ գործիքներ։
Շոգենավեր և ինքնաթիռներ վարողների (շտուրմանների) կարիքների համար ՍՍՌՄ-ում հաշվարկվում և հրատարակվում են հատուկ «Ծովային աստղադիտական տարեգիրք» և «Ավիացիոն աստղագիտական տարեգիրք», որոնք իրենց մեջ պարունակում են երկնային լուսատուների մասին տվյալ տարվան վերաբերող զանազան կարևոր տեղեկություններ և հաշվարկումներ կատարելու համար հատուկ աղյուսակներ։
Կողմնորոշման աստղագիտական եղանակների շնորհիվ հնարավոր դարձան մեր օդաչուների անզուգական թռիչքները դեպի Հյուսիսային բևեռ, Արկտիկայի վրայով ՍՍՌՄ-ից դեպի Ամերիկա, մեր ռմբակոծիչների հերոսական հարձակումները թշնամու հեռավոր օբյեկտների վրա և այլն։
<small>ՀԱՐՑԵՐ ԻՆՔՆՍՏՈՒԳՄԱՆ ՀԱՄԱՐ
# *I՞նչ է իրական կեսօրը, և ինչպե՞ս է որոշվում իրական արեգակնալին օրվա տևողաթյունը։
# Ինչո՞ւ է իրական օրերի տևողությունը փոփոխվում։
# Ինչպե՞ս են կաո ուցված արեգակնային ժամացույցները և ինչպիսի՞ ժամանակն են նրանք ցույց տալիս։
# Քանի տեսակի արեգակնային ժամացույցներ կան և ինչո՞վ են նրանք իրարից տարբերվում։
# Ի՞նչ է միջին արեգակնային ժամանակը։
# Ի՞նչ է «ժամանակի հավասարումը» և ի՞նչ սահմաններումն է նա փոփոխվում։
# Ինչպիսի՞ ժամանակն է կոչվում տեղական։
# Ինչպե՞ս է տարբերվում տեղական ժամանակը երկու քաղաքներում, որոնք ունեն տարբեր երկայնություններ։
# Ինչո՞ւմն է կայանում ժամանակի գոտիական հաշիվը։
# Ի՞նչ է դեկրետային ժամանակը։
# *Ի՞նչ է ամսաթվի փոփոխման գիծը և որտեղո՞վ է նա անցնում։
# *Ի՞նչ է ժամային անկյունը։
# *Ինչպիսի՞ կապ գոյություն ունի Արեգակի ժամային անկյան և իրական արեգակնային ժամանակի միջև։
# *Ի՞նչ է աստղային ժամանակը։
# *Աստղային ժամանակով ե՞րբ կուլմինացիա կկատարի այն աստղը, որի ուղղակի ծագումն է α։
# *Ի՞նչ է աստղային օրը։
# *Ո՞րն է կարճ, արեգակնայի՞ն օրը թե աստղային օրը, և ինչքանո՞վ։
# *Ինչպե՞ս հաշվել տվյալ օրվա կեսօրին համապատասխան աստղային ժամանակը։
# *Ինչպե՞ս հաշվել տարվա տվյալ օրվա ցանկացած ժամի համար աստղային ժամանակը։
# *Ո՞վ և ինչո՞ւ կարիք ոձւի իմանալ ճշգրիտ ժամանակը։
# Ինչո՞ւմն են արտահայտվում աստղագիտության գլխավոր գործնական կիրառությունները։
# Ինչի՞ վրա է հիմնված աշխարհագրական երկայնության որոշելը։
# Ինչպիսի՞ երկու խնդրի է բաժանվում այդ խնդիրը։
# Ինչպե՞ս են իմանում տեղական ժամանակը մի այլ քաղաքում։
# *Ի՞նչ է սեքստանը, որտե՞ղ և ինչի՞ համար է նա հարկավոր։
# Ինչպե՞ս կարելի է որոշել տեղանքի աշխարհագրական լայնությունը։
ՎԱՐԺՈՒԹՅՈՒՆՆԵՐ
# Արեգակնային ժամացույցը ցույց է տալիս առավոտյան 8 ժամ 10 րոպե։ Օգտվելով 34-րդ նկարից՝ որոշեցեք համապատասխան միջին ժամանակը փետրվարի 15-ին, հունիսի 15-ին և նոյեմբերի 3-ին։
# Ինչպիսի՞ ժամանակ կլինի այդ․ տեղական, թե՞ գոտիական։
# Ո՞ր տեղական ժամանակն է առաջ և ինչքանո՞վ․ Կույբիշևի՞նը, թե՞ Սվերդլովսկինը (տես V հավելվածը), Տոմսկի՞նը, թե՞ Իրկուտսկինը, Մուրմանսկի՞նը, թե՞ Տաշքենտինը։
# Օգտվելով V հավելվածից, որոշեցեք, թե այդ քաղաքներից յուրաքանչյուրում ինչպիսի՞ ժամանակն է առաջ, տեղակա՞նը, թե՞ գոտիականը, և ինչքանո՞վ, դեկրետայի՞նը, թե՞ տեղականը, և ինչքանո՞վ։
# Որոշեցե՛ք Ռիգայի տեղական ժամանակը, երբ Չիտայում դեկրետային ժամանակով կեսօր է։
# Խարկովում արեգակնային ժամացույցները ցույց են տալիս առավոտյան 7 ժամ 19 րոպե։ Գտնել այդ պահին համապատասխան դեկրետային ժամանակը Խարկովում, Լվովում, Գորկիում և Կրասնոյարսկում։
# Սյունի ստվերը դեկրետային կեսօրին անցնո՞ւմ է արդյոք միջօրեի գծով։
# Դեկրետային ժամանակով Տուլայում և Ռիգայում միաժամանակ երեկոյան ժամը 6-ն է։ Միատեսա՞կ են արդյոք այդ քաղաքների նաև տեղական ժամանակները (տե՛ս V հավելվածը)։
# *Կհամընկնե՞ն արդյոք երկու ճանապարհորդների ժամանակի հաշիվները (ամսաթվերը), որոնք միաժամանակ մայիսի 1-ին դուրս են եկել Մոսկվայից, ըստ որում նրանցից մեկը շարժվում է դեպի արևմուտք, իսկ մյուսը՝ դեպի արևելք, և անցնում են օրական միահավասար 15° ըստ երկայնության։ Նրանք ի՞նչ կկատարեն, երբ հատեն ամսաթվի փոփոխման գիծը։
# *Երկու աստղերի ուղղակի ծագումներն են՝ 3 ժամ և 7 ժամ։ Աստղային ժամանակով ե՞րբ այդ աստղերը կուլմինացիա կկատարեն։
# *Հաշվեցե՛ք աստղային ժամանակը կեսօրին և երեկոյան ժամը 6-ին մայիսի 1-ի, օգոստոսի 1-ի և մարտի 1-ի համար։
# *Մայիսի 1–ին, օգոստոսի 1-ին և մարտի 1-ին տեղական արեգակնային ժամանակով ժամը քանիսի ն կուլմինացիա կկատարեն այն աստղերը, որոնց ուղղակի ծագումն է՝ 3 ժամ, 7 ժամ, 23 ժամ։ Փաստորեն այդ կուլմինացիաներից բոլո՞րը հնարավոր կլինի տեսնել թե ոչ։
# Տեղական ժամանակով աշխատող ժամացույցը ցույց էր տալիս երեկոյան 9 ժամ 13 րոպե, երբ լսվեցին Գրինվիչի կեսօրի ռադիոազդանշանները։ Ինչի՞ է հավասար բնակավայրի երկայնությունը։
# Մոսկվայից ռադիոազդանշան լսվեց, որ այնտեղ երեկոյան ժամը 7-ն է (դեկրետային ժամանակով)։ Այդ պահին տեղական ժամանակով աշխատող ժամացույցը ցույց էր տալիս 13 ժամ 43 րոպե։ Ինչպիսի՞ն է բնակավայրի երկայնությունը Գրինվիչի նկատմամբ։
# Կարելի՞ է արդյոք, ունենալով արեգակնային ժամացույց և ռադիոընդունիչ, կոպիտ մոտավորությամբ որոշել բնակավայրի երկայնությունը։
# Կարելի՞ է արդյոք որոշել բնակավաւրի երկայնությունը համեմատելով քաղաքային ժամացույցների ցուցումները ռադիոազդանշանների հետ։
# Բևեռային աստղը հեռու է բևեռից 1°։ Ե՞րբ պետք է չափել նրա բարձրությունը հորիզոնից և ինչպիսի՞ ուղղում պետք է մտցնել ստացած արդյունքի մեջ, որպեսզի ճշտորեն որոշվի տեղանքի լայնությունը։</small>
===ԼՈՒՍՆԻ ՇԱՐԺՈՒՄԸ ԵՎ ՕՐԱՑՈՒՅՑ===
§ 47. ԼՈՒՍՆԻ ՇԱՐԺՈՒՄԸ ԵՎ ԱՄԻՍ։ Լուսինը այն միակ երկնային մարմինն է, որ պտտվում է Երկրի շուրջը։
'''Այն ժամանակամիջոցը, որի ընթացքում Լուսինը մի լրիվ շրջան է կատարում Երկրի շուրջը, կոչվում է աստղային (կամ սիդերիկ) ամիս, նա կազմում է 2⅓ օր։'''
Հետևենք, թե ի՛նչպես Լուսինը մի որևէ աստղի նկատմամբ արդեն հաջորդ օրը նկատելի տեղաշարժվել է ձախ կողմի վրա՝ դեպի արևելք (մեկ օրում մոտավորապես 13°)։
[[Պատկեր:Astronomy_pic_039.png|225px|frameless|thumb|left]]
Դժվար չէ նկատել, որ աստղային երկնքում Լուսինը տեղաշարժվում է անընդհատ և 27⅓ օրից հետո վերադառնում է նույն աստղերի մոտ, երկնային սֆերա յում գծելով լրիվ շրջանագիծ։ Հենց այդ պատճառով էլ Լուսնի պտտման ժամանակաշրջանը (աստղերի նկատմամբ) կոչվում է աստղային (սիդերիկ)։ Մեկ ժամվա ընթացքում Լուսինը երկնային սֆերայում հասցնում է տեղաշարժվել (դեպի արևելք)
<math>\frac{360°}{27⅓ \times 24}</math>
չափով, այսինքն՝
½°, մոտավորապես իր տեսանելի տրամագծի մեծության չափ։
Լուսինը երկնա յին սֆերայում շարժվելիս հաճախ առժամանակ մեզանից ծածկում է աստղերն ու մոլորակները։ Դա ցույց է տալիս, որ Լուսինը մեզ ավելի մոտ է գտնվում, քան աստղերն ու մոլորակները։
[[Պատկեր:Astronomy_pic_040.png|220px|frameless|thumb|left]]
Լուսնի տեսանելի շարժումը երկնային սֆերայում կատարվում է խավարածրի մոտերքը, '''բայց Լուսնի աղեծրի հարթությանը թեքված է Երկրի ուղեծրի հարթության (խավարածրի հարթության) նկատմամբ 5°–ով։ Լուսնի աղեծրի հատման կետերը խավարածրի հետ կոչվում են Լուսնի աղեծրի հանգույցներ'''։
'''Լուսնի միջին հեռավորությանը Երկրից կազմում է 384000 կմ կամ մոտավորապես 30 երկրային տրամագիծ։''' Քանի որ Լուսինը Երկրի շուրջը շարժվում է էլիպսով, ուստի նրա հեռավորությունը երկու կողմերի վրա փոփոխվում է մոտ 20 000 կմ սահմաններում։ '''Լուսնի աղեծրի Երկրին ամևնամերձավոր կետը կոչվում է պերիգեյ (մերձակետ), ամենահեռավոր կետը՝ ապոգեյ (հեռակետ)։'''
§ 48. ԼՈՒՍՆԻ ՓՈՒԼԵՐԸ ԵՎ ՄՈԽՐԱԳՈՒՅՆ ԼՈՒՅՍԸ։ '''Լուսնի տեսքի փոփոխությունը և նրա փուլերի կրկնումներն աոաջանում են այն բանի շնորհիվ, որ Լուսինը Երկրի և իրեն լուսավորող Արեգակի նկատմամբ գրավում է տարբեր դիրքեր։'''
Լուսինը գնդաձև, խավար մարմին է։ Երբ Լուսինը գտնվում է Երկրի և Արեգակի միջև, նրա դեպի մեզ դարձած կիսագունդն Արեգակի կողմից չի լուսավորվում, և մենք նրան չենք տեսնում։ Լուսնի այդ փուլը կոչվում է '''նորալուսին'''։ Երբ Լուսինը գտնվում է ուղիղ Արեգակի դիմաց, այսինքն՝ Երկիրը լինում է Արեգակի և Լուսնի միջև, Լուսնի դեպի մեզ դարձած ամբողջ կիսագունդը պայծառ կերպով լուսավորված է լինում Արեգակի ճառագայթներով։ Այդ փուլը կոչվում է '''լիալուսին'''։ Միջակա դիրքերում մենք նրա լուսավորված կիսադնդի այս կամ այն մասը տեսնում ենք կողքից» Հ-թանից էլ Լուսինը ունենում է կիսասկավառակի ('''առաջին քառորդ և վերջին քառորդ'''), ավելի կամ պակաս Լափով նեղ եղջյուրի և այլ տեսքեր։ 40-րդ նկարը պարզաբանում է Լուսնի փուլերի կապը նրա՝ իր ուղեծրում ունեցած այս կամ այն դիրքի հետ. Արեգակի ճառագայթներն ընկնում են վերևից՝ '''գծագրի հարթության''' ուղղությամբ։
Հասկանալի է, որ Լուսնի վերին կուլմինացիան նորալուսնի ժամանակ տեղի է ունենում կեսօրին, լիալուսնի ժամանակ՝ կես-գիշերին , առաջին քանորդի ժամանակ՝ մոտավորապես ժամը 18-ին և վերջին քառորդի ժամանակ՝ մոտավորապես ժամը 6-ին (արեգակնային ժամանակով)։
[[Պատկեր:Astronomy_pic_041.png|180px|frameless|thumb|right]]
'''Լուսնի իրար հաջորդող երկու միատեսակ փալերի միջև ընկած ժամանակամիջոցը կոչվում է սինոդիկ ամիս, այն հավասար է 29½ օրվա։'''
Լուսնի փուլերի պարբերաշրջանը կամ սինոդիկ ամիսը ավելի երկարատև է սիդերիկ ամսից։ Դրա պատճառն այն է, որ Լուսնի միատեսակ փուլերը թևակոխում են այն մամանակ, երբ Լուսինը նույն դիրքն է ընդունում Արեգակի նկատմամբ։ Նկ․ 41-ում Լուսինը L կետում պատկերված է T Երկրի և S Արեգակի միջև՝ նորալուսնի դիրքում։ Այն ժամանակամիջոցում, երբ Լուսինը Երկրի շուրջը մի լրիվ պտույտ է կատարում, Երկիրը Լուսնի հետ միասին Արեգակի նկատմամբ արդեն անցած է լինում իր ուղեծրի <sup>1</sup>/<sub>13</sub>-րդ մասը և գտնվում է T<sub>1</sub> կետում։ Լուսինը, շարժվելով սլաքի ուղղությամբ, կընդունի L1 դիրքը, որը, ինչպես մենք տեսնում ենք, դեռևս չի կարող նորալուսնին համապատասխանել։ Նորալուսնի L'<sub>1</sub> դիրքին հասնելու համար Լուսինը պետք է դառնա ST<sub>1</sub>L<sub>1</sub> անկյան չափով, որը տևում է մոտավորապես երկու օր։
Լուսնի վրա գտնվող դիտողի համար Երկիրը նույնպես տարբեր դիրքեր է գրավում Արեգակի նկատմամբ։ Ուստի Լուսնի վրայից դիտելու դեպքում՝ Արեգակի ճառագայթներով լուսավորված Երկիրը նույնպես պետք է փոփոխի իր փուլերը և այն էլ ճիշտ նույն պարբերությամբ, միայն այն տարբերությամբ, որ երբ Երկրի վրա դիտվում է, օրինակ, լիալուսին , Լուսնի վրա պետք է դիտվի «նորաերկիր», և ընդհակառակն։ Դա դժվար չէ հասկանալ, ելնելով նույն 40-րդ նկարից։ Միայն պետք է պատկերացնել, որ դիտողը շարժվում է Լուսնի հետ միասին և այնտեղից նայում Երկրին։
Երկրի մակերևույթը 14 անգամ մեծ է Լուսնի մակերևույթից։ Ուստի «լիաերկրի» ժամանակ Լուսինը անհամեմատ ավելի ուժեղ է լուսավորվում Երկրի կողմից, քան լիալուսնի ժամանակ Երկիրը Լուսնից։ Բացի այդ, Երկրի մակերևույթը յոթ անգամ ավելի ուժեղ է անդրադարձնում Արեգակի ճառագայթները, քան Լուսինը, որովհետև Երկրի վրա կան շատ լուսավոր շրջաններ (ձյուն, ամպեր, ավազոտ անապատներ)։ Այդ պատճառով «լիաերկրի» ժամանակ Լուսինը լուսավորվում է Երկրից շատ ավելի ուժեղ, քան թե լիալուսնի ժամանակ Երկիրը լուսավորվում է Լուսնից։ Դրանով է բացատրվում «մոխրագույն լույսի» երևույթը, այսպես է կոչվում այն մեղմ կապտականաչավուն լուսարձակումը, որը նկատվում է Լուսնի սկավառակի՝ Արեգակի ճառագայթներով չլուսավորված մասում՝ նորալուսնից փոքր-ինչ առաջ և նրանից անմիջապես հետո, երբ Լուսնի պայծառ մասը երևում է նեղ եղջյուրի ձևով։ Այդ ժամանակ Երկիրը պայծառ լույս է սփռում Լուսնի մակերևույթի վրա։
§ 49. ԱՐԵՎԱԴԱՐՏԱՅԻՆ ԵՎ ՕՐԱՏՈԻՏԱՅԻՆ ՏԱՐԻՆԵՐ։ '''Մեծ ժամանակամիջոցների հաշվարկման սիստեմը կոչվում է օրացույց։''' Ներկայումս գրեթե բոլոր երկրներն օգտվում են արեգակնային օրացույցից, այսինքն՝ մի օրացույցով, որը հիմնված է Արեգակի խավարածրով կատարած տարեկան շրջապտույտի վրա, ուստի և կապված է տարվա եղանակների պարբերաբար փոփոխվելու հետ։
Ամեն մի արեգակնային օրացույցում որպես հիմք ընդունվում է արևադարձային տարին։ '''Արևադարձային տարի է կոչվում Արեգակի կենտրոնի՝ գարնանային գիշերահավասարի կետով երկու հաջորդական անցումների միջև ընկած ժամանակամիջոցը։'''
Արևադարձային տարին հավասար է 365 օրվա 5 ժամվա 48 րոպեի ու 46,1 վայրկյանի։ Հենց այդ հանգամանքն է, որ օրացույց կազմելու գործում դժվարություններ է հարուցում, որովհետև յուրաքանչյուր օրացուցային տարին հարմարության տեսակետից պետք է իր մեջ ամբողջ թվով օրեր պարունակի։ Կապված այն բանի հետ, թե ինչպես է օրացույցը հարմարվում արևադարձային տարվա հետ և ինչպես է նա իրականացնում այդ հարմարեցումը, կարող էն տարբեր օրացույցներ լինել։
§ 50. ՀԻՆ ԵՎ ՆՈՐ ՏՈՄԱՐՆԵՐ։ '''Մինչև Հոկտեմբերյան Սոցիալիստական Մեծ ռևոլյուցիան Ռուսաստանում ընդունված օրացույցը կոչվում էր հին տոմար։'''
'''Հին տոմարում հաշվի պարզության համար ընդունված է, որ արևադարձային տարին կազմում է հիշտ 365 օր 6 ժամ, այսինքն՝ 365¼ օր։''' Որպեսզի օրացուցային տարին միշտ ամբողջ թվով օրեր պարունակի, ընղունվել էր 3 տարի իրար հետևից հաշվել 365-ական օր, իսկ հաջորդ (չորրորդ) տարին՝ 366 օր, որից հետո դարձյալ երեք տարի հաշվել 365-ական օր և այլն։ Այն ժամանակ տարվա միջին տևողությունը հավասար կլինի (365 +365 + 365 + 366):4 = 365¼ օրվա, այսինքն՝ հավասար է արևադարձային տարվա ընդունված տևողությանը։
Տարվա ավելորդ օրը ավելացվում է փետրվարի վերջում (փետրվարի 29), և այդպիսի տարին կոչվում է '''նահանջ տարի'''։ '''Ընդունված է նահանջ (366 օրից կազմված) համարել այն տարիները, որոնց համարներն աոանց մնացորդի թաժանվում են 4'''-ի, օրինակ 1944, 1948, 1952 թվականները։
Հին տոմարը ժամանակի իրական ընթացքից ետ է մնում, որովհետև տարվա միջին, տևողությունը նա ընդունում է ավելի երկար, քան նա իսկապես կա (11 րոպե 14 վայրկյանով)։ Յուրաքանչյուր 400 տարում (ավելի ճիշտ՝ 384 տարում) հին տոմարը ետ է մնում 3 օրով։
ՍՍՌՄ-ում և շատ երկրներում ընդունված '''նոր տոմարը''', որը մի շարք երկրներում մտցվել է դեռևս 1582 թ., գրեթե ազատ է վերոհիշյալ թերությունից։
XVI դարում հին տոմարը բնությունից արդեն 10 օրով ետ էր մնացել (այդ օրացույցը քրիստոնեական կրոնն ընդունած երկրների կենցաղի մեջ մտցվել էր 325 թ․)։ Օրացույցի ետ ընկնելը վերացնելու նպատակով 1582 թ․ հոկտեմբերի 5-ի փոխարեն միանգամից հաշվեցին հոկտեմբերի 15֊ը։ Իսկ որպեսզի սխալը նորից չկուտակվի, յուրաքանչյուր 400 տարվա ընթացքում հին օրացույցում կուտակվող երեք ավելորդ օրերը վերացվում են նրանով, որ ամեն մի այդպիսի 400–ամյա ժամանակաշրջանի երեք նահանջ տարիները համարվում են հասարակ տարիներ։ Պայմանավորվել են, որ հասարակ կհամարվեն հին օրացույցի այն հարյուրամյա նահանջ տարիները, որոնց հարյուրյակների թիվն առանց մնացորդի չի բաժանվում 4-ի։ Այսպիսով, 1600 թվականը երկու օրացույցներումն էլ նահանջ էր և XVII դարում հին և նոր տոմարների միջև եղած տարբերությունը մնաց 10 օր։ Նոր տոմարով 1700 թվականը ոչ թե նահանջ էր, այլ հասարակ, ուստի և այդ օրացույցների տարբերությունը դարձավ 11 օր։ 1800 թվականից հետո տարբերությունը դարձավ 12 օր, 1900 թվականից հետո՝ 13 օր, իսկ 2000 թ, հետո այդ տարբերությունը դեռևս կմնա 13 օր։
Նոր տոմարը նույնպես կատարելապես ճիշտ չէ, բայց րնոլթյունիէք
նրա տարբերվելը միայն 3000 տարվա ընթացքումն է կուտակվում մեկ
օրվա չափ։ Այդպիսի սխալը, բնականաբար, գործնական նշանակու֊
թյուն չունի։
<small>§ 51․ *ԱՄՍՎԱ ԵՎ ՇԱԲԱԹՎԱ ԾԱԳՈՒՄԸ։ Օրացուցային թվականությունն Նախնադարյան շրջանում այն երկրներում, որոնք ավելի որսորդության և անասնապահության, քան հողագործության հետ կին կապված, ընդունված էր այնպիսի օրացույց, որը կառուցված կր Լուսնի փուլերի հերթափոխման, այսինքն՝ սինոդիկ ամսվա (29½ օրվա) վրա։ Օրացուցային ամիսները հաղորդում կին միմյանց, ունենալով մերթ 29, մերթ 30 օր։ Մեր արեգակնային օրացույցում տարվա մեկ, տասներկուերորդ մասը կոչվում է ամիս, բայց նա Լուսնի հետ ոչ մի առնչություն չունի, օրացուցային ամիսները, որոնք ունեն 28-ից մինչև 31-օրյա տարբեր տևողություն, Լուսնի փուլերի հերթափոխության հետ ոչ մի կերպ կապված չեն։
Յոթօրյա շաբաթը սկիզբ է առել հազարավոր տարիներ առաջ այն հավատմունքի կապակցությամբ, որ ուներ աստղագուշակությունը մոլորակների ազդեցության նկատմամբ։ Այն ժամանակ հայտնի հինգ մոլորակներից յուրաքանչյուրին, նույնպես և Արեգակին ու Լուսնին կին նվիրված առանձին օրերը՝ որոշ կարզով, շաբաթը — Սատուրնին (Սատուրնի օր), կիրակին — Արեգակին, երկուշաբթին — Լուսնին և այլն։ Գերմաներեն մինչև այժմ էլ, օրինակ, կիրակին կոչվում է Sonntag (Sonnen tag — Արեգակի օր), երկուշաբթին — Montag (Լուսնի օր), անգլերեն շաբաթը կոչվում է Saturday (Սատուրնի օր), կիրակին — Sunday (Արեգակի օր), ֆրանսերեն երեքշաբթին կոչվում է Mardi (Martis dies — Մարսի օր), չորեքշաբթին - Mercredi(Մերկուրի օր) և այլն։
'''Տարիների թվարկության սկիզթթ կոչվում է օրացուցային թվականություն''' (էրա)։ Հռոմեացիները տարիների թվարկումը երկար ժամանակ տանում կին իրենց, մայրաքաղաքի Հռոմի հիմնադրման տարվանից։ Նման տարբեր տեսակի թվականությունների միմյանց հետ համեմատելն ու մեկից մյուսին անցնելը բավականին անհարմար է։
Հազար հինգ հարյուր տարի առաջ առաջարկվել է տարիների թվարկումը հաշվել այսպես կոչված «քրիստոսի ծննդյան» տարեթվից։ Այդ առասպելական իրադարձության տարեթիվը, իհարկե, չի կարելի սահմանել, և այն «հաշվել են» կամավոր կերպով։ Սակայն «քրիստոսի ծննդից սկսած այդ թվականությունը» աստիճանաբար տարածվել կ շատ երկրներում և ներկայումս գրեթե ընդունված է բոլորի կողմից, հաճախ մենք նրան անվանում ենք «մեր թվականություն» (մ․ թ․)։ Մենք այն պահպանել ենք, քանի որ հարմար է, որպեսզի բոլոր ժողովուրդներն էլ հազարամյակների ընթացքում ունենան միևնույն թվականությունը։</small>
<small>ՀԱՐՑԵՐ ԻՆՔՆԱՏՈԻԴՄԱՆ ՀԱՄԱՐ
# Ի՞նչ է աստղային (սիդերիկ) ամիսը և ինչի՞ է նա հավասար։
# Աստղային երկնքի ֆոնի վրա ի՞նչ չափով է տեղաշարժվում Լուսինը. ա) մեկ ժամում և բ) մեկ օրում։
# Համընկնո՞ւմ է արդյոք Լուսնի ուղեծիրը խավարածրի հետ։
# Ինչի՞ է հավասար Լուսնի միջին հեռավորությունը Երկրից։
# Ինչպե՞ս են կոչվում Լուսնի ուղեծրի՝ Երկրին ամենամոտ և ամենահեռու կետերը։
# Պատրաստեցեք գծագիր և նրանով բացատրեցեք, թե ինչո՞ւ և ինչպե՞ս է կատարվում Լուսնի փուլերի հերթափոխությունը։
# Ո՞ր ժամին է կատարվում Լուսնի կուլմինացիան, երբ նա գտնվում է ա) առաջին քառորդում, բ) լիալուսին է և գ) վերջին քառորդում։
# Ի՞նչ է Լուսնի մոխրագույն լույսը։
# Ինչպե՞ս է կոչվում Լուսնի փուլերի լրիվ հերթափոխության պարբերաշրջանը և ինչի՞ է նա հավասար։
# Ի՞նչն է կոչվում օրացույց։
# Ի՞նչն է կոչվում արևադարձային տարի և ինչի՞ է նա հավասար։
# Ինչպե՞ս են իրար հաջորդում հասարակ և նահանջ տարիները օրացույցի հին տոմարում։
# Ինչի՞ է հավասար տարվա միջին տևողությանը հին տոմարում։ Ինչո՞ւմն է կայանում նրա անճշգրտությունը։
# Ինչպե՞ս են իրար հաջորդում հասարակ և նահանջ տարիները օրացույցի նոր տոմարում։ Ե՞րբ է նա մտցվել ՍՍՌՄ-ում։
# Ինչպե՞ս են տարբեր դարերում ամսաթվերը հին տոմարով վերածվում նոր տոմարի, և ընդհակառակն։
# *Մեր օրացույցում որտեղի՞ց են հանդես եկել ամիսները։
# *Ե՞րբ և ինչո՞ւ է առաջացել յոթօրյա շաբաթը։
# Ի՞նչ է օրացուցային դարագլուխը։
ՎԱՐԺՈԻԹՅՈԻՆնԵԻ
# Լուսինը առաջին քառորդի փուլում հորիզոնին մոտ է։ ժամը քանի՞սն է (մոտավորապես)։ Հորիզոնի ո՞ր կողմն է նա գտնվում։
# Այսօր Լուսինը մայր է մտել կես-գիշերին։ Մոտավորապես ե՞րբ նա մայր կմտնի վաղը։
# Լուսինը մոտ է լրման։ Այդ ժամանակ ինչպե՞ս կերևա Երկիրը Լուսնից դիտողի համար։
# Լուսնեղջյուրն իր ուռուցիկությամբ դարձած է դեպի աջ և գտնվում է հորիզոնին մոտ։ Հորիզոնի ո՞ր կողմն եք դուք նայում։
# *Ինչո՞ւ արևադարձային երկրներում «մաշվող» Լուսնի նոր ծագող եղջյուրը ծովի վրա այնպես է երևում, կարծես թե նավակ է լողում ջրի վրա։
# Ինչո՞ւ Հոկտեմբերյան Սոցիալիստական Մեծ ռևոլյուցիայի տարեդարձը տոնվում է նոյեմբերին։
# Ե՞րբ է տեղի ունեցել դեկաբրիստների 1825 թ, ապստամբությունը նոր տոմարով։
# Մ․ Վ․ Լոմոնոսովը հին տոմարով ծնվել է 1711 թ, նոյեմբերի 8-ին։ Այժմ ե՞րբ պետք է նշենք նրա ծնունդը։
# *Ինչպե՞ս և ե՞րբ պետք է երթևեկի նավը Ասիայի և Ալյասկայի միջև, որպեսզի նրա անձնակազմի համար փետրվարի ընթացքում լինի 10 կիրակի։</small>
===ԽԱՎԱՐՈՒՄՆԵՐ===
§ 52. ԽԱՎԱՐՈՒՄՆԵՐ։ Եթե Լուսնի ուղեծրի հարթությունը համընկներ խավարածրի հարթությանը, ապա ամեն ամիս խավարում տեղի կունենար։ Ամեն անգամ նորալուսինի ժամանակ Լուսինը լինելով Երկրի և Արեգակի միջև՝ նրանց հետ միասին կգտնվեր մի ուղիղ գծի վրա և իր ոչ-թափանցիկ մարմնով կփակեր Արեգակի առաջը։ Դրա հետևանքով ամեն անգամ կնկատվեր մի երևույթ, որ մենք անվանում ենք '''Արեգակի խավարում'''։ Ճիշտ նույն ձևով ամեն անգամ լիալուսնի Ժամանակ Լուսինը կմտներ Երկրի՝ Արեգակի նկատմամբ հակառակ կողմը նետած ստվերի մեջ, որի հետևանքով տեղի կունենար Լուսնի խավարում։ Շնորհիվ այն բանի, որ Լուսնի ուղեծիրը որոշ չափով թեքված է խավարածրի նկատմամբ. Լուսինը նորալուսնի և լիալուսնի ժամանակ մեծ մասամբ անցնում է խավարածրից վեր կամ նրանից ցած, և խավարում չի լինում։
Խավարումներ կարող են տեղի ունենալ միայն այն ժամանակ, երբ Լուսնի նորումը կամ լրումը տեղի է ունենում Լուսնի ուղեծրի երկու հանգույցներից որևէ մեկի մոտ, այսինքն, խավարածրի հարթության հետ Լուսնի ուղեծրի հատման կետերի մոտ (§ 47)։ Այլ կերպ ասած՝ Արեգակն ու Լուսինը պետք է միաժամանակ Լուսնի ուղեծրի հանգույցներին մոտ լինեն։
Քանի որ այդ հանգույցները երկուսն են, իսկ Արեգակը խավարածրով լրիվ շրջան է կատարում մեկ տարում, ուստի տարեկան լինում է երկու շրջան (մեկը մյուսից կես տարի անց), երբ կարող են խավարումներ տեղի ունենար Լուսնի հանգույցների գիրքը անընդհատ փոփոխվում է, որի հետևանքով խավարումների տեղի ունենալու պարբերությաններր ամեն տարի փոփոխվում են։ Ավելի ճիշտ հաշվումները ցույց են տալիս, որ տարեկան պետք է տեղի ունենան Արեգակի առնվազն երկու, բայց ոչ ավելի, քան հինգ խավարումներ և Լուսնի՝ ոչ ավելի, քան երեք խավարումներ, բայց Լուսնի խավարումներ կարող են բոլորովին չլինել։ Ամենից հաճախ տարեկան լինում է Արեգակի և Լուսնի երկուական խավարում։
§ 53. ԼՈՒՍՆԻ ԽԱՎԱՐՈՒՄՆԵՐԸ։ Երկիրը Արեգակի նկատմամբ հակաղիր կողմի վրա նետում է կոնաձև ստվեր։ Երբ Լուսնի լրումր տեղի է ունենում իր ուղեծրի հանգույցի մոտերքևը, ապա Լուսինը իր այդ փուլում մասամբ կամ ամբողջապես ընկղմվում է Երկրի ստվերի մեջ, ուստի և տեղի է ունենում Լուսնի մասնակի կամ լրիվ խավարում։
[[Պատկեր:Astronomy_pic_042.png|400px|frameless|thumb|center]]
Լուսնի խավարումը տեսանելի է լինում Երկթի այն կիսագնդում (ամբողջ կիսագնդում միաժամանակ), որը խավարման ժամանակ դարձած է դեպի Լուսինը։
Լուսնի հեռավորության վրա Երկրի ստվերի տրամագիծը 2½ անգամ մեծ է Լուսնի տրամագծից։ Ընդ որում, եթե Լուսինը անցնի ստվերի կենտրոնով, Լուսնի լրիվ խավարումը կտևի մոտ 1 ժամ 40 րոպե, չհաշված այն ժամանակը, որի ընթացքում Լուսինը հետզհետե ընկղմվում է Երկրի ստվերի մեջ և հետզհետե դուրս գալիս այդ ստվերից, որը տևում է դարձյալ երկու ժամ։
Խավարման ժամանակ սովորաբար Լուսինը բոլորովին չի անհետանում, այլ շարունակում է երևալ, թեև շատ աղոտ կերպով։ Ընդ Որում նա ընդունում է քիչ թե շատ խավար կամ լուսավոր նրբերանգի գորշ-կարմիր գույն։ Դրա պատճառն այն է, որ Արեգակի ճառագայթները, բեկվելով Երկիրը շրջապատող մթնոլորտում, թափանցում են Երկրի նետած կոնաձև ստվերի ներսը։ Սակայն, ծիածանի բոլոր գույներից, որոնք կազմում են Արեգակի սպիտակ լույսը, մթնոլորտը ուժեղ կերպով կլանում է կապտավուն և նրա հարևան ճառագայթները, իսկ այդ կոնաձև ստվերի մեջ է բաց թողնում գերազանցապես կարմիր ճառագայթները, որոնց նա համեմատաբար թույլ է կլանում։ Հենց այդ ճառագայթներն են, որ խավարման ժամանակ լուսավորում են Լուսինը։
Մթնոլորտի կողմից կապտագույն ճառագայթների ուժեղ կլանում է տեղի ունենում նաև արևածագի և արևամուտի ժամանակ։ Առավոտյան և երեկոյան, երբ ճառագայթներր թեք ուղղությամբ են անցնում մթնոլորտի միջով, Արեգակի լույսն այդ ժամանակ օդի ավելի ստվար շերտերով է անցնում, քան ցերեկվա կեսերին, և կապույտ ու բաց-կապույտ ճառագայթներն ավելի ուժեղ կերպով են կլանվում։ Ուստի օդը կապտավուն գույն է ստանում, իսկ Արեգակը արևածագի և արևամուտի ժամանակ կարմիր է թվում։
[[Պատկեր:Astronomy_pic_043.png|225px|frameless|thumb|left]]
§ 54. ԱՐԵԳԱԿԻ ԽԱՎԱՐՈՒՄՆԵՐԸ։ Լուսինը փոքր է Երկրից, ուստի Լուսնի նետած կոնաձև ստվերի տրամագիծը փոքր է Երկրի տրամագծից։ Լուսնի ստվերը չի կարող միաժամանակ ծածկել ոչ միայն ամբողջ Երկիրը, այլև նույնիսկ նրա զգալի մասը։ Արեգակի լրիվ խավարում գիտվում է միայն այն համեմատաբար փոքր բծի ներսում, որ Երկրի մակերևույթի վրա առաջացնում է Լուսնի ստվերը։ Այդ ստվերային բիծը, որ էլիպսի ձև ունի, իր տրամագծով երբեք չի հասնում նույնիսկ 300 կմ և սովորաբար շատ ավելի փոքր է լինում։ Այդ բծից դուրս, որտեղ Լուսնի կիսաստվերն է ընկնում, մոտ 4 000 կմ շառավղով տարածության վրա նկատվում է '''մասնակի խավարում''', այսինքն՝ Լուսինը ծածկում է Արեգակի սկավառակի միայն մի մասը (նկ. 43)։ Երկրի մյուս մասերում, ստվերից և կիսաստվերից դուրս, Արեգակի խավարում չի լինում։
Այն պատճառով, որ Երկիրը պտտվում է իր առանցքի շուրջը, իսկ Լուս ինը՝ Երկրի շուրջը, ուստի լուսնի ստվերը տեղաշարժվում է Երկրի մակերևույթի վրայով, և Արեգակի խավարումը հաջորդաբար (տարբեր մոմենտներում) դիտվում է Երկրի մակերևույթի տարբեր վայրերում։ Գա տեղի է ունենում՝ այսպես կոչված՝ լրիվ խավարման գոտում, որը ձգվում է Երկրի մակերևույթով։ Այդ դոտու երկու կողմերից միայն մասնակի խավարում է դիտվում, և որքան վայրը հեռու է գտնվում լրիվ խավարման գոտուց, այնքան մասնակի խավարումը ավելի քիչ (փոքր փուլով) է նկատվում։
'''Խավարման փուլ կոչվում է Արեգակի տրամագծի՝ Լուսնի կողմից առավել չափով ծածկված հատվածի հարաթերոՆթյունջ Արեգակի ամթողջ տրամագծին։''' Նա արտահայտվում է Արեգակի տրամագծի մասերով։
Ինչպես Լուսնի, այնպես էլ Երկրի ուղեծրերն էլիպսաձև լինելու հետևանքով, Լուսնի տեսանելի (անկյունային) տրամագիծը Արեգակի տրամագծից մերթ մեծ է լինում, մերթ հավասար և մերթ փոքր։ Առաջին դեպքում լրիվ Արեգակի խավարումը տևում է որոշ ժամանակ (ոչ ավելի, քան 7 րոպե 40 վայրկյան), երկրորդ դեպքում՝ միայն մի ակնթարթ, իսկ վերջին դեպքում Լուսինն առհասարակ Արեգակի սկավառակն ամբողջապես չի ծածկում․ նրա եզրերը Լուսնի խավար սկավառակի շրջապատից երևում են, տեղի է ունենում '''օղակաձև խավարում''' (նկ․ 44)։
[[Պատկեր:Astronomy_pic_044.png|120px|frameless|thumb|right]]
Արեգակի խավարման պատկերն այսպես է ընթանում։ Սկզբում Արեգակի սկավառակի արևմտյան (աջակողմյան) եզրին առաջանում է մի փոքրիկ սև փորվածք։ Այդ փորվածքը հետզհետե մեծանում է, և Արեգակը ավելի ու ավելի է ծածկվում Լուսնի կողմից։ Այսպես անցնում է մոտավորապես մեկ ժամ։ Մինչև լրիվ խավարում սկսվելը Արեգակի լույսը նվազում է աստիճանաբար, բայց ոչ այնքան նկատելի կերպով։ Լրիվ խավարումն սկսվելուց հետո պատկերը միանգամից փոխվում է․ մթնում է, և երկնքի վրա սկսում են երևալ առավել պայծառ աստղերն ու մոլորակները, Արեգակի շուրջը հեռադիտակով երևում են պայծառ հրավառ ցայտեր (պրոտուբերանցներ)՝ Արեգակից դուրս ձգվող վարդագույն փոքր լեզվակների ձևով։ Խավարած Արեգակի շուրջը բոցավառվում է արևապսակը, որն իրենից ներկայացնում է Արեգակի մթնոլորտի արտաքին մասերը։ Լրիվ խավարումը վերջանալուց հետո Լուսնի աջ եզրի հետևից հայտնվում է Արեգակի պայծառ լույս սփռող նեղ եղջյուրիկը, և պսակը, հրվիժակներն ու աստղերը միանդամից անհետանում են։ Եղջյուրիկը հետզհետե մեծանում է, և Լուսինն էլի մոտավորապես մեկ ժամվա ընթացքում հեռանում է Արեգակի սկավառակի վրայից։
<small>Թեև Արեգակի խավարումներ ավելի հաճախակի են գինում, քան Լուսնի խավարումներ, բայց Երկրի վրա միևնույն տեղում Արեգակի խավարումները, մանավանգ քրիվ խավարումները, անհամեմատ սակավ են նկատվում, քան Լուսնի խավարումները։ Երկրագնդի որևէ վայրում Արեգակի լրիվ խավարում դիտվում է միջին հաշվով մոտավորապես 300 տարին մեկ անգամ, իհարկե, հնարավոր շեղումներով։ ՍՍՌՄ-ի սահմաններում Արեգակի լրիվ խավարումներ դիտվել են 1914 թ., 1936 թ., 1941 թ., 1945 թ., 1952 թ. և 1954 թ.։ Մոտակա, հաջորդ Արեգակի լրիվ խավարում, որ կերևա ՍՍՌՄ-ում, տեղի է ունենալու 1961 թ. փետրվարի 15-ին։ Նրա շերտը կանցնի Ղրիմի, Ստալինգրադի և Արևմտյան Սիբիրի վրայով։
Լրիվ խավարումների ժամանակ հաջողվում է դիտել այնպիսի երևույթներ, որոնք ուրիշ ժամանակ տեսնելն անհնարին է։ Ուստի այդ երևույթները դիտելու համար լրիվ խավարման գոտին հատուկ արշավախմբեր են ուղարկվում։
[[Պատկեր:Astronomy_pic_045.png|450px|frameless|thumb|center]]
Երկայնակի գծերով միացված են այն կետերը, որտեղ խավարման փուլերը միատեսակ են (իզոֆազեր)։ Լայնակի գծերով միացված են այն կետերը, որտեղ խավարումը տեղի է ունեցել միաժամանակ (ցույց է տրված միջազգային ժամանակը)։ Մեջտեղի ստվերագծված գոտիով նշանակված են այն տեղերը, որտեղ խավարումը լրիվ է եղել։
Արեգակի 1936 թ․ խավարումը տեսանելի էր ՍՍՌՄ-ի համարյա ամբողջ տերիտորիայի վրա (տե՛ս նկ․ 45) և որպես լրիվ խավարում՝ մի երկար գոտում, որը ձգվում էր Սև ծովից մինչև Խաղաղ օվկիանոսը։ Դա հնարավորություն է տվել կազմակերպել մի շարք արշավախմբեր աստղագիտական և ֆիզիկական հատուկ հարցեր լուծելու նպատակով։ Սովետական արշավախմբերից շատերը արժեքավոր արդյունքներ ստացան։ 1941 և 1945 թվականներին ևս, չնայած պատերազմական իրադրությանը, ՍՍՌՄ-ում Արեգակի խավարումների լայն դիտումներ են կատարվել։</small>
Կար ժամանակ, երբ մարդիկ շատ էին վախենում խավարումներից, համարելով այն վատ նախագուշակություն կամ աստծո բարկության արտահայտություն։ Հաճախ այդպիսի սնոտիապաշտությունները պաշտպանվում էին պաշտամունքի սպասավորների կողմից՝ աշխատավոր մասսաներին վախեցնելու համար։ Այժմ գիտնականները, ծանոթ լինելով Լուսնի շարժման տեսությանը, նախապես հաշվում են յուրաքանչյուր խավարման ճիշտ ժամանակը՝ նույնիսկ վայրկյանի տասներորդական մասի ճշտությամբ (դիտումների և կատարած հաշվարկումների միջև նկատվող ոչ այնքան մեծ շեղումները առիթ են տալիս ավելի ևս ճշգրտելու Լուսնի շարժման տեսությունը)։
Արեգակի խավարումների համար սովորաբար կաղմվում է քարտեզ, որտեղ գծագրվում է Լուսնի՝ Երկրի վրայով անցնող ստվերի ուղին և տարվում են գծեր — '''իզոքրոններ''' (խավարման սկսման, միջին և վերջանալու միատեսակ մոմենտների գծերը) և '''իզոֆազեր''' (մասնակի խավարման միանման ամենամեծ փուլերի գծերը)։ Առավելապես ճշգրիտ այդպիսի քարտեզներ հաշվարկվում են ՍՍՌՄ-ում պրոֆ․ Ա․ Ա․ Միխայլովի ղեկավարությամբ։
<small>ՀԱՐՑԵՐ ԻՆՔՆՍՏՈԻԳՄԱՆ ՀԱՄԱՐ
# Ինչի՞ց են առաջանում Արեգակի և Լուսնի խավարումները։
# Ինչպիսի՞ պայմաններումն է Լուսինը մտնում Երկրի ստվրի մեջ և Լուսնի ստվերն ընկնում Երկրի վրա։
# Ինչո՞ւ ամեն ամիս խավարում չի լինում։
# Ի՞նչ են Լուսնի հանգույցները, և հաստատո՞ւն է արդյոք նրանց դիրքը։
# Ինչո՞ւ խավարումները շարունակ տարվա միևնույն ժամանակ չեն տեղի ունենում։
# Քանի՞ և ինչպիսի՞ խավարումներ կարող են լինել տարվա ընթացքում։
# Ինչպե՞ս է առաջանում Լուսնի խավարումը։ Ինչո՞ւ Լուսինը խավարման ժամանակ կարմիր է լինում։
# Արեգակի քանի՞ տեսակ խավարումներ են լինում։
# Արեգակի խավարումը դիտվո՞ւմ է ամենուր միաժամանակ ու միատեսակ։
# Ինչո՞ւ Արեգակի և Լոէսնի խավարումների տեսքը լինում է տարբեր։
# Ի՞նչ է խավարման փուլը։
# Ի՞նչ արտասովոր բան է երևում Արեգակի լրիվ խավարումների Ժամանակ։
ՎԱՐԺՈԻԹՅՈԻՆՆԵՐ
# Երեկ եղել է լիալուսին։ Կարո՞ղ է պատահել, որ մեկ շաբաթից հետո լինի արէգակի խավարում։
# Վաղը չէ մյուս օրը լինելու է Արեգակի խավարում։ Այսօր կարո՞ղ է լինել «լուսնյակ գիշեր»։
# Կարո՞ղ է լինել Լուսնի օղակաձև խավարում։
# Ինչո՞ւ Լուսնի խավարումները երբեմն տեսանելի չեն լինում տվյալ վայրում։
# Կարելի՞ է արդյոք Երկրի հյուսիսային բևեռից նոյեմբերի 15-ին դիտել Արեգակի խավարում։
# Կարելի՞ է արդյոք Երկրի հյուսիսային բևեռից դիտել հունիսին և նոյեմբերին տեղի ունեցող խավարումները։
# Ինչպե՞ս տարբերել Լուսնի սովորական «մաշը» նրա խավարման փուլից։</small>
<references>