Changes
}}
Լինում են, չեն լինում մի փոքրիկ արջ ու մի փոքրիկ վագր են լինում, որոնք ապրում էին ներքևում՝ գետի ափին գտնվող մեծ ծառի տմոտմոտ, որտեղից միշտ ծուխ էր բարձրանում։ Նրանք մի նավակ ունեին։ Ապրում էին փոքր, հարմարավետ ծխնելույզով տան մեջ։
― Մենք լավ ենք ապրում, ― ասում էր փոքրիկ վագրը, ― քանի որ մենք մեր սրտի ուզածն ունենք և ոչնչից չպետք է վախենանք, որովհետև բավականին ուժեղ ենք։ Այնպես չէ՞, ա՛րջ։