Changes
/* ԳԼՈՒԽ 8 */
==ԳԼՈՒԽ 8==
:Մի քանի օր անց, երբ մահապատիժների պատճառած սարսափը մարեց, անասուններից ոմանք հիշեցին, համենայն դեպս նրանց թվաց, թե հիշեցին, որ Վեցերորդ Պատվիրանն ազդարարում է՝ «Անասունը երբեք ուրիշ անասունի չի սպանի»։ Ու չնայած խոզերի կամ շների ներկայությամբ ոչ ո ոք հարկ չհամարեց նշել այդ փաստը, անասունները զգում էին, որ կատարված սպանությունները դրա հետ չեն համատեղվում։ Երեքնուկը Բենիամինին խնդրեց իր համար կարդալ Վեցերորդ Պատվիրանը, իսկ երբ Բենիամինն ըստ իր սովորության ասաց որ նման գործերի չի խառնվում, նա խնդրեց այդ անել Մյուրիելին։ Մյուրիելը կարդաց․ «Անասունը երբեք ուրիշ անասունի չի սպանի առանց պատճառի»։ Չգիտես ինչու վերջին երկու բառը դուրս էին ընկել անասունների հիշողությունից։ Սակայն այժմ նրանք համոզվեցին, որ Պատվիրանը չի խախտված՝ պարզ էր, որ Ձնագնդու հետ դաշնակցած դավաճաններին սպանելու համար ծանրակշիռ պատճառներ կային։
: Այդ ամբողջ տարին անասուններն աշխատեցին ավելի եռանդուն, քան նախորդին։ Հողմաղացի վերականգնումը նախկինից հաստ պատերով եւ նշանակված ժամկետին, չհաշված ֆերմայի առօրյա աշխատանքները, սաստիկ ծանր գործ էր։ Լինում էին պահեր, երբ անասուններին թվում էր, որ իրենք ավելի երկար են աշխատում եւ ուտում են, ոչ ավելին, քան Ջոնզի ժամանակներում։ Ամեն կիրակի առավոտ Զռանը, տոտիկով թղթի երկար մի թերթ սեղմած, բարձրաձայն թվեր էր կարդում, որոնք ապացուցում էին, թե անասնակերի ամեն տեսակի արտադրությունն աճել է 200, 300 կամ 500 տոկոսով։ Անասունները նրան չհավատալու պատճառ չունեին, մանավանդ որ ոչ ոք հստակ չէր հիշում, թե ինչպիսին էր եղել վիճակն Ապստամբությունից առաջ։ Չնայած դրան, լինում էին օրեր, երբ անասունները կնախընտրեին ավելի քիչ թվեր եւ ավելի շատ կեր ստանալ։
: Բոլոր հրամաններն այժմ արձակվում էին Զռանի կամ մնացած խոզերից մեկի միջոցով։ Նապոլեոնն անձամբ երեւում էր ամիսը մեկ֊երկու անգամ։ Շների շքախմբից բացի, նրան ուղեկցում էր նաեւ մի սեւ աքաղաղ, որը, առջեւից քայլելով, շեփորահարի պես բարձր «ծուղրուղու» էր կանչում Նապոլեոնի ամեն խոսելուց առաջ։ Ասում էին, որ անգամ տան մեջ Նապոլեոնը մնացածներից զատ առանձին հարկաբաժին է զբաղեցնում։ Նա ճաշում էր մենակ, երկու սպասավոր շների ներկայությամբ եւ ուտում էր միայն Արքայական Դերբի սպասքից, որը գտնվում էր հյուրասենյակի ապակեկատ պահարանում։ Ազդարարվել էր նաեւ, որ հրացանն ամեն տարի պարպվելու է Նապոլեոնի ծննդյան օրը, մյուս երկու հոբելյաններից բացի։
: Ով զրկվածների միա՜կ հենարան,
: Ով երջանկության առա՜տ շատրվան,
: Բոցավառվո՜ոմ Բոցավառվո՜ւմ է հոգիս ոնց կերոն,
: Երբ ես նայում եմ,— օ՜ լափի արքա,—
: Քո ղեկավարող աչքին հայրական․
: Նապոլեոնն այդ բանաստեղծությանը հավանություն էր տվել եւ պատվիրել էր հավերժացնել մեծ ամբարի պատին, Յոթ Պատվիրանների դիմաց։ Կողքին Նապոլեոնի կիսադեմն էր, որը սպիտակ ներկով նկարել էր Զռանը։
: Ֆերմայի բակում դիզված փայտանյութը դեռեւս չէր վաճառվել, եւ Նապոլեոնը, Վիմփըրի միջնորդությամբ֊ բարդ բանակցություններ էր վարում Ֆրեդրիքի ու Փիլքինգտոնի հետ։ Ֆրեդրիքը փայտը գնելու ավելի մեծ ցանկություն ուներ, բայց հարմար գին չէր առաջարկում։ Միեւնույն ժամանակ նորոգվել էին այն լուրերը, թե Ֆրեդրիքը, որը պայթում է հողմաղացի հանդեպ նախանձից, Անասնաֆերման գրոհելու եւ հողմաղացը ոչնչացնելու դավադրություն է նյութում։ Հայտնի էր նաեւ, որ Ձնագնդին շարունակում է թաքնվել Փինչֆիլդ ֆերմայում։ Ամառվա կեսին անասունները խիստ անհանգստացան, լսելով երեք հավերի խոստովանության մասին։ Ձնագնդու հրահրությամբ նրանք դավադրություն էին ծրագրել Նապոլեոնին սպանելու նպատակով։ Նրանց անմիջապես մահապատժի ենթարկեցին, իսկ Նապոլեոնի ապահովության համար նախաձեռնվեցին նոր միջոցներ։ Գիշերով նրա անկողինը սկսեցին հսկել չորս շուն, իսկ Կարմրուկ անունով մի խոճկորի հանձնարարվեց նրանից առաջ համտես անել բոլոր կերակուրները, որ հանկարծ դրանք թունավոր չլինեն։
: Միեւնույն ժամանակ հայտնի դարձավ, որ Նապոլեոնը պայմանավորվել է փայտը վաճառել Փիլքինգտոնին, վճռված էր նաեւ որոշ ապրանքների կանոնավոր փոխանակություն հաստատել Անասնաֆերմայի եւ ֆորքսվուդի միջեւ։ Նապոլեոնի եւ Փիլքինգտոնի հարաբերություններն արդեն գրեթե բարեկամական էին, չնայած իրագործվում էին բացառապես Վիմփըրի միջոցով։ Անասունները Փիլքինգտոնին, որպես մարդու, չէին վստահում, սակայն նախընտրում էին նրան Ֆրեդրիքից, որից վախենում եւ որին ատուն ատում էին։ Ամառվա վերջերին, երբ հողմաղացի շինարարությունն արդեն ավարտին էր մոտենում, էլ ավելի սաստկացան ֆերմային սպառնացող նենգ հարձակման մասին լուրերը։ Ասում էին, որ Ֆրեդրիքը գալու է հրացաններով զինված քսան մարդկանցով, եւ որ նա արդեն կաշառել է իշխանություններին ու ոստիկանությանը, որպեսզի ահպատիժ բռնագրավի Անասնաֆերմայի փաստաթղթերը։ Դեռ ավելին, Փինչֆիլդից սարսռազդու պատմություններ էին հասնում այն կեղեքումների մասին, որոնց Ֆրեդրիքը ենթարկում էր իր անասուններին։ Նա մտրակել֊սպանել էր մի ծեր ձիու, սովամահ էր անում կովերին, շներից մեկին նետել էր հնոցը, իսկ երեկոյան զվարճանում էր խթաններին ածելի կապած աքլորներ կռվեցնելով։ Անասունների արյունը կատաղությունից եռում էր իրենց եղբայրների մասին նման պատմություններ լսելի, եւ ժամանակ առ ժամանակ նրանք բողոքաձայն պահանջում էին իրենց թույլ տալ հարձակվել Փինչֆիլդի վրա, վռնդել մարդկանց ու ազատագրել իրենց եղբայրնե:ին։ եղբայրներին։ Սակայն Զռանը նրանց ամեն անգամ հորդորում էր հապճեպ քայլերի չդիմել եւ վստահել ընկեր Նապոլեոնի ստրատեգիային։: Չնայած դրան հակաֆրեդրիքյան տրամադրությունները շարունակում էին բորբոքվել։ Մի կիրակի Նապոլեոնն առավոտյան անձամբ եկավ ամբար եւ բացատրեց, որ երբեք մտադրություն չի ունեցել փայտանյութը Ֆրեդրիքին վաճառելու, ասելով, որ իր արժանապատվությունից ցածր է համարում նման սրիկաների հետ գործ բռնելը։ Ամենուր Ապստամբություն քարոզող աղավնիներին արգելվեց ոտք դնել Ֆոքսվուդ, իսկ նրանց «Մա՛հ մարդկությանը» կոչը փոխարինվեց մեկ ուրիշով՝ «Մա՛հ Ֆրեդրիքին»։ Ուշ ամրանը ամռանը բացահայտվեց Ձնագնդու բանսարկություններից եւս մեկը։ Ցորենի արտը մոլախոտերով լի էր՝ պարզվեց, որ իր գիշերային այցերից մեկի ընթացքում Ձնագնդին մոլախոտի սերմեր է խարնել խառնել սերմացու ցորենին։ Դավադրությանը մասնակից մի սագ խոստովանվել խոստովանել էր Զռանին եւ ինքնասպան եղել՝ թունավոր հատապտուղ կուլ տալով։ Անասունները նաեւ իմացան, որ Ձնագնդին երբեք, ինչպես իրենք էին մինչ այդ կարծել, առաջին կարգի «Հերոս Անասուն» չի ստացել։ Դա մի առասպել էր, որը Գոմի Ճակատամարտից հետո տարածել էր ինքը Ձնագնդին։ Նա ոչ միայն չէր պարգեւատրվել, այլեւ հանդիմանություն էր ստացել ճակատամարտում թուլամորթություն դրսեւորելու համար։ Անասուններից ոմանք այս անգամ էլ քիչ էր մնում զարմանային, բայց Զռանը նրանց շուտափույթ համոզեց, որ իրենց հիշողությունը կաղում է։: Աշնանը, սոսկալի ջանքերի գնով,— քանի որ պետք էր ապահովել նաեւ բերքահավաքը,— ավարտվեց հողմաղացի շինարարությունը։ Մնում էր տեղադրել մեքենաները, որոնց համար Վիմփըրն արդեն բանակցություններ էր վարում։ Ամեն դժվարության հակառակ, չնայած փորձառության պակասին, պրիմիտիվ գործիքներին, բախտի քմահաճույքներին եւ ի հեճուկս Ձնագնդու դավաճանությանը, աշխատանքներն ավարտվեցին ճիշտ նշանակված օրը։ Ուժասպառ, բայց հպարտ, անասուններն անդադար պտտվում էին իրենց գլուխգործոցի շուրջը, որն այժմ նրանց ավելի գեղեցիկ էր թվում, քան երբ կառուցվել էր առաջին անգամ։ Բացի այդ պատերն այժմ նախկինից կրկնակի հաստ էին՝ այս անգամ նրանց էլ ոչինչ չէր փլի։ Իսկ երբ անասունները մտածում էին, թե ինչ ծանր աշխատանք են իրենք թափել, ինչպիսի հիասթափություններ են հաղթահարել եւ ինչքան կփոխվի իրենց կյանքը, երբ հողմաղացի թեւերը պտտվեն ու աշխատի դինամոն, նրանք, հոգնածությունը թոթափելով, սկսում էին թչկոտել կառույցի շուրջն ու ցնծագին ճիչեր արձակել։ Նապոլեոնը, շների եւ աքլորի ուղեկցությամբ, եկավ հողմաղացը զննելու եւ անձամբ շնորհավորեց անասուններին իրենց նավճման նվաճման առթիվ, հայտարարելով, որ կառույցը կկոչվի Նապոլեոնի Հողմաղաց։
: Երկու օր անց անասուններին կանչեցին ամբար հատուկ ժողովի։ Նրանք զարմանքից շանթահար եղան, լսելով Նապոլեոնի հայտարարությունը, թե փայտանյութը վաճառվել է Ֆրեդրիքին։ Վաղը Ֆրեդրիքի ուղարկած սայլերով այն սկսելու էին տանել։ Փիլքինգտոնի հետ իր թվացյալ բարեկամության ամբողջ ընթացքում Նապոլեոնն իրականում գաղտնի համաձայնության մեջ է եղել Ֆրեդրիքի հետ։
: Ֆոքսվուդի հետ բոլոր կապերը խզվեցին, Փիլքինգտոնին վիրավորական ուղերձներ հնչեցին։ Աղավնիներին հանձնարարվեց չմտնել Փինչֆիլդ եւ «Մա՛հ Ֆրեդրիքին» կոչը փոխարինել «Մա՛հ Փիլքինգտոնին» կոչով։ Բացի այդ Նապոլեոնը բոլորին հավաստիացրեց, որ Անասնաֆերմայի վրա պատրաստվող հարձակման լուրերը միանգամայն սխել սխալ են, իսկ անասունների հանդեպ Ֆրեդրիքի դաժանության մասին պատմությունները՝ խիստ չափազանցված։ Այդ ամենն ըստ երեւույթին Ձնագնդու եւ նրա գործակալների տարածած բամբասանքներն էին։ Պարզվեց նաեւ, որ Ձնագնդին, ի վերջո, Փինչֆիլդում չի թաքնվում եւ ընդհանրապես երբեւէ այնտեղ չի եղել՝ նա ապրում է (եւ, ասում են՝ բավական շքեղ) Ֆոքսվուդում եւ իրականում վաղուց ի վեր հանդիսանում է Փիլքինգտոնի վարձականը։: Խոզերը հիացած էին Նապոլեոնի խորամանկությամբ, Փիլքինգտոնի բարեկամ ձեւանալով, Նապոլեոնը Ֆրեդրիքին ստիպել էր տեսներկու ֆունտով բարձրացնել առաջարըած առաջարկած գինը։ Սակայն Նապոլեոնի գերազանցությունը երեւում էր նաեւ այն բանում, ասաց Զռանը, որ նա ոչ ոքի չի վստահում՝ անգամ Ֆրեդրիքին։ Ֆրեդրիքը փորձել էր փայտանյութի դիմաց չեկ դուրս գրել, որը, ասում են, վճարելու խոստումով թղթի մի կտոր է։ Բայց Նապոլեոնը հիմար չէ։ Նա պահանջել է իսկական հինգանոցներ, որոնք պետք է վճարվեին ապրանքը տանելուց առաջ։ Ֆրեդրիքն արդեն վճարել է, եւ այդ գումարը ճիշտ եւ ճիշտ բավական է հողմաղացի սարքավորումը ձեռք բերելու համար։: Փայտանյութը սկսեցին սայլերով շուտափույթ տանել։ Երբ վերջին սայլը գնաց, մի նոր հատուկ ժողով հրավիրվեց, Ֆրեդրիքի մուծած դրամը ցուցադրելու համար։ Երկու շքանշանը կրծքին, երանյալ ժպիտով, Նապոլեոնը փռվել էր հարթակի վրայի հարդին, դրամը գեղեցիկ դարսած իր կողքին, խոհանոցից բերված ճենապակյա պնակի վրա։ Անասունները դանդաղ անցնում էին նրա կողքով, հերթով զննելով դրամը։ Դմբուզն անգամ թղթադրամները հոտոտեց, եւ նրա շնչից առանձին թերթիկները շարժվեցին ու խշխշացին։: Երեք օր անց սոսկալի իրարանցում սկսվեց։ Սփրթնած Վիմփըրը ներս սուրաց ֆրեմա, հեծանիվը գցեց բակում եւ նետվեց ուղիղ տուն։ Հաջորդ պահին Նապոլեոնի հարկափաժնից հարկաբաժնից կատաղի մռլտոց լսվեց։ Լուրը հրդեհի պես տարածվեց ֆերմայով մեկ՝ թղթադրամները կե՛ղծ էին։ Ֆրեդրիքը փայտը ձրի է տարել։
: Նապոլեոնն անմիջապես անասուններին ժողովեց եւ ահարկու ձայնով Ֆրեդրիքին դատապարտեց մահապատժի։ Բռնելու դեպքում վերջինիս հարկավոր էր կենդանի խաշել։ Միեւնույն ժամանակ նա զգուշացրեց, որ այդ դավաճանությունից հետո պետք է ակնկալել ամենավատը, եւ որ Ֆրեդրիքն ու իր մարդիկ ամեն վայրկյան կարող են իրագործել վաղուց սպասվող հարձակումը։ Ֆերմայի մատույցներում դետեր նշանակվեցին։ Բացի այդ Ֆոքսվուդ հաշտվողական նամակով ուղարկվեցին չորս աղավնի։
: Գրոհը սկսվեց հաջորդ առավոտյան։ Նախաճաշիտ Նախաճաշին վազելով եկան պահակայիններն ու հաղորդեցին, որ Ֆրեդրիքն իր հետեվորդներով հետեւորդներով արդեն ներս է անցել հնգահեծան դարպասից։ Անասուններն արիաբար նետվեցին նրանց ընդառաջ, բայց այս անգամ Գոմի Ճակատամարտի պես հեշտ հաղթանակ չտարան։ Տասնհինգ մարդիկ իրար մեջ վեց֊յոթ հրացան ունեին եւ իսկույն կրակ բացեցին։ Անասունները չդիմացան սոսկալի պայթյուններին ու կոտորակին եւ, չնայած Նապոլեոնի ու Դմբուզի կոչերին, քիչ անց նահանջեցին։ Ոմանք արդեն վիրավորված էին։ Բոլորը թաքնվեցին շինություններում եւ սկսեցին ծակութուկերից ծակուծուկերից զգուշորեն դուրս նայել։ Ամբողջ արոտավայրը, հողմաղացի հետ միասին թշնամու ձեռքում էր։ Մի պահ անգամ Նապոլեոնն էր թվում մոլորված։ Նա լուռ հետ ու առաջ էր անում, ջղայն ցնցելով պոչը։ Ֆոքսվուդի կողմը թախծոտ հայացքներ էին ուղղվում։ Փիլքինգտոնի ու իր մարդկանց օգնությամբ դեռ կարելի կլիներ ինչ֊որ բան անել։ Բայց այդ պահին նախորդ օրն ուղարկված աղավնիները վերադարձան, Փիլքինգտոնից մի թուղթ բերելով։ Թղթի վրա մատիտով գրված էր․ «Տեղն է ձեզ»։: Ֆրեդրիքն իր մարդկանցով կանգ էր առել հողմաղացի մոտ։ Ահաբեկված մրմնջովմրմունջով, անասունները նրանցից երկուսի ձեռքի լինգ ու մի ծանր մուրճ տեսան։ Նրանք պատրաստվում էին հողմաղացը փլել։: — Անհնարի՛ն է։— Բացականչեց Նապոլեոնը։— Մեր կառուցված կառուցած պատերը դրա համար չափից ավելի հաստ են։ Նրանք այդ պատերը մի շաբաթում էլ չեն փլի։ Արիացե՛ք, ընկերներ։
: Սակայն Բենիամինն ուշադիր հետեւում էր մարդկանց գործողություններին։ Մուրճով ու լինգով երկուսը անցք էին փորում հողմաղացի հիմքում։ Դանդաղ, համարյա զարմանքով, Բենիամինը դնչով արեց։
: — Ես այդպես էլ կարծում էի։— Ասաց նա։— Տեսնո՞ւմ եք, թե նրանք ինչ են անում։ Հիմա այդ անցքի մեջ պայթուցիկ փոշի կլցնեն։
: Անասուններն ահաբեկված սպասում էին։ Ոչ ոք այլեւս չէր հանդգնի ապաստանից դուրս գալ։ Քիչ անց մարդիկ վազքով ցրվեցին չորս կողմը։ Ապա լսվեց խլացուցիչ մի դղրդյուն։ Աղավնիները նետվեցին վեր, բոլոր անասունները, բացի Նապոլեոնից, փռվեցին գետնին ու թաքցրեցին գլուխները։ Երբ նրանք ոտքի ելան, հողմաղացի տեղում կախված էր սեւ ծխի հսկա մի ամպ։ Զեփյուռը դանդաղ ցրեց այդ ամպը՝ հողմաղաց չկար։
: Այդ տեսարանից անասունների արիությունը վերադարձավ։ Քիչ առաջ ապրած նրանց վախն ու վհատությունը խորտակվեցին այն ցասման մեջ, որը ծնեց այդ պիղծ ու անարգ գործողությունը։ Վրեժի հուժկու աղաղակով, առանց հրամանի սպասելու, նրանք միահամուռ դուրս նետվեցին ուղիղ թշնամու վրա։ Այս անգամ նրանք էլ չէին երկյուղում կարկուտի պես թափվող անգութ կոտորակից։ Ճակատամարտը կատաղի էր ու դաժան։ Մարդիկ անընդհատ կրակում էին, իսկ երբ անասունները մոտեցան, սկսեցին փայտերով ու ծանր կոշիկներով հարվածել։ Սպանվեցին մի կով, երեք ոչխար, եւ երկու սագ, համարյա բոլորը վիրավոր էին։ Նույնիսկ Նապոլեոնի մոտ, որը մարտական գործողություններին ղեկավարում էր թիկունքից, գնդակը թրցրել թռցրել էր պոչի ծայրը։ Բայց մարդիկ նույնպես էժան չէին պրծել։ Դմբուզն իր սմբակներով կոտրել էր երեքի գլուխը, մեկին պոզահարել էր կովը, իսկ մի ուրիշի շալվարը գզգզել էին Զանգակն ու Ջեսին։ Իսկ երբ Նապոլեոնի թիկնապահ ինը շները, որոնց նա հանձնարարել էր թփերի հետեւով շրջանցում կատարել, կատաղի հաչոցով կողքից հարձակվեցին մարդկանց վրա, վերջիններս խուճապի մատնվեցին։ Նրանք հասկացան որ իրենց շրջապատման վտանգ է սպառնում։ Ֆրեդրիքն իր մարդկանց գոռաց, որ պետք է փախչել, քանի դեռ ուշ չէ։ Հաջորդ պահին մորթապաշտ թշնամին արդեն վազում էր, որ կյանքը փրկի։ Անասունները մարդկանց հետապնդեցին մինչեւ դաշտի ծայրթծայրը, ցանկապատից դուրս սպրդելուց առաջ մի քանի վերջին քացի կերցնելով նրանց։: Անասունները հաղթեցին, սակայն ուժասպառ էին ու արյուն լվա։ արյունլվա։ Նրանք դանդաղ քարշ եկան ֆերմայի կողմը։ Խոտիտն Խոտին փռված զոհված ընկերների տեսարանը շատերի աչքերին արցունք բերեց։ Վշտահար լռությամբ նրանք մի պահ կանգ առան նաեւ հողմաղացի տեղում։ Այո, հողմաղացը չկար՝ նրանց աշխատանքից չնչին հետք անգամ չէր մնացել։ Մասամբ ոչնչացվել էր նաեւ հիմքը։ Չկային նույնիսկ նախորդ անգամվա պես վերականգնման համար պիտանի քարեր։ Պայթյունի ուժը դրանք ցրել էր հարյուրավոր մետրերով։ Թվում էր, թե հողմաղացը երբեք չի եղել։: Ֆերմայի մոտ Զռանը, որն անմացատրելի անբացատրելի պատճառներով կռվի ժամանակ չկար, ցատկոտելով մոտեցավ նրանց, գոհունակությամբ ժպտալով ու պոչը շարժելով։ Շինությունների հետեւից անասունները հրացանի հանդիսավոր կրակոց լսեցին։
: — Ինչո՞ւ է կրակում հրացանը։— Հարցրեց Դմբուզը։
: — Մեր հաղթանակը նշելու համար։— Բացականչեց Զռանը։
: — Հենց դրանում է մեր հաղթանակը։— Ասաց Զռանը։
: Նրանք քարշ եկան բակ։ Դմբուզի ոտքի կոտորակը ցավ էր պատճառում։ Նա պատկերացրեց հողմաղացը հիմքից վերականգնելու ծանր աշխատանքը եւ մտովի արդեն հավաքագրեց իր ուժերը։ Բայց եւ առաջին անգամ հիշեց, որ արդեն տասնմեկ տարեկան է, եւ իր հուժկու մկաններն այլեւս այն չեն, ինչ առաջներում։
: Սակայն երբ անասունները տեսան ծածանվող կանաչ դրոշը եւ լսեցին հրացանի թնդյունը՝ ամբողջ հինգ կրակոց, իսկ ապա ունկնդրեցին Նապոլեոնի ճառը, որում նշվում էր իրենց արիությունը, նրանց ի վերջո իսկապես թվաց, որ իրենք մեծ հաղթանակ են տարել։ Ճակատամարտում զոհված անասուններին պատվով թաղեցին։ Դմբուզն ու Երեքնուկը քաշում էին դիակառք ծառայող սայլը, մինչ Նապոլեոնն ինքը գլխավորում էր թափորը։ Ամբողջ երկու օր նվիրվեց հանդիսություններին։ Երգերից, ճառերից եւ հրացանի նոր կրակոցներից հետո ամե ամեն անասուն ստացավ մեկական խնձոր, թռչուններին հատկացվեց երկուական բուռ հատիկ, իսկ շներին՝ երեքական բլիթ։ Հայտարարվեց, որ ճակատամարտը կկոչվի Հողմաղացի ճակատամարտ, եւ որ Նապոլեոնը Սահմանում է մի նոր պարգեւ՝ Կանադ Դրոշի Շքանշան, որը հնորհում շնորհում է իրեն։ Համատարած ցնծության մեջ թղթադրամների չարաբաստիկ հարցը մոռացվեց։
: Դրանից մի քանի որ անց խոզերը մառանում մի արկղ վիսկի գտան, որը տունը բնակեցնելիս աչքաթող էին արել։ Այդ գիշեր տան պատուհաններից բարձր երգեցողություն լսվեց, որում, ի զարմանս բոլորի, առկա էին նաեւ «Անգլիայի գազանների» ելեւեջները։ Ինն անց կեսի կողմերը պարզ երեւաց, թե ինչպես Նապոլեոնը, Ջոնզի հին թասակը գլխին, ետնամուտքից դուրս եկավ, վարգով վազ տվեց բակով մեկ եւ նորից մտավ տուն։ Սակայն առավոտյան տանը կատարյալ լռություն էր տիրում։ Խոզերից ծպտուն չէր գալիս։ Ժամը իննին մոտ, դանդաղ ու տրտում քայլերով, հայտնվեց Զռանը։ Նրա աչքերը խամրած էին, պոչը՝ կախված, եւ ընդհանրապես նա լուրջ հիվանդի տեսք ուներ։ Նա անասուններին ժողովեց եւ ասաց, որ սոսկալի բոթ ունի հայտնելու՝ ընկեր Նապոլեոնը մեռնում է։
: Անասելի ողբ ու կոծ սկսվեց։ Տան մուտքի առջեւ ծղոտ փռեցին, անասունները սկսեցին քայլել կճղանկների ծայրերին։ Բոլորը լացակումաց իրար հարց էին տալիս, թե ի՞նչ պիտի անեն, եթե զրկվեն իրենց Առաջնորդից։ Լուր տարածվեց, թե Ձնագնդուն վերջիվերջո հաջողվել է թունավորել Նապոլեոնի սնունդը։ Ժամը տասնմեկին Զռանը դուրս եկավ նոր հայտարարություն անելու։ Իր վերջին կամքով Նապոլեոնը հրովարտակ է արձակում՝ ոգելից խմիչքների գործածությունը պատժվում է մահով։
: Համարյա նույն ժամանակ տեղի ունեցավ արտասովոր մի դեպք, որը ոչ ոք ի վիճակի չեղավ հասկանալ։ Մի գիշեր ժամը տասներկուսի կողմերը անասուններին արթնացրեց բակից լսված բարձր աղմուկը։ Լուսնի լույսի ներքո, ամբարի այն պատի տակ, որին գրված էին Յոթ Պատվիրանները, գետնին ընկած էր կոտրված մի սանդուղք։ Ժամանակավորապես շշմած Զռանը փռված էր դրա կողքին, իսկ շուրջն ընկած էին մի լապտեր, վրձին ու սպիտակ ներկի շուռ տված մի դույլ։ Շներն իսկույն եւեթ օղակ կազմեցին Զռանի շուրջն ու վերջինիս ուղեկցեցին տուն, հենց որ նա կարողացավ շարժվել։ Անասուններից ոչ մեկը չըմբռնեց, թե դա ինչ էր նշանակում, բացի Բենիամինից, որը հասկացող տեսքով շարժեց դունչը, բայց ոչինչ չասաց։
: Մի քանի օր անց Մյուրիելը, սեփական նախաձեռնությամբ վերընթերցելով Յոթ Պատվիրանները, նկատեց, որ անասունները եւս մի Պատվիրան սխալ են հիշել։ Նրանք կարծել էին, թե Հինգերորդ Պատվիրանը եղել է․ «Անասունը երբեք ոգելից խմիչք չի գործածի», սակայն երկու բառ մոռացել էին։ Իրականում Հինգերորդ Պատվիրանն ասում էր․ «Անասունը երբեք ոգելից խմիչք չի գործածի չափից առավել»։
==ԳԼՈՒԽ 9==