Changes

Աստղագիտություն

Ավելացվել է 40 114 բայտ, 08:16, 20 Դեկտեմբերի 2018
# Բերեք այն նկատառումները, որոնք խոսում են տիեզերքի անվերջության մասին։
</small>
 
==ԳԼՈՒԽ VII։ ԵՐԿՆԱՅԻՆ ՄԱՐՄԻՆԵՐԻ ԱՌԱՋԱՑՈՒՄՆ ՈՒ ԶԱՐԳԱՑՈՒՄԸ==
 
§ 136. ՀԱՐՑԻ ԴՐՎԱԾՔԸ ԵՐԿՆԱՅԻՆ ՄԱՐՄԻՆՆԵՐԻ ԱՌԱՋԱՑՄԱՆ ՄԱՍԻՆ։ Այն հարցը, թե ինչպես են առաջացել Երկիրն ու երկնային լուսատուները, հետաքրքրում է մարդկությանը նրա գիտակից կյանքի ամենաառաջին իսկ շրջանից։ Նախնադարյան ժողովուրդներն այս հարցով դիմում Լին իրենց քուրմերին՝ կրոնական պաշտամունքների սպասավորներին, որոնք, ինչպես նրանց թվում էր, իրազեկ էին կեցության բոլոր գաղտնիքներին։ Սակայն քուրմերը ոչ մի տվյալ չունեին ոչ միայն երկնային մարմինների առաջացման, այլև այդ մարմինների բնույթի, նրանց կառուցվածքի մասին։ Մյուս կողմից՝ քուրմերն էին տարածում կրոնը, պատկառանք ներշնչում դեպի աստվածներն ու դեպի իրենց կաստան։ Ուստի նրանք չէին կարող այդ հարցն անպատասխան թողնել։ Քուրմերն առասպելներ էին տարածում այն մասին, որ աստված կամ աստվածներն են (նայած տվյալ ժողովրդի դավանած կրոնին) իրենց ցանկությամբ ստեղծագործել աշխարհը։
 
<small>Այդ առասպելներից մեկն էլ այն պատմությունն է, որ իբր աստված վեց օրում ստեղծագործել է աշխարհը։ Այդ պատմությունը բերված է Աստվածաշնչում՝ հրեաների ու քրիստոնյաների սրբազան գրքում, իբր աստծո խոսքերից, բայց իրականում հին հրեաները փոխ են առել բաբելական քուրմերից։ Այդ պատմության մեջ բազմաթիվ հակասություններ ու անհեթեթություններ կան։ Այսպես, օրինակ, այնտեղ ասվում է, որ աստված սկզբից «ստեղծեց լույսը» և «բաժանեց այն խավարից», իսկ հետո՝ չորրորդ օրը միայն ստեղծեց Արեգակը, Լուսինը և աստղերը։ Այդ կոպիտ մոլորությունը բացատրվում է նրանով, որ հին ժողովուրդները չգիտեին այն պարզ ճշմարտությունը, որ ամեն մի լույս պետք է ունենա իր աղբյուրը։ Նախ քան Արեգակի և մյուս լուսատուների առաջանալը՝ առհասարակ ոչ մի լույս լինել չէր կարող, չէին կարող լինել նաև օրերը, որոնցով առասպելում չափվում է աշխարհի ստեղծագործության տևողությունը։ Այդ առասպելները հակասում են գիտության հիմնական սկզբունքներին։ Նրանց կոպիտ սխալն առաջին հերթին հենց նրանումն է, որ աշխարհը իբր ոչնչությունից է ստեղծվել։</small>
 
Փորձից լավ հայտնի է, որ ոչնչությունից ոչինչ չի կարող գոյանալ, որ մատերիան (նյութը) հավերժական է՝ ոչ ստեղծվում և ոչ էլ ոչնչանում է, և որ հնարավոր են մատերիայի մի ձևից ու վիճակից մյուսին փոխանցումներ միայն։ Ճիշտ նույնպես չի կարելի ոչնչացնել նաև մատերիայի շարժումը՝ հավիտենապես նրան հատուկ էներգիան, էներգիան գոյություն ունի հավիտենապես և միայն փոփոխում է իր տեսակներն ու ձևերը։ Հայտնի է, օրինակ, որ ջերմությունը շարժման թաքնված ձևն է. նյութի մասնիկները մարմնի մեջ կատարում են աչքի համար անտեսանելի շարժումներ։ Նյութի պահպանման օրենքը և էներգիայի պահպանման օրենքը, որոնք առաջին անգամ հայտնաբերվել ու իրենց պարզ ձևակերպումն են ստացել Լոմոնոսովի կողմից 1743 թ., հիմք են ծառայում աշխարհների ծագման մասին գիտական եզրակացություններ անելու համար։
 
Աշխարհը աստծո կողմից ստեղծագործվելու վերաբերյալ եղած կրոնական առասպելները,— որոնք պատկերվում էին որպես «աստվածային հայտնություններ») և ենթակա չէին քննադատման,— արգելակում էին գիտության զարգացումը։ Նրանք այժմ էլ խոր ռեակցիոն դեր են կատարում։
 
Դժվար չէ հասկանալ, որ աստծո կողմից աշխարհի ստեղծագործության մեջբերումը առհասարակ ոչինչ չի բացատրում, այլ միայն մեկ անհասկանալին փոխարինում է մի այլ անհասկանալիով։ Մյուս կողմից, գիտենալով, որ մատերիան և նրա շարժումը չի կարելի ոչնչացնել, մենք ընդհանրապես '''չպետք է հարց դնենք ամբողջ տիեզերքի առաջացման մասին'''։ Այդպիսի հարցը իմաստից զուրկ է։ Կարելի է հարց դնել միայն երկնային առանձին մարմինների՝ Երկրի, Արեգակի, աստղային սիստեմների առաջացման մասին, որովհետև այն նյութերը, որոնցից նրանք կազմված են, և այն շարժումները, որոնց նրանք ենթակա են, պետք է գոյություն ունենային և առաջ, բայց մեկ ուրիշ ձևով։ Ամեն մի երկնային մարմին, ինչպես և բնության մեջ ամեն ինչ, գոյություն առնելուց հետո այդ ձևով անփոփոխ չի մնում, այլ զարգանում, այսինքն՝ կերպարանափոխվում է։ Այսպիսով, երկնային մարմինների առաջացումն ու ձևավորումը և նրանց զարգացումը սերտորեն կապված են իարր հետ։
 
'''Աստղագիտության այն բաժինը, որ զբաղվում է երկնային մարմինների առաջացման ու զարզացման հարցերով, կոչվում է կոսմոզոնիա։'''
 
§ 137. ԵՐԿՆԱՅԻՆ ՄԱՐՄԻՆՆԵՐԻ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՈՒՍՈՒՄՆԱՍԻՐՈՒԹՅԱՆ ԴԺՎԱՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ։ Երկնային մարմինների զարգացման ուսումնասիրությունը հսկայական դժվարությունների է հանդիպում։ Այդ դժվարությունները գլխավորապես այն են, որ երկնային մարմինների զարգացումը չափազանց դանդաղ է ընթանում, այնքան դանդաղ, որ նրա համեմատությամբ ոչ միայն մարդկային կյանքի աևողությունը, այլ նույնիսկ Երկրի վրա մարդկության գոյություն ունենալու ամբողջ ժամանակաշրջանը (մոտավորապես մեկ միլիոն տարի) միայն մի կարճ ակնթարթ է հանդիսանում։ Այն ժամանակամիջոցում, ինչ սկսվել են գիտական դիտումները, երկնային մարմիններն ընդհանրապես դեռ չեն հասցրել քիչ թե շատ նկատելի կերպով փոփոխվել։
 
Մյուս կողմից, այն բազմաթիվ երկնային մարմինների ու նրանց սիստեմների ծագման և զարգացման հարցը,— որոնք հաճախ չափազանց տարբեր են իրարից,— չի կարելի լուծել՝ առանց ճշտորեն ծանոթ լինելու երկնային մարմինների ֆիզիկական բնույթին և ճշտորեն գիտենալու բնության օրենքները և առանձին դեպքերում նրանց գործած ազդեցությունը։
 
Բայց հակառակ կրոնին,— որը պնդում է, թե ինքն ամեն ինչ գիտե և ամեն ինչ վերագրում է աստծուն և կամ հավատացնում է, թե աշխարհը անիմանալի է, որ մարդիկ երբեք այն չեն հասկանա,— գիտությունն ուսումնասիրում է տիեզերքը քայլ առ քայլ։ Գիտությունը խիստ սահմանազատում է հաստատապես հայտնին ենթադրականից և ենթադրականը՝ դեռևս անհայտից։
 
Այդ է հենց գիտության ուժը, որի առաջշարժումը հետզհետե ենթադրականը դարձնում է հաստատապես ապացուցված, իսկ անհայտի փոխարեն թույլ է տալիս առաջացրել ենթադրականը։ Դրանով գիտությունը շարունակ ապացուցում է բնությունը ճանաչելու հնարավորությունը, և այդ ճանաչողության ավելի ու ավելի մեծ ճշտությունը, թեև ոչ մի մոմենտում մեր բոլոր գիտելիքները բացարձակապես ճիշտ լինել չեն կարող։ Գիտության զարգացումը ճշգրտում է մեր նախկին պատկերացումները։ Եթե երբեմն հարկ է լինում դեն գցել գիտական պատկերացումները և նրանք փոխարինել նորով, ապա դա ապացուցում է հենց գիտության ուժը, այլ ոչ թե նրա տկարությունը, որովհետև նոր պատկերացումները ավելի մոտ են լինում ճշմարտության, քան անցյալում եղած պատկերացումները, և նրանք միշտ, այսպես թե այնպես, կապված են լինում մեկը մյուսի հետ։ Գիտական պատկերացումների փոխարինումը՝ դա կարծես սանդուղքի աստիճաններով կատարած վերելք է դեպի գիտության բարձունքները։
 
Օրինակ, Ուրանի շարժման և տիեզերական ձգողության օրենքի միջև թվացող հակասությունից, ինչպես մենք գիտենք, ենթադրություն առաջացավ Ուրանից այն կողմը մի ինչ-որ մոլորակի գոյության մասին, իսկ այնուհետև հայտնաբերվեց մինչ այդ անհայտ Նեպտուն մոլորակը։
 
Գիտությունը երկնային զանազան մարմինների ծագումը բացատրում ու նրանց զարգացումը նկարագրում է հիպոթեզների, այսինքն՝ գիտական ենթադրությունների օգնությամբ։ Պատմությունը ցույց է տալիս, որ գիտության զարգացման հետ կապված երբեմն հարկ է եղել մի հիպոթեզը փոխարինել մյուսով, բայց նոր հիպոթեզները միշտ էլ ավելի մոտ են եղել ճշմարտության, քան հները, որովհետև նրանք առաջ են գալիս շնորհիվ գիտությունների է՛լ ավելի խորացման։
 
Հիպոթեզի դերը գիտության մեջ չափազանց մեծ է։ Ֆ. Էնգելսը հիպոթեզն անվանելով «բնագիտության զարգացման մի ձև», ընդգծել է, որ առանց հիպոթեզի «մենք երբեք օրենք չէինք ստանա»։ Հիպոթեզները, նույնիսկ և սխալ հիպոթեզները, առաջ են բերում նորանոր տեսական հետազոտություններ, որոնք հանգում են գիտական նոր հայտնագործությունների։ Որոշ հիպոթեզներ, ինչպես, օրինակ, Կանտի և Լապլասի հանրածանոթ հիպոթեզները մեր արեգակնային համակարգության առաջացման մասին, հսկայական դեր խաղացին գիտության ողջ զարգացման ասպարեզում։
 
'''Հիպոթեզները կամ զիտական ենթադրությունները հասարակ ենթադրություններից տարբերվում են նրանով, որ նրանք հիմնվում են տվյալ մոմենտում մեր ունեցած գիտելիքների ողջ համակցության վրա և պետք է բավարարեն գիտության բազմաթիվ պահանջները։''' Հետևաբար, մեր ժամանակներում գիտական հիպոթեզ ստեղծելն այնքան էլ հեշտ չէ, ինչպես այդ երբեմն կարծում են։ Ընդունված հիպոթեզներից յուրաքանչյուրի հիմքում ընկած է մի շարք գիտությունների խորապես իմացումը, թեև նրանք հանրամատչելիորեն շարադրելու դեպքում, ինչպես, օրինակ, այս դասագրքում, այդ հիպոթեզներն առաջին հայացքից թվում են բոլորովին պարզ կամ հեշտությամբ վերափոխման ենթակա։
 
§ 138. ԵՐԿՆԱՅԻՆ ՄԱՐՄԻՆՆԵՐԻ ՏԱՐԻՔԸ (այսինքն այն ժամանակը, որ անցել է նրանց գոյացման օրից մինչև ներկա մոմենտը) չափազանց մեծ է, և նրանց համեմատությամբ մարդկային կյանքը և Երկրի վրա գիտության տարիքը միայն մի կարճատև ակնթարթ է։ Դա կարելի է հասկանալ թերևս այն բանից, թե որքան դանդաղ, թեպետև անընդհատ է փոփոխվում մեր Երկրի մակերևույթը, այն բանից, որ այն ժամանակից ի վեր, ինչ գոյություն ունի մարդը, Արեգակի ճառագայթած էներգիան նկատելի չափով չի փոխվել, և այլն։
 
Երկիրը գոյանալու մոմենտից մինչև այժմ անցած ժամանակը, այսինքն՝ Երկրի տարիքը ներկայումս հնարավոր է հաշվել, թեկուզ և այդ առաջին հայացքից անհավատալի է թվում, և դրա համար նույնիսկ մի քանի եղանակներ կան։
 
<small>Դրանցից ամենաճշգրիտը հետևյալն է.
 
Հայտնի է, որ այսպես կոչված քիմիական ռադիոակտիվ էլեմենտների, օրինակ, ռադիումի, ուրանի, տորիումի և այլ էլեմենտների, ատոմներր ինքնաբերաբար տարաբաժանվում են, փոխարկվելով քիմիական ուրիշ էլեմենտների ատոմների։ Ուրանից գոյանում է ռադիում, իսկ ռադիումը իր հերթին տարաբաժանվելով՝ վերջ ի վերջո փոխակերպվում է կապարի, որն այլևս չի տարաբաժանվում և այդպես կապար էլ մնում է։ Այդ եղանակով ստացված կապարը իր ատոմական կշռով հեշտությամբ տարբերվում է սովորական կապարից։ Ոչ մի արտաքին ազդեցություն, ինչպես, օրինակ, տաքացնելը, չի կարող ոչ արագացնել և ոչ էլ դանդաղեցնել ուրանը կապարի փոխակերպվելու արագությունը։ Ուրանի այդ տարաբաժանմանօրենքը և նրա արագությունը լավ հայտնի է փորձից։ Ժամանակի մեկ միավորի ընթացքում տարաբաժանվում և կապարի է վերածվում ներկա եղած ուրանի ատոմների որոշ բաժինը։
 
Եթե որևէ տեղ մի որոշ քանակությամբ ուրան դնենք, ապա ժամանակի ընթացքում նրանում կգոյանա որոշ, նախապես հայտնի քանակությամբ կապար, և ընդհակառակն, ռադիոակտիվ հանքատեսակում գտնվող կապարի և ուրանի քանակների հարաբերությունից կարելի է որոշել, թե որքան ժամանակ է տևել այդ ուրանի տարաբաժանումը։
 
Երկրի կեղևում հանքերից և լեռնային ապարներից շատերն իրենց մեջ, թեև քիչ քանակությամբ, պարունակում են ուրան և նրա տարաբաժանման արդյունք կապար։ Որոշելով տվյալ հանքատեսակի մեջ եղած կապարի և ուրանի քանակների հարաբերությունը, մենք կարող ենք որոշել նաև այն, թե որքան ժամանակ է տևել այդ հանքատեսակի մեջ սկզբում պարունակվող ուրանի տարաբաժանումը։ Այլ կերպ ասած՝ մենք կարող ենք որոշել, թե ո՛րքան ժամանակ է անցել այն մոմենտից, երբ ուրանը մտել է այդ հանքատեսակի կազմության մեջ, այսինքն՝ ո՛րքան ժամանակ է անցել նրա գոյանալու մոմենտից, ի՛նչ տարիքի է նա։ Պարզ է, որ հանքատեսակները նախ քան ապարներ կազմելը (շիկացած լինելու հետևանքով) եղել են հեղուկ վիճակում, երբ նրա բաղադրիչ մասերը դեռևս կարող էին խառնվել միմյանց հետ։</small>
 
Զանազան լեռնապարների տարիքը որոշելուց պարզվել է, որ '''նրանցից ամևնահնագույննևրը գոյացել են մեզնից երկու կամ նույնիսկ 3 միլիարդ տարի աոաջ'''։ Ինչպես երևում է, Երկիրն այդ տարիքին է, այդքան ժամանակ է անցել նրա կեղևի կարծրացումը սկսվելուց։ Մինչ այդ Երկրի մակերևույթը եղել է շիկացած և հեղուկ վիճակում, որ երևում է հրաբուխների խառնարաններից շիկացած, հալված քարային մասսաների (լավա) ժայթքումներից։ Իհարկե, ամեն մի մարմին ճառագայթման միջոցով սկսում է սառչել իր մակերևույթից, և Երկիրն էլ հենց իր մակերևույթից է սկսել սառչել ու ամրանալ՝ դեռևս շիկացած վիճակ պահպանելով իր ընդերքում։ Այսպիսով, առաջացել է Երկրի կեղևը, որի հաստությունը 200—300 կիլոմետրից ավելի չէ։ Որքան շատ իջնենք Երկրի խորքը, օրինակ, հանքահորում, այնքան ջերմաստիճանը բարձրանում է (միջին հաշվով յուրաքանչյուր 30 մետրին 1°)։
 
Նման հետազոտությունները, երկրաշարժների ալիքների տարածման ուսումնասիրությունը և մյուս տվյալները ստիպում են եզրակացնել, որ Երկրի ընդերքում նրա մասսան խիստ տաքացած վիճակումն է գտնվում։ Դա վկայում է այն մասին, որ հեռավոր-հեռավոր անցյալում ամբողջ Երկիրը եղել է մի շիկացած մարմին և, հավանորեն, նույնիսկ լուսավորել է իր սեփական լույսով։
 
Հավանական է, այղպիսին պետք է լինի նաև մյուս մոլորակների կառուցվածքը, թեև ավելի մեծ մասսա ունեցող մոլորակները պետք է որ դանդաղորեն սառչեն։ Եթե բոլոր մոլորակները և նրանց արբանյակները քիչ թե շատ միաժամանակ են գոյացել, ապա նրանցից ավելի մեծ մասսա ունեցողները ներկայումս քիչ չափով պետք է սառած լինեն, քան փոքր մասսա ունեցողները, ինչպես, օրինակ, Լուսինը և աստերոիդները։
 
Երկրի տարիքը, հաշված այն մոմենտից, երբ նա գոյացել է իբրև երկնային մարմին, պետք է ավելին լինի, քան իր կեղևի տարիքը, այսինքն՝ երկու—երեք միլիարդ տարուց էլ ավելի։ Կասկածից դուրս է, որ Արեգակի տարիքը դրանից էլ շատ ավելի պետք է լինի։ Այդ հետևում է, մասնավորապես, այն վիթխարի պրոցեսների գնահատականից, որ տեղի են ունենում Արեգակի ընդերքում։ Իսկ բացի դրանից, Երկրի կեղևում հայտնաբերված քարացած բույսերի ուսումնասիրությունը ցույց է տալիս, որ հարյուր միլիոնավոր տարիների ընթացքում Արեգակի ռադիացիան էապես չի փոխվել, այսինքն՝ որ նրա ջերմաստիճանը դեռ այժմ էլ մնում է նույն չափին, ինչ չափի որ եղել է հեռավոր անցյալում։
 
Աստղերի շարժումների հետազոտությունը մեր Գալակտիկայում ցույց է տվել, որ այդ աստղային սիստեմի տարիքը ոչ թե պակաս է, այլ նույնիսկ հավանորեն շատ անգամ ավելի է, քան Երկրի տարիքը։
 
Երբ մենք ցանկանում ենք պատկերացնել երկնային մարմինների և նրանց համակարգությունների առաջացումն ու զարգացումը, անհրաժեշտ է հաշվի առնել այս բոլոր տվյալները։
 
§ 139. ՄՈԼՈՐԱԿԱՅԻՆ ՀԱՄԱԿԱՐԳՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԱՌԱՋԱՑՈՒՄը։ Արեգակնային համակարգության առաջացման, այսինքն՝ մոլորակների և, մասնավորապես, Երկրի գոյացման հարցի լուծումը հանդիպում է առավելագույն դժվարությունների։ Այդ դժվարություններում մեծ դեր է խաղում այն հանգամանքը, որ մենք ուրիշ նույն ձևի համակարգություններ չգիտենք, թեև նրանք պետք է որ գոյություն ունենան։ Եվ իսկապես, եթե մենք կարողանայինք դիտել ուրիշ արեգակնային համակարգություններ, ապա, հավանորեն, նրանց մեջ կհանդիպեին իրենց զարգացման տարբեր աստիճաններում գտնվող համակարգություններ։ Համեմատելով այդ համակարգությունները միմյանց հետ, մենք կկարողանայինք վերականգնել արեգակնային համակարգության գոյացման և զարգացման պատմությունը։ Դա նման կլիներ այն բանին, թե ի՛նչպես, համեմատելով անտառում եղած միևնույն տեսակին պատկանող խոշոր և փոքր ծառերը միմյանց հետ, մենք կարող ենք գաղափար կազմել նրանց զարգացման ընթացքի մասին, թեև առանձին ծառը մեր աչքի առաջ կարճ ժամանակամիջոցում չի կարող զգալի չափով փոփոխության ենթարկվել։
 
Չպետք է մոռանալ այն հանգամանքը, որ ժամանակակից հեռադիտակներով, նույնիսկ մեզնից ամենամոտիկ աստղի մոտերքում մենք չենք կարող տեսնել մեր Երկրի նման մոլորակներ, քանի որ նրանք պայծառությամբ շատ թույլ են։ Ուստի այն բանը, որ մենք չենք տեսնում, ամենևին չի ապացուցում, որ նրանք իրականում գոլություն չունեն։
 
Վերջերս (1937 թ.) նկատվել է, որ մի քանի աստղեր շարժվում են այնպես, որ կարծես նրանց ձգում են ինչ-որ անտեսանելի արբանյակներ, որոնց մասսաները միայն մի քանի անգամով են գերազանցում Յուպիտերի մասսային։ Այլ կերպ ասած՝ արդեն գտնվել են այնպիսի նշաններ, որ գոյություն ունեն դեռևս անտեսանելի մոլորակներ, որոնք պտտվում են մի քանի աստղերի ջուրջը։ Ուստի ճիշտ չեն կարող լինել այն հիպոթեզները, որ իբր մոլորակներն Արեգակից պոկվելու հետևանքով են գոյացել, երբ նա հեռավոր անցյալում բախվել է մի այլ աստղի հետ և կամ մոտեցել է նրան։
 
Ինչպես ենթադրել են ոմանք, Արեգակից նյութի մի մասի պոկվելը և նրա տրոհումը մասերի կարող էր տեղի ունենալ Արեգակի վրա անչափ մեծ մակընթացություն առաջանալու հետևանքով, որը առաջ կգար պատահականորեն հանդիպած աստղի ձգողության շնորհիվ։ Այդպիսի հայացքները հանգում են այն հետևության, որ արեգակնային համակարգությունը պետք է որ չափազանց հազվագյուտ բացառություն կազմի տիեզերքում, որը, ինչպես մենք տեսնում ենք, հերքվում է փաստերով։ Արեգակնային համակարգության բացառիկությունը կբխեր այն բանից, որ, ինչպես հաշվարկումներն են ցույց տալիս, աստղերը շատ հազվագյուտ դեպքերումն են միմյանց մոտենում և, մանավանդ, բախվում, և, հետևաբար, այդ եղանակով մոլորակների բազմաթիվ համակարգություններ գոյանալ չեն կարող։
 
Ամբողջ XIX դարի ընթացքում գիտնականները, ելնելով Կանտի և Լապլասի հիպոթեզներից, ենթադրում էին, որ արեգակնային համակարգությունը գոյացել է գազային մի շատ մեծ միգամածությունից, որը մասնիկների փոխադարձ ձգողության ազդեցության տակ սկսել է սեղմվել, մեծացել է նրա պտտողական արագությունը և, հետևապես, կենտրոնախույս ուժը, որի հետևանքով հասարակածի երկարությամբ մեկը մյուսի հետևից անջատվել են գազային օղակներ, որոնք այնուհետև թանձրանալով, մոլորակներ են կազմել։ Սակայն ժամանակակից տվյալները խոսում են այն մասին, որ մի ամբողջ շարք պատճառներով այդ ճանապարհով արեգակնային համակարգություններ գոյանալ չէին կարող։
 
Սովետական գիտնական ակադեմիկոս Վ. Գ. Ֆեսենկովի կարծիքով մոլորակները կարող էին առաջանալ հետևյալ ճանապարհով։ Ելնելով այն մեծ նմանությունից, որ գոյություն ունի Երկրի կեղևի և Արեգակի մթնոլորտի քանակական քիմիական բաղադրության միջև, կարելի է ասել, որ Երկիրը և հետևաբար նաև բոլոր մոլորակները մի ժամանակ Արեգակի մի մասն են կազմել և հետո նրանից անջատվել են։ Դա կարող էր տեղի ունենալ այն ժամանակ, երբ Արեգակն իր առանցքի շուրջն ավելի արագ է պտտվելիս եղել, քան հիմա, և երբ նրա շիկացած մասսայից մոլորակները կարող էին պոկվել մեկը մյուսի հետևից։ Միաժամանակ ակադեմիկոս Ֆեսենկո հաշվի է առնում նաև այն ֆիզիկական պրոցեսները, որոնք տեղի ունեն Արեգակի ներսը և կտրող են նպաստել նրա շուրջը մոլորակներ առաջանալուն։
 
Տանձաձև ֆիգուրայի, որ Արեգակը պետք է ընդուներ արագ պտտման հետևանքով, ծայրերի ոչ այնքան մեծ հաստացումները պետք է որ ունեցած լինեն համեմատաբար ոչ այնքան բարձր ջերմաստիճան, այլապես ենթադրական մոլորակների գազերը Արեգակից պոկվելուց և հեռանալուց հետո կցցվեին տիեզերական տարածության մեջ։
 
Էապես կարևոր է հիշել, որ մոլորակները, նույնիսկ այնպիսի հսկաները, ինչպիսին Յուպիտերն է, Արեգակի համեմատությամբ փոքր փշրանքներ են. Արեգակին բաժին է ընկնում համակարգության ամրողջ մասսայի 99,86%-ը և միայն 0,14%-ը բոլոր մոլորակներին՝ միասին վերցրած։
 
Բնական է, որ հետագայում մոլորակները հետզհետե հեռացել են Արեգակից և գրավել այն տեղերը, որտեղ ներկայումս մենք նրանց դիտում ենք։ Դրա հետ միասին, նրանք նաև համեմատաբար արագ սառել են և վերջապես ծածկվել պինդ կեղևով։
 
1944 թ. սովետական գիտնական ակադեմիկոս Օ. Յու. Շմիդտը առաջադրել է Արեգակի մոտ մոլորակների առաջացման մանրամասնորեն մշակված իր հիպոթեզը։ Ըստ այդ հիպոթեզի՝ արեգակնային համակարգությունը առաջացել է այն բանի հետևանքով, որ մեր Արեգակը անցել է մետեորային մասնիկներից և փոշեհատիկներից կազմված մի հսկայական ամպի միջով։ (Տիեզերքում գոյություն ունեն փոշու այդպիսի միգամածություններ, նրանք մեծ քանակությամբ ցրված են աստղերի միջև) տիեզերական տարածության մեջ)։ Անցնելով այդպիսի ամպի միջով, Արեգակը տարել է իր հետ մեծ քանակությամբ փոքրիկ մասնիկներ, որոնք սկսել են պտտվել նրա շուրջը, համարյա թե միևնույն հարթության վյրա։ Ավելի խոշոր մասնիկները մանրերին ձգել են դեպի իրենց կամ ուղղակի ընդհարվել են նրանց հետ։ Այդպիսով, տեղի է ունեցել ոչ այնքան մեծ երկնային մարմինների՝ ապագա մոլորակների աճը։ Այլ խոսքով, մոլորակների կազմավորումը նման է եղել ձնագնղի կազմավորմանը, որին անընդհատ կպցնում են նորանոր մասնիկներ։
 
Ներկայումս բացատրել արեգակնային համակարգության կառուցվածքի մանրամասնությունները, ելնելով գոյություն ունեցող հիպոթեզներից, դեռևս հնարավոր չէ։ Դա կկատարվի գիտության հետագա զարգացման ընթացքի մեջ։
 
§ 140. ԱՍՏՂԵՐԻ, ԱՐԵԳԱԿԻ ԵՎ ՄԻԳԱՄԱԾՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՄԱՍԻՆ։ Աստղերի ֆիզիկական բնույթը դեռ բավականաչափ լրիվ չի ուսումնասիրված և ընդհանրապես այն սկսել են ուսումնասիրել ոչ այնքան վաղ շրջանից, որպեսզի կարելի լինի կատարել համոզիչ եզրակացություններ այն մասին, թե ի՛նչպես են առաջանում աստղերր, ի՛նչպես է, այդ թվում, առաջացել Արեգակը, և ի՛նչպիսին է աստղերի ճակատագիրը։
 
Միանգամայն հնարավոր է, որ ժամանակի ընթացքում, տարածության մի քանի մասերում փոշին խտանալով ծնունդ տա մեծ չափեր ունեցող մարմինների։ Այդպիսի մարմինների հետագա սեղմումը բերում է նրանց տաքացման և ճառագայթման, այսինքն՝ աստղերի առաջացման։ Երբ ջերմաստիճանը նրանց ներսում բավականաչափ բարձրան ա, այնտեղ պետք է որ սկսվի ջրածնի փոխակերպումը ավելի ծանր քիմիական էլեմենտների, որը ուղեկցվում է երկարատև և հսկայական չափերի հասնող էներգիայի զատումով։ Այդպիսի վիճակումն են գտնվում աստղերը առնվազն մի քանի տասնյակ միլիարդ տարի և այդպիսի վիճակումն է գտնվում Արեգակը այժմ։
 
Այսպես թե այնպես, աստղի շուրջը առաջանում են մոլորակներ։ Երբ մոլորակների վրա հանդես են գալիս կյանքի առաջացման համար պիտանի պայմաններ, ինչպես, օրինակ, Երկրի վրա, և ըստ երևույթին Մարսի վրա, այնտեղ անխուսափելիորեն առաջանում է կյանք։
 
Մենք որոշակի չգիտենք, թե ի՛նչպիսին կլինի աստղերի հետագա ճակատագիրը, բայց կասկած չկա, որ ժամանակի ընթացքում նրանց էներգիան կսպառվի և նրանք կդադարեն լուսավորել։ Նրանց նյութը պետք է որևէ կերպ ծախսվի նոր երկնային մարմինների առաջացման վրա, կարող է պատահի՝ միանգամայն այլ բնույթի, քան աստղերն են։
 
Ա. Վորոնցով-Վելյամինովը ապացուցել է, որ մեր Գալակտիկայի գազային միգամածությունները առաջանում են աստղերից (ավելի ջերմ և նոր աստղերից) դուրս շպրտված գազերի կուտակման հետևանքով։ Այդ գազը կարող է խտանալով դառնալ փոշի, որից ժամանակի ընթացքում նորից առաջանում են աստղեր։ Բայց տիեզերքում մատերիայի հավիտենական շրջապտույտը հավանաբար ավելի բարդ է ու բազմազան։ Չպիտի կարծել, որ աստղերն ու միգամածությունները անընդհատ փոխակերպվում են մեկը մյուսին, այսինքն՝ որ զարգարցման փոխարեն տեղի է ունենում մատերիայի անցած ձևերի և վիճակների հասարակ կրկնություն։
 
§ 141. ՏԻԵԶԵՐՔԻ ՀԱՎԻՏԵՆԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ։ Ճիշտ այնպես, ինչպես գիտական տվյալներով տիեզերքը անսահման է տարածության մեջ, նա անսահման է նաև ժամանակի տեսակետից, այսինքն՝ հավիտենական է։ '''Տիեզերքը երբեք սկիզբ չի ունեցել և երբեք վերջ չի ունենա, նա միշտ եղել է և միշտ էլ կմնա։''' Այս բոլորը վերաբերում է ամբողջ տիեզերքին, ավելի ճիշտ՝ այն մատերիային, որից նա կազմված է։ Ինչ վերաբերում է նրա առանձին մասերին, ինչպես օրինակ, Երկրին, արեգակնային համակարգությանը, աստղերին և նույնիսկ գալակտիկական սիստեմներին, ապա նրանք շարունակ՝ մերթ այստեղ, մերթ մեկ ուրիշ տեղ առաջանում են, ծնունդ առնում, անցնում են զարգացման մի երկար ուղի և, վերջապես, դադարում գոյություն ունենալուց որպես այդպիսին, որպեսզի նրանց բաղադրության մեջ մտնող նյութն ընդունի մի նոր ձև։ Իսկ մատերիան ինքը, շարունակ փոփոխելով իր ձևը, երբեք չի ոչնչանում, նա հավիտենական է և հավիտենական է նրա շարժումը։ Իր ժամանակն անցած աշխարհների փոխարեն առաջանում են նոր աշխարհներ, որտեղ, ժամանակի ընթացքում, նույնպես առաջանում է կյանք, որը աստիճանական բարդացման միջոցով վերարտադրում է իր բարձրագույն արտահայտությունը՝ բանական, մտածող էակներ։
 
<small>ՀԱՐՑԵՐ ԻՆՔՆՍՏՈՒԳՄԱՆ ՀԱՄԱՐ
 
# Ի՞նչ է կոսմոգոնիան։
# Ինչպե՞ս ճիշտ կլինի դնել հարցը երկնային մարմինների առաջացման մասին։
# Ինչո՞ւմն են արտահայտվում այն դժվարությունները, որոնք հանդես են գալիս երկնային մարմինների առաջացումը պարզաբանելիս և ինչպիսի՞ն է գիտական հիպոթեզների դերը։ Ինչո՞վ են վերջիններս տարբերվում հասարակ ենթադրություններից։
# Ի՞նչ եղանակով են գնահատում Երկրի կեղևի կյանքը և ինչի՞ է նա հավասար։
# Քանի՞ տարի է ինչ գոյություն ունի Երկրի կեղևը։
# Ինչպիսի՞ հիպոթեզներ կան արեգակնային համակարգության առաջացման մասին։
# Ի՞նչ կարելի է ասել աստղերի ու Արեգակի զարգացման և գազային միգամածությունների առաջացման մասին։
# Մանրամասնորեն շարադրեցեք դիալեկտիկական-մատերիալիստական ուսմանքը տիեզերքի հավիտենականության մասին։
 
<references>
Վստահելի
1396
edits