Changes
/* Սիրո վեպը */
<div style="text-align: justify">
Հոգնել եմ սիրելուց ես արդեն, և տաղտուկ է պատճառում ինձ սիրային վեպը։
Սակայն մի փոքրիկ վեպ, սիրո մի թերատ վեպ, միշտ հնչում է իմ ականջում, և լավ չեմ հիշում՝ երազո՞ւմս եմ լսել այդ վեպը, թե՞ արթմնի, ասես հին-հին դարերի մի հեքիաթ լինի այդ, որ հյուսել է մի հարազատ ոգի, հեռավոր մի աշխարհում․․․
Կանաչ ծառի տակ նստել էր մի գուսան՝ կրծքին գրկած մի սաղսազ, որը միայն մի լար ուներ, մի քնքուշ լար։
Կանաչ ծառի մոտով հոսում էր մի երգող առվակ․ նրա բյուրեղաին բյուրեղային ալիքները երգում էին այն ոսկեշող ամպերի մասին, որոնք պսակում են լեռների ադամանդի ճակատները, որտեղից նրանք վայր են ցատկել և երգում էին այն զմրուխտյա դաշտերի մասին, որտեղից հոսել եկել էին կարկաչելով։
Գուսանը մեղմիկ զարկում էր լարին, և հեծկլտում էր լարը և պատմում էր լարը սիրո մի փոքրիկ վեպ։
Հոյակապ դղյակում ապրում էր մի չքնաղ աղջիկ, այնսպե՜ս գեղեցիկ, այնպե՜ս գեղեցիկ, ինչպես շուշանագեղ կարապը լճի ոսկեվառ ալիքների վրա։Նստել է պատշգամբում և ասեղնագործում է։ Հեռավոր երկրից եկել է մի պատանի․ ծնադիր կանգնել է գեղեցիկ աղջկա դղյակի առաջ, պատշգամբի տակ ու սեր է աղերսում․
''«Քո սիրո համար ես մոռացել եմ <br>