Changes
: Երեկոյան Վինի֊Թուխը սիրում է խաղալ, իսկ երբեմն էլ, հատկապես, երբ հայրիկը տանն է, նա շատ ավելի սիրում է սուսիկ֊փուսիկ նստել կրակի մոտ և որևէ հետաքրքիր հեքիաթ լսել։
: Այդ երեկո…
: — Հայրիկ հեքիաթ չես պատմելո՞ւ — հարցրեց Քրիստոֆեր Ռոբինը։
: — Ի՞նչ հեքիաթ,— հարցրեց հայրիկը։
: — Կփորձեմ, — ասաց հայրիկը։
: Եվ նա փորձեց։
: Վաղուց, շա՜տ վաղուց, կարծեմ անցյալ ուրբաթ, Վինի֊Թուխը մեն֊մենակ ապրում էր Անտառում՝ Սանդերս անվան տակ։
: — Ի՞նչ է նշանակում՝ «ապրում էր անվան տակ», — անմիջապես հարցրեց Քրիստոֆեր Ռոբինը։
: — Դա նշանակում է, որ դռան վերևում ամրացված տախտակի վրա ոսկլա տառերով գրված էր՝ «Միստր Սանդերս», իսկ Թուխը ապրում էր այդտեղ։
: — Հիմա հո հասկացավ, — թավ ձայնով փնթփնթաց ինչ֊որ մեկը։
: — Այդ դեպքում ես կշարունակեմ, — ասաց հայրիկը։
: Մի անգամ, անտառում զբոսնելիս, Թուխը բացատ դուրս եկավ։ Բացատում բարձր, շատ բարձր կաղնի էր աճել, իսկ հիմա կաղնու կատարին ինչ֊որ մեկը բարձրաձայն բզզում էր․ զզզզզզզ։
: Վինի֊Թուխը նստեց ծառի տակ, գլուխը թաթերի մեջ առավ ու սկսեց մտածել։