Changes
==I Մարդն ըմբոստացած==
Ի՞նչ է ըմբոստացած մարդը: Մարդ, որ ասում է` ոչ: Բայց եթե նա մերժում է, ապա չի հրաժարվում. սա նաեւ այն մարդն է, որ իր այդ առաջին մղումով ասում է` «այո»: Ողջ կյանքում կարգադրություններ ստացած ստրուկը հանկարծ անընդունելի է համարում նոր հրամանը: Ո՞րն է այդ «ոչ»-ի բովանդակությունը:
Առօրյա փորձի մեջ, ինչպիսին մերն է, ըմբոստությունը խաղում է նույն դերը, ինչ "cogito"<ref>կրճատված ձեւն է cogito ergo sum-ի (մտածում եմ, ուրեմն, կամ)</ref>-ն մտածողության կարգի մեջ. այն առաջին ակնհայտ բանն է: Իսկ այդ ակնհայտությունը անհատին հանում է իր մենությունից: Դա այն ընդհանուր բանն է, որ բոլոր մարդկանց համար ընկած է առաջնային արժեքի հիմքում: ըմբոստանում եմ, ուրեմն, կանք:
== II Մետաֆիզիկական ըմբոստություն==
Մետաֆիզիկական ըմբոստությունը այն մղումն է, որով մարդը ծառանում է իր վիճակի եւ ողջ արարչության դեմ: Այն մետաֆիզիկական է, քանզի վիճարկում է մարդու եւ արարչության վերջնանպատակները: Ստրուկը բողոքում է իր ճակատագրի դեմ, որ իր համար ստեղծվել է իր գոյավիճակի ներսում, մետաֆիզիկական ըմբոստն` իր` իբրեւ մարդու համար ստեղծված վիճակի դեմ:
Մեր խնդիրը կլինի քննության առնել, թե ինչի է վերածվում ըմբոստության բովանդակությունը դա պահանջող գործերում եւ ցույց տալ, թե ինչի է հանգում ըմբոստը անհավատարմությունը կամ հավատարմությունը իր ծագմանը:
== Բացարձակ հաստատում==
Այն պահից, երբ մարդն Աստծուն ենթարկում է բարոյական դատի, սպանում է նրան հենց իր մեջ: Այդ դեպքում ո՞րն է, սակայն, բարոյականության հիմքը: Աստծուն ժխտում են արդարության անունից, բայց արդարության գաղափարն արդյո՞ք հասկանալի է առանց Աստծո գաղափարի:
«Քեզ (գերմանացի ազգ) գերեզման կիջեցնեն: Շուտով քեզ կհետեւեն քո քույրերը` մյուս ազգերը. երբ բոլորը կհեռանան քո ետեւից եւ մարդկությունը կդամբանվի, Ես` միակ տերս, Ես` նրա ժառանգորդը, վերջապես կծիծաղեմ նրա գերեզմանի վրա»: Այսպիսով, աշխարհի ավերակների վրա անհատ-թագավորի դառը ծիծաղը փառավորում է ըմբոստության ոգու վերջին հաղթանակը: Սակայն այս ծայրահեղության մեջ հնարավոր է միայն մահը կամ հարությունը: Շտիռները եւ նրա հետ բոլոր նիհիլիստ ըմբոստները, կործանումից արբած, ձգտում են հասնել սահմանագծին: Բայց այն բանից հետո, երբ անապատը հայտնաբերված է, հարկ է սովորել այնտեղ գոյատեւել: Սկսվում են Նիցշեի տանջալից որոնումները:
== Նիցշեն եւ նիհիլիզմը==
«Մենք ժխտում ենք Աստծուն, ժխտում ենք Աստծո պատասխանատվությունը. միայն այսպես մենք կազատագրենք աշխարհը»: Նիցշեով նիհիլիզմը կարծես դառնում է մարգարեական: Սակայն Նիցշեից ոչինչ չի կարելի վերցնել իր իսկ ատած նողկալի ու հասարակ դաժանությունից բացի, եթե մարգարեից առաջ նրա ստեղծագործության մեջ առաջին պլան չմղենք կլինիցիստին: Նրա մտածողության կանխատեսող, հետեւողական, մի խոսքով` ստրատեգիական բնույթը կասկածի ենթակա չէ: