Changes
— Ճիշտն ասած փոխվել է,— ասաց Մերին, ուշքի գալով թմբիրից ու չհասկանալով, թե ինչ ճանճ է կծել ընկերոջը: — Բայց չգիտեմ ոնց բացատրեմ: Իմ կարծիքով նա և՛ բարիացել է, և՛ կոպտացել: Մեկ շարունակ ծիծաղում է, մեկ այնքան մռայլ է, որ վախենում ես հարց տալ: Մի խոսքով և՛ փոխվել է, և՛ չի փոխվել, դեռ գլուխ չեմ հանում: Չնայած շատ է փոխվել: Հիշիր, թե Սարումանին ինչ օրը գցեց: Առաջ Սարումանը Գենդալֆից բարձր էր և գլխավորում էր նրանց Խորհուրդը, չգիտեմ էդ ինչ Խորհուրդ է: Սարուման Ճերմակ էին նրան մեծարում, իսկ այժմ Գենդալֆն է ճերմակ: Նա Սարումանին ստիպեց հետ վերադառնալ և կոտրեց նրա գավազանը: Իսկ հետո հրամայեց հեռանալ, և նա սողալով հեռացավ:
— Եթե Գենդալֆը փոխվել է, ապա հաստատ ավելի ծածկամիտ է դարձել,— հոգոց հանեց ՓինըՓիփինը: — Վերցնենք թեկուզ էդ... դե, բյուրեղապակյա գունդը: Կարծես թե նա գոհ էր, որ ձեռք է բերել այն: Կամ գիտի կամ գուշակում է, թե դա ինչի համար է: Իսկ մեզ կես խոսք էլ չի ասում, բայց ախր գունդը ես բռնեցի, եթե ես չլինեի, այն կխորտակվեր ջրում: «Սպասիր, բարեկամս, տուր այստեղ», և վերջ՝ լռություն: Եվ իսկապես, ինչի՞ համար է էդ գունդը: Ծանր էր շատ... — Վերջին բառերը Փինը Փիփինը քրթմնջաց քթի տակ, ասես ինքն իր հետ էր խոսում:
— Ըհը,— ասաց Մերին,— ահա թե ինչի համար էիր շուռումուռ գալիս: Լսիր, ՓինՓիփին, հիշիր Գարալդի ասացվածքը, որ Սեմը սիրում էր կրկնել. «Իմաստունների գործերի մեջ քիթդ մի խոթիր՝ գլուխդ կկորցնես»:
— Դե գիտես, վերջին ամիսներին մենք կամա թե ակամա մինչև ականջներս խրվել ենք իմաստունների գործերի մեջ,— առարկեց ՓինըՓիփինը: Եվ գլուխներս էլ անընդհատ վտանգված են: Մեծ պարգև չէր լինի՝ նայել այդ գնդին:
— Լավ կլինի քնես,— խորհուրդ տվեց Մերին: — Կիմանաս իր ժամանակին: Իմիջայլոց, հետաքրքրասիրության հարցում դեռևս ոչ մի Տուկ չի անցել Բրենդիբաքերին, բայց, ոնց հասկացա, գիշերվա կեսին որոշե՞լ ես տեղը հանել: Վախենում եմ ճիշտ ժամանակ չես ընտրել:
— Խնդրեմ, ասաց Մերին: — Կներես, աղավնյակս, բայց մի կերպ դիմացիր մինչև առավոտ: Կարթնանանք, կնախաճաշենք՝ էն ժամանակ կտեսնես, թե ինչ հետաքրքրասերն եմ: Երկուսով Գենդալֆի հախից կգանք: Բայց հիմա էլ չեմ կարողանում, մինչև ականջներս հորանջում եմ: Բարի գիշե՛ր:
Փինը չպատասխանեց: Նա դադարեց շուռումուռ գալ, բայց, միևնույնն է, քնել չէր կարողանում և զայրանում էր խաղաղ քնած Մերիի վրա: Այժմ, երբ արդեն քար լռություն էր տիրում, մուգ գնդի մասին մտքերը ավելի աներեսաբար էին տանջում նրան: Նա կրկին ու կրկին ձեռքերի մեջ տարօրինակ ծանրություն էր զգում, իսկ աչքերի առջև անընդատ հառնում էր գնդի խորհրդավոր բոսորագույն խորքը, որտեղ նա հասցրեց մի ակնթարթ նայել: Փինը Փիփինը կրկին անհանգիստ շարժում արեց, շրջվեց մյուս կողքի վրա և փորձեց մտածել այլ բանի մասին:
Ի վերջո նրա համբերությունը սպառվեց: Նա վեր կացավ և շուրջը նայեց: Ցուրտ էր: Ստիպված ավելի պինդ փաթաթվեց թիկնոցի մեջ: Սառը սպիտակ լուսինը նայում էր ուղիղ կիրճին, թփուտները սև ստվերներ էին տարածում: Բոլորը քնած էին: Ժամապահները ոչ մի տեղ չէին երևում. ըստ երևույթին բարձրացել էին բլրի գլուխը կամ թաքնվել ձարխոտի մացառուտներում: Ինչ-որ տարօրինակ և անդիմադրելի ուժի թելադրանքով, Փինը Փիփինը գաղտագողի սողաց այնտեղ, որտեղ պառկած էր Գենդալֆը և նայեց նրա դեմքին: Թվում էր, թե հրաշագործը խորը քնած է, բայց նրա աչքերը կիսաբաց էին, և երկար թարթիչների տակից փայլում էին սպիտակուցները: Փիփինը հապշտապ նահանջեց, բայց Գենդալֆը չշարժվեց, և հոբիթը, ասես ինչ-որ մեկը նրան հրում էր, շրջանցեց Գեդալֆին ու մոտեցավ նրան թիկունքից: Գենդալֆը քնած էր ծածկված ծածկոցով և վրան գցված թիկնոցով: Նրա աջ ձեռքի և մարմնի արանքում ինչ-որ կլոր բան էր երևում, փաթաթված սև լաթի կտորի մեջ: Թվում էր, թե Գենդալֆի ձեռքը հենց նոր է սև կապոցի վրայից սահել գետնին:
Գրեթե առանց շնչելու, Փիփինը զգուշորեն մոտեցավ, ծնկի իջավ և, գաղտագողի ձեռքերը մեկնելով, բարձրացրեց կապոցը: Այն ավելի թեթև էր, քան կարելի էր սպասել: «Ինչ-որ լաթեր են»,— որոշեց Փիփինը և այդ մտքից հանգստացավ: Սակայն կապոցը տեղը չդրեց, այլ ուղղվեց՝ սեղմելով այն ձեռքերի մեջ: Այդ պահին նրա գլխում նոր միտք ծագեց. նա գաղտագողի հեռացավ և վարադարձավ մի մեծ գլաքար ձեռքին: Կրկին ծնկի գալով, նա արագ պոկեց լաթի կտորը գնդի վրայից, գլաքարը փաթաթեց դրա մեջ և դրեց առաջվա տեղը: Միայն այդ ժամանակ նա վերջապես հայացքը գցեց ձեռքին մնացած առարկայի վրա: Ցանկությունը կատարվեց. ծնկների մոտ դրված էր այն նույն բյուրեղապակյա գունդը, միայն թե հիմա այն մեռած էր ու սև: Փինը Փիփինը բարձրացրեց այն, հապշտապ ծածկեց թիկնոցի ծայրով և արդեն ուզում էր հեռանալ, երբ հանկարծ Գենդալֆը շարժվեց և քնի մեջ ինչ-որ բան փնթփնթաց անհասկանալի լեզվով: Հրաշագործի ձեռքը շոշափեց կապոցը, մատները թուլացան, նա հանգիստ շունչ քաշեց և լռեց:
«Տխմար ես դու հարյուրապատիկ,— ինքն իրեն հայհոյեց Փիփինը: — Ահավոր փորձանքի մեջ ես ընկնելու, Փերեգրի՛ն Տուկ, հաստատ բան եմ քեզ ասում: Հենց հիմա տե՛ղը դիր»: Սակայն քիչ առաջվա քաջությունն ասես չէր էլ եղել. ծնկները դողում էին, և նա չէր համարձակվում կրկին մոտենալ Գենդալֆին, առավել ևս՝ ձեռքի տակից հանել գլաքարը: «Ոչինչ չի ստացվի,— մտածեց նա,— ես նրան կարթնացնեմ: Հարկավոր է սկզբում հանգստանալ: Դե լավ, գոնե կտեսնեմ, թե էս ինչ գունդ է, որ անիմաստ չլինի: Միայն թե ո՛չ էստեղ»:
Ռամաս Էքորի մյուս կողմում ընդարձակ հողեր էին սկսվում՝ գոնդորցիներն այդպես էին անվանում արտաքին պատը, որի կառուցման համար քիչ ջանքեր չէին թափել, և որը կառուցել էին Իթիլիենի Թշնամու ստվերում հայտնվելուց հետո։ Այդ պատը, որի երկարությունը կլիներ տասը լիգից ոչ պակաս, սկսվում էր լեռների ստորոտից, հեռանում, տարածվում և նորից գալիս միանում լեռներին՝ իր մեջ առնելով Պելլենորյան դաշտավայրը՝ նախալեռնային երկար լանջերի ու տեռասների վրա տարածված գեղատեսիլ ու բերքառատ հողատարածքները, որոնք իջնում էին մինչև Անդուինի ստորին մակարդակները։ Քաղաքի գլխավոր դարպասից մինչև պատի ամենահեռավոր, հյուսիս արևելյան հատվածը կլիներ չորս լիգ, և այդ հատվածում պատը բարձրանում էր, լայնանում ու մագլցում գետի հարթավայրին նայող և ուղղաբերձ կտրվածքով ընդհատվող մռայլ ժայռի գլուխը՝ պահպանելով տակը կառուցված հողապատնեշը, որի վրայով պահապան աշտարակներով ամրացված դարպասի միջով անցնում էր Օսգիլիաթի ծանծաղուտներից ու կամուրջներից դեպի Մինաս Թիրիթ ձգվող ճանապարհը։ Հարավ արևելքում պատն ընդամենը մեկ լիգ էր հեռու քաղաքից։ Այնտեղ Անդուինը լայն աղեղով շրջանցում էր Էմին Արնենի լեռները հարավային Իթիլիենում և կտրուկ թեքվում արևմուտք, և պատն էլ այնտեղ ձգվում էր հենց գետի երկայնքով։ Պատից այն կողմ ափամերձ կայաններ էին ու Հարլոնդի նավահանգիստը, որտեղ կայանում էին հարավային շրջաններից գետի հոսանքով վեր ժամանած նավերը։
Մինչ Գենդալֆն ընթանում էր դեպի քաղաքը, երկինքը լուսավորվեց ցերեկային լույսով, և Փիփինը, վեր կենալով, նայեց շուրջը։ Նրանից ձախ փռված էր մշուշի ծովը, որը հեռվում, արևելքում, վերածվում էր մռայլ ստվերի, իսկ աջ կողմում դեպի արևմուտք ձգվող Էրեդ Նիմրիսի հսկա լեռնաշղթան էր, որը վերջանում էր ուղղաբերձ կտրվածքով՝ այնքան կտրուկ, ասես աշխարհի ստեղծման օրերին մի մեծ գետ ճեղքել անցել էր հսկա պատնեշը՝ ձևավորելով հսկայական մի հովիտ՝ որին վիճակված էր դառնալ ապագա ճակատամարտերի և վիճարկումների վայր։ Եվ այնտեղ, որտեղ վերջանում էին Էրեդ Նիմրիսի Սպիտակ լեռները, Փիփինը տեսավ, ինչպես և խոստացել էր Գենդալֆը, Մինդոլլուին լեռան մութ զանգվածը՝ լուսաբացի շողերից ճերմակին տվող հպարտ գլխով, որ վեր էր հառնում բարձրադիր կիրճերի մուգ մանուշակագույն ստվերներից։ Իսկ նրա դուրս ցցված ելուստ ծնկների վրա բազմած էր հզոր, պաշտպանված մի քաղաք իր յոթ քարե պարիսպներով՝ այնքան հինավուրց և ամրակուռ, որ թվում էր՝ ոչ թե մարդիկ են կառուցել, այլ հսկաներն են կերտել հողի ոսկորներից։
Փիփինը կարմրեց և մոռացավ վախի մասին։
— Նույնիսկ ամենահզոր ռազմիկին էլ կարելի է սպանել ընդամենը մեկ նետով,— ասաց նա։ — Իսկ Բորոմիրին խոցած նետերը բազմաթիվ էին։ Երբ ես տեսա նրան վերջին անգամ, նա ծնկի էր իջել ծառի մոտ ու փորձում էր կողքից դուրս քաշել սևափետուր նետը։ Հետո ես անգիտակից ընկա, և ինձ գերի վերցրին։ Այլևս ոչինչ չեմ տեսել ու այլևս ոչինչ չգիտեմ։ Բայց ես հարգում եմ նրա հիշատակը, որովհետև նա շատ խիզախ էր։ Նա զոհվեց, որ փրկի մեզ՝ ինձ և իմ բարեկամ Մերիադոկին Մերիադոքին Սև Տիրակալի անտառում դարանակալած զինվորներից։ Ու թեև նա ընկավ և չփրկեց մեզ, միևնույնն է՝ ես նրան երախտապարտ եմ։
Այնուհետև Փիփինը նայեց ուղիղ ծերունու տիրական աչքերի մեջ, որովհետև նրա ձայնի սառը, ծաղրական ու կասկածով լի տոնից հոբիթի մեջ անհասկանալի հպարտություն արթնացավ։
— Այսքան քի՞չ, հազիվ երկու հարյուր հոգի լինեն։ Մենք տաս անգամ ավելին էինք սպասում։ Ահա թե ինչ արեց Անդուինի Սև նավատորմը․ ինը տասներորդը մնացել է պաշպանվելու։ Բայց մեզ համար յուրաքանչյուր զինվորն էլ հաշիվ է։
Այդպես գալիս էին նրանք ջոկատը ջոկատի հետևից, ողջույնների բացականչությունների ներքո անցնում Դարպասով։ Շրջանների ժողովուրդն ուղարկում էր իր որդիներին պաշտպանելու Գոնդորի գահաքաղաքն այս մութ ժամին․ բայց բոլորն էլ ուղարկում էին ավելի քիչ, քան այստեղ սպասում էին։ Երեք հարյուր հետևակ իրենց իշխանորդի Դերվորինի առաջնորդությամբ եկել էին Ռինգլո հովտից․ հինգ հարյուր նետաձիգ եկել էին Մորթոնդի բարձրավանդակից, Սև Արմատի հովտից, բարձրահասակ Դուինհիրի և նրա որդիների՝ Դուիլինի ու Դերուֆինի առաջնորդությամբ։ Հետո անցավ Անֆալասից, հեռավոր Ափամերձից եկած որսորդների, հովիվների և գյուղացիների մի մեծ շարասյուն, որոնք վատ էին հագնված և զինված էին անբավարար, բացառությամբ իրենց առաջնորդ Գոլասգիլի և իր ծառաների։ Լամեդոնից եկել էին մի քանի մռայլ լեռնեցիներ առանց հրամանատարի, Էթիրից՝ մի քանի հարյուր ձկնորս՝ մնացածը մնացել էին նավերի վրա։ Փինաթ Գալենի Գելինի Կանաչ Բլուրներից եկել էր Հիրլուին Ոսկեհերը, իր հետ բերելով երեք հարյուր կանաչազգեստ ռազմիկ, իսկ ամենավերջինն ու ամենահպարտը անցավ Դոլ Ամրոթի իշխան Իմրահիլը՝ փոխարքայի ազգականը, իր լավ զինված հեծելազորով, որոնք կրում էին նավի ու արծաթե կարապի նշանով ոսկեզօծ զինադրոշներ, իսկ նրանց հետևից՝ յոթ հարյուր ռազմիկ՝ բարձրահասակ, ազնվաբարո, մոխրակպույտ աչքերով ու սև մազերով, և նրանք երգում էին քայլելուց։
Եվ այդքանով ավարտվեց, նույնիսկ երեք հազար մարդ չհավաքվեց։ Սպասելիք այլևս չկար։ Նրանց ոտնաձայներն ու խոսակցություններն աստիճանաբար մարեցին Դարպասի մյուս կողմում։ Դիտողները որոշ ժամանակ լուռ էին։ Փոշին կախվել էր օդում, քամի չկար, և երեկոն տոթ էր։ Եկավ մայրամուտի ժամը, կարմիր արևը մտավ Մինդոլուինի հետևը։ Գոնդորի գահաքաղաքը ծածկվեց ստվերով։
— Եվ ավելի վատ կվերջանա, եթե մինչև զանգերի ղողանջը չվերադառնանք,— արձագանքեց Բերգիլը։ — Դե, արի գնանք, լսու՞մ ես շեփորի ձայնը։ Հիմա Դարպասը կփակեն։
Նրանք ձեռք ձեռքի տված վերադարձան քաղաք։ Քաղաք։ Դարպասն անցան վերջինը, և այն անմիջապես փակեցին։ Երբ հասան Լապտերների փողոցին, աշտարակի բոլոր զանգերը հանդիսավոր ղողանջում էին։ Պատուհաններում վառվում էին լույսերը, իսկ տներից ու պարիսպների երկայնքով տեղակայված զորանոցներից երգի ձայն էր հնչում։
— Դե, ցտեսություն,— ասաց Բերգիլը։ — Բարևիր հորս և շնորհակալություն հայտնիր մեր ընկերակցության համար։ Խնդրում եմ, էլի արի։ Ես նույնիսկ արդեն սկսել եմ ցանկանալ, որ պատերազմ չլինի՝ միասին ուրախ ժամանակ կանցկացնեինք։ Կարող էինք գնալ Լոսարնախ, պապիկի մոտ, գիտե՞ս ինչ լավ է այնտեղ գարնանը, դաշտերն ու անտառները լի են ծաղիկներով։ Իսկ ինչու՞ ոչ, կարծում եմ դեռ կգնանք։ Նրանք երբեք չեն հաղթի մեր տիրակալին, իսկ իմ հայրը շատ խիզախ է։ Ցտեսություն, շուտ վերադարձիր։
Նրանք բաժանվեցին, և Փիփինը շտապեց վերադառնալ միջնաբերդ։ Միջնաբերդ։ Ճանապարհը երկար էր, հոբիթը քրտնեց ու կարգին սովածացավ։ Սկսվող գիշերն անաստղ էր ու մութ։ Նա ուշացել էր երեկոյան ընթրիքին, բայց պարզվեց՝ Բերեգոնդը սպասում էր․ ուրախացավ, նստեցրեց կողքին ու հարցուփորձ արեց որդու մասին։ Ընթրելուց հետո Փիփինը մի փոքր էլ մնաց և հետո որոշեց հեռանալ, որովհետև նրան ինչ-որ տարօրինակ մռայլություն էր պատել, և այժմ նա շատ էր ցանկանում կրկին տեսնել Գենդալֆին։
— Ինքդ կգտնե՞ս ճանապարհը,— հարցրեց Բերեգոնդը միջնաբերդի հյուսիսային կողմում գտնվող դահլիճի դռների մոտ, որտեղ նստած էին։ — Գիշերը քիչ չէ, մութ է, և դեռ հրաման է եկել հանգցնել քաղաքի լույսերը, պարիսպներին ջահեր չվառել։ Ու մեկ այլ հրաման էլ կա քեզ վերաբերվող․ վաղն առավոտյան քեզ կկանչեն տիրակալ Դենեթորի մոտ։ Վախենում եմ, որ քեզ չեն ներառի Երրորդ պահակախմբում։ Այնուամենայնիվ, հուսով եմ, որ էլի կհանդիպենք։ Ցտեսություն և խաղաղ քուն եմ ցանկանում։
— Այստեղի զինանոցը հարուստ չէ, տիրակա՛լ,— պատասխանեց Էոմերը։ — Թեթև սաղավարտ գուցե և գտնենք, բայց նրա հասակին հարմար օղազրահ կամ թուր դժվար թե գտնվի։
— Ես թուր ունեմ,— ասաց Մերին՝ տեղից վեր կենալով ու սև պատյանից հանելով իր պայծառ շեղբը։ Եվ հանկարծ, այդ ծերունու հանդեպ սիրով լցված, նա մի ոտքի վրա ծնկի իջավ, բռնեց նրա ձեռքը և համբուրեց։ — Կարո՞ղ եմ արդյոք ծնկներիդ դնել Հոբիթստանցի Մերիադոկի Մերիադոքի թուրը, թագավո՛ր Թեոդեն,— բացականչեց նա։ — Ընդունի՛ր իմ ծառայությունը, եթե կցանկանաս։
— Ուրախությամբ կընդունեմ,— ասաց թագավորը և, իր երկար, ծերացած ձեռքերը դնելով հոբիթի շագանակահեր գլխին, օրհնեց նրան։ — Իսկ հիմա վեր կա՛ց, Մերիադո՛կ, Ռոհանի զինակիր և Մեդուսելդի պաշտպան։ Վերցրու թուրդ, և թո՛ղ որ այն քեզ հաջողությամբ ծառայի։
Վրանի խորքում վարագույրներով առանձնացված տարածք կար՝ հատակը մորթիներով ծածկված։ Այնտեղ, փոքրիկ սեղանի շուրջ նստած էին Թեոդենն ու Էոմերը, ինչպես նաև Էովինն ու Հարոուդեյլի տերը՝ Դունհիրը։ Մերին կանգնեց թագավորի աթոռի մոտ ու սպասում էր՝ մինչև որ վերջինս, դուրս գալով խորը մտքերից, դիմեց նրան ու ժպտաց։
— Արի, պատվարժան ՄերիադոկՄերիադոք,— ասաց նա,— դու չպետք է կանգնած մնաս։ Քանի դեռ մենք իմ տիրույթներում ենք, դու պետք է նստես իմ կողքին և սիրտս ուրախացնես քո պատմություններով։
Հոբիթին տեղավորեցին թագավորի ձախ կողքին նրա համար առանձնացված տեղում, բայց պամությունների տրամադրություն չկար։ Խոսում էին քիչ, հիմնականում ուտում խմում էին լռության մեջ, մինչև Մերին, քաջություն հավաքելով, տվեց իրեն տանջող հարցը։
Այս խոսքերով թագավորը վեր կացավ, և մյուսները՝ նույնպես։
— Այժմ գնացեք հանգստանալու,— ասաց նա։ — Քնեք հանգիստ։ Եվ դու նույնպես, պատվարժան ՄերիադոկՄերիադոք, այսօր այլևս ինձ ոչինչ պետք չէ։ Բայց արևածագին պատրաստ եղիր իմ կանչին։
— Պատրաստ կլինեմ,— ասաց Մերին,— եթե նույնիսկ հրամայես գնալ քեզ հետ Մեռածների Արահետով։
Թագավորը շրջվեց Մերիի կողմը։
— Ես պատերազմ եմ գնում, պատվարժան ՄերիադոկՄերիադոք,— ասաց նա։ — Եվս մի քիչ՝ ու ճանապարհ ենք ընկնում։ Քեզ ազատում եմ իմ ծառայությունից, բայց ոչ բարեկամությունից։ Մնա այստեղ, և եթե ուզում ես, կարող ես ծառայել Տիրուհի Էովինին․ նա է ղեկավարելու ժողովրդին իմ փոխարեն։
— Բայց․․․ Բայց տիրակալ, կակազեց Մերին,— ախր ես առաջարկել եմ քեզ իմ թուրը։ Չեմ ուզում բաժանվել քեզանից, թագավոր Թեոդեն, և քանի որ իմ բոլոր բարեկամները գնացել են մարտի, ինձ համար ամոթ կլինի այստեղ մնալը։
Էովինը ոտքի կանգնեց։
Իսկ հիմա արի գնանք, ՄերիադոկՄերիադոք,— ասաց նա։ — Քեզ ցույց կտամ հանդերձանքը, որ պատրաստել եմ քեզ համար։
Նրանք դուրս եկան։
Եվ իրոք թագավորն Էդորաս հասավ խտացող խավարում, թեև դեռ կեսօր էր։ Այնտեղ նա կարճ ժամանակով կանգ առավ և ուժեղացրեց իր զորքը զորահավաքից ուշացած ևս երեք տասնյակ հեծյալներով։ Կարճ հացկերույթից հետո նա կրկին ճանապարհի պատրաստվեց և իր զինակրին սիրալիր հրաժեշտ տվեց՝ մնաս բարով մաղթելով։ Բայց Մերին վերջին անգամ փորձեց խնդրել նրան վերցնել իր հետ։
— Ինչպես արդեն ասացի, այսպիսի ճամփորդությունը Սթիբբայի պես ձիուկի ուժերի բանը չէ,— ասաց Թեոդենը։ — Եվ ի՞նչ պետք է անես դու այդ ճակատամարտում, որ բռնկվելու է Գոնդորի դաշտերում, պատվարժան ՄերիադոկՄերիադոք, թեկուզ և թուր ունես ու հասակիցդ մեծ սիրտ։
— Ժամանակից շուտ ո՞վ կարող է ասել,— պատասխանեց Մերին։ — Ախր դու ինձ դրա համար չդարձրիր քո զինակիրը, որ ես նստեմ տանը՝ մինչդեռ դու կռվում ես։ Չեմ ուզում, որ երգերում երգեն, թե ինչպես են ինձ ամեն անգամ թողել հետևում։
— Չգիտե՞ս,— ցածր ասաց Հեծյալը։ — Ուրեմն կոչիր ինձ Դեռնհելմ։
Այդպես պատահեց, որ երբ թագավորը ճանապարհ ընկավ, Դեռնհելմի առջև նստել էր հոբիթ ՄերիադոկըՄերիադոքը, և Վեսթֆոլդյան մոխագույն մեծ նժույգը գրեթե չէր զգում ավելորդ ծանրությունը, քանզի Դեռնհելմը ծանր չէր, ինչպես մյուս տղամարդիկ, թեպետ ճկուն էր ու բարեկազմ։
Նրանք շարժվեցին դեպի խավար։ Այդ գիշեր ճամբար խփեցին ուռենու մացառուտներում, որտեղ Ձյունածինը միանում Էր Էնտուոշին՝ Էդորասից տասներկու լիգ արևելք։ Առվոտյան շարունակեցին ճանապարհը Ֆոլդ հարթավայրով, հետո Ֆենմարքի ճահճոտ ցածրավայրով, որտեղ աջ կողմով, բլուրների եզրով սկսեցին ձգվել կաղնու անտառներ, մթին Հալիֆիրիենի ստվերի ներքո, Գոնդորի սահմանին։ Նրանց ձախ կողմում խորտակվում էին մշուշում Էնտուոշի գետաբերանից սնուցվող ճահիճները։ Եվ մինչդեռ նրանք գնում էին, հյուսիսում պատերազմ սկսվեց․ միայնակ փախստական հեծյալները լուրեր էին բերում արևելյան սահմանները գրոհող թշնամիների մասին, օրքերի հորդաների մասին, որոնք արդեն վխտում են Ռոհանի հարթավայրում։
— Էոմե՛ր, որդիս, դու կգլխավորես առաջին էորեդը,— շարունակեց Թեոդենը։ — Կարշավես թագավորական զինադրոշի հետևից՝ կենտրոնում։ Էլֆհելմ, երբ անցնենք պատը, դու կշարժվես աջ կողմով։ Եվ Գրիմբոլդը կպահի ձախ կողմը։ Թող մյուսները հետևեն այս երեքին իրենց սեփական հայեցողությամբ։ Առաջինը հարվածեք թշնամու ամենախիտ կուտակումներին։ Այլ պլաններ առայժմ չենք կարող կազմել, քանի որ չգիտենք, թե ինչ իրավիճակ է դաշտում։ Իսկ հիմա առա՛ջ, և մի՛ վախեցեք խավարից։
Առաջապահ Էորեդը սլացավ առաջ այնքան արագ, որքան մթության մեջ հնարավոր էր, քանզի, չնայած Վիդֆարայի կանխագուշակմանը, լույսը դեռ չէր բացվում։ Մերին ընթանում էր Դեռնհելմի հետևում՝ մի ձեռքով նրանից բռնված, մյուսով աշխատելով թուրը պատյանից հանել։ Միայն հիմա նա դառնորեն գիտակցեց թագավորի խոսքերի ճշմարտացիությունը․ ''Եվ ի՞նչ պետք է անես դու այդ ճակատամարտում, պատվարժան ՄերիադոկՄերիադոք''։ — «Միայն մի բան,— մտածեց նա․— խանգարել հեծյալին և, լավագույն դեպքում, հույս ունենալ մնալ թամբին ու չջարդվել ձիերի սմբակների տակ»։
Արտաքին պատերին հասնելուն մնացել էր մեկ լիգից էլ պակաս, և շուտով նրանք հասան դրանց, Մերիի համար՝ չափից դուրս շուտով։ Լսվեցին վայրի աղաղակներ, զենքերի շաչյուն, և կրկին ամեն ինչ լռեց։ Պատերի մոտ իրոք քիչ օրքեր կային․ նրանց անակնկալի բերեցին ու արագ կոտորեցին։ Ռամմասի հյուսիսային ավերված դարպասի մոտ թագավորը նորից կանգ առավ։ Առաջին էորեդը շրջապատեց նրան թիկունքից և երկու կողմերից։ Դեռնհելմը թագավորից չէր հեռանում, թեև Էլֆհելմի ռազմիկներն ընթանում էին աջ կողմով։ Գրիմբոլդի մարդիկ թեքվեցին ձախ ու սլացան արևելք, դեպի պատի մեջ բացված լայն փլուզվածքը։ Մերին առաջ նայեց Դեռնհելմի թիկունքից։ Հեռվում, միգուցե տասը մղոն կամ ավելի, մեծ հրեհ էր մոլեգնում, բայց դրա և զորքի միջև նաև կրակե գծեր էին երևում, հսկայական կիսաշրջանով, որոնցից ամենամոտը մոտ մեկ լիգ էր հեռու։ Նա այլև ոչինչ չկարողացավ զանազանել մութ դաշտում և դեռ չէր զգում ոչ քամու փոփոխությունը կամ չփոփոխությունը, ո՛չ էլ հույս ուներ, որ լույսը կբացվի։