Changes
Իլիական
,/* Երգ Երկրորդ։ Երազ. Բիովտիա կամ նավահանդես */
Ասաց Նեստորն ու դուրս եկավ. ոտքի ելան մականակիր
Թագավորներն անմիջապես ժողովըրդոց հովվին հրլուհըլու,
Մինչ ժողովուրդը խուռներամ դիմում Էր դեպ հրապարակ։
Մեղուների պարսերն ինչպես, որ խումբ առ խումբ ու խուռնախիտ,
Ու տակավին քանդե պիտի, զի բոլորից հըզոր է նա։
Ամոթալի բան է սաստիկ, որ սերունդներն ապագայում
Իմանան, որ արաբական աքայական անթըվելի ազգը իզուր
Պատերազմել է անկատար մի պատերազմ երկարատև՝
{{տող|120}}Սակավաթիվ մարդկանց ընդդեմ և չի հասել իր ավարտին։
«Ո՛վ Լայերտի որդիդ արի, բազմահընար դու Ոդիսևս,
Այսպե՞ս պիտի փախչեիք դուք դեպ ձեր երկիրն անձկակարոտ,
Անփառունակ, վայր ընկնելով ձեր բազմատախտ նավերիմեջ
Թողնելով մեծ փառք ու պարծանք Պրիամոսին և, մանավանդ,
Տըրոյացոց ձեռքը թողած արգիուհի Հեղինեին,
«Թըշվառակա՛ն, տեղըդ նըստիր ու լավ լըսիր քեզնից մեծին,
{{տող|200}}Դու վատասիրտ և ապիկար թե՛ մարտի մեջ, թե՛ խորհըրդում։
Ինչ է, բոլոր աքայանքրս աքայանքըս թագավորե՞նք պիտի այստեղ,
Լավ բան չէ, որ շատերն իշխեն, իշխանը մե՛կ պետք է լինի,
Մե՛կ թագավոր, որին շնորհեց Զըրվանյան Զևսը նըրբամիտ
Աչքերը շիլ, մեկ ոտքը կաղ, ուսերը ծուռ, սապատավոր,
Կուրծքը նեղ էր ու ներս ընկած, գըլուխը սուր սեխի նըման,
Եվ սըրածայր գըլխի վըրա հազիվ ուներ մի քանի մազ։
Թրշնամի էր նա մանավանդ Աքիլլեսին և Ոդիսին,
Որոնց հաճախ հանդըգնաբար հայհոյում էր, հանդիմանում,
Գըրգըռելով իր նկատմամբ աքայեցոց զայրույթը բարկ,
Բայց նա դարձյալ անարգաբար նախատում էր Ատրիդեսին.
Վըրաններդ լի պըղընձով ու կանանցով ընտիր֊ընտիր,
Որոնց առաջ քեզ ենք բերում մի նոր քաղաք գրավելիս,
Հայացքն ապուշ ու այլանդակ իր չորս կողմը դարձընելով։
Աքայեցիք թեև տըխուր, բայց խընդացին նըրա վըրա
Եվ, նայելով մեկ-մյուսին, իրար այսպես էին ատումասում.
«Իսկապես որ, ո՛վ աստվածներ, Ոդիսևսը շատ բան արեց.
{{տող|270}}Խորհուրդներով իր խոհական և հըմտությամբ՝ պատերազմում.
Մունետիկի նըման սաստեց ժողովըրդին, որ լուռ կենան
Եվ կարենան աքայեցիք մինչև վերջին զինվորը՝ պարզ
Լըսել նըրա պատգամները և խորհյուրդներն խորհուրդներն ի միտ առնել։
{{տող|280}}Եվ նա ի սեր նըրանց բարուն՝ այսպես խոսեց խոհեմաբար.
«Ո՛վ թագավոր Ագամեմնոն, կամենում են աքայեցիք,
Երբ Արգոսից ձիահըմուտ դեպի այստեղ էին գալիս,
Թե տուն պիտի չըդառնային՝ Իլիոնը չըկործանած։
Սակայն հիմա, նըման փոքրիկ մանուկներըմանուկների, այրի կանանց
Լաց են լինում կողկողալով ու տենչում տուն վերադառնալ։
Նըրանց քաշած նեղություններն արդարացնում են տենչը այդ,
Նըրան այսպես պատասխանեց Ագամեմնոն արանց արքան,
«Խորհուոդներովդ, ո՛վ ծերունի, բարձր ես կանգնած դու բրոլորիցբոլորից,
Ա՛խ, ո՜ւր էր թե, հայր Արամազդ, և Աթենաս, և Ապոլլոն,
Այսպիսի տաս աքայեցի խորհըրդական ունենայի.
Պրիամոսի տունն ու դարբասն ամենակուլ հըրով սաստիկ.
Եվ Հեկտորի լանջապանակն իր իսկ շրքեղ կըրծքի վըրա
Չըջախջախեմ իմ պըղիձսովպըղինձով, և շատերը իր մարդկանցիցԲերանքսիվայր, փոշի ներումփոշիներում, չըկըրծեն հողն ակռաներով»։
Ասաց, սակայն չըկատարեց Զևսը աղոթքն Ատրիդեսի,
Եվ փորոտին շամփուրների վըրա զարկած դըրին կըրակ,
Երբ այրվեցին ազդրերը գեր, և փորոտին ճաշակեցին,
Ինչ որ մընաց՝ կըտոր-կըտոր մանըր ջպրդած ջարդած զարկին շամփուր
Եվ խընամքով խորովեցին, ապա իրենց գործն ավարտած՝
Պատրաստեցին ճոխ կերուխում ու խորտիկը ճաշակեցին։
{{տող|450}}Այսպես կըրկին, նըրանց սըրտին քաղցրացավ մարտն ավելի քան
Վերադառնալն հայրենի տուն՝ սև, գոգավոր նավակներով։
Հըրդեհն ինչպես, որ լափում է բարձրը լեռան վըրա բռաածբռնած
Մայրիների անտառն հըսկա՝ հըրացոլքեր արձակելով,
Այդպես նըրանց այդ արշավում ահեղահրաշ պըղինձը շեկ
Թըռչկոտում են, թևապարում ուրախ-զվարթ այս ու այնտեղ,
{{տող|460}}Թընդացնելով մարգագետինն՝ արորանում կարկաչաձայն,—
Հորդում են դուրս ու տարածվում Սկամանդրյան դաշտի վըրա,
Ու թընդում էր դաշտը նըրանց և ձիերի ոտքերի տակ։
Ջոկջըկում են ոչխարներին, երբ իրարու են խառնըվում,
{{տող|470}}Այդպես նըրանց զորապետներն էին ջոկում մարտիկներին,
Որ դեպի մարտ արշավեին, նըրանց մեջ էր Ատրիդ արյան՝արքան՝
Աչքն ու գըլուխն հար և նըման շանթազըվարճ Արամազդին,
Կուրծքը՝ կըրծքին Պոսեյդոնի, արիսական գոտին մեջքին.
Եվ, ինչպես որ նախրի մեջ ցուլն է ամենեն վըսեմաշուք,
Որ նազում է շըքեղորեն երինջների երամակում,
Դիոսն այդ օր ճիշտ այդպես էր ներկայացնում ԱարիդեսինԱտրիդեսին
Պերճապաճույճ ու պանծալի՝ դյուցազների բազմության մեջ։
Արդ, ասացեք ուրեմըն ինձ, ոլիմպաբնակ ո՛վ Մուսաներ,
Եվտրեսեից և Կոպասից ու Թիսբեից աղավնեշատ.
Կորոնիայից էին որոնք և խոտավետ Հալիարտից,
Բընակիչներն Պլատեայի, ԴլիսանիԳլիսանի, նաև նըրանք,
Որ բարեշեն Ներքին Թեբե գյուղաքաղաքն էին ապրում,
{{տող|500}}Ոնքեստոսում նըվիրական, Պոսեյդոնյան պերճ անտառում.
{{տող|540}}Քառասուն սև նավ էր տանում Ելեփենորն իր ետևից։
Բընակիչները՝ բարեկերտ ու բազմամարդ ճոխ Աթենքի,
Ժողովուրդը Երեքթևսի՝ արգասաբեր էր կրում երկրում ծընված,
Որոնց սընեց ինքն Աթենաս Պալլասը՝ դուստրն Արամազդի
Եվ նըստեցրեց նըրանց հարուստ իր մեհյանում, Աթենքի մեջ,
{{տող|550}}Նեստորից զատ, որ տարիքով երիցագույն էր նըրանից։
Մենեսթևսի ետևից էլ հիսուն հատ սև նավ էր գընում։
Սալամիից Ասսքսն Այաքսն իր հետ տասներկու սև նավ էր բերում,
Եվ կանգնեցրեց զորքն իր այնտեղ, աթենացոց գընդերի մոտ։
Բընակիչներն՝ ամրապարիսպ և՛ Տիրինսի, և՛ Արգոսի,
Բընակիչները՝ բարեկերտ Կորինթոսի և Միկենքի,
Եվ բարեշեն Կլեոնի, և նըրանք, որ ապրում էին
Ուր առաջինն Ատրեստոսը թագավորեց, և նըրանք, որ
Ապրում էին ԻսսլերեսումԻսպերեսում, Գոնոյեսում ու Պելլենում,
Եգիոնի և ծովափնյա Հելիկեի շուրջ լայնանիստ,—
{{տող|570}}Սըրանց հարյուր սև նավերի հրամանատարն էր մեծազոր
Ատրիդ արքան, որ հետն ուներ կըտրիճների հոծ բազմությունդբազմություն,
Որոնց մեջ նա ճաճանչափայլ հագել էր պերճ զենք ու զըրահ
Ու փողփողում էր սիգապանծ, զի բարձր էր նա իր քաջությամբ
Ունեին չորս իշխան, որոնց ամեն մեկին հետևում էր
Տասն արագ նավ՝ բոլորը լի եպիացոց խառն ամբոխով,
Որոնց պետերն էին արի Ամփիմաքոսն ու Թալսլիոս—Թալպիոս—
Մեկը որդին Կտեատի, մյուսն՝ Ակտորյան Եվրիտոսի.
Երրորդ իշխանն էր Դիորես Ամարինյանը քաջարի,
Իսկ չորրորդը Պոփքսինոսն Պոլիքսինոսն էր անվեհեր, աստվածակերպ,
Որ էր որդին Ագասթենի՝ ավգիասյան թագավորի։
Ովքեր Դուլքիոն և Եքինա սըրբանըվեր կըղզիներից՝
{{տող|630}}Անդրեմոնի Թոաս որդին բերում էր հետն Էտոլացոց՝
Բընակիչներին Ոլենոսի, Պիլինեի, Պլևրոնի,
(Զի չկային Քաջ Ինևսի որդիք այլևս, ինքն էլ չըկար,
Մեռած էր և այն ժամանակ Մելեագրը խարտիշագեղ)
Թոասն էր քաջ իշխում հիմա էտոլացոց վըրա համայն,
Որ տանում էր իր ետԱից ետևից քառասուն հատ նավ սևաթույր։
Նիզակավոր Իդոմենն էր զորավարում Կրետացոց—
Բընիկներին Կնոսոսի և Գորտինի պարըսպափակ,
Միլետոսի և Լիկտոսի, Լիկաստոսի ճերմակաթույր,
{{տող|640}}Նաև Փեստոս և Հոիտոն Հռիտոն քաղաքների բարեբընակ
Եվ շատերի՝ հարյուր քաղաք Կրետեի շըրջակայքից։
Նըրանց պետերն էին դյուցազն Իդոմենը նիզակազեն
Որոնք ութսուն հատ սևաթույր նավ ունեին իրենց ետև։
Տլիպոլեմոսը Հերակլյան հըսկայազոր ու հաղթանդամ
Որ եռակարգ ապրում էին Հռոդոսի շըրջակայքում՝
Զորավարն էր սըրանց խիզախ Տլիպոլեմը<ref>''խիզախ Տլիպոլեմը'' — Հերակլեսի որդին։</ref> մըկունդավոր,
{{տող|650}}Որին ծընել էր քաջահաղթ Հերակլեսից Աստիոքեն՝
Հերակլեսի կողմից բերված Եփիրոսից գետափընյա,
Երբ մեծացավ Տլիպոլեմն, ապարանքում վայելչակերտ,
Ըսպանեց իր քեռուն, որին հայրը նըրա շատ էր սիրում,
Եվ շինելով նավեր շուտով, շուրջն հավաքեց բազումամբոխ,
Չըվեց ծովով փախստական, քանզի նըրան ըսպառնացին
Նիրևսը՝ ուստրն Ագլայայի և Քարոպոս թագավորի,
Նիրևսը, որ գեղեցկատեսն էր ամենեն դանայանց մեջ,
Որոնք Իլիոն եկան՝ անբիծ Պելիսածին Աքիսից Աքիլլից ետ.
Բայց վախկոտ էր, և ետևից գընում էին քիչ մարտիկներ։
Իսկ բընիկները Նիսիրի, Կրապաթի և Կասոսի,
Իսկ Մեթոնից, Մելիբիայից, Թավմագիից և քարքարոտ
Ոլիդոնից եկածների գեղեցկատախտ յոթ նավերին
{{տող|710}}Եվ ամեն մեկ նավի վըրա կային հիսուն նավավարներ,
Աղեղներով կըռվելու մեջ քաջահըմուտ ու կորովի։
Քեզ մանավանդ, Հեկտոր, ահա, պատվիրում եմ անել այսպես.
Պրիամոսի ոստանի մեջ կան շատ մարդիկ նիզակակից
Այլաբարբառ և այլազգի, ուստի ամեն իշխան ու պոտպետ
Անցնի զորքի գըլուխը թող և զորավար լինի նըրանց,
Խըմբի իր զորքն ու պատրաստի ահեղագույն ռազմի համար»։