Changes
Մումու
,[[Կատեգորիա:Արձակ]]
: Մոսկվայի Հեռավոր Փողոցներից մեկում սպիտակ սյուներով և ծռված պատշգամբով մի գորշ տան մեջ ապրում էր երբեմնի մի ազնվական կին բազմաթիվ ճորտ ծառաներով շրջապատված։ Նրա որդիները ծառայում էին Պետերբուրգում, աղջիկներն ամուսնացել էին։ Նա շատ սակավ էր երևում Հա– սարակության շրջաններում և իր ժլատ ու տխուր ծերության տարիներն անց էր կացնում առանձնության մեջ։ Նրա կյանքի անուրախ ու մռայլ ցերեկը վաղուց էր անցել, բայց նրա երեկոն էլ գիշերից խավար էր։
: Նրա ծառայողների մեջ ամենից աչքի ընկնողը դռնապան Գերասիմն էր, բարձրահասակ ու վիթխարի մի տղամարդ, որ ի ծնե խուլ ու համր Էր։ Տիրուհին նրան բերել Էր գյուղից, ու նա մեն-մենակ, եղբայրներից բաժան ապրում Էր մի փոքրիկ խրճիթում։ Անսովոր ուժի տեր նա չորս մարդի բան Էր անում մենակ։ Տեսնողը հաճույք Էր զգում, թե ինչպես Է նա վարում, հնձում, կալսում։ Մշտական լռությունը առանձին հանդիսավորություն Էր տալիս նրա աշխատանքին։ Նա երևելի ռանչպար Էր և, եթե նրա դժբախտությունը չլիներ, ամեն մի աղջիկ սիրով կառներ նրան։ Բայց ահա Գերասիմին բերին Մոսկվա, երկարաճիտ կոշիկներ առան, ամառվա համար կաֆտան կարեցին, ձմեռվա համար քուրք, ձեռը բահ ու ավել տվին ու դռնապան կարգեցին։
: ում էր տիրուհու հանդիմանություններն ու նախատինքը լսելու: Բայց ոչինչ էլ չեղավ: Անկողնում պառկած տիրուհին հրամայեց իր մոտ կանչել աղջիկներից մեկին:
: — Լյուբով Լյուբիմովնա,— սկսեց հանդարտ ու թույլ ձայնով. (սիրում էր նա երբեմն հալածված ու որբացած թշվառ ձևանալ. էլ ինչ ասել կուզի, որ այդ ժամանակ տան բոլոր մարդիկ իրենց անհարմար էին զգում). Լյուբով Լյուբիմովնա, տեսնում եք ինչ դրության մեջ եմ՝ գնացեք, հոգիս, Գավրիլա Անդրեյիչի մոտ, խոսեք նրա հետ. Մի՞թե մի շուն նրա համար ավելի թանկ է իր տիրուհու հանգստությունից ու կյանքից: Ես չէի կամենա այդ բանին հավատալ,— ավելացրեց նա խորապես հուզված,— գնացեք, հոգիս, բարի եղեք, գնացեք Գավրիլա Անդրեյիչի մոտ:
: Լյուբով Լյուբիմովնան գնաց Գավրիլայի սենյակը: Հայտնի չէ թե ինչ խոսք ու զրույց եղավ նրանց մեջ, բայց մի քիչ անց մարդկանց մի ահագին ամբոխ բակի միջով շարժվեց դեպի Գերասիմի խուցը: Առջևից գնում էր Գավրիլան, նրա երկու կողմից՝ սպասավորներն ու խոհարարները: Լուսամուտից նայում, էր քեռի Խվոստը և կարգադրություններ անում, այսինքն ձեռքերը շարժում էր միայն: Ամենքի ետևից, թռչկոտելով ու ծամածռություններ անելով, գնում էին փոքրիկ տղաներ, որոնց մի մասը եկել էին հարևան բակից: Գերասիմի խուցը տանող սանդուղքին նստել էր մի պահակ, դռների մոտ կանգնել էին երկուսը՝ փայտավորված: Սկսեցին սանդուղքով բարձրանալ ու բռնեցին նրա ամբողջ երկարությունը: Գավրիլան մոտեցավ դռանը, բռունցքով ծեծեց ու կան: չեցկանչեց.
: — Բա՛ց:
: Լսվեց խեղդված հաչոց, բայց պատասխան չեղավ:
: Գերասիմն աչքերը ցած գցեց, հետո հանկարծ ցնցվեց, կրկին ցույց տվեց Մումուին (որ բոլոր այդ ժամանակը նրա մոտ կանգնած, պոչը շարժում էր անմեղ և ականջները խլշում), նորից իր վզի վրա խեղդելու նշան ցույց տվեց և նշանակալից ձևով ձեռը խփեց կրծքին, որով կարծես հայտարա
: րում էր, որ ինքն իր վրա էր վերցնում Մումուին ոչնչացնելու գործը:
: Չէ, դու կխաբես,— շարժեց ձեռքը Գավրիլան իբրև: պատասխան:
: Գերասիմը նայեց նրան, արհամարհանքով ծիծաղեց, կրկին ձեռքը կրծքին խփեց և դուռը շրխկոցով փակեց: Բոլորը լուռ իրար նայեցին: — Սա ի՞նչ է նշանակում,— սկսեց Գավրիլան, — նորից փակվեց:
: — Թողեք, Գավրիլա Անդրեյիչ,— ասաց Ստեպանը,— նա ասածը կանի, եթե խոստանում է: Նրա բնավորությունն էդպես է: Եթե խոստանում է՝ էլ պրծավ: էդ բանում նա մեզ նման չի, ինչ որ ճիշտ է, ճիշտ է: Այո: