Changes
«Միայն մի քանի նշումներ», - ասաց Աքիլլեսը՝ վախվորած թերթելով էջերը։ «Մի քանի հիշատակություններ այն մարտերի մասին, որոնցում ես փառավորվել եմ»:
«Տեսնում եմ, որ դատարկ էջեր էջերը շատ են», - ուրախ բացականչեց Կրիան։ «Դրանք ''բոլորն'' էլ մեզ պետք կգան»: (Աքիլլեսը սարսափով դողաց): «Գրիր այն, ինչ կասեմ։
(A) Բաները, որոնք հավասար են միևնույնին, հավասար են միմյանց։
«Ինչ էլ որ տրամաբանությունը լավ համարի, արժե ''գրի առնել''», - ասաց Կրիան։ «Այսպիսով, գրի՛ր ևս մեկը։ Մենք այն կկոչենք՝
(E)՝ Եթե A-ն, B-ն, C-ն և D-ն ճշմարիտ են, ապա Z-ն նույնպես պետք է լինի ճշմարիտ։ Մինչև ես դա չընդունեմ, ակնհայտ է, որ ԶZ-ն ընդունել պարտավոր չեմ, հասկանում ե՞ս»:
«Հասկանում եմ», - ասաց Աքիլլեսը։ Նրա ձայնի մեջ տխրություն կար։
Այստեղ պատմողը, քանի որ շատ շտապ գործ ուներ բանկում, ստիպված հեռացավ։ Երբ մի քանի ամիս անց նա կրկին անցավ այդ տեղով, Աքիլլեսը դեռ նստած էր դիմադրող Կրիայի մեջքին, իր գրեթե ավարտված նոթատետրի էջերով։ Կրիան ասում էր. «Վերջին քայլը գրեցի՞ր։ Եթե հաշիվս չկորցրի, սա հազար ու մեկը եղավ։ Կան դեռևս միլիոնավոր քայլեր։ Եվ եթե դժվար չէ, որպես անձնական խնդրանք, մտածիր՝ որքան շատ ուսուցում կտրամադրի մեր երկխոսությունը տասնիններորդ դարի տրամաբաններին։ Եվ ''համաձայնվիր'' վերցնել իմ զարմիկի՝ Կատակասեր-Կրիայի առաջարկած կատակն ու սկսիր կոչել քեզ «իմաստություն ''կր-ի-ողներող''»:
«Ոնց կուզես», - հուսահատ ձայնով պատասխանեց հոգնած մարտիկը՝ դեմքը թաքցնելով ձեռքերի մեջ։ «Միայն թե դու էլ վերցրու մի անուն, որ Կատակասեր-Կրիան երբեք չի առաջարկել, ու թույլ տուր քեզ անվանել «''Ա-խելք-ես''»: