Changes
/* ԳԼՈՒԽ 3 */
: Պիտի տեսնեիք, թե ինչպե՜ս էին նրանք քրտնաջան աշխատում խոտը հնձելու համար։ Սակայն նրանց ջանքերը լիովին վարձատրվեցին, որովհետեւ խոտհունձն ավելի հաջող ընթացավ, քան ակնկալվում էր։
: Դժվարություններ կային՝ չէ՞ որ գործիքները նախատեսված էին մարդու համար, ոչ թե անասունների, եւ այն փաստը, որ նրանցից ոչ մեկն ի վիճակի չէր կանգնել՝ հետեւի ոտքերի վրա, մեծ թերություն էր ներկայացնում։ Բայց խոզերն այնքան խելացի էին, որ ամեն դժվարությունից գտնում էին համապատասխան ելքը։ Ինչ վերաբերում է ձիերին, ապա նրանք ճանաչում էին դաշտի ամեն մի թիզը, եւ, փաստորեն, հնձելու ու դիզելու գործն ավելի լավ գիտեին, քան երբեւէ կկարողանային Ջոնզն ու իր մարդիկ։ Խոզերը որոշակի աշխատանք չէին կատարում, բայց վերահսկում ու ղեկավարում էին մնացածներին։ Նրանց հարուստ գիտելիքներով հանդերձ միանգամայն բնական էր, որ հենց իրենք պիտի ստանձնեին ղեկավարությունը։ Դմբուզն ու Երեքնուկը լծվում էին հնձանին (լկամի կամ սանձերի կարիք, ի՜նչ խոսք, այդ օրերին չէր զգացվում) ու դոփում դաշտով մեկ։ Նրանց հետեւից քայլում էր խոզերից մեկն ու ըստ հանգամանքների բացականչում «Ընկեր, չո՛շ», կամ «Ընկեր, հո՛»։ Անասուններից ամեն մեկը, անգամ ամենից նվաստները, օգնում էին խոտը հնձելուն ու դիզելուն։ Նույնիսկ բադերն ու հավերը ամբողջ օրն արեւի տակ դես ու դեն էին անում, կտուցներում ծղոտներ կրելով։ Ի վերջո նրանք խոտհունձն ավարտեցին Ջոնզի եւ իր մարդկանց սովորական ժամկետից երկու օրով շուտ։ Դեռ ավելին՝ կուտակված հարդն ամենաշատն էր ֆերմայի ամբողջ պատմության ընթացքում։ Ոչինչ չէր կորել՝ հավերն ու բադերն իրենց կտուցներով ու սուր աչքերով հավաքել էին վերջին ծղոտն անգամ։ Անասուններից ոչ մեկը կես բերան անգամ չէր յուրացրել։
: Ամբողջ ամառ ֆերմայի աշտատանքներն աշխատանքներն ընթանում էին ժամացույցի ճշտությամբ։ Անասունները երջանիկ էին իրենց երբեւէ երեւակայած հնարավորից առավել։ Ամեն կերակուր սուր հաճույքի աղբյուր էր՝ այժմ, երբ ամբողջ ուտելիքն իսկապես իրենցն էր, սեփական աշխատանքի արդյունքը, եւ ոչ թե բաշխվում էր տիրոջ դժկամ ձեռքով։ Պորպտաբույծ Պորտաբույծ ու անպետք մարդկանց վերանալու հետ նաեւ ավելացել էր սննդի քանակը։ Ազատ ժամանակը նույնպես շատացել էր, չնայած անասուններն այդ հարցում դեռեւս անփորձ էին։ Ավելի ուշ, բերքահավաքին, անասունները բազմաթիվ դժվարությունների առնչվեցին, օրինակ ստիպված եղան հացահատիկը սմբակներով ծեծել եւ թեփն անջատել փչելով, քանի որ ֆերմայում կալսիչ չկար, բայց խոզերն իրենց խելքով եւ Դմբուզն ամեհի մկաններով ամեն անգամ փրկում էին իրադրությունը։ Բոլորը զմայլվում էին Դմբուզի վրա։ Նա լավ աշխատող էր նույնիսկ Ջոնզի ժամանակներում, իսկ այժմ կարծես երեք ձի դարձած լիներ՝ պատահում էին օրեր, երբ ֆերմայի ամբողջ աշխատանքը նրա ամուր ուսերին էր։ Առավոտից երեկո նա քաշում էր ու ձգում, միշտ հայտնվելով այնտեղ, ուր աշխատանքն ամենից ծանրն էր։ Նա պայմանավորվել էր աքլորներից մեկի հետ, որ վերջինս իրեն արթնացնի մնացաթներից մնացածներից կես ժամ շուտ, եւ այդ ընթացքում կամավոր որեւէ պիտանի գործ էր անում, նախքան առօրյան աշխատանքներին առօրյա աշխատանքները սկսելը։ Ցանկացած հարցի, ամեն դժվարության նա պատասխանում էր մի նախադասությամբ․ «Ես ավելի եռանդուն կաշխատեմ», դարձնելով այն իր անձնական նշանաբանը։: Ամեն մեկն աշխատում էր ուժերի ներածին չափ։ Հավերն ու բադերը, օրինակ, բերքահավաքի ընթացքում թափված հատիկները հավաքելով, հինգ բուշել ցորեն խնայեցին։ Ոչ ոք չէր գողանում, ոչ ոք իր բաժնի վրա չէր փնթփնթում։ Հին կյանքի համար բնական գզվռտոցն ու նախանձը համարյա վերացել էին։ Գլուխ պահողներ չկային կամ գրեթե չկային։ Ճիշտ է, Մոլլին լուսաբացին արթնանում էր դժվարությամբ, իսկ աշխատանքից հեռանում էր սովորականից շուտ, պատրվակ բռնելով սմբակի միջի քարը։ Կատվի վարքագիծը նույնպես յուրօրինակ էր։ Շուտով նկատեցին, որ գործ լինելու դեպքում նրան ոչ մի կերպ գտնել չէր լինում։ Կատուն ժամերով չքվում էր, սակայն միշտ, կարծես ոչինչ չի եղել, հայտնվում էր ճաշի կամ հանգստի ժամերին, երբ ամեն ինչ արդեն արված էր լինում։ Բայց նա միշտ անթերի պատճառաբանություններ էր ներկայացնում եւ այնքան սիրալիր էր մռլտում, որ նրա մտադրությունների ազնվությունը կասկածի տակ առնել հնարավոր չէր։ Ծեր Բենիամինը, ավանակը, թվում էր, թե Ապստամբության օրերից ամենեւին չէր փոխվել։ Նա աշխատում էր նույն համառ դանդաղկոտությամբ, ինչ եւ Ջոնզի ժամանակ, առանց գլուխ պահելու, բայց եւ առանց ավելորդ խանդավառության։ Ապստամբության եւ նրա արդյունքների մասին նա ոչ մի կարծիք չէր հայտնում։ Երբ հարցնում էին, թե արդյո՞ք նա ավելի երջանիկ չէ հիմա, երբ Ջոնզը չկա, նա սոսկ ասում էր․ «Էշերը շատ երկար են ապրում։ Ձեզանից ոչ մեկը դեռ սատկած էշ տեսած չկա»։ Բոլորը ստիպված էին բավարարվել այդ առեղծվածային պատասխանոմվ։պատասխանով։
: Կիրակի օրերն աշխատանք չկար։ Նախաճաշը մեկ ժամով ուշ էր լինում, որից հետո սկսվում էր անխտիր ամեն շաբաթ անցկացվող արարողությունը։ Սկզբում բարձրացվում էր դրոշը։ Գոմի պահասենյակում Ձնագնդին գտել էր միստր Ջոնզի հին կանաչ սփռոցը եւ վրան սպիտակ ներկով կճղակ ու պոզ էր նկարել։ Ամեն կիրակի առավոտ դրոշը հանդիսավոր կերպով բարձրացվում էր տան հետեւի պարտեզում։ Դրոշի կանաչ գույնը, բացատրում էր Ձնագնդին, մարմնավորում է Անգլիայի արոտները, իսկ կճղակն ու պոզը խորհրդանշում են ապագա Անասնական Հանրապետությունը, որը պիտի հաստատվեր մարդկային ցեղի վերջնական տապալումից հետո։ Դրոշի արարողությունից հետո բոլոր անասունները լցվում էին մեծ ամբարը ընդհանուր հավաքի, որը կոչվում էր Միտինգ։ Այստեղ պլանավորվում էր գալիք շաբաթվա աշխատանքը, առաջարկվում եւ քննարկվում էին բանաձեւերը։ Բանաձեւերը միշտ խոզերն էին առաջ քաշում։ Մյուս անասունները հասկացել էին քվեարկելու էությունը, բայց իրենք երբեք բանաձեւ հորինել չէին կարողանում։ Քննարկումների ընթացքում ամենամեծ ակտիվությունը ցուցաբերում էին Ձնագնդին ու Նապոլեոնը։ Ստացվել էր այնպես, որ այս երկուսը երբեք համաձայնության չէին գալիս՝ եթե մեկը մի առաջարկ էր անում, մյուսն անպայման դրան հակադրվում էր։ Երբ որոշվեց (որին ինքնին ոչ ոք չէր կարող հակադրվել) բոստանի հետեւի փոքրիկ ցանկապատած տարածքը հատկացնել որպես տարիքն առած անասունների հանգստավայր, անգամ այդ դեպքում փոթորկոտ բանավեճ բռնվեց անասունների տարբեր դասերի հանգստի անցնելու ճշգրիտ տարիքների շուրջ։ Միտինգները միշտ ավարտվում էին «Անգլիայի գազանները» երգով, եւ օրվա մնացած մասը նվիրվում էր հանգստին։
: Պահասենյակը խոզերն առանձնացրին որպես սեփական շտաբ։ Այստեղ նրանք երեկոները տնից բերված գրքերով ուսումնասիրում էին դարբնություն, փայտամշակում, եւ այլ անհրաժեշտ արհեստներ։ Ձնագնդին նաեւ զբաղվում էր մյուս անասուններին կազմակերպելով իր այսպես կոչված Անասնական Կոմիտեների մեջ, երբեք չհոգնելով այդ աշխատանքից։ Նա կազմեց Ձվաստեղծ Կոմիտե հավերի համար, Մաքուր Պոչերի Միություն կովերի համար, Վայրի Ընկերների Վերապատրաստման Կոմիտե (վերջինիս նպատակն առնետներին ու նապաստակներին ընտելացնելն էր), Առավել Ճերմակ Բրդի Կոմիտե ոչխարների համար եւ նման շատ ուրիշներ, չհաշված գրել֊կարդալու դասընթացները։ Ընդհանուր առմամբ, սակայն, այդ նախաձեռնությունները հաջողությամբ չպսակվեցին։ Վայրի ընկերներին ընտելացնելու փորձը ձախողվեց հենց սկզբից։ Նրանք իրենց շարունակում էին առաջվա պես պահել, պարզարես օգտվելով կոմիտեի առատաձեռնությունից։ Կատուն անդամագրվեց Վերապատրաստման Կոմիտեին եւ որոշ ժամանակ ակտիվ աշխատանք էր ծավալել։ Նրան տեսել էին կտուրին նստած ծիծեռնակների հետ, բացատրական աշխատանք տանելիս։ Նա պատմում էր, որ բոլոր կենդանիներն արդեն ընկերներ են, եւ որպես ապացույց ցանկացած ծիծեռնակ կարող է գալ ու հանգիստ թառել թեկուզ իր թաթին։ Ծիծեռնակները նախընտրում էին չմոտենալ։
: Ինչեւէ, գրել կարդալու դասընթացները մեծ հաջողություն էին վայելում։ Աշնան դեմ համարյա բոլոր անասուններն արդեն քիչ թե շատ գրագետ էին։
: Ինչ վերաբերում է խոզերին, ապա նրանք կատարելապես տիրապետում էին գրագիտությանը։ Շները նույնպես բավական լավ էին կարդում, բայց Յոթ Պատվիրաններից բացի ուրիշ ոչ մի ընթերցանությամբ չէին հետաքրքրվում։ Մյուրիել այծը շներից փոքր֊ինչ լավ էր կարդում եւ երբեմն երեկոյան մյուսների համար կարդում էր աղբարկղում գտած լրագրերի պատառները։ Բենիամինը խոզերից պակաս գրագետ չէր, սակայն երբեք չէր բանեցնում իր իմացությունը։ Որքանով որ ինքը գիտի, ասում օր էր նա, կարդալու արժանի ոչ մի բան չկա։ Երեքնուկն ամբողջ այբուբենը սովորել էր, բայց բառեր կազմել չէր կարողանում։ Դմբուզը Դ տառից այն կողմ չէր անցնում։ Նա փոշու մեջ իր խոշոր սմբակով գծում էր Ա, Բ, Գ, Դ, ապա, ականջները ցցած՝ հայացքը հառում այդ տառերին, երբեմն թափ տալով բաշը, ամբողջ ուժով ջանալով ու չկարողանալով վերհիշել, թե ինչ է գալիս հետո։ Թեպետ մի քանի անգամ նրան իսկապես հաջողվել էր սովորել Ե, Զ, Է, Թ֊ն, բայց նա միշտ հայտնաբերում էր, որ այդ դեպքում արդեն չի հիշում Ա, Բ, Գ, եւ Դ֊ն։ Վերջապես նա որոշեց բավարարվել առաջին չորս տառով եւ օրը մեկ֊երկու անգամ դրանք գրում էր, որ հիշողությունը թարմացնի։ Մոլլին հրաժարվեց սովորել իր անունը գրելու համար պահանջվող հինգ տառից ավելին։ Նա փոքրիկ ճյուղերից խնամքով շարում էր անունը, ապա ծաղիկներով զարդարում ու զմայլվելով պտտվում շուրջը։: Ֆերմայի մնացած անասուններից ոչ մեկը չկարդողացավ չկարողացավ Ա տառից այն կողմ անցնել։ Պարզվեց նաեւ, որ առավել բթամիտ անասունները, ինչպես, օրինակ, ոչխարները, հավերն ու բադերը, ի վիճակի չէին Յոթ Պատվիրաններն անգիր անել։ Երկար խորհրդակցություններից հետո Ձնագնդին ազդարարեց, որ Յոթ Պատվիրանները, փաստորեն, կարելի էր հանգեցնել մի ասույթինասույթի, մասնավորապես․ «Չորս ոտք լավ, երկու ոտք վատ»։ Այդ ասույթը, ասաց նա, պարունակում է Անասնիզմի հիմնարար սկզբունքը։ Դրան կատարելապես տիրապետողն արդեն ապահով է մարդկային ազդեցություններից։ Սկզբում թռչուններն առարկում էին, քանի որ նրանց թվաց, թե իրենք նույնպես երկու ոտք ունեն, սակայն Ձնագնդին նրանց ապացուցեց, որ դա այդպես չէ։
: — Թռչնի թեւը, ընկերներ,— ասաց նա,— շարժման եւ ոչ թե գործառության օրգան է։ Այդպիսով առկա են բոլոր հիմքերը այն ոտք համարելու։ Մարդու որոշիչ հատկանիշը ձեռքն է, չարիք գործելու նրա հարմարանքը։
: Թռչունները Ձնագնդու ասածից բան չհասկացան, բայց բածատրությունն բացատրությունն ընդունեցին, եւ բոլոր բթամիտ անասունները սկսեցին անգիր անել նոր ասույթը։ ՉՈՐՍ ՈՏՔ ԼԱՎ, ԵՐԿՈՒ ՈՏՔ ՎԱՏ գրվեց ամբարի պատին, Յոթ Պատվիրանների վերեւում եւ ավելի խոշոր տառերով։ Անգիր անելով, ոչխարները խիստ սկսում էին մկկալ․ «Չորս ոտք լավ, երկու ոտք վատ, չորս ոտք լավ, երկու ոտք վատ» եւ այդպես շարունակ, երբեք չհոգնելով։
: Նապոլեոնը Ձնագնդու կոմիտեներով չէր հետաքրքրվում։ Նա ասաց, որ մատաղ սերնդի դաստիարակությունը շատ ավելի կարեւոր խնդիր է, քան այն, ինչ կարելի է անել արդեն հասունացածների համար։ Այնպես պատահեց, որ բերքահավաքից անմիջապես հետո Զանգակն ու Ջեսին ցնկնեցին, երկուսը միային ինը ժիր քոթոթ բերելով։ Ծծից կտրելուց անմիջապես հետո Նապոլեոնը մայրերից նրանց անջատեց, ասելով, որ նրանց դաստիարակության համար ինքն է պատասխանատու։ Նա քոթոթներին տարավ աղավնատուն, ուր կարելի էր հասնել միայն պահասենյակից բարձրացող սանդուղքով, եւ այնտեղ նրանց պահեց այնպիսի մեկուսացման մեջ, որ շուտով ֆերման նրանց գոյության մասին մոռացավ։
: Կաթի անհայտանալու առեղծվածը որոշ ժամանակ անց պարզվեց։ Այն ամեն օր ավելացնում էին խոզերի լափին։ Վաղահաս խնձորներն արդեն լցվել էին, եւ պարտեզի խոտին ցիրուցան էին եղել քամուց թափված պտուղները։ Անասունները բնականաբար ենթադրեցին, որ դրանք կբաժանվեն իրենց միջեւ, սակայն մի օր հրահանգ ստացվեց թափված խնձորները հավաքել եւ տեղափոխել պահասենյակ խոզերի համար։ Այստեղ մնացած անասուններից ոմանք մրթմրթացին, բայց ապարդյուն։ Տվյալ կետում խոզերը ոչ մի տարաձայնություն չունեին, անգամ Ձնագնդին ու Նապոլեոնն էին համերաշխ։ Զռանին ուղարկեցին մնացածներին անհրաժեշտ բացատրությունները տալու։
: — Ընկերներ,— բացականչեց նա,— հուսով եմ, որ դուք չեք կարծում, թե մենք, խոզերս, այդ անում ենք եսասիրության ու արտոնվածության ոգով դրդված։ Մեզանից շատերն իրականում չեն սիրում կաթը եւ խնձորները։ Ես ինքս դրանք չեմ հավանում։ Դրանք վերցնելիս մեր միակ մտահոգությունը մեր առողջության ապահովումն է։ Կաթը եւ խնձորները (դա ապացուցված է գիտության կողմից, ընկերներ) պարունակում են խոզերի բարեկեցության համար վճռականապես անհրաժեշտ նյութեր։ Մենք, խոզերս, մտքի աշխատավորներ ենք։ Ֆերմայի կազմակերպչական եւ վարչական ամբողջ աշխատանքը մեր ուսերին է։ Մենք գիշեր֊ցերեկ մտահոգված ենք ձեր բարեկեցությամբ։ Մեզ համար չէ՛, որ մենք խմում ենք կաթն ու ուտում այդ խնձորները։ Գիտե՞ք, թե ինչ կլիներ, եթե խոզերը թերանային իրենց պարտականություններում։ Ջոնզը կվերադառնար։ Այո՛, Ջոնզը կվերադառնար։ Անշուշտ, ընկերներ,— համարյա պաղատագին վնգստաց Զռանը, պոչը շարժելով,— ձեր մեջ, իհարկե, չկա մեկը, որը ցանկանար Ջոնզի վերադարձը։
: Եթե կար մի բան, որում անասունները միանգամայն վստահ էին, դա այն էր, որ Ջոնզի վերադարձը ոչ ոք չի ուզում։ Երբ հարցը դրվեց այդ կտրվածքով, նրանք այլեւս ասելիք չունեին։ Խոզերի առողջությունը հոգալու անհրաժեշտությունը չափից ավելի ակնհայտ էր։ Եվ այդպիսով, առանց հետագա վիճաբանության որոշվեց, որ կաթը եւ քամուց թափված խնձորները (ինչպես նաեւ հասուն խնձորների հիմնական բերքը) առանֆնացվելու առանձնացվելու են միայն խոզերի համար։
==ԳԼՈՒԽ 4==