Changes
/* ԱՄՊՐՈՊԸ ՃԱՅԹԵՑ */
==ԱՄՊՐՈՊԸ ՃԱՅԹԵՑ==
Հաջորդ առավոտյան լուսումութին ճամբարում փողեր հնչեցին։ Շուտով նեղ կածանի վրա երևացա երևաց բանբերը։ Պատից քիչ հեռու նա կանգ առավ, ձայն տվեց թզուկներին և հարցրեց՝ արյդոք Տորինը համաձա՞յն է լսել նոր դեսպաններին, քանի որ նորություններ կան և հանգամանքները փոխվել են։
― Հավանաբար Դեյնը մոտենում է,― ասաց Տորինն իր զինակիցներին։― Լսել են նար նրա մոտենալու մասին։ Ես այդպես էլ կարծում էի, որ սրանցք տրամադրությունն արագ կփոխվի։ Թող գան փոքր խմբով, առանց զենքի, և ես կլսեմ նրանց․․․― ձայն տվեց բանբերին։
Կեսօրին մոտ նորից ծածանվեցին Անտառի և Լճի դրոշները։ Եկան քսան մարդ։ Նեղ արահետի ծայրին նրանք ցածր դրեցին թրերն ու նիզակները և մոտեցան դարպասին։ Թզուկները զարմանքով տեսան Բերդին և էլֆերի արքային, որոնց առջևից գալի էր մի ծերունի, թիկնոցով ու կգնուղով, ձեռքին երկաթով օղակված փայտե մի զարդատուփ։
― Ողջունում եմ քեզ, Տորին,― ասաց Բերդը։― Դու դեռ կարծիքդ չե՞ս փոխել։
― Իմ կարծիքը չի փոխվում այն բանից, որ մի քանի անամ անգամ արևը ծագում ու մայր է մտնում,― պատասխանեց Տորինը։― Դու եկել ես ինձ դատարկ հարցեր տալո՞ւ։ Ես տեսնում եմ, էլֆերի զորքը տուն չի ուղարկված, ինչպես կարգադրել էի։ Իզուր ես եկել։ Քանի նրանք այստեղ են, ես հրաժարվում եմ բանակցություններ վարել։
― Այդպես, ուրեմն, գոյություն չունի՞ ոչ մի բան, որի համար դու տայիր քո ոսկու մի մասը։
― Հենց այդ է որ կա,― սպառնալից հաստատեց Տորինը․ և այնքան մեծ էր հարստության իշխանությունը նրա հոգու վրա, որ նա արդեն մտմտում էր, թե ինչպես Դեյնի օգնությամբ հափշտակի Արկենստոնը և խոստացած փրկագինը չվճարի։
Բիլբոն պարանով իջավ պատից, և այդքան չարչարանքների դիմաց, որպես պարգըպարգեւ, նրան մնաց միայն Տորինի նվիրած օղազրահը։ Թզուկներից շատերը ամոթից չէին կարողանում նայել նրա աչքերին և անկեղծորեն ափսոսում էին, որ Բիլբոն խայտառակ կերպով վտարվեց։
― Ցտեսությո՜ւն,― գոռաց Բիլբոն։― Գուցե դեռ կհանդիպենք որպես բարեկամներ։
Նրանք վերադարձան իրենց ճամբարը, իսկ Տորինն անհապաղ Ռոակի սուրհանդակին ուղարկեց Դեյնի մոտ, կարգադրեց պատմել, ինչ֊որ այստեղ տեղի էր ունեցել, և շտապեցնել նրան։
Անցավ ցերեկը, անցավ գիշերը։ Առավոտյան քամին փոխվեց, ամպամած էր ու մռայլ։ Լուսաբացին մարդկանց ու էլֆերի ճամբարում իրարանցում սկսվեց․ դետքերը հայտնեցին, որ լեռան արևելյան թևից զորք է երևացել։ Դա Դեյնն էր։ Նա ամբողջ գիշեր առանց դադարի քայլել էր, դրա համար էլ ավելի շուտ հասել, քան սպասում էին։ Նրա յուրաքանչյուր ռազմիկ մինչև ծնկները հասնող պողպատե երկար օղազրահ էր հագած, իսկ ոտքերին նուրբ ու ճկուն մետաղալարերից հյուսված զանգապաններ էին, որի գաղտնիքը Դեյնի հպատակների սեփականությունն էր։ Թզուկներն առհասարակ արտասովոր ուժեղ ու դիմացկուն էին իրենց հասակի համեմատ, իսկ Դեյնի ռամիկներն աչքի էին ընկնում առանձնահատուկ ուժով։ Նրանք ձեռքներում բռնել էին երկածյր երկծայր ծանր մարտական բրիչներ, բացի դրանից ամեն մեկի կողքին կախված էր կարճ ու լայն թուրը, իսկ թիկունքին՝ կլոր վահանը։ Նրանց մորուքները սանրված էին երկճյուղ, հյուսված ու մտցրած գոտու տակ։ Սաղավարտները երկաթից էին, ոտնամանները՝ նույնպես երկաթից, իսկ դեմքերը՝ դաժան։
Փողերը փչեցին՝ մարդկանց ու էլֆերին զենքի կոչելով։ Թզուկների բանակը մոտենում էր շշմեցնող արագությամբ․ նրանք կանգ առան գետի ու լեռան արևելյան թևի միջև, որից հետո մի քանի ռազմիկ անցան գետը, ճամբարին չհասած զենքերը ցած դրին ու ձեռքները վեր բարձրացրին՝ ի նշան խաղաղասիրական մտադրության։ Բերդն ինքը դուրս եկավ նրանց դիմավորելու, նրա հետ էլ՝ Բիլբոն։
Եթե հավուր պատշաճի հնաոճ հարգալիրության խոսքերը հաղորդենք սովորական լեզվով, ապա կստացվի այսպես․ «Դուք այստեղ անելու ոչինչ չունեք։ Մենք, միևնույն է, կանցնենք, այնպես որ մի կողմ քաշվեք, կամ էլ կկռվենք»։ Թզուկներն ուզում էին խցկվել Սարի ու գետի ոլորանի միջև, քանի որ այդ նեղ պարանոցը, երևում է, ավելի թույլ էր պաշտպանված։
Բերդը, բնական է, հրաժարվեց թույլ տալ թզուկներին անցնելու դեպի Սարը։ Նա հաստատ որոշել էր նախ ստանալ ոսկին և արծաքը Սրկենստոնի Արկենստոնի փոխարեն․ նա չէր հավատում, թե Տորինը այսպսի այսպիսի նշանակալի ռազմական համալրում ստանալուց հետո կկատարի իր խոստումը։ Նորեկները ամրոց կհասցնեին մթերքի մեծ պաշարներ, որովհետև Դեյնի զինվորները, չնայած արագ երթին, մեջքներին հսկայական հակեր էին տանում։ Այդ դեպքում պաշարվածները երկար ժամանակ կդիմանային շրջապատմանը, իսկ այդ ընթացքում նորանոր թզուկներ կգային օգնության, քանի որ Տորինը դեռ շատ ազգականներ ուներ։ Թզուկները կարող էին նաև ուրիշ մուտքեր բացել ու այնտեղ պահակություն կարգել, և այդ դեպքում պաշարողները ստիպված կլինեին տառացիորեն շրջապատել ողջ Սարը բոլոր կողմերից, իսկ դրա համար նրանք այդքան ժողովուրդ չունեին։
Բերդը կատարելապես ճշտորեն կռահեց թզուկների մտադրությունը (իզու իզուր չէր, որ արջնագռավները ետ ու առաջ իէն թռչում Տորինի ու Դեյնի միջև)։ Բայց թզուկների ճանապարհը առայժմ փակված էր, դրա համար, ինչքան էլ որ տաքանային, մեկ է, պատգամավորները ստիպված էին հեռանալ՝ իրենց մորուքների մեջ հայհոյանքներ փնթփնթալով։ Բերդն իսկույն իր սուրհանդակներին ուղարկեց դարպասի մոտ, բայց ոչ մի փրկագին այնտեղ չհայտնաբերեցին։ Ավելին, պատի ետևից նրանց վրա նետեր թռան, և նրանք վախեցած ետ դարձան։ Մարդկանց և էլֆերի ճամբարում իրարանցում բարձրացավ, ինչպես ճակատամարտից առաջ։ Դեյնի թզուկներն արդեն գրոհում էին գետի արևելյան ափի երկայնքով։
― Տկարամիտներ,― քմծիծաղեց Բերդը,― բա այդքան կիպ կմոտենա՞ն Սարին․․․ Դրանք վերգետնյա կռվից բան չեն հասկանում, սովորել են հանքերում պատերազմել։ Նրանց աջ թևի կողմում մենք ժայռերում թաքնված աղեղնավորներ ու նիզակավորներ ունենք։ Ասում են թզուկների օղազրահները լավն են, բայց մենք դա կստուգենք։ Նրանց վրա կհարձակվենք հիմա, երկու կողմից միաժամանակ, քանի դեռ ուշքի չեն եկել։
Այսպես կսկսվեց սկսվեց կռիվը, որին ոչ ոք չէր սպասում։ Հետո այն կոչեցին հինգ բանակների ճակատամարտ։ Դրա մասին հիշելն ահավոր է։ Մի կողմում գոբլիններն էին ու հրեշավոր վարգերը, մյուս կողմում՝ էլֆերը, մարդիկ և թզուկները։
Այդ ճակատամարտի պատմությունն այսպիսին է․ Գերագույն գոբլինի մահվան րոպեից նրա ցեղի թշնամությունը թզուկների նկատմամբ վերաճեց մահացու ատելության։ Սուրհանդակները չափ գցած վազվզում էին նրանց քաղաքների, գաղութների, ամրոցների միջև․ գոբլինները որոշել էին տիրանալ ամբողջ Հյուսիսին։ Գաղտնի կերպով նրանք տեղեկություններ էին հավաքում․ բոլոր սարերի տակ զենքեր էին կռում, բանակներ էին զինում։ Հետո գոբլիններն արշավի դուրս եկան։ Նրանք գնում էին գետնի տակով, թունելներով կամ գիշերվա քողի տակ։ Եվ, վերջապես, Հանոբադ մեծ լեռան խորքում, որտեղ նրանց մայրաքաղաքն էր գտնվում, չլսված, չտեսնված զորք հավաքվեց։ Գոբլինները որոշել էին սպանել սպասել ամպրոպին և հարձակվել՝ հանկարծակիի բերելով թզուկներին։ Այստեղ նրանք լսեցին Սմոգի կործանվելու լուրը և ուրախացան։ Գիշեր ու զօր նրանք լեռների միջևով կրկնակոխ սլանում էին Դեյնի ետևից և հանկարծ հայտնվեցին Սարի մոտ։ Ոչ ոք, նույնիսկ արջնագռավները չէին իմացել նրանց արշավանքի մասին։ Թե Հենդալֆին ինչ էր հայտնի, հնարավոր չէ ասել, բայց բոլոր դեպքերում, այսքան հանկարծակի հարձակումը նրա համար էլ էր անսպասելի։ Խորհրդի ժամանակ Հենդալֆը, էլֆերի արքան, Բերդը և Դեյնը հետևյալ պլանը մշակեցին․ գոբլիննեն գոբլիններն համընդհանուր թշնամի են, և նրանց գալու հետ իրենց երկպառակտությունները պետք է մոռացվեն։ Միակ միջոցն այն է, որ գոբլիններին քաշեն Սարի երկու ճյուղավորումի մեջտեղը, իսկ իրենց իրենք ամրանան վերևում։ Բայց եթե գոբլինները զորքի մի մասն անցկացնեն Սարով, իրենց շրջապատելով բոլոր կողմերից, ապա դաշնակիցները կորած են, քանի որ այդ դեպքում թշնամին կգրոհի թիկունքից և վերևից։ Ամպրոպն անցավ, որոտը գլորվեց հարավ֊արևելք, բայց չղջիկների ամպը ավելի ու ավելի էր ցած իջնում, պտտվում նրանց գլխավերևում, լույսը փակելով ու սրտերը սարսափով լցնելով։
― Դեպի սարը,― գոռաց Բերդը։― Տեղերը գրավենք, քանի ժամանակ ունենք․․․
Հարավային ճյուղավորման վրա, ամբողջ լանջով մեկ կանգնած էին էլֆերը, արևելյանում՝ մարդիկ ու թզուկները։ Բերդը առավել ճարպիկ մարդկանց ու էլֆերի ջոկատներով բարձրացավ արևելյան ճյուղավորման կատարը, որպեսզի դիտի հյուսիսային կողմը։ Ի՜նչ ահավոր տեսարան․․․ Թշնամու բազմությունից Սարի ողջ շրջապատը սևացել էր։ Մի րոպե անց առջևի գոբլինները շրջանցեցին Սարի թևն ու լցվեցին հովիտը։ Դրանք գոբլինների լավագույն հեծյալներն էին, որոնց գոռում֊գոչյունը սիրտ էր ճաքեցնում։ Բերդի զորքից քաջարի մի ջոկատ կտրեց ճանապարհը՝ փորձելով շեղել նրանց։ Հետո մարդիկ այս ու այն կողմ փախան․ բայց շատերը սպանվեցին։ Ինչպես և մտածում էր Հենդալֆը, գոբլինները, անսպասելի դիմադրությունից մոլեգնած, կենտրոնացան առաջապահ զորքերի թիկունքում և այժմ կատաղորեն նետվում էին դեպի հովիտ ու լեռան ճյուղավորումների միջև։ Նրանց սևաբոսոր դրոշներին թիվ չկար։ Գոբլինները սլանում էին խառնիխուռն ու խելահեղ հոսանքով։