Changes
}}
[[Պատկեր:Հանդիպում.png|thumb|right|400px]]
:Ջո Դիլընն էր, որ ծանոթացրեց մեզ Վայրի Արևմուտքի հետ։ Նրա փոքրիկ գրադարանը բաղկացած էր «Բրիտանիայի դրոշների», «Խիզախումների» եւ «Էժանագին արկածային գրադարանի» հին համարներից։ Դասերից հետո, մենք ամեն երեկո հանդիպում էինք նրա բակում և «հնդիկ-հնդիկ» խաղում։ Նա իր կրտսեր եղբոր, հաստլիկ-ծույլիկի՝ Լեոյի հետ միասին պաշտպանում էր ախոռի ձեղնահարկը, որը մենք փորձում էինք գրոհով գրավել կամ էլ նախապես ծրագրած ճակատամարտեր էինք տալիս դաշտում։ Բայց որքան էլ լավ կռվեինք, միևնույն է, միշտ պարտվում էինք՝ թե պաշարելու, թե ճակատամարտելու ժամանակ, եւ մեր բոլոր կռիվներն ավարտվում էին Ջո Դիլընի հաղթական պարով։