Changes

Վերադարձ ԽՍՀՄ֊ից

No change in size, 12:13, 13 Հուլիսի 2013
/* VI */
==VI==
:   Սեւաստոպոլ՝ մեր ճանապարհորդության վերջին փուլը։ Անշուշտ ԽՍՀՄ֊ում կան անչափ հետաքրքիր ու գեղեցիկ քաղաքներ, բայց դեռ ոչ մի տեղ ես այդպես չէի զգացել, թե որքան կարող ես հրապուրվել։ Սեւաստոպոլում ես գտա մի հասարակություն, որը պակաս ապահովված եւ ընտիր էր, քան Սուխումի կամ Սոչիի հասարակությունը, բայց դա ողջ ռուսական կյանքն էր իր թերություններով եւ, ավաղ, տառապանքներով, նրա հաղթանակների ու նվաճումների կողքին, որոնք ավելի մեծ երջանկություն են բերում կամ խոստանում մարդուն եւ օրերին զուգընթաց լույսը մեղմացնում է ստվերը կամ, ընդհակառակը, ավելի թանձրացնում է այն։ Բայց այդ ողջ մռայլ պատկերը, որ ես տեսնում էի այնտեղ, ճիշտ նույնքան, որքան ամենալուսավոր տեսարանը, ինձ երբեմն ցավագնորեն կապում էր այդ երկրին, այդ միացյալ ժողովուրդներին, այդ նոր կլիմային, որը նպաստավոր էր ապագայի համար եւ որի բեղուն գրկում կարող էր ծլարձակել ամենաանհուսալի սերմը… Այդ ամենը ես պիտի լքեի։
:   Եվ արդեն ինձ ճնդում ճնշում էր դեռեւս անհայտ մի տագնապ։ Ի՞նյ Ի՞նչ պիտի ասեի՝ Փարիզ վերադառնալով, ի՞նչ պատասխանեի այն հարցերին, որ արդեն կանխազգում էի։ Ինձնից, անկասկած, մի ամբողջ շարք դատողություններ էին սպասում։ Ինչպե՞ս բացատրեի այն բարոյական ջերմությունն ու սառնությունը, որ միմյանց հերթագայելով՝ պատել էին ինձ ԽՍՀՄ֊ում։ Մի՞թե մեկ անգամ եւս պնդելով իմ սերը՝ պիտի թաքցնեի այն, ինչ կուտակվել էր իմ մեջ, եւ ստեի՝ գովաբանելով ամեն ինչ։ Ո՛չ, ես չափազանց լավ էի գիտակցում, որ այդպես վարվելով՝ կդավաճանեի ԽՍՀՄ֊ին եւ այն գաղափարին, որի կրողն էր նա մեր բոլորի աչքին։ Բայց եւ մեծ սխալ կլիներ այդ երկուսը կապակցել միմյանց այնպես, որ գաղափարը պատասխանատու լիներ այն ամենի համար, ինչից մենք դժգոհում ենք ԽՍՀՄ֊ում։
:   Այն օգնությունը, որ ԽՍՀՄ֊ը վերջերս ցուցաբերեց Իսպանիային, խոսում է այն մասին, թե դեռ ինչպիսի քայլերի է ընդունակ նա։
:   ԽՍՀՄ֊ը չի դադարել մեզ դասեր տալուր տալուց եւ զարմացնելուց։
==Հավելված==