Changes
:Բայց շուտով Հենդրիյկ Վերստեեգը դադարեց խոսել: Զուր տեղն էր ջանք վատնում, քանի որ անծանոթը չէր պատասխանում և կարծես նույնիսկ չէր լսում:
:Նրանք լուռ կողք-կողքի շարունակեցին ճամփան: Միայն մառախուղից ահաբեկված կապիկը, կարոտելով հարազատ անտառները, արևադարձային օդը, երբեմն արձակում էր նորածնի ճիչ հիշեցնող աղաղակներ, և մեկ-մեկ էլ թութակն էր թևերը թափահարում:
:Մոտ մի ժամ քայլելուց հետո անծանոթը հանկարծ ասաց.
:-Մոտենում ենք իմ տանը:
:Նրանք քաղաքից դուրս էին եկել. ճամփեզրին երկաթյա ճաղերով պատնեշված լայնարձակ պարտեզներ կային:Մերթ ընդ մերթ ծառերի արանքից փայլփլում էին որևէ մենատան լուսավորված պատուհանների ցոլքերը: Ժամանակ առ ժամանակ հետևում մնացած ծովից հասնում էր սիրենաների չարագուշակ ճիչը:
:Անծանոթը կանգ առավ երկաթյա ցանկապատի առաջ, գրպանից հանեց բանալիների տրցակը, բացեց դարպասը ու, հենց որ Հենդրիյկը ներս մտավ, իսկույն փակեց:
: