Changes
Նա կիրառում էր երկիմաստ երկրաչափական օբյեկտներ, որտեղ որպես ֆիգուրա հերթով կարող էին հանդես գալ պատկերի տարբեր կողմերը
Այդպիսի օբյեկտի պարզ օրինակ արդեն դիտարկել էր Շումանը [19]<ref>SCHUMANN, F. Beiträge zur Analyse der Gesichtswahrnehmungen. I. Einige Beobachtungen über die Zusammenfassung von Gesichtseindrücken zu Einheiten. Zeits. f. Psychol., 1900, 23, 1-32.</ref>
Եթե մեր «ցանկապատի» աա, բբ ինտերվալները հավասարեցնենք աբ, բգ-ին, ապա կստանանք հետաքրքրաշարժ երևույթ
Այս դեպքում նույնպես մենք հանդիպում ենք սուբյեկտիվ ինտեր- և ինտրամետրիկ ինտերվալների տարբերության հետ, և կրկին անգամ այս սուբյեկտիվ տպավորությունների կապը ժամանակային օբյեկտիվ հատվածների հետ միանշանակ չէ
Ռուբինի աշխատությունից [18] <ref>RUBIN, E. Synsoplovede Figurer. Studier i psykologisk Analyse. I. del. Kobenhavn og Kristiania
Gyldendal, 1915, pp. xii+228. German edition
Visuell wahrgenommen Figuren. Studien in psychologischer Analyse. I. Teil. Kobenhavn, Christiania, Berlin, London
Gyldendal, 1921.</ref> վերարտադրված նկ. 2-ը կարող է ընկալվել մեկ որպես սպիտակ խաչ սև ֆոնի վրա, ապա որպես սև խաչ սպիտակ ֆոնի վրա (եթե անտեսենք այլ՝ նվազ կարևոր էֆեկտները)
Համեմատեք ցանկացած խաչ իր ֆոնի հետ և դուք հեշտությամբ կնկատեք, որ ֆոնը միշտ ավելի քիչ կառուցվածքային է, քան ֆիգուրան; ֆոնը կամ ընդհանրապես հստակ ձև չունի, կամ ձգտում է քառակուսու համեմատաբար պարզ ձևի
Որպեսզի ընթերցողը մինչև այժմ առաջարկված տարբերությունները չդիտարկի որպես պարզունակ, արհեստական և երկրորդային, մենք կարող ենք դիմել երկիմաստ ֆիգուրաներով գիտափորձերին, որտեղ ֆիգուրայի յուրաքանչյուր տարբերակը ձևով հիմնովին տարբերվում է, մինչդեռ նախորդ օրինակներում ֆիգուրաները միևնույն տեսքն ունեին՝ ցանկապատներ և խաչեր
Դրանց թվին են դասվում լավ հայտնի խորհրդավոր նկարները, որոնցից մեկը վերարտադրել է Թիթչեները [20<ref>TITCHENER, E. B. A Text-Book of Psychology. New York
Macmillan Co., 1910, pp. xx+565., էջ 278]</ref>. դա ակոսներով գլխուղեղ է, որը կարող է ընկալվել նաև որպես երեխաների խումբ; մեկ այլ նկար, որն իր գրքում բերում է Պիլսբուրին [17<ref>PILLSBURY, W. B. The Essentials of Psychology. New York, էջ 162]
Macmillan Co., 1911, pp. ix+362.</ref>, մեկ թվում է բադի, մեկ՝ նապաստակի գլուխ
Ինձ հայտնի այս տիպի օրինակներից լավագույնը օգտագործել է Ռուբինը
Դա գավաթ է, որի եզրագիծը, բացի այդ, կազմում է երկու կիսադեմեր
Նման բազում օբյեկտներ հնարավոր է գտնել Մարտինի աշխատության մեջ [16]<ref>MARTIN, L. J. Über die Abhängigkeit visueller Vorstellungsbilder vom Denken. Eine experimentelle Untersuchung, Zeits. f. Psychol., 1914-15, 70, 212-275.</ref>
Սակայն կարիք չկա հատուկ օրինակներ որոնել, քանի որ առօրյա կյանքը դրանք տրամադրում է մեծ քանակությամբ
Հոգեբանները իհարկե նկատել են ընկալման այս առանձնահատկությունը, և բավական երկար ժամանակ այն քննարկումների առարկա է եղել
Դրա ամենահստակ բնութագիրը տվել է Թիթչեները [20]<ref>TITCHENER, E. B. A Text-Book of Psychology. New York
Macmillan Co., 1910, pp. xx+565.</ref>, ում ես անմիջականորեն մեջբերելու եմ
Նա կասեր, որ սկզբում T-աձև պատկերները զբաղեցնում են գիտակցության առավել բարձր մակարդակ, մինչդեռ մնացածը գտնվում է ավելի ցածր մակարդակում
Սակայն հենց որ դեղինը վերածվում է ֆոնի, այն նվազ ձևավորված է դառնում և այդ պատճառով հեշտությամբ արտամղվում է աջ պատկերի կողմից
Այսպիսով՝ ինչքան ավելի ձևավորված է դաշտը, այնքան ավելի ակտիվ և տպավորիչ (tindringlich) է այն թվում՝ մի փաստ, որը արդեն բացատրել է Կելերը [14<ref>KÖHLER, W. Die physischen Gestalten in Ruhe und im stationären Zustand. Eine naturphilosophische Untersuchung. Braunschweig
Vieweg, 1920, pp. xx+263. էջ 206]</ref>
Դիտարկելով տեսողական համակարգում տեղի ունեցող էլեկտրական գործընթացները և բավական հիմանվորված եզրակացություն անելով այն մասին, որ ծայրամասային ապարատը, օպտիկական ուղին և կեղևային դաշտերը միասնական համակարգ են կազմում, Կելերը եզրահանգեց, որ գլխուղեղի՝ ֆիգուրային համապատասխանող շրջանում էներգիայի խտությունը միշտ ավելի բարձր է, քան ֆոնի շրջանում, և որ էլեկտրական տոկը (Stromung) նմանապես մեծամասամբ կենտրոնանում է առաջինում, այլ ոչ երկրորդում
Տարածության ընկալման շրջանում ընդհանուր մակերևույթը նվազ կարևոր դեր չի խաղում
Վիտասեկը [22] <ref>WITASEK, St. Psychologie der Raumwahrnehmung dcs Auges.-Die Psychologie in Einzeldarstellungen, her. v. H. Ebbinghous † und E. Meumann, II. Heidelberg
Winter, 1910.</ref> մի ժամանակ առաջարկել է ցանցաթաղանթի առանձին կետերի «տարածական նշանակությունների» թեստավորման հետևյալ մեթոդը. գունային կետը ներկայացվում է լիովին մթնեցված սնեյակի տարբեր մասերում, հետազոտվողի գլուխը և աչքերը ֆիքսված են
Այդ աստիճան արհեստական պայմաններով Վիտասեկը հույս ուներ ապահովել մաքուր տարածական (լոկալ) զգայությունների անսխալ գնահատում
Փորձեք ինքներդ անցկացնել այս փորձը և դուք կհասկանաք, որ այն ընդհանրապես անհնար է իրականացնել
Այն բանից հետո, ինչ դուք որոշ ժամանակ կանցկացնեք բացարձակ մթության մեջ, գունային կետը ընդհանրապես կկորցնի որոշակի տեղադրությունը; այն կսկսի թափառել տարածության մեջ՝ նույնիսկ ֆիքսվելու պահին, այսպես կոչված, ավտոկինեսթետիկ շարժումներ կատարելով (տես., օրինակի համար, [21]<ref>WERTHEIMER, M. Experimentelle Studien üiber des Sehen von Bewegung. Zeits. f. Psychol., 1912, 61, 161-265.</ref>)
Եթե նույնիսկ ցուցադրությունը կարճատև է, ապա գունային կետը նմանապես չի ունենա հստակ կայուն դիրք, և դրա տեղը որոշելու փորձերի ժամանակ կոպիտ սխալներ են թույլ տրվելու
<references/>