Changes
Վերադառնանք երկրորդ գիտափորձին։ Այստեղ մենք գործ ունենք պատի անփոփոխ մակարդակի հետ։ Էկրանը այժմ այդ անփոփոխ մակարդակի վրա դառնում է ֆիգուրա, և քանզի իրականում պատի դեղնավուն մակարդակը գրեթե սպիտակ է երևում, էկրանը պետք է թվա հստակ կապտավուն գույնի, թեև օբյեկտիվորեն այն, իհարկե, նույնպես սպիտակ է։ Այլ կերպ ասած՝ իրականում սպիտակը սպիտակ է երևում, երբ այն ֆոն է ծառայում, իսկ իրականում դեղինը դեղին է թվում, երբ այն հանդիսանում է «ֆիգուրա» այդ «ֆանի» վրա։ Դրա նմանությամբ՝ իրականում սպիտակը երկնագույն է երևում, երբ այն հայտնվում է իրականում դեղին ֆոնի վրա, իսկ իրանականում դեղինը թվում է սպիտակ, երբ այն ֆոն է կազմում, ընդ որում այս ամենը կարող է տեղի ունենալ միևնույն օբյեկտիվ պայմաններում։ Ելնելով այս ամենից մենք կարող ենք եզրակացություն անել, որ որոշակի քանակության և որակի լույս արտացոլող դաշտի ֆենոմենալ գույնը պայմանավորվում է դրա ֆոնով։
Նկարագրված գիտափորձերը, այսպիսով, հաստատում են մեր ելքային դրույթը; այն, իր հերթին, տալիս է Հելմհոլցի<ref>v. HELMHOLTZ, H. Handbuch der physiologischen Optik. 3 Aufl. Erg. u. her. in Gemeinschaft mit A. Gulistrand und J. v. Kries von W. Nagel.† 3 Bde. Hamburg & Leipzig, 1909-1911 (I. Aufl. 1856-1866).<br>Springer, 1905-1920.<name="n2" /ref> դիտարկումների իրական հոգեբանական մեկնությունը։ Վերջինս ցույց է տվել, որ մենք չենք կարող տարբերակել իրական սպիտակ գույնը՝ համեմատության չդիմելով։ Քանզի նրա տեսության համաձայն սպիտակի զգայությունը ձևավորվում է երեք հիմնական գույների զգայություններից՝ դրանց հաճախականությունների հատուկ հարաբերակցությամբ և քանի որ գույների հաճախականությունների համեմատությունը բարդ է և անորոշ, ապա իրական չափանիշների բացակայության պայմաններում մենք հաճախ սխալվում ենք մեր գնահատականներում՝ համարելով, որ զգում ենք սպիտակ, մինչդեռ իրականում դա ոչ թե սպիտակ է, այլ գունավոր։
Այդպիսով՝ մեր պատկերացումը սպիտակի մասին, Հելմհոլցի կարծիքով, փոփոխություններ է կրում, մինչդեռ զգայությունը մնում է անփոփոխ<ref name="n2" /> [II, էջ 223; 1 հրատ., էջ 396]։ Այս տեսությունը ներառում է հաստատունության վարկած՝ իրական, թեև սխալ գնահատված, զգայությունները բխեցնելով ազդակի բնույթից։