}}
:Ստամբուլի եւ Բաքվի հռչակագրերի արանքում
:Բաքվի հռչակագիրը Ստամբուլի վեհաժողովի տրամաբանական շարունակությունն է: է։ Անելով առաջին քայլը Ստամբուլում՝ Հայաստանը կանի եւ երկրորդ քայլը՝կմիանա Բաքվի հռչակագրին, Ղարաբաղը վերադարձնելով Ադրբեջանին: Ադրբեջանին։ Հանձնման արարողությունը փաստաթղթերում ներկայացված կլինի Ղարաբաղի կարգավիճակի հարցը ապագայում որոշելու մասին հեղհեղուկ բառակույտով, իբր, օրինակ, ռեֆերենդում կանեն հետագայում եւ այլն: այլն։ Բայց ռեֆերենդում կանեն Ղարաբաղի ադրբեջանցիները (եթե կարիքը ունենան), որովհետեւ դեպքերը կզարգանան սրընթաց. սրընթաց․ զորքերը ետ քաշելու մասին առաջին իսկ պաշտոնական լրատվությունից հետո, երբ էլ որ զորքի տեղաշարժը ծրագրված լինի, բնակչությունը կտեղահանվի զորքերից շատ առաջ: առաջ։ Ո՞ւմ պիտի հավատան, թե դեռ ժամանակ կա: կա։ Մանավանդ որ՝ ինչ հավատալու տեղ է:է։
:Ղարաբաղի համար փաստական անկախություն եւ բնակչության անվտանգ գոյատեւման երաշխիքներ հնարավոր կլիներ ապահովել երեք-չորս երեք֊չորս տարի առաջ, գուցե ավելի վաղ, քանի դեռ Կասպիական նավթի արդյունահանման ու տեղափոխման միջազգային պրոյեկտները նախնական փուլում էին, եւ Ադրբեջանը սուր կարիք ուներ Արեւմտյան այն միլիարդավոր դոլարների, որ ներդրվեցին տնտեսության մեջ վերջին տարիներին: տարիներին։ Ռուսաստանի նվազ միջազգային կշիռը, Չեչնիայում պարտված բանակի վհատությունը, Հայաստանի միջազգային հեղինակությունն ու Ադրբեջանի ռազմական անկարողությունը վճռորոշ երաշխիքներ էին, որպեսզի Արեւմուտքը ստիպեր Ադրբեջանին ընդունել այդպիսի կարգավիճակ: կարգավիճակ։ Ստիպեր հանուն ինչի՞: ինչի՞։ Հանուն Արեւմուտքի շահերի: շահերի։
:Հիմա այդ միլիարդները ներդրված են, էներգակիրների նախագծերը՝ հաստատված, Ռուսաստանը ազատվել է Չեչնիայի կոմպլեքսից, նավթի գների աներեւակայելի թռիչքի շնորհիվ ռուսական կառավարությունը աշխատավարձ է տալիս ժողովրդին ու զորքին, եւ հնարավոր է դարձել դեր խաղալ Կովկասում: Կովկասում։ Հետեւաբար, Ադրբեջանը որեւէ զիջման գնալու անհրաժեշտություն այլեւս չունի: չունի։ Կոմպլեմենտար, իսկ իրականում՝ հույսը ռուսական զենքի քրիստոնեական թրծվածության վրա դրած հայկական դիվանագիտությունը կամ դիվանագիտական եռամյա դատարկապորտությունը բերեց-հասցրեց այսօրվան: բերեց֊հասցրեց այսօրվան։ «Անզիջում» բախտախնդիրների բանակցությունների սաբոտաժը՝ սկսած 94 թվականից, դրան հաջորդած հեղաշրջումն ու վարած «ազգային քաղաքականությունը» այս տարիներին ծառայեցին բացառապես Ադրբեջանի եւ Ռուսաստանի ազգային շահերին:շահերին։
:Ի՞նչ գնահատական տալ այս ամենին: ամենին։ Դավաճանությո՞ւն, հայրենադավությո՞ւն, հանցագործությո՞ւն, ուրացողությո՞ւն... ուրացողությո՞ւն… Ոչ մի բնորոշում եւ բոլորը միասին վերցրած չեն արտահայտում երեւույթի էությունը: էությունը։ Ավելին, այդ մեղքերի համար պատիժն ու հատուցումը, նույնիսկ գնդակահարությունը ոչինչ չի փոխում եւ ուրեմն՝ անիմաստ է: է։ Ոչ մի դավաճանի գնդակահարություն չի կանխել նոր դավաճանությունը: դավաճանությունը։ Պետք է, որ մարդկային հարաբերություններո՞ւմ, թե՞ մարդու եւ հասարակության փոխհարաբերություններում , թե՞ հայրենիքի ընկալման մեջ, գուցե հայ ընտանիքի ներսում ինչ-որ ինչ֊որ բեկում մտնի, արժեքների այս համակարգին սթափության մի կայծակ զարկի, որից հետո ուշքի եկած մարդը անընդունակ լինի բարբառելու, թե՝ «Հանուն հայրենիքի պատրաստ է ծառայել անգամ սատանային»: սատանային»։ Կարեւորը այստեղ այն չէ, թե որ կուսակցության ղեկավարն է ասույթի հեղինակը (դա ընդհանուր մտայնություն է հայոց մեջ): ։ Մտքի ահավորությունը նրանում չէ անգամ, որ այդպես մտածում են (իսկ խոսքը օտար երկրների ծառայությունների լրտես լինելու մասին է), նույնիսկ էական չէ՝ անգիտանո՞ւմ են միտումնավո՞ր, թե՞ իրոք չեն հասկանում, որ դժվարը մեկ անգամ սատանային ծառայելն է, դրանից հետո կծառայես ընդմիշտ ու նաեւ հայրենիքի դեմ: դեմ։
:Ահավորը այն չէ, որ հայ քաղաքական գործիչները ընդունակ են այդպես մտածելու (դա կարելի է բացատրել հազար մաղի հաց կերած գաղթական լինելու հանգամանքով), այլ այն, որ ապահովաբար համարձակվում են բարձրաձայն արտահայտվել, որովհետեւ պիղծ մտքի ու արարքի ընկալունակություն կա հասարակության մեջ: մեջ։ Հասարակության մեջ ու ընտանիքում տաբու չկա Հայրենիք եւ Սատանա բառերը իրար կողք դնելու: դնելու։ Քրիստոնեությունը առաջինը ընդունելով եւ շուտով զրկվելով պետականությունից, Աստվածաշունչը պիտի որ դառնար մեր անկառավարելի մնացած ժողովրդի Սահմանադրությունը, լինելով ոչ միայն մարդկային համակեցության բոլոր ոլորտները հանգամանալից կանոնակարգող ու հստակ ձեւակերպող օրենսգիրք, այլեւ մարդու առօրյայի ու կենցաղավարության համար բացառիկ պրակտիկ ձեռնարկ: ձեռնարկ։ Աստվածաշունչը այդ կիրառական՝ ընտանիք, հանրություն ու ազգ ձեւավորելու իր (թող թույլ տրվի ասել) գլխավոր նշանակությամբ մնացել է փակ ու համր հայ ժողովրդի համար: համար։ Մարդկության հազարամյակների կուտակած փորձը, խոսքն ու խրատը մեր կողքով են անցել, եւ մեր ժողովրդի քիմքին առել է միայն իմաստուն գրքի դիցաբանական համը՝ մարդկության մանկության շրջանի բնազդային ընկալումներով:ընկալումներով։
:Չիմացությունը մարդուն ժամանակից դուրս է դնում:դնում։
:Դա էլ իր քաղցրությունը ունի, բայց դա տեսիլքների աշխարհն է՝ օգտակար երեխաներին եւ բանաստեղծներին եւ հատուկ՝ սալդաֆոններին: սալդաֆոններին։ Մեր նման տեսլականի պատանդ Հունաստանում հեղաշրջում կատարած տխրահռչակ «Սեւ գնդապետները» նույն նվերը մատուցեցին թշնամուն տարիներ առաջ, երբ հակաթուրքական հիստերիայով եւ Կիպրոսի հարցում «անզիջում» դիրք բռնելով՝ առիթ տվին թուրքերին բանակը մտցնել Կիպրոս եւ կղզին բաժանել երկու մասի: մասի։ Ելնելով հայ-հունական հայ֊հունական «թուրքահուշտ» բնույթի նույնությունից՝ վստահաբար կարելի է ասել, որ գնդապետները իրենց «հակաթուրքական» դիրքորոշման մեջ ստացած կլինեին Սովետական կառավարության «դաբրոն»: «դաբրոն»։ Կհարցնեք՝ սովետականերին ի՞նչ էր պետք գզվռտոց ՆԱՏՕ-ի ՆԱՏՕ֊ի անդամ երկրների միջե՞ւ. միջե՞ւ․ մի բուռ աղ Կիպրոսի անդորրության երաշխավոր Անգլիայի դիվանագիտության ճաշի մեջ, նաեւ տասնամյակների հնարավորություն՝ սղոցելու թուրքիայի ականջը ամերիկյան բազաների համար... համար…
:Գուցեեւ Բուլղարիայից թուրքազգի բնակչությունը քշելու՝ Ժիվկովի խնդիրը դյուրացնելու խնդիր կար: կար։ Ի դեպ, Բուլղարիայից վտարված տասնյակ հազարավոր թուրքեր բնակություն հաստատեցին Կիպրոսի թուրքական մասում, իսկ Կիպրոսի կրոնավոր պրեզիդենտ Կլիրիդիսը մեկ տասնամյակ չէր իջնում Սովետական «ԹՐպՎÿ» ծրագրի էկրանից: էկրանից։ Ուղղափառ եղբայրների կողմից այս մնաց հույներին իրենց «կոպլեմենտար»՝ ՆԱՏՕ-ի ՆԱՏՕ֊ի անդամ լինելով՝ Սովետների հետ հակաթուրքական խաղեր տալու քաղաքականությունից:քաղաքականությունից։
:Իսկ Թուրքիան Կիպրոսի հյուսիսը փաստորեն իրեն միացնելով՝ իր տերիտորիալ ջրերի սահմանը Միջերկրական ծովում ետ ձգեց 300 կիլոմետր: կիլոմետր։ Այսպիսի խաղեր: խաղեր։ Բաքվի հռչակագրին կմիանա ոչ միայն Հայաստանը: Հայաստանը։ Իզուր չէ այն կոչվում Կովկասի անվտանգության եւ համագործակցության մասին: մասին։ Դրան կմիանա նաեւ Վրաստանը՝ իր տարածքային ամբողջականությունը վերականգնելու պայմանով: Կմիանան-կվավերացնեն պայմանով։ Կմիանան֊կվավերացնեն փաստաթուղթը Թուրքիան եւ ԱՄՆ-ը: ԱՄՆ֊ը։ Գուցեեւ Իրանը, որը ստիպված կլինի միանալ նաեւ Բաքվում կնքված երկրորդ փաստաթղթին, որը Ռուսաստան-Ղազախստան Ռուսաստան֊Ղազախստան համաձայնագրի հետ ոչ այլ ինչ է, եթե ոչ Կասպից ծովի միջազգային կարգավիճակի համաձայնագիրը, որը կարելի է արդեն եղած համարել, որովհետեւ ընդերքի ու ծովի մակերեւույթի երեք քառորդին տիրապետող երեք երկիր արդեն որոշում են ընդունել, մնացած երկուսի՝ Իրանի եւ Թուրքմենիայի ստորագրությունը որոշիչ չէ, այլ ընդամենը ցանկալի: ցանկալի։
:Այսպիսով, Բաքվում ստորագրված երկու փաստաթղթերն էլ ստրատեգիական նշանակություն ունեն. ունեն․ մեկը Կովկասի տարածաշրջանում, մյուսը Կասպիական, եւ, ըստ էության, տարածաշրջանային զարգացման կամ ազդեցությունների գոտիների վերահաստատման միեւնույն համաձայնագրի երկու բաղկացուցիչ մասերն են: են։ Եւ հույս ունենալ, որ նման համաձայնագրերի մայրաքաղաք դարձած Բաքուն նվազագույն իսկ զիջման կգնա, նշանակում է ոչ թե բան չհասկանալ քաղաքականությունից առհասարակ, այլ տարրական դատողունակությունից զրկված լինել իսպառ: իսպառ։ Այն աստիճան, որ արդեն մնում է երազել, որ լինի սերունդներին պահապան միջազգային մի ատյան, որը լիազորված լինի այս կամ այն էթնոսին, գոնե որոշ ժամանակով, զրկել ծնողական իրավունքից: իրավունքից։ Եւ սկսել մեզնից, որովհետեւ այսպիսի մտավոր մթագնումով չի կարելի սերունդ դաստիարակել:դաստիարակել։
:Վիճակի հեղինակը իր ժողովրդի զավակն է, եւ իր վայրիվերո երեւակայությունը համարժեք է այն անբանական համառությանը, որով այս չափահաս մարդկանց ընդհանրությունը սերնդե-սերունդ սերնդե֊սերունդ իր զավակներին ոչ թե դեպի կյանք է առաջնորդում, այլ քշում է դեպի ետ՝ մի տեղ, որտեղ ինքն էլ լուսավոր բան չի տեսել (եւ հատկապես այնտեղ, որտեղ լուսավոր բան չի տեսել): ։
:Եւ որպեսզի սերունդը ոչ մի հնարավորություն չունենա թպրտալու մի այլ բախտի համար, ձեռ ու ոտը կապում է պատճառաբանված ատելության (հանդեպ Թուրքիան) եւ նույնքան չպատճառաբանված սիրո (հանդեպ Ռուսաստանը) քառատման դժոխային սարքին: սարքին։ Անցյալը մոռանալ անհնար է, հետեւաբար, անցյալը չմոռանալու կոչն է շինծու: շինծու։ Անցյալը ինքնին, ինքնապահպանման բնազդով, մոռացվում է այնքանով, որքանով խանգարում է ապագային: ապագային։ Դրա համար էլ մեռնողին թաղում են: են։
:Ճիշտ է, միլիոնից մի դեպքում կորցնում են հրաժեշտի բնազդը, եւ այդ դեպքում մարդուն հանձնում են հոգեբույժի խնամքին: խնամքին։ Պատմությանն ու պատմական անցյալին բնական եւ քրիստոնեաբար կլինի վերաբերվել այնպես, ինչպես մարդը վերաբերվում է գնացողի հիշատակի հետ, որի մեծարման աստվածահաճո ձեւը ծառայելն է նրա սերունդների բախտին: բախտին։ Հիշողությունը նրա համար է, որ անցյալի աճյունը ամփոփվի այնտեղ, այլ ոչ թե կռապաշտորեն ներքաշվի մեր առօրյայի մեջ, ինչը ոչ միայն հակառակ է քրիստոնեության կարգին, այլեւ հակընդդեմ է ժամանակի ընթացքին: ընթացքին։ Հիշողությունը այնքան ներանձնական բան է, որ չի կարող լինել հավաքական, առավել եւս՝ չի կարող լինել պատմական: պատմական։ Պատմությունը լինում է արյունահեղ՝ պակաս կամ ավելի, քիչ թե շատ լինում է հերոսական, պատմությունը կանխորոշում է յուրաքանչյուրի ճակատագիրը, բայց մարդկային հիշողությունը սահմանափակվում է իր սեփական կյանքի ժամանակի սահմաններում, ինչը ոչ միայն պակաս սքանչելիք չէ, այլեւ միակ հնարավորն է: է։ Մի´ դրեք ձեր նախնիների աճյունասափորը ձեր երեխաների հացի սեղանին, Աստծուց վախեցեք:վախեցեք։