Changes
Մերոնք
,― Բա որ շատ ուժեղ ստացվե՞ր ․․․
Արդեն ասել եմ, որ պապիս կրտսեր որդին՝ Լեոպոլդը, հայտնվել էր Բելգիայում։ Մի անգամ նրա մոտից մարդ էր եկել։ Անունը Մոնյա։ Մոնյան պապիս համար սմոկինգ էր բերել ու փչովի ընձուղտ։ Պարզվեց, որ ընձուղտը գլխարկների կախիչ էր։ Մոնյան հայհոյեց կապիտալիզմը, հիացավ սոցիալիստական արդյունաբերությամբ, հետո վերադարձավ Բելգիա։ Պապիս շուտով ձերբակալեցին՝ որպես բելգիական լրտեսի։ Տասը տարի տվեցին։ Տարը Տասը տարի՝ առանց նամակագրության իրավունքի։ Դա նշանակում էր՝ գնդակահարություն․․․ Նա չէր էլ դիմանա այնտեղ։ Առողջ տղամարդիկ ծանր են տանում սովը։ Իսկ ավելի ծանր՝ կամայականությունն ու անպատկառությունը․․․
Քսան տարի անց հայրս սկսեց զբաղվել նրա արդարացման հարցով։ Պապիս արդարացրին, քանի որ բացակա էր հանցակազմը։ Հարց է առաջանում․ հապա ի՞նչն էր ներկա։ Ինչո՞ւ ընդհատեցին այդ անհեթեթ ու զվարճալի կյանքը։