Changes
{{Վերնագիր
|վերնագիր = Բաղեղի օրը*<ref>Բաղեղի օր— Հոկտեմբերի 6ը՝ Չարլզ Ստյուարտ Պառնելի մահվան տարելիցը։ Պառնելի այն կողմնակիցները, որոնք հավատարիմ են մնացել նրա հիշատակին, այդ օրը լամբակների մեջ բաղեղի տերևներ են կրում (ծ․ թ․)</ref>
|հեղինակ = [[Ջեյմս Ջոյս]]
|թարգմանիչ = Արամ Արսենյան (անգլերենից)
}}
[[Պատկեր:Բաղեղի օրը.png|thumb|right|400px]]
[[Կատեգորիա:արձակ]]
Ծերունի Ջեքը ստվարաթղթի կտորով հավաքեց մոխիրը և խնամքով լցրեց ածխի սպիտակող շեղջի վրա։ Երբ ածխի շեղջը ծածկվեց մոխրի հաստ շերտով, նրա դեմքը սուզվեց խավարի մեջ, բայց հենց որ կրակը սկսեց նորից բորբել, նրա կորացած ստվերը տարածվեց դիմացի պատին, և դեմքը կրկին երևաց մթության միջից։ Ծերունական դեմք էր, ոսկրոտ ու մազոտ։ Արցունքակալած, երկնագույն աչքերը թրթռում էին կրակի լույսից, եւ թաց բերանը ժամանակ առ ժամանակ բացվում էր ու փակվելիս մեքենայորեն ծամում։ Երբ մոխիրն սկսեց մարմրել, նա ստվարաթղթի կտորը հենեց պատին, հառաչեց ու ասաց․
— Ա՛յ, հիմա լավ է, մի՚ստր Օ՚Քոնոր։
Մի քանի րոպե անց մի թույլ «թրա՛խկ» լսվեց, միստր Լայոնսի շշի խցանը դուրս թռավ։ Միստր Լայոնսը վեր թռավ տեղից, մոտեցավ օջախին, վերցրեց իր շիշն ու տարավ սեղանի մոտ։