Changes

Մերոնք

Ավելացվել է 17 131 բայտ, 15:39, 1 Օգոստոսի 2013
Լեոպոլդն արձագանքեց ձյունաճերմակ թաշկինակով՝ շատ գեղեցիկ տուփի մեջ։
Հետո հորս համար տրիկոտաժե մայկա ուղարկեց «Էդդի Շապիրո։ Անիվներ և անվադողեր» մակագրությամբ։ Հայրս չէր հանձնվում։ Զանգեց քաղկոմի իր ծանոթ հրահանգչին։ Վերջինիս միջոցով հայթայթեց մի եզակի հուշանվեր։ Դա շաքարի ութ կիլոգրամանոց ամբողջական կտոր էր։Դա շաքարի ութ կիլոգրամանոց ամբողջական կտոր էր։ Երկնագույն սատինի փայլող թղթում փաթաթած։ Վեցդյույմանոց տրամաչափի մի արկ։ Մակագրությունն էլ հին ուղղագրությամբ՝ «Առաջին գիլդիայի վաճառական էլպիֆիդոր Ֆոմինի առեւտրային տուն»։  Ծանոթ հրահանգչին հայրս պարտավորված կոնյակ հյուրասիրեց։ Եզակի հուշանվերը ուղարկեց Լեոպոլդին։  Երկու ամիս հետո ծանրոցի ծանուցագիր ստացանք։ Քաշը՝ տասներկու կիլոգրամ։ Մքսատուրքը՝ վաթսունյոթ ռուբլի։  Հայրս խիստ ոգեւորության մեջ էր։ Փոստատուն գնալիս երազում էր․  «Մագնիտոֆոն․․․ Դուբլյոնկա․․․ Վիսկի»։  ― Քո կարծիքով, դուբլյոնկան քանի՞ կիլոգրամ կլինի։  ― Մոտ երեք, ― պատասխանեցի։  ― Ուրեմն երեք հատ դուբլյոնկա է ուղարկել։  Փոստատան ծառայողը մե հանձնեց ծանր արկղը։  ― Տաքսիով գնանք, ― ասաց հայրս։  Վերջապես հասանք տուն։ Նյարդային ծիծաղով հայրս բերեց դուրը։ Ֆաներայե կափարիչը ճռռոցով մի կողմ թռավ։  ― Ապո՜ւշ, ― տնքաց հայրս։  Արկղում տասը կիլոգրամ դեղնավուն շաքարավազ էր․․․  Դրանից ութ տարի հետո ես ու մայրս ստիպված էին արտագաղթել։ Հայտնվեցինք Ավստրիայում։ Հյուրանոցի տերը՝ Ռեյնհարտը շատ սիրալիր էր մեր նկատմամբ։ Ամեն առավոտ մեզ մատուցում էին թեյ՝ դեռեւս տաք թխվածքով ու ջեմով։ Ամեն առավոտ Ռեյնհարտը անպայման հարցնում էր ․ ― Մի բաժակ օղի ուզո՞ւմ ես․․․  Հավելումն՝ մեզ ռադիոընդունիչ էր տվել ու էլեկտրական տոստեր։  Երեկոները հաճախ զրուցում էր հետը։  Իմացա, որ Ռեյնհարտը Արեւելյան սեկտորից էր փախել Արեւմուտք։ Որ ինժեներ֊շինարար է։ Որ նեղվում է հյուրանոցում աշխատելուց, թեեւ լավ եկամուտ ունի․․․ ― Ամուսնացա՞ծ ես, ― հարցրի։  ― Էրիկան ապրում է Զալցբուրգում։  ― Ասում են, ամենակայուն ամուսնությունը ապահարզանի եզրին գտնվողն է։  ― Ես այդ եզրն արդեն հատել եմ։ Այնուհանդերձ՝ ամուսնացած եմ․․․ Զարմանո՞ւմ ես։   ― Ոչ, ― ասացի։ ― Կուսակցության անդամ եղե՞լ ես։  ― Ոչ։ ― Իսկ երիտասարդական միությունո՞ւմ։ ― Այո։ Դա մեխանիկորեն է լինում։ ― Հասկանում եմ։ Արևմուտքը հավանո՞ւմ ես։ ― Բանտից հետո ամեն ինչ էլ հավանում եմ։ Հորս ձերբակալել էին քառասուն թվականին։ Նա Հիտլերին անվանում էր «բրաուն շվայնե»։ ― Կոմունի՞ստ էր։ ― Ոչ։ Հայրս կոմմի չէր։ Նույիսկ կարմիր էլ չէր։ Պարզապես կրթված մարդ էր։ Լատիներեն գիտեր... Դու լատիներեն գիտե՞ս։ ― Ոչ։ ― Ես էլ չգիտեմ։ Երեխաներս էլ չեն իմանա։ Ափսոս... Լատիներենն ու Ռոդ Սթյուարտը, իմ կարծիքով, անհամատեղելի են։ ― Ո՞վ է Ոոդ Սթյուարտը։ ― Կիթառով գիժ։ Օղի ուզո՞ւմ ես։  ― Այո։ ― Սենդվիչներ բերեմ։ ― Պետք չէ։ ― Ճիշտ ես ասում... Վիեննայից գրեցի Լեոպոլդին։ Հորեղբայրս զանգեց հյուրանոց։ Ասաց, որ ինքնաթիռով կգա շաբաթավերջին՝ շաբաթ օրը։ Կիջևանի «Կոլիզեումում»։ Խնդրեց, որ շաբաթ օրը չնախաճաշեմ։ ― Քեզ կհյուրասիրեմ լավ ռեստորանում, ― ասաց... Վաղ առավոտյան նստած էի «Կոլիզեումի» նախասրահում։ Այդ հյուրանոցը մերից շատ ավելի շքեղ էր երևում։ Կողքովս անցնում էին ընտրագույն շներ։ Հանդերձապահը նման էր կինոդերասանի։ Ուղիղ ժամը տասնմեկին իջավ հորեղբայրս։ Անմիջապես ճանաչեցի նրան։ Լեոպոլդը նման էր հորս՝ բարձրահասակ, բարեկազմ, գեղեցիկ արհեստական ատամներով։ Հետը երիտասարդ մի կին էր։ Գիտեի, որ հարկավոր է գրկել այդ, ըստ էության, անծանոթ մարդուն։ Գրկախառնվեցինք։ Համբուրեցի Հելենայի ձեռքը։ ― Այս ինչ հսկա ես, ― բացականչեց Լեոպոլդը։ ― Իսկ ո՞ւր է մայրդ։  ― Նա վատառողջ է։  ― Շատ ափսոս։ Ես տեսել եմ նրա լուսանկարները։ Դու շատ նման ես մորդ։  Նրան մեկնեցի բերածս փաթեթը։ Խավիար էր, փայտե մատրյոշկաներ, քաթանե սփռոց։  ― Շնորհակալություն։ Սրանք կթողնենք դռնապանի մոտ։ Ես նույնպես նվերներ ունեմ ձեզ համար․․․ Իսկ հիմա կգնանք ռեստորան։ Դու սիրո՞ւմ ես ռեստորան գնալ։  ― Այդ մասին չեմ մտածել։  ― Այնտեղ հաճելի երաժշտություն է լինում, գեղեցիկ կանայք․․․  Քայլում էինք կենտրոնի ուղղությամբ։ Լեոպոլդը անդադար խոսում էր։  Հելենան լուռ ժպտում էր։  ― Տեսնում ես, ինչքան մեքենա կա։ Դու երբեւէ արտասահմանյան մեքենաներ տեսե՞լ էիր։  ― Լենինգրադ շատ զբոսաշրջիկներ են գալիս․․․  ― Վիեննան փոքր քաղաք է։ Ասենք՝ Բրյուսելն էլ։ Ամերիկայում մեքենաներն անհամեմատ ավելի շատ են։ Եվ ի՜նչ մեքենաներ։ Լենինգրադում մեծ խանութներ կա՞ն։  ― Խանութներ կան, ― ասում եմ։  ― Այս ինչ հսկա ես։ Քեզ, երեւի,կանայք սիրում են, չէ՞  ― Շուտով կերեւա։  ― Հասկանում եմ։ Կինդ Ամերիկայում է։ Մենք այցելեցինք նրան Հռոմում։ Պայուսակի փոխարեն պլաստիկե տոպրակ էր ձեռքին։ Ես նրան լավ պայուսակ նվիրեցի՝ վաթսուն դոլարանոց․․․ Հասանք։ Հենց այստեղ էլ կնախաճաշենք։ Իմ կարծիքով, սա լավ ռեստորան է։  Ներ մտանք, հանվեցինք, նստեցինք լուսամուտի մոտ։  Մեղմ հնչող երաժշտության մեջ արտառոց ոչինչ չկար։ Գեղեցիկ կանայք էլ ինչ֊որ չէին երեւում։  ― Պատվիրիր ինչ ուզում ես, ― առաջարկեց Լեոպոլդը, ― գուցե տավարի կամ թռչնի մի՞ս։  ― Ինձ համար մինչեւնույն է։ Ձեր հայեցողությամբ։  ― Ինձ հետ «դու»֊ով խոսիր, խնդրում եմ։ Չէ՞ որ հորեղբայրդ եմ։  ― Քո հայեցողությամբ։ ― Գուցե համադա՞մ ինչ-որ բան։ Դու սիրո՞ւմ ես համադամ ուտելիք։ ― Չգիտեմ։ ― Ես շատ եմ սիրում համադամ ուտելիք։ Բայց լյարդս հիվանդ է։ Քեզ համար կպատվիրեմ ձկան պաշտետ ու մի քիչ ծնեբակ։ ― Հիանալի է։ ― Ի՞նչ ես խմելու։ ― Գուցե օղի՞։― Դեռ վաղ է։ Կարծում եմ՝ սպիտակ գինի կամ թեյ։ ― Թեյ, ― ասացի։ ― Եվ պիստակի պաղպաղակ։ ― Հիանալի է։ ― Ի՞նչ ես խմելու, ― կնոջը դիմեց Լեոպոլդը։ ― Օղի, ― ասաց Հելենան։ ― Ի՞նչ, ― ապշեց Լեոպոլդը։― Օղի, օղի, ― կրկնեց կինը։ Մոտեցավ մատուցողը՝ սևահեր, կոճղանման, երևի հարավսլավացի կամ հունգարացի։ ― Սա իմ զարմիկն է Ռուսաստանից, ― ասաց Լեոպոլդը։ ― Մոմենտ, ― ասաց մատուցողը։ Արագ հեռացավ։ Հանկարծ երաժշտությունը դադարեց։ Թեթև խշշոցից հետո լսվեցին «Պոդմոսկովնիյե վեչեռայի» վաղուց ձանձրացրած առաջին ակորդները։ Հայտնվեց մատուցողը։ Նրա դեմքին փայլում էր ինքնագոհ ու հիմար ժպիտը։ ― Շնորհակալ եմ, ― ասացի։ ― Նա լավ թեյադրամ կստանա, ― ականջիս շշնջաց Լեոպոլդը։ Մատուցողն ընդունեց պատվերը։ ― Հա, քիչ մնաց մոռանայի, ― բացականչեց Լեոպոլդը, ― ծնողներս ինչպե՞ս են մահացել։ ― Պապին ձերբակալել էին պատերազմից առաջ։ Ռայա տատը մահացավ քառասունվեց թվին։ Ես նրան աղոտ եմ հիշում։ ― Ձերբակալե՞լ էին։ Ինչի՞ համար։ Նա կոմունիստներին դե՞մ էր։ ― Չեմ կարծում։ ― Հապա ինչո՞ւ ձերբակալեցին։ ― Հենց այնպես։ ― Տեր Աստված, ինչ վայրենի երկիր է, ― խուլ տնքաց Լեոպոլդը։ ― Ախր, գոնե ինչ֊որ բացատրություն կարո՞ղ ես տալ։  ― Թերեւս չեմ կարող։ Այդ մասին տասնյակ գրքեր են գրվել։  Լեոպոլդը թաշկինակով սրբեց աչքերը։  ― Ես գրքեր կարդալու ժամանակ չունեմ։ Ես չափազանց շատ եմ աշխատում․․․ Նա մահացել է բանտո՞ւմ։  Չէի ուզում ասել, որ պապին գնդակահարել են։ Մոնյայի անունն էլ չէի ուզում տալ։ Որ ի՞նչ․․․  ― Ի՜նչ վայրենի երկիր է։ Ես եղել եմ Ամերիկայում, Իսրայելում, շրջել ամբողջ Եվրոպայում․․․ Իսկ Ռուսաստան չեմ գնա։  Այնտեղ համատարած շախմատ է, բալետ ու «սեւ ագռավ»․․․ Դու շախմատ սիրո՞ւմ ես։  ― Այնքան էլ չէ։  ― Իսկ բալե՞տ։  ― Դրանով առանձնապես չեմ հետաքրքրվում։  ― Ինչ֊որ հիմարություն է՝ ուրվականներով, ― ասաց հորեղբայրս։  Հետո հարցրեց․  ― Հայրդ ուզո՞ւմ է գալ այստեղ։  ― Հուսով եմ։  ― Ի՞նչ է անելու այստեղ։  ― Ծերանալու է։ Ամերիկայում նրան ոչ մեկ թոշակ կնշանակեն։  ― Այդ թոշակով դժվար է առանց նեղվելու ապրել։  ― Մի կերպ կապրենք, ― ասացի։  ― Քո հայրը ռոմանտիկ է։ Երեխա ժամանակ շատ էր կարդում։ Իսկ ես, ընդհակառակը՝ միայնգամայն առողջ եմ մեծացել․․․ Լավ է, որ դու մորդ նման ես։ Ես նրա լուսանկարները տեսել եմ։ Դու շատ նման եք իրար․․․  ― Մեզ հաճախ նույնիսկ շփոթում են, ― ասացի։  Մատուցողը բերեց պաղպաղակը։ Հորեղբայրս ձայնն իջեցրեց․  ― Եթե փողի կարիք ունես, ասա։  ― Մեր ունեցածը բավարար է։  ― Այնուամենայնիվ, եթե փող պետք լինի, հայտնիր ինձ։  ― Կհայտնեմ։  ― Իսկ հիմա եկեք շրջենք քաղաքում։ Ես տաքսի կանչեմ․․․  Հորեղբորս բնավորության մեջ հավանում էի տեղաշարժման սրընթացությունը։ Ուր էլ հայտնվեինք, անդադար կրկնում էր. ― Շուտով ճաշելու ենք։ Ճաշեցինք քաղաքի կենտրոնում, բացօդյա ռեստորանում։ Հունգարական քառյակ էր նվագում։ Հորեղբայրս արժանապատվությամբ պարեց կնոջ հետ։ Հետո նկատեցինք, որ Հելենան հոգնել է։ ― Գնանք հյուրանոց, ― ասաց Լեոպոլդը։ ― Քեզ համար նվերներ ունեմ։ Հյուրանոցում, հարմարեցնելով պահը, Հելենան շշնջաց ականջիս. ―Մի բարկացիր։ Նա բարի մարդ է, թեև շատ հասարակ է։ Անասելի շփոթվեցի։ Ես չգիտեի, որ նա ռուսերեն գիտի։ Հետը զրուցելու ցանկություն ունեցա։ Բայց արդեն ուշ էր... Տուն վերադարձա յոթին մոտ։ Ձեռքիս փաթեթում քլթքլթում էր մորս օծանելիքը։ Փողկապն ու ճարմանդները դրել էի գրպանս։ Նախասրահում Ռեյնհարտից բացի ոչ ոք չկար։ Նա ինչ-որ հաշվարկներ էր անում կալկուլյատորով։ ―Ուզում եմ լինոլեումը փոխել, ― ասաց։ ― Վատ գաղափար չէ։ ― Չխմե՞նք։ ― Հաճույքով։ ― Բաժակները տարել են չեխ հայրենակցական միության տղաները։ Թղթե բաժակով կխմե՞ս։ ― Ես ակնոցի տուփով էլ եմ խմել։ Ռեյնհարտը հարգալի բարձրացրեց հոնքերը։ Մի-մի բաժակ բրենդի խմեցինք։ ― Կարող ենք հենց այստեղ էլ գիշերել, ― ասաց Ռեյնհարտը, ― ափսոս բազմոցները նեղ են։ ― Ես գինեկոլոգիական աթոռին էլ եմ քնել։ Ռեյնհարտը ինձ նայեց էլ ավելի մեծ հարգանքով։ Մի-մի բաժակ էլ խմեցինք։ ― Լինոլեումը չեմ փոխի, ― ասաց նա։ ― Այդպես որոշեցի, քանի որ աշխարհը դատապարտված է։ ― Ճիշտ է, ― ասացի։ ― Յոթ փող ունեցող յոթ հրեշտակները արդեն պատրաստ են։ Դուռը թակեցին։ ― Մի բացիր, ― ասաց Ռեյնհայտը, ― դա գունատ ձին է... Եվ ձիավորը, որին կոչում են մահ․․․  Էլի խմեցինք․․․  ― Գնամ, ― ասացի, ― մայրս անհանգստանում է։  ― Բարով գնաս, ― դժվարությամբ արտաբերեց Ռեյնհարտը։ ― Չաո։ Եվ կեցցե՜ քունը։ Քանի քունը անգործությունից է։ Իսկ անգործությունը միակ բարոյական վիճակն է։ Ցանկացած գործություն՝ քայքայում է․․․ Չաո․․․  ― Մնաս բարով, ― ասացի, ― կյանքն անհեթեթ է։ Անհեթեթ է թեկուզ այնքանով, որ գերմանացին ինձ ավելի մոտ է, քան հարազատ հորեղբայրս․․․  Ռեյնհարտին դրանից հետո տեսնում էի ամեն օր։ Ճիշտն ասած, ինքս էլ չհասկացա, թե նա ինչպես մտավ այս պատմվածքի մեջ։ Չէ՞ ր խոսքը միանգամայն այլ մարդու մասին էր։ Իմ հորեղբայր Լեոյի մասին․․․․  Իսկ լինոլեումը, այնուամենայնիվ, փոխեց․․․  Լեոպոլդին այլեւս չեմ տեսել։ Որոշ ժամանակ նամակագրական կապի մեջ էինք։ Հետո մեկնեցի Միացյալ Նահանգներ։ Նամակագրությունը ընդհատվեց։ Հարկավոր է նրան բացիկ ուղարկել Ծննդյան տոնին․․․