Changes

Գուլիվերի ճանապարհորդությունները

2 bytes removed, 19:23, 13 Օգոստոսի 2013
/* Գլուխ երրորդ */
Իմ հեզության ու բարի վարքի շնորհիվ կայսրը, արքունիքը, զորքն ու առհասարակ ժողովուրդն այն աստիճան հաշտվեցին ինձ հետ, որ ես սկսեցի հույս տածել, շուտով ազատություն ստանալու։ Ես ամեն կերպ աշխատում էի ամրացնել այդ բարենպաստ տրամադրությունը։ Բնիկներն աննկատելի կերպով դադարում էին ինձնից վախենալ։ Երբեմն ես պառկում էի գետնին ու թույլ տալիս, որ հինգ կամ վեց հոգի պարեն իմ ձեռքի վրա։ Վերջում մինչև անգամ երեխաները հանդգնեցին գալ և իմ մազերի մեջ տափկնոցի խաղալ։ Ես արդեն մեծ առաջադիմություն էի արել նրանց լեզվով թե՛ հասկանալու և թե՛ խոսելու։ Մի օր կայսրը մտածեց զվարճացնել ինձ ժողովրդական մի քանի խաղերով, որոնց մեջ նրանք գերազանցում էին իմ ծանոթ բոլոր ժողովուրդներին՝ թե՛ ճարպկությամբ և թե՛ շուքով։ Սակայն ոչ մի բան ինձ այնքան զվարճություն չպատճառեց, ինչքան լարախաղացները, որոնք խաղում էին մի բարակ սպիտակ թելի վրա, որ գետնից տասներկու մատնաչափ բարձր էր և երկու ոտնաչափ երկարություն ուներ։ Ես կուզենայի դրա վրա մի փոքր մանրամասն կանգ առնել, նախօրոք խնդրելով ընթերցողի ներողամտությունը։
Այդ մարզանքները կատարում էին միայն նրանք, որոնք խոշոր պաշտոնների կամ արքունական շնորհի թեկնածուներ են։ Այդ արվեստի մեջ նրանք վարժվում են մանկությունից և ընդհանրապես ո՛չ ազնիվ ծագում ունեն և ոչ էլ վայելուչ դաստիարակություն։ Երբ մի որևէ բարձր պաշտոն թափուր է մնում, կամ թե չէ մահվան ու շնորհազրկության դեպքում (որ շատ հաճախ է պատահում), այդ թեկնածուներից հինգ կամ վեց հոգի դիմում են կայսրին, որ նա թույլ տա նրանց նորին մեծությանն ու արքունիքը զվարճացնելու լարապարով, և ով առանց սայթաքելու ամենից բարձր է ցատկում, նա արժանանում է պաշտոնի։ Հաճախ ավագ մինիստրներն էլ հրաման են ստանում ցույց տալու իրենց հմտությունը, կայսրին համոզելու համար, որ նրանք դեռևս չեն կորցրել իրենց ձիրքը։ Պետական գանձապահ՝ Ֆլիմնապը<ref>Ֆլիմնապ․ ― Ֆլիմնապի նկարագրով Սվիֆտը ծաղրում է իր բարեկամ, տորիների բոլինգբրոկյան մինիստրությանը հաջորդող Ռոբերտ Ուոլպոլին, դեպի որը, իբրև վիգերի մինիստրության պետին, մեծ թշնամանքով էր վերաբերվում։ Ֆլիմնապի «ձգված լարի վրա կատարած թռիչքները» պատկերացնում են Ուոլպոլի քաղաքական ճարպկությունը։</ref> հայտնի է մի թռիչքով, որ նա գործել է ձգված լարի վրա, առնվազն մի մատնաչափ ավելի բարձր, քան մի այլ լորդ ամբողջ կայսրության մեջ։ Ես տեսա նրա թավալգլոր թռիչքները, որ իրար վրա մի քանի անգամ կատարեց խրամատի գլխին ձգված մի լարի վրա, որ Անգլիայում կապոցների համար գործածվող սսովորական սովորական թոկից հաստ չէր։ Իմ բարեկամ Րիլդրիզելը,<ref>Րիլդրիզելը․ ― Երևի պիտի լինի կամ կոմս Ստենհոպը, որը 1717 թվին պրեմիերի պաշտոնով հաջորդել էր Ուոլպոլին և հայտնի էր իր համբերատարությամբ դեպի տորիները, կամ իռլանդիայի թագավորի տեղակալ լորդ Կարտերետը․ թեև սա բայրացակամ էր դեպի Սվիֆտը, այնուամենայնիվ ստիպված էր «Մահուդավաճառի նամակների» հեղինակին գտնելու համար 300 ֆունտ ստեռլինգ պարգև նշանակելու (այդ մասին տես գլ․ vii֊ի ակնարկը). կամ գուցե հանձին Րիլդրիզելի՝ Սվիֆտը պարզապես ցանկանում էր պատկերացնել անդրկուլիսյան ազդեցությունների ուժը՝ պալաատական կյանքի այդ անհրաժեշտ պարագան։</ref> որ գաղտնի գործերի ավագ քարտուղարն է, իմ կարծիքով, եթե այդ կողմնապահություն չէ, գանձապահից հետո երկրորդն է, մնացայլ բարձր պաշտոնյաները այդ արվեստի մեջ համարյա թե համահավասար արժեքի տեր են։
Այդ զվարճալիքները հաճախ վերջանում են աղետալի արկածներով, որոնցից շատերն արձանագրված են։ Ես ինքս տեսա երկու թե երեք թեկնածու ջարդուփշուր եղած։ Սակայն վտանգն ավելի է մեծանում, երբ մինիստրները հրաման են ստանում ցույց տալու իրենց հմտությունը․ որովհետև ձգտելով գերազանցել իրենց մրցակիցներին, այնքան ճիգ են թափում, որ հազիվ է պատահում՝ նրանք գեթ մեկ անգամ վայր չընկնեն, իսկ ոմանք էլ երկու կամ երեք անգամ։ Ինձ հավատացրին, որ իմ գալուց մեկ թե երկու տարի առաջ Ֆլիմնապն անկասկած կկոտրեր իր վիզը, եթե թագավորական բարձերից<ref>Թագավորական բարձ․ ― Կենդելի դքսուհին Գեորգ i֊ի սիրուհին էր, որի ազդեցության շնորհիվ 1721 թվին, Ստենհոպի մահից հետո, Ուոլպոլը կրկին մինիստր դարձավ։</ref> մեկը, որ պատահմամբ ընկած է եղել գետնին, չմեղմացներ նրա անկման ուժը։
Ադմին, Վստահելի
1876
edits