Changes
/* Գլուխ երկրորդ */
Եթե Հարրիսի հետ կանգնած լինեք գիշերը ծովափին և ասեք․
― Լսու՞մ ես, հավանաբար ջրահարսերն են երգում ալեկոծվող ջրերի խորքում, կամ տխուր ոգիները սաղմոս են ասում գունատ ջրահեղձների վրա, որ խճճվել են ջրիմուռների միջև, ― Հարրիսը կբռնի ձեր ձեքքից ձեռքից և կասի․
― Պարզ է, թե ինչ է կատարվում քեզ հետ, ծերուկ։ Դու մրսել ես։ Արի ինձ հետ։ Ես մի լավ տեղ գիտեմ մոտակայքում, որտեղ կարելի է հիանալի շոտլանդական վիսկի խմել, այնպիսին,որ մինչև հիմա փորձած չես լինի։ Դա քեզ անմիջապես ուշքի կբերի։