Changes

Հիվանդասենյակ համար 6

12 bytes removed, 10:46, 22 Սեպտեմբերի 2013
    Փոքր֊ինչ լռեցին։
    — Տասը տարի առաջ ես արդեն պատիվ եմ ունեցել զեկուցելու,— շարունակեց Անդրեյ Եֆիմիչը ցածր ձայնով,— որ այս հիվանդանոցն իր ներկա ձևով քաղաքի համար իր միջոցներին չհամապատասխանող պերճանք է։ Հիվանդանոցը կառուցվել է քառասնական թվականներին, բայց չէ՞ որ այն ժամանակ քաղաքի ունեցած միջոցներն այլ էին։ Քաղաքը չափազանց շատ փող է ծաիաամ ծախսում ոչ֊պետքական կառուցումների և ավելորդ պաշտոնների վրա։ Ես կարծում եմ, այդ փողերով ուրիշ կարգերում կարելի էր երկու օրինակելի հիվանդանոց պահել։
    — Դե, ուրեմն, եկեք այդ ուրիշ կարգերը մտցնենք,— իսկույն ասաց քաղաքային վարչության անդամը։
    Խնայողության նկատառումով գնում էին երկաթուղու երրորդ կարգով, չծխողների վագոնով։ Հասարակությունը կիսով չափ մաքուր էր։ Միխայիլ Ավերյանիչը շուտով բոլորի հետ ծանոթացավ և, նստարանից նստարան անցնելով, բարձրաձայն ասում էր, որ այս գարշելի ճանապարհներով չպետք է ճանապարհորդել։ Չո՜րս կողմդ խարդախություն է։ Ի՜նչ եմ ասել ձիով գնալուն. մի օրում հարյուր վերստ ճանապարհ կկտրես ու հետո քեզ առողջ և թարմ կզգաս։ Իսկ անբերրիությունը մեզ մոտ նրանից է, որ Պինայի հովտի ճահիճները ցամաքեցրել են։ Առհասարակ սոսկալի անկարգություն է։ Նա տաքանում էր, բա րձրաձայն խոսում և ուրիշներին խոսելու հերթ չէր տալիս։ Այդ անվերջ շաղակրատությունը, որ ընդմիջվում էր բարձրաձայն քրքիջով ու արտահայտիչ ժեստերով, հոգնեցրեց Անգրեյ Եֆիմիչին։
    «Մեր երկուսից ո՞րն է խելագարը,— մտածում էր նա վրդովված,— արդյո՞ք ես, որ աշխատում եմ ուղևորներին ռչնչով ոչնչով չանհանգստացնել, թե այս եսամոլը, որ կարծում է, թե ինքն այստեղ բոլորից խելոք ու հետաքրքիր մարդն է, և այդ պատճառով ոչ ոքի հանգիստ չի տալիս»։
    Մոսկվայում Միխայիլ Ավերյանիչը հագավ զինվորական սերթուկ առանց ուսադիրների և կարմիր կողաշերտով անդրավարտիք։ Փողոց դուրս գալիս նա զինվորական գլխարկ էր դնում և շինել հագնում, ու զինվորները նրան պատվի էին առնում։ Այժմ Անդրեյ Եֆիմիչին թվում էր, թե դա մի այնպիսի մարդ է, որն այն բոլոր աղայականից, որ ունեցել է ժամանակով, մսխել է ամենը, ինչ լավ է եղել, և իրեն պահել է միայն վատը։ Միխայիլ Ավերյանիչը սիրում էր, որ իրեն ծառայաթյուն մատուցեն մինչև անգամ այն ժամանակ, երբ դա բոլորովին հարկավոր չէր։ Լուցկին դրված էր լինում նրա առաջ՝ սեղանի վրա, և նա տեսնում էր, բայց կանչում էր ծառային, որպեսզի լուցկին նա մատուցի իրեն. սպասուհու ներկայությամբ նա չէր քաշվում սպիտակեղենով շրջել. բոլոր լակեյներին անխտիր, մինչև անգամ ծերերին, դու էր ասում և բարկանալիս դդում ու հիմար էր անվանում։ Դա, ինչպես թվում էր Անդրեյ Եֆիմիչին, աղայավարի էր, բայց զզվելի։
==XIV==
    Բժիշկը շրջում էր, դիտում, ուտում, խմում, բայց նա ուներ մի զգացում,— գժգոհություն դժգոհություն Միխայիլ Ավերյանիչից։ Նա ուզում էր հանգստանալ իր բարեկամից, հեռանալ նրանից, թաքնվել, իսկ բարեկամն իր պարտքն էր համարում՝ ոչ մի քայլ իրենից հեռու չթողնել և կարելույն չափ շատ զվարճությոլն զվարճություն պատճառել նրան։ Երբ նայելու բան չէր լինում, Միխայիլ Ավերյանիչն իր բարեկամին զվարճացնում էր զրույցով։ Երկու օր համբերեց Անդրեյ Եֆիմիչը, բայց երրորդ օրը հայտարարեց իր բարեկամին, որ ինքը հիվանդ է և ցանկանում է ամբողջ օրը տանը մնալ։ Բարեկամը ասաց, որ այդ դեպքում ինքն էլ է մնում։ Իրոք որ, հարկավոր է հանգստանալ, ապա թե ոչ այսպիսով մարդու ոտքերը հալից կընկնեն։ Անդրեյ Եֆիմիչը պառկեց բազմոցի վրա, երեսը դարձրեց նրա թիկունքի կողմը և ատամները սեղմելով՝ լսում էր իր բարեկամին, որը եռանդագին համոզում էր նրան, որ Ֆրանսիան վաղ թե ուշ անպայման կջախջախի Գերմանիային, որ Մոսկվայում խիստ շատ սրիկաներ կան և որ ձիու արտաքին տեսքով չի կարելի դատել նրա արժանիքների մասին, Բժշկի ականջներն սկսեցին դժժալ ու սիրտը՝ թրթռալ, բայց քաղաքավարությունից դրդված, նա սիրտ չէր անում խնդրել բարեկամին, որ նա դուրս գնա կամ լռի։ Բարեբախտաբար համարում նստելը Միխայիլ Ավերյանիչին ձանձրացրեց, և ճաշից հետո նա գնաց զբոսնելու։
    Մենակ մնալով՝ Անդրեյ Եֆիմիչն անձնատուր եղավ հանգստի զգացումին։ Ի՜նչ հաճելի է անշարժ պառկել բազմոցի վրա ու գիտակցել, որ դու մենակ ես սենյակում։ Իսկական երջանկությունն առանց մենակության անհնար է։ Աստծո աչքից ընկած հրեշտակը նրան դավաճանեց հավանորեն այն պատճառով, որ ցանկացել էր միայնություն, որից հրեշտակները զուրկ են։ Անդրեյ Եֆիմիչը ուզում էր մտածել այն մասին, ինչ վերջին օրերս տեսել ու լսել էր, բայց Միիյայիլ Միխայիլ Ավերյանիչը նրա մտքից չէր հեռանում։
    «Բայց չէ՞ որ նա բարեկամությունից, մեծահոգությունից դրդված՝ արձակուրդ վերցրեց և ինձ հետ եկավ,— մտածեց բժիշկը դժգոհելով։— Չկա՛ ավելի վատ բան, քան այդ բարեկամական խնամակալությունը։ Չէ՞ որ ահա կարծես և՛ բարի է, և՛ մեծահոգի, և՛ զվարճասեր, բայց ձանձրացնում է։ Անտանելի է ձանձրացնում։ Ճիշտ այսպես էլ ահա լինում են մարդիկ, որոնք միշտ միայն խելոք ու լավ խոսքեր են ասում, բայց զգում ես, որ նրանք բթամիտ մարդիկ են»։
    Երբ բարեկամները իրենց քաղաքը վերադարձան, արդեն նոյեմբեր ամիսն էր, և փողոցներում խոր ձյուն էր նստել։ Անդրեյ Եֆիմիչի տեղը գրավել էր բժիշկ Խոբոտովը. նա դեռ ապրում էր իր հին բնակարանում, սպասելով, որ Անդրեյ Եֆիմիչը վերադառնա և ազատի հիվանդանոցում գրաված իր բնակարանը։ Տգեղ կինը, որին նա իր խոհարարուհին էր անվանում, արդեն ապրում էր ֆլիգելներից մեկում։
    Քաղաքում հիվանդանոցային նոր բամբասանքնե ր բամբասանքներ էին շրջում ։ շրջում։ Ասում էին, թե տգեղ կինը կռվել է վերակացուի հետ, և սա, իբր, ծնկների վրա սողացել է նրա առաջ՝ ներում խնդրելով։
    Անդրեյ Եֆիմիչն իր ժամանման առաջին իսկ օրը հարկադրված եղավ իր համար բնակարան փնտրել։
    Անդրեյ Եֆիմիչն ապրում էր քաղքենուհի Բելովայի երեք պատուհան ունեցող տնակում։ Այդ տնակում կար միայն երեք սենյակ՝ չհաշված խոհանոցը։ Դրանցից երկուսը, որոնց պատուհանները բացվում էին փողոցի վրա, զբաղեցրել էր բժիշկը, իսկ երրորդում և խոհանոցում ապրում էին Դարյուշկան և քաղքենուհին՝ իր երեք երեխաներով։ Երբեմն տանտիրուհու մոտ գիշերելու էր գալիս նրա սիրեկանը՝ մի հարբած գեղջուկ, որ գիշերները մոլեգնում և սարսափ էր ազդում երեխաների ու Դարյուշկայի վրա։ Երբ նա գալիս էր և, խոհանոցում նստելով՝ սկսում էր օղի պահանջել, բոլորն էլ խիստ նեղվածք էին զգում, և բժիշկը, խղճալով, իր մոտ էր տանում լացող երեխաներին, քնեցնում էր իր բնակարանի հատակին, և այդ մեծ բավականություն էր պատճառում նրան։
    Առաջվա պես նա վեր էր կենում ժամը ութին և թեյից հետո նստում էր իր հին գրքերն ու ժուռնալները կարդալու։ Նորերի համար նա արդեն փող չուներ։ Արդյոք նրանի՞ց էր, որ գրքերը հին Էինէին, թե, միգուցե, շրջապատի փոփոխությունից՝ ընթերցանությունն այլևս խորությամբ չէր հափշտակում նրան ու հոգնեցնում էր։ Ժամանակը պարապ չանցկացնելու համար նա կազմում էր իր գրքերի մանրամասն ցուցակը և նրանց կողերին պիտակներ էր փակցնում, և այդ մեխանիկական, մանրակրկիտ աշխատանքը նրան ավելի հետաքրքրական էր թվում, քան ընթերցանությունը։ Միապաղաղ, մանրակրկիտ աշխատանքը մի ինչ֊որ անհասկանալի ձևով օրորում էր նրա մտքերը, նա ոչնչի մասին չէր մտածում, ու ժամանակն արագ էր անցնում։ Մինչև անգամ խոհանոցում նստելը և Դարյուշկայի հետ կարտոֆիլ կճպելը կամ նարինջ մաքրելը նրան հետաքրքրական էր թվում։ Շաբաթ և կիրակի օրերը նա եկեղեցի էր գնում։ Պատի մոտ կանգնելով ու աչքերը կիսախուփ անելով՝ նա լսում էր երգեցողությունը և մտածում էր իր հոր մասին, մոր մասին, համալսարանի, կրոնների մասին. նրան անդորրություն էր պատում, տխրություն ու հետո, եկեղեցուց հեռանալիս՝ նա ափսոսում էր, որ ժամերգությունն այդքան շուտ վերջացավ։
    Նա երկու անգամ գնաց հիվանդանոց՝ Իվան Դմիտրիչի մոտ, նրա հետ զրուցելու։ Բայց երկու անգամն էլ Իվան Դմիտրիչը արտասովոր գրգռված ու չարացած էր. նա խնդրում էր հանգիստ թողնել իրեն, որովհետև դատարկ շաղակրատությունը նրան արդեն վաղուց է ձանձրացրել, և ասում էր, որ իր բոլոր տառապանքների համար նա անիծված, ստոր մարդկանցից խնդրում է միայն մի պարգև՝ մեկուսի բանտարկություն։ Մի՞թե մինչև անգամ այդ բանը մերժում են իրեն։ Երկու անգամն էլ, երբ Անդրեյ Եֆիմիչը հրաժեշտ Էր էր տալիս նրան և բարի գիշեր մաղթում, նա բարկանում էր և ասում.
    — Գրողի ծոցը։
==XVI==
    Մի անգամ Միխայիլ Ավերյանիչը եկավ ճաշից հետո, երբ Անգրեյ Եֆիմիչը պառկած էր բազմոցի վրա։ Այնպես պատահեց, որ այդ իսկ ժամանակ հայտնվեց և Խոբոտովը իր բր ոմ ա կալիում ով։ բրոմակալիումով։ Անգրեյ եֆիմիչը Եֆիմիչը ծանրորեն բարձրացավ տեղից, նըս֊ տեց նստեց և երկու ձեռքով հենվեց բազմոցին։
    — Իսկ այսօր, թանկագի՞նս,— սկսեց Միխայիլ Ավերյանիչը,— ձեր երեսի գույնը շատ ավելի լավ է, քան երեկ։ Կեցցե ք։ Աստվա՜ծ վկա, քաշ քաջ եք։
    — Ժամանակն է, ժամանակն է կազդուրվել, կոլե՞գա,— ասաց Խոբոտովը՝ հորանջելով։— Երևի հենց ձեզ էլ է ձանձրացրել այս կանիտելը։
    — Հարյուր չէ՜, այդ մի քիչ շատ ասացիք, բայց մի քսան տարի կկարողանանք,— մխիթարում էր Խոբոտովը։— Ոչի՛նչ, ոչի՛նչ, կոլեգա, մի՛ վհատվեք... Բավական է բանը մթագնեք։
    — Մենք դեռ ցո՜ւյց կտանք մեզ,— քրքջաց Միխայիլ Ավերյանիչը և ձեռքով թփթփացրեց իր բարեկամի ծունկը։— Մենք դեռ ցույց կտանք։ Եկող ամառ, աստված հաջողի, հուպ կտանք դեպի Կովկաս և այդ ամբողջ երկիրը ձիով կշրջենք,— հո՛փ֊ հո՛փ֊հո՛փ։ Իսկ երբ Կովկասից վերադառնանք, ով դիտիգիտի, գուցե դեռ հարսանիքում էլ քեֆ անենք։ — անենք։— Միխայիլ Ավերյանիչը խորամանկորեն աչքով արեց։— Կամուսնացնենք ձեզ, մեր սիրելի բարեկամին... կամուսնացնենք...
    Անդրեյ Եֆիմիչը հանկարծ զգաց, որ հեղձամաղձը բարձրանում է դեպի իր կոկորդը, նրա սիրտը սոսկալի բաբախեց։
    — Բթամի՜տ մարդիկ։ Հիմա՜ ր մարդիկ։
    Երբ նա հանգստացավ, ամենից առաջ նրա գլխում ծագեց այն միտքը, որ խեղճ Միխայիլ Ավերյանիչը հիմա հավանորեն սաստիկ ամաչում է և ծանր հո դե վիճակ հոգեվիճակ է ապրում, և որ այդ բոլորը սոսկալի է։ Առաջներում երբեք ոչ մի այսպիսի բան չէր պատահել։ Էլ որտե՞ղ էր իր խելքն ու տակտը։ Որտե՞ղ էր իրերի ըմբռնումն ու փիլիսոփայական անտարբերությունը։
    Ամոթից և ինքն իր դեմ զայրանալուց բժիշկն ամբողջ գիշերը չկարողացավ քնել, իսկ առավոտյան, մոտ ժամը տասին, գնաց փոստի գրասենյակը և փոստի պետից ներողություն խնդրեց։
    — Չհիշենք այն, ինչ կատարվել է,— հոգոց հանելով ասաց զգացված Միխայիլ Ավերյանիչը՝ ամուր սեղմելով նրա ձեռքը։ — ձեռքը։— Ով հինը հիշի՝ աչքը դուրս թռչի։ Լյուբավկի՛ն,— հանկարծ կանչեց նա այնպիսի բարձր ձայնով, որ բոլոր փոստատարներն ու հաճախորդները ցնցվեցին։— Աթոռ տուր։ Իսկ դու սպասի՛ր,— բղավեց նա մի հասարակ կնոջ, որը ճաղերի արանքով պատվիրած նամակ էր մեկնում իրեն։— Մի՞թե չես տեսնում, որ ես զբաղված եմ։ Հինը չհիշենք,— շարունակեց նա քնքշորեն՝ Անդրեյ Եֆիմիչին դառնալով։— Նստե՛ք, խոնարհաբար խնդրում եմ, թանկագինս։
    Նա մի րոպե լուռ շփեց իր ծնկները, ապա ասաց.
    — Ըհը՛ , ձե՜զ էլ այստեղ նստեցրին, հոգի՞ս,— ասաց նա, քնից նոր արթնացած, խոպոտած ձայնով, կկոցելով մի աչքը։ — Շատ ուրախ եմ։ Աոաջ դուք էիք մարդկանց արյունը խմում, հիմա էլ ձեր արյունն են խմելու։ Հիանալի՜ է։
    — Այս մի ինչ֊որ թյուրիմացություն է...— ասաց Անդրեյ Եֆիմիչը՝ Իվ ն Իվան Դմիտրիչի խոսքերից վախենալով։ Նա թոթվեց ուսերը և կրկնեց։— Ինչ֊որ թյուրիմացություն է...
    Իվան Դմիտրիչը կրկին թքեց ու պառկեց։
    — Բայց ես միայն մի րոպեով, բակում մի քիչ ուզում եմ ման գալ,— վախենալով ասաց Անդրեյ Եֆիմիչը։
    — Չի՛ կարելի, չի՛ կարելի, հրամայված չէ : Ինքներդ գիտեք։
    Նիկիտան դուռը շրխկոցով ծածկեց և մեջքը հենեց նրան։
    — Բայց եթե ես այստեղից դուրս գամ, ղրանից դրանից ո՞ւմ ինչ կպատահի,— հարցրեց Անդրեյ Եֆիմիչը՝ ուսերը թոթվելով։— Չե՜մ հասկանում։ Նիկի՛տա, ես պետք է դուրս գնամ,— ասաց նա դողացող ձայնով։— Ինձ հարկավոր է։
    — Անկարգություն մի՛ արեք, լավ չէ,— ասաց Նիկիտան խրատական տոնով։
    — Լսո՞ւմ ես, բթամիտ անասուն,— բղավեց Իվան Դմիտրիչը և բռունցքով բախեց դուռը։— Բա՛ց արա, ապա թե ոչ ես դուռը կջարդեմ։ Անխի՜ղճ։
    — Բա՛ց արա,— բղավեց Անղրեյ Անդրեյ Եֆիմիչը՝ ամբողջ մարմնով դողալով։— Ես պահանջո՜ւմ եմ։
    — Դու դեռ խոսի՛ր,— պատասխանեց Նիկիտան դռան հետեիցհետևից,— խոսի՛ր։
    — Գոնե գնա՛ Եվգենի Ֆյոդորիչին այստեղ կանչիր։ Ասա՛, որ ես նրան խնդրում եմ շնորհ բերել... մի րոպեով։
    Իվան Դմիտրիչը բարձր ճչաց։ Երևի նրան էլ ծեծեցին։
    Ապա ամեն ինչ խաղաղվեց։ Ճաղերի միջով գալիս էր լուսնի լույսը, և հատակին փռված էր մի ստվեր, որ նման էր ցանցի։ Սարսափելի էր։ Անդրեյ Եֆիմիչը պառկեց ու շունչը պահեց. նա սարսափով սպասում էր, թե իրեն մի անգամ էլ կխփեն։ Կարծես մեկը մանգաղը վերցրեց, խրեց նրա մարմնի մեջ և մի քանի անդամ պտտեց կրծքում ու աղիքներում։ Ցավից նա բարձը կծեց ու ատամները սեղմեց, և հանկարծ նրա գլխում քաոսի մեջ պայծառորեն փայլատակեց մի սարսափելի, անտանելի միտք, որ ճիշտ այդպիսի ցավ պետք է զգացած լինեին տարիներ շարունակ, օրը օրին, այս մարդիկ, որոնք այժմ, լուսնի րւյսի տակ սև ստվերներ են թվում։ Ինչպե՞ս էր պատահել, որ ավելի քան քսան տարվա ընթացքում նա այդ չիմացավ և չցանկացավ իմանալ։ Նա ցավ չէր զգացել, գաղափար չուներ դրա մասին, նշանակում է՝ մեղավոր չէ, բայց խիղճը, որ նույնքան կամակոր է և կոպիտ, ինչպես Նիկիտան, սարսռեցրեց նրա մարմինը՝ ծոծրակից մինչև կրունկները։ Նա վեր թռավ, ուզեց բղավել ամբողջ ուժով և արագ վազել, որպեսզի սպանի Նիկիտային, ապա Խոբոտովին, վերակացուին ու բուժակին, հետո իրեն, բայց կրծքից ոչ մի ծպտուն դուրս չեկավ ու ոտքերն իրեն չհնազանդվեցին. շնչահեղձ լինելով՝ նա քաշեց, պատռեց խալաթի ու շապկի կուրծքը և աշաթափված ուշաթափված գլորվեց մահճակալին։
==XIX==
    Հաջորդ օրը առավոտյան նրա գլուխը ցավում էր, ականջները խշշում էին, և ամբողջ մարմնի մեջ տկարություն էր զգացվում։ Նա չէր ամաչում վերհիշելու իր երեկվա թուլությունը։ Երեկ նա փոքրոգի էր, վախենում էր մինչև անգամ լուսնից, անկեղծորեն արտահայտում էր այնպիսի զգացմունքներ և մտքեր, որ առաջ չէր էլ կարծում, թե իր մեջ կան։ Օրինակ՝ փիլիսոփայող աննշան մարդկանց բավարարված չլինելու. վերաբերյալ մտքերը։ Բայց հիմա նրա համար այդ միևնույն էր։
    Նա չէր ուտում, չէր խմում, անշարժ պառկած էր ու լռում էր։
Վստահելի
1396
edits