Changes

Դժվար է աստված լինել

Ավելացվել է 3 բայտ, 12:14, 28 Սեպտեմբերի 2013
Ռումատան դեմքը կնճռոտեց։
― Խնդրում եմ, մի քիչ կամաց, ― ասաց նա։ ― Ու հիշեք, Ռեբա, ես շատ լավ գիտեմ, որ դուք ոչ մի եպիսկոպոս էլ չեք։ Ես ձեզ շատ լավ եմ ճանաչում։ Դուք պարզապես կեղտոտ դավաճան եք ու անշնորհք, էժան բանսարկու․․․ ― Դոն Ռեբան լիզեց շրթունքները։ Նրա աչքերն ապակիացան։ Ռումատան շարունակեց․ ― Ես անողորմ եմ։ Իմ կամ ի՛մ բարեկամների նկատմամբ ձեր կատարած ամեն մի ստորության համար դուք պատասխան կտաք ձեր գլխով։ Ես ձեզ ատում եմ, նկատի ունեցեք սա։ Ես համաձայն եմ հանդուրժել ձեզ։ Բայց դուք ստիպված կլինեք սովորել ժամանակին հեռանալ իմ ճանապարհից։ Դուք ինձ հասկացա՞ք։
Դոն Ռեբան, աղերսալից ժպտալով, շտապեց ասել․
«․․․ Ջրի տարվա վերջում (նոր թվարկության ինչ֊որ տարում) հինավուրց Կայսրությունում զգալիորեն ուժեղացան, կենտրոնախույս երևույթները։ Օգտվելով դրանից, Սուրբ Միաբանությունը, որն ըստ էության ներկայացնում էր ֆեոդալական հասարակության ամենառեակցիոն խմբերի շահերը և որը ամեն կերպ ձգտում էր կասեցնել դիսիպացիան․․․»։ Իսկ դուք գիտե՞ք, թե ինչ հոտ ունեին սյուներին շղթաներով կապված վառվող դիակները։ Իսկ դուք երբևիցե տեսե՞լ եք փողոցի փոշու մեջ ընկած ճղված փորով մերկ կին։ Իսկ դուք տեսե՞լ եք քաղաքներ, որտեղ մարդիկ լռում են և միայն կռնչում են ագռավները։ Դո՛ւք, Արկանարի հանրապետության դպրոցներում ոսումնական ստերեոցույցների դիմաց նստած տղաներ ու աղջիկներ, որ դեռ չեք ծնվել։
Նա կրծքով կպավ ինչ֊որ պինդ և սուր բանի։ Նրա դիմաց կանգնած էր մի սև հեծյալ։ Ռումատայի կրծքին էր կպել սրածայր ատամներով երկար տեգը։ Հեծյալը իր վեղարի սև ճեղքերից մռայլ նայում էր նրան։ Վեղարի տակին միայն երևում էին բարակ շրթունքներով բերանը և փոքրիկ կզակը։ Պետք է ինչ֊որ բան անել, մտածեց Ռումատան։ Բայց ի՞նչ։ Ձիուց ցա՞ծ գցեմ սրան։ Ոչ։ Հեծյալը դանդաղ հետ քաշեց տեգը նրա կրծքից։ Ախ, հա՜․․․ Ռումատան ծուլորեն բարձրացրեց ձախ ձեռքը ու մի քիչ վեր քաշեց թևքը ցույց տալով երկաթե ապարանջանը, որը նրան տվել էին պալատից դուրս գալուց։ Հեծյալը ուշադիր նայեց, հետո բարձրացրեց նիզակն ու հեռացավ։ «Հանուն աստծո», ― խուլ ձայնով և տարօրինակ առոգանությամբ ասաց նա։ «Հանուն նրա», ― մրմրնջաց Ռումատան և առաջ անցավ մի ուրիշ հեծյալի մոտով, որը նիզակով ճգնում էր ցած բերել տանիքի տակ դրված փայտից քանդակված ուրախ սատանայի արձանիկը։ Երկրոդ հարկի կիսաբաց փեղկի հետևից երևվաց երևաց սարսափից քարացած մի հաստ դեմք, երևի մեկն այն խանութպաններից, որոնք դեռ երեք օր առաջ գարեջուր էին խմում, գոռում էին «Կեցցե՜ դոն Ռեբան» և հաճույքով ունկնդրում էին պայտած սապոգների հատու դոփյունը՝ «դը՛մփ, դը՛մփ, դը՛մփ․․․»։ Ա՜խ, գորշություն, գորշություն․․․ Ռումատան դեմքը շրջեց։
Իսկ իմ տո՞ւնը, հանկարծ հիշեց նա ու արագացրեց քայլերը։ Վերջին թաղամասը անցավ գրեթե վազելով։ Տունը կանգուն էր։ Աստիճանների վրա նստած երկու վանականները վեղարները հանել էին ու վատ սափրված գլուխները դեմ տվել արևին։ Տեսնելով Ռումատային՝ նրանք վեր կացան։ «Հանուն տեր աստծո», ― միաձայն ասացին նրանք։ «Հանուն նրա, ― պատասխանեց Ռումատան։ ― Ի՞նչ եք անում այստեղ»։ Վանականները խոր գլուխ տվին նրան՝ ձեռքները խաչելով փորերին։ «Դուք եկաք, ու մենք կգնանք», ― ասաց նրանցից մեկը։ Վանականները իջան աստիճաններից և դանդաղ հեռացան՝ կծկվելով ու ձեռքները մտցնելով թևքերի մեջ։ Ռումատան նայեց նրանց հետևից ու հիշեց, որ փողոցներում մի հազար անգամ տեսել էր այս սքեմավոր հնազանդ կերպարանքները, միայն թե այն ժամանակ նրանց հետևներից փոշում մեջ քարշ չէին գալիս երկար թրերը։ Աչքաթող արինք, ա՜խ, ինչպես աչքաթող արինք, ― մտածեց նա։ ― Ազնվազարմ դոները ինչպե՜ս էին զվարճանում, երբ կպչում էին միայնակ վանականի։ Հետևից ու նրա գլխի վրայով իրար պատմում էին անվայելուչ պատմություններ։ Իսկ ինքը, հարբած ձևանալով, քայլում էր նրանց հետևից ու բարձրաձայն քրքջում, ուրախանալով, որ Կայսրությունը գոնե չի բռնված կրոնական մոլեռանդությամբ․․․ Իսկ ի՞նչ կարելի է անել։ Այո, ի՞նչ կարելի է անել։
― Երջանիկ է նա, ով մտածում է ուրիշների մասին․․․ Եվ, բացի այդ, ինձ ու քեզ օգնում են շատ զորեղ մարդիկ։
Ես չեմ կարող ուրիշների մասին մտածել, ― ասաց Կիրան։ ― Դու գրեթե կիսամեռ ես վերադարձել։ Ես տեսնում եմ՝ քեզ ծեծել են։ Իսկ Ունոյին սպանեցին։ Որտե՞ղ էին քո զորեղ մարդիկ։ Ինչո՞ւ նրանք չկանխեցին այս սպանությունները․․․ Չեմ հասկանում․․․
Կիրան փորձեց դուրս պրծնել նրա գրկից, բայց նա ամուր գրկել էր աղջկան։
Ռումատան Արկանարի եպիսկոսպոսի գրասենյակն էր գնում բակերով ու խուլ փողոցներով։ Նա գաղտագողի մտնում էր քաղաքացիների նեղլիկ բակերը, խճճվելով պարաններից կախված լվացքի մեջ, սողալով դուրս էր գալիս ցանկապատերի արանքում եղած անցքերով, ժանգոտ մեխերի վրա թողնելով իր շքեղ ժապավենների ու սոանյան թանկարժեք ժանյակների ծվենները, չորեքթաթ վազում էր կարտոֆիլի մարգերի միջով։ Այնուամենայնիվ, նրան չհաջովեց չհաջողվեց սպրդել սև զինվորների աչքից։ Դուրս գալով աղբանոց տանող ծուռումուռ, նեղ փողոցը, նա դեմ առ դեմ հայտնվեց երկու խոժոռ ու հարբած վանականների։
Ռումատան փորձեց շրջանցել նրանց, սակայն վանականները մերկացրին սրերն ու փակեցին նրա ճանապարհը։ Ռումատան ձեռքն առավ թրերը, և վանականները, տեսնելով այդ, երեք մատները մտցրին բերաններն ու սուլեցին՝օգնության կանչելով։ Ռումատան սկսեց հետ֊հետ գնալ դեպի այն անցքը, որտեղից հենց նոր դուրս էր եկել, բայց հանկարծ նրա դեմ դուրս թռավ աննշան դեմքով մի փոքրիկ ու ճարպիկ մարդ։ Դիպչելով Ռումատայի ուսին, նա վազելով մոտեցավ վանականներին ու ինչ֊որ բան ասաց, որից հետո նրանք, վեր քաշելով փարաջաները, վազեվազ փախան, անհտանալով տների հետևում։ Փոքրիկ մարդուկը, առանց շրջվելու, շտապեց նրանց հետևից։
Ռումատան լուռ էր։
― Դոն Ռեբան միշտ հիացրել է ինձ, ― ասաց դոն Տամեոն։ ― Ես համոզված էի, որ նա վերջի վերջո կտապալի ոչնչություն թագավորին։ ― Այս խոսքերն ասելիս նա ոտքը դրեց դեղնականաչ ջրափոսի մեջ ու, որպեսզի չչրմփա, բռնեց Ռումատայի թևքը։ ― Այո, ― շարունակեց նա, երբ դուրս եկան ամուր հողի վրա։ ― Մենք՝ երիտասարդ ազնվականներս, միշտ կլինենք դոն Ռեբայի հետ։ Վերջապես վրա հասավ բաղձալի զիջողությունը։ Ինքներդ հապա դատեք, դոն Ռումատա, ես արդեն մի ժամ է քայլում եմ նրբանցքներով ու բանջարանոցներով, բայց ոչ մի գորշ գրոհայինի չեմ հանդիպել։ Մենք աշխարհի երեսից սրբեցինք գորշ աղտեղությունը, և հիմա որքա՜ն ազատ ու քաղցր ես շնչում վերածնված Արկանարում։ Գռեհիկ խանութպանների, այդ լկտի ստահակների ու ռամիկների փոխարեն փողոցները լցված են աստծո ծառաներով։ Ես տեսա, ազնվականներից ոմանք արդեն ազատ զբոսնում են իրենց տների առաջ։ Հիմա նրանք վախենալու բան չունեն, որ գոմաղբոտ գոգնոցով մի անտաշի մեկը ցեխ կշպրտի իրենց վրա կեղտոտ սայլի անիվներից։ Ու այլևս ստիպված չենք լինի ճանապարհ բացել երեկվա մսգործների մսագործների և խանութպանների միջով։ Սուրբ միաբանության օրհնությամբ, որին ես մշտապես հարգել եմ ու, չեմ թաքցնի սիրել եմ, մենք աննխադեպ կբարգավաճենք, և ոչ մի ռամիկ չի հանդգնի աչքերը բարձրացնի ազնվականի վրա առանց հատուկ թույլտվության, որը կստորագրի մարզի տեսուչը։ Ես հիմա զեկուցագիր եմ տանում։
― Զզվելի հոտ է, ― գարշանքով ասաց Ռումատան։
― Դոն Պիֆա, ― ասաց չինովնիկը, ― ստացեք ազատման նշանը։ ― Նա կռացավ, բազկաթոռի կողքը դրված սնդուկից հանեց մի երկաթե ապարանջան ու տվեց ազնվազարմ Պիֆային։ ― Կկրեք ձախ ձեռքին, Սուրբ Միաբանության զինվորների առաջին իսկ պահանջի դեպքում ցույց կտաք։
Դոն Պիֆան դարձյալ կոկորդային ձայն արձակեց ու գնաց, տնտղելով ապարանջանը։ Չինովնիկն արդեն կարդում էր հաջորդ ազգանունը։ Ռումատան աչքի ածեց հերթը։ Այստեղ ծանոթ դեմքեր շատ կային։ Ոմանք հագնված էին սովորականի պես շքեղ, մյուսները դիտավորյալ խեղճացած էին, բայց բոլորն էլ հիմնավորապես ցեխոտ էին։ Հերթի մեջտեղից, այնպես բարձր, որ բոլորը լսեն, դոն Սերան վերջին հինգ րոպեյի րոպեի ընթացքում արդեն երրորդ անգամ ավետում էր․ «Ինչ վատ բան է, որ նույնիսկ ազնվազարմ դոնը մի երկու ճիպոտ ստանա նորին սրբազանության անունից»։
Ռումատան սպասեց, մինչև հաջորդին ուղարկեցին միջանցք (դա հայտնի ձկնավաճառ էր, ոչ հիացական մտքերի համար նրան դատապարտեցին հինգ ճիպոտահարվածի, առանց համբուրելու), մարդկանց հրմշտելով մոտեցավ սեղանին և ձեռքը դրեց չինովնիկի առաջ թափված թղթերի վրա։
Վստահելի
1396
edits