Changes
}}
[[Category: Արձակ]]
[[Կատեգորիա:Ռուսական գրականություն]][[Կատեգորիա:Գիտաֆանտաստիկա]]
:::Այդ օրերին էր, որ ես իմացա, թե ինչ է նշանակում տառապել, ինչ է նշանակում ամաչել, ինչ է նշանակում հուսահատվել։
― Այդպե՜ս, ― ասաց Ռումատան։
― Հասկանում եմ, ― ասաց Ռումատան։
― Իսկ Պեկոր Պռոշին ոնց որ առավոտյան վանականները տարան, մինչև հիմա չի վերադարձել։ Քննության էլ չի եկել։
― Էհ, ես փոխանակ մսաղացը գործի դնեմ, ախմախավարի նիգով խփեցի ու մի կողը ջարդեցի։ Այստեղ հայր կինը Կինը վրա պրծավ, քունքերիս խփեց ու սապոգով էնպես հասցրեց պոչուկիս, որ, եղբայրներիս ասեմ, աչքերս սևացան։ «Դու, ― ասաում է, ― ի՞նչ ես իմ ապրանքը փչացնում»։
Նայեք, նայեք, բարեկամներս, մտածում էր Ռումատան գլուխը դանդաղ շրջելով մի կողմից մյուսը։ Սա տեսություն չի։ Մարդկանցից ոչ մեկը դեռ այսպիսի բան չի տեսել․․․ Նայեք, լսեք, նկարահանեք․․․ և գնահատեք ու սիրեք, գրողը ձեզ տանի, ձեր ժամանակը, ու հարգեք նրանց հիշատակը, ովքեր անցել են այս ամենի միջով։ Ուշադիր նայեք այս մռութներին՝ ջահել, բութ, անտարբեր, ամեն տեսակ գազանության սովոր մռութներին, միայն թե քթներդ շուռ մի՛ տվեք, ձեր սեփական նախնիները ավելի լավը չէին․․․
― Չէ, ― ասաց մյուս վանականը։ ― Բռնաբարիչը Ռուդախն է։ Հենց նրան էս գիշեր բաց թողեցին։ Հայր Կինը ինքը իր ձեռքով հանեց նրա շղթաներն ու դուրս տարավ։ Իսկ ես․․․
― Հիմարություններ ես դուրս տալիս, ― անհամբեր ասաց Ռումատան, թղթով խփելով իր ազդրին։ ― Բուդախը։ Թագավորին թունավորորղը։թունավորողը։
― Հա․․․ա՜, ― ասաց վերակացուն։ ― Գիտեմ։ Բայց նա, երևի, արդեն ցցի վրա է․․․ Եղբայր Պակա, գնա տասներկուսը, տես ոնց է։ Ինչ է, դո՞ւ նրան պիտի տանես, ― շուռ եկավ նա Ռումատայի կողմը։
― Բարձրացեք վերև, բայց դարպասից դուրս չգաք։ Մի կողմ քաշվեք ու սպասեք ինձ։ Եթե ձեզ կպնեն, ապարանջանները ցույց տվեք ու ինչքան կարող եք ամբարտավան եղեք։
Բարոն Պամպան ոռնում էր, ինչպես բևեռային մառախուղի մեջ ընկած ատոմագնացը։ Թնդուն արձագանքը գլորվում էր կամարների տակ։ Միջանցքներում կանգնած մարդիկ կանգ էին առնում և, բերանները բաց, երկյուղածությամբ ականջ էին դնում։ Շատերն էլ թափահարում էին իրենց բութ մատը՝ քշելով սատանային։ Ռումատան ցած նետվեց երկու սանդուխքներովսանդուղքներով, ոտքի տակ գցելով դեմը ելած վանականներին, թրերի պատյաններով ճանապարհ բացեց շրջանավարտների բազմության միջով ու աքացի տալով բացեց այն խցի դուռը, որտեղից դուրս էր պրծնում գոռոցը։ Ջահերի վետվետուն լույսի տակ նա տեսավ իր բարեկամ Պամպային։ Հզոր բարոնը մերկ ու գլխիվայր խաչված էր պատից։ Նրա դեմքը սևացել էր արյան հոսքից։ Ծուռտիկ սեղանի մոտ, մատները ականջները խրած, նստել էր մի կորամեջք չինովնիկ, իսկ քրտնքից փայլող դահիճը, որն ինչ֊որ բանով նման էր ատամնաբույժի, երկաթե թասի միջից գործիքներ էր ջոկջկում։
Ռումատան իր հետևից ամուր փակեց դուռը և, մոտենալով դահճին, թրի կոթով խփեց նրա ծոծրակին։ Դահիճը շուռ եկավ, ձեռքերով բռնեց գլուխն ու նստեց թասի մեջ։ Ռումատան թուրը հանեց պատյանից ու կտոր կտոր արեց թղթերով ծածկված սեղանը, որի մոտ նստած էր չինովնիկը։ Ամեն ինչ կարգին էր։ Դահիճը նստած էր թասի մեջ ու զկռտում էր, իսկ չինովնիկը շատ ճարպկորեն չորեքթաթ փախավ մտավ անկյունը ու պառկեց այնտեղ։ Ռումատան մոտեցավ բարոնին, որն ուրախ հետաքրքրությամբ էր նայում վարից վեր, բռնեց բարոնի ոտքերը պահող շղթաները ու, երկու անգամ ուժգին քաշելով, դրանք դուրս քաշեց պատից։ Հետո բարոնը ոտքերը զգուշորեն դրեց հատակին, լռեց, քարացավ մի տարօրինակ դիրքով, ապա իրեն թափ տվեց ու ազատեց ձեռքերը։
Ռումատան հայացքը գցեց նրբանցքին, որտեղ դեռ կանգնած էր դեղին փոշու սյունը։ Դոն Ռեբան նույնպես այդ կողմը նայեց։ Նրա դեմքին հայտնվեց մտահոգ արտահայտություն։
Օրը վաղուց արդեն կիսվել էր, երբ Կիրան ազնվազարմ դոնին ու նրա մեծագիտուն բարեկամին հրավիրեց սեղան նստելու։ Լողացած, մաքուր շորեր հագած, սափրված բժիշկ Բուդախը շատ պատկառելի տեսք ուներ։ Նրա շարժումներն անշտապ էին և արժանապատվությամբ լի, խելոք խաժ աչքերը նայում էին բարյացակամ և նույնիսկ ներողամտորեն։ Ամենից առաջ նա Ռումատայից ներողություն խնդրեց հրապարակում պոռթկալու համար։ «Բայց դուք պետք է ինձ հասկանաք, ― ասաց նա։ ― Դա մի սոսկալի մարդ է։ Նա դև է, որ լույս աշխարհ է եկել զուտ աստծու սխալի պատճառով։ Ես բժիշկ եմ, բայց չեմ ամաչում խոստովանել, որ հնարավորության դեպքում հաճույքով այն աշխարհը կուղարկեմ նրան։ Ես լսել էի, որ թագավորին թունավորել են։ (Ռումատան ուշադրությունն էլ ավելի լարեց)։ Այդ Ռեբան եկավ իմ խուցն ու պահանջեց, որ իր համար այնպիսի թույն սարքեմ, որը ներգործի մի քանի ժամվա ընթացքում։ Հասկանալի է, ես հրաժարվեցի։ Նա սպառնաց, որ ինձ խոշտանգումների կենթաեկի։ կենթարկի։ Ես ծիծաղեցի նրա երեսին։ Այդժամ այս սրիկան կանչեց իր դահիճներին, ու նրանք փողոցից բռնեցին տասը տարեկանից ոչ մեծ մի դյուժին տղաների ու աղջիկների։ Նա երեխաներին կանգնեցրեց իմ առաջ, բաց արեց դեղապարկն ու հայտարարեց, որ բոլոր դեղերը կփորձի այդ երեխաների վրա, մինչև որ կգտնի իր ուզածը․․․ Ահա թե ինչպես թունավորվեց թագավորը»։
Բուդախի շրթունքները սկսեցին դողալ, բայց նա տիրապետեց իրեն։ Ռումատան նրբանկատորեն դեմքը շրջել էր և գլխով էր անում։ Հասկանալի է, մտածում էր նա։ Ամեն ինչ հասկանալի է։ Իր մինիստրի ձեռքից թագավորը նույնիսկ վարունգ չէր վերցնի։ Ու սրիկան թագավորին էր հրամցրել ինչ֊որ ստահակի, որին խոստացել էր լեյբհեքիմի կոչում տալ, եթե թագավորին բուժի։ Ու հասկանալի է, թե ինչու Ռեբան այդպես ուրախացավ, երբ թագավորի ննջարանում ես նրան մերկացրի։ Դժվար թե նա ավելի հարմար առիթ գտներ, որ թագավորին հրամցներ կեղծ Բուդախին։ Ամբողջ պատասխանատվությունն ընկնում էր Ռումատա Էստերացու՝ իրուկանյան լրտեսի և դավադրի վրա։ Մենք լակոտներ ենք, մտածեց Ռումատան։ Ինստիտուտում պետք է հատուկ դասընթաց մտցնել՝ ֆեոդալական բանսարկուների դասընթաց։ Եվ առաջադիմությունը գնահատել ռեբաներով։ Ավելի լավ է՝ դեցիռեբաներով։ Ասենք, ո՜վ կհասնի նրան․․․
Քաղաքն աստիճանաբար կենդանանում էր։ Փողոցներում մարդիկ էին հայտնվում, ձայները ավելի բարձր էին հնչում, լսվում էր մուրճերի շրխկոցը և փայտի ճռռոցը տների տանիքներից ու պատերից պոկում էին հեթանոսական կուռքերի պատկերները։ Հաստլիկ ու ճաղատ խանութպանը գարեջրի տակառով սայլակը կանգնեցրել էր հրապարակում և գարեջուր էր վաճառում՝ գավաթը երկու գրոշ։ Քաղաքի բնակիչները հարմարվում էին։ Դիմացի տան մուտքում, քիթը քչփորելով, լղար տանտիրուհու հետ խոսում էր վտիտ լրտես֊թիկնապահը։ Հետո պատուհանի տակով անցան մինչ երկու հարկի բարձրությամբ բեռնված սայլերը։ Ռումատան սկզբում չհասկացավ, թե դրանք ինչ սայլեր են, հետո տեսավ հաստ կտավի տակից կախված կապտած ու սևացած ձեռքերն ու ոտքերը, և իսկույն հեռացավ պատուհանի մոտից։
― Մարդու էությունը, ― դանդաղ ծամելով խոսում էր Բուդախը, ― ամեն ինչին հարմարվելու զարմանալի ունակությունն է։ Բնության մեջ չկա մի այնպիսի բան, որին մարդը չհարմարվեր։ Ոչ ձին, ոչ շունը, ոչ էլ կովը օժտված չեն այդպիսի հատկությամբ։ Հավանաբար, աստված մարդուն ստեղծելիս կռահում էր, թե ինչ տանջանքների է նրան դատապարտելու, և նրան ուժերի և համբեության համբերության վիթխարի պաշար է տվել։ Դժվար է ասել, դա լա՞վ է, թե վատ։ Եթե մարդը չունենար այդ համբերությունն ու դիմացկունությունը, բոլոր բարի մարդիկ վաղուց արդեն կործաված կործանված կլինեին, աշխարհի երեսին կմնային միայն չարերն ու սրիկաները։ Մյուս կողմից, դիմանալու ու համբերելու սովորությունը մարդկանց դարձնում է անլեզու անասուն, քանզի նա ոչնչով, բացի անատոմիայից, չի տարբերվում կենդանիներից և նույնիսկ իր անպաշտպանությամբ գերազանցում է նրան։ նրանց։ Եվ յուրաքանչյուր օրը չարի ու բռնության մի նոր արհավիրք է ծնում․․․
Ռումատան նայեց Կիրային։ Աղջիկը նստել էր Բուդախի դիմաց և, աչքերը նրանից չկտրելով, այտը բռունցքին հենած ուշադիր լսում էր։ Նրա աչքերը թախծոտ էին, երևում է, շատ էր խղճում մարդկանց։
― Հավանաբար, դուք իրավացի եք, հարգարժան Բուդախ, ― ասաց Ռումատան։ ― Բայց վերցնենք ինձ։ Ես մի հասարակ ազնվազարմ դոն եմ (Բուդախի բարձր ճակատը կնճռոտվեց, աչքերը զարմանքով և ուրախ կլորացան)։ Ես շատ եմ սիրում գիտուն մարդկանց։ Նրանք ոգու ազնվականությունն են։ Ու ինձ հայտնի չէ, թե ինչո՞ւ դուք՝ վեհ գիտելիքների միակ պահպաններդ ու միակ տերերդ, այդքան անհուսալիորեն պասիվ եք։ Ինչո՞ւ դուք հլու հնազանդ թույլ եք տալիս, որ արհամարեն արհամարհեն ձեզ, բանտերը նետեն, այրեն խարույկների բոցերում։ Ինչո՞ւ դուք ձեր կյանքի իմաստը՝ գիտելիքների հայթայթումը, անջատում եք կյանքի գործնական պահանջներից՝ չարիքի դեմ պայքարելուց։
Բուդախն իրենից հեռացրեց դատարկ ափսեն, որի մեջ եղած կարկանդակներն արդեն կերել էր։
― Աշխարհն անընդհատ փոխվում է, բժիշկ Բուդախ, ― ասաց Ռումատան։ ― Մենք հիշում ենք այնպիսի ժամանակներ, երբ թագավորներ չեն եղել։
― Աշխարհը չի կարող հավերժ փոխվել, ― առարկեց Բուդախը, ― քանզի ոչ մի բան հավերժ չէ, նույնիսկ փոփոխվելը․․․ Մենք չգիենք չգիտենք կատարելության օրենքները, սակայն վաղ թե ուշ հասնում ենք կատարելության։ Հապա նայեք, ինչպես է կառուցված մեր հասարակությունը։ Ինչպես է մեր աչքը շոյում այս հստակ, երկրաչափորեն ճիշտ համակարգը։ Ներքևում գյուղացիներն են ու արհեստավորները, նրանց վերևում՝ ազնվականները, հետո՝ հոգևորականները և, վերջապես, թագավորը։ Ինչպե՜ս է այս ամենը մտածված, և ինչպիսի՜ կայունություն, ինչպիսի՜ ներդաշնակ կարգուկանոն։ Էլ ի՞նչը պիտի փոխվի այս հղկված բյուրեղի մեջ, որ դուրս է եկել երկնային ոսկերչի ձեռքերից։ Բուրգերից ավելի հաստատուն կառույցներ չկան, կասի ձեզ իր գործը իմացող ամեն մի ճարտարապետ։ ― Բուդախը խրատական տեսքով բարձրացրեց մատը։ ― Պարկից թափվող ցորենը հավասար շերտով չի փռվում, այլ գոյացնում է, այսպես կոչված, կոնաձև բուրգ։
― Մի՞թե դուք լրջորեն համոզված եք, որ այս աշխարհը կատարյալ է, ― զարմացավ Ռումատան։ ― Դոն Ռեբայի հետ ձեր երեկվա հանդիպումից հետո, բանտից հետո․․․
Հարբած Որջում համեմատաբար մաքուր էր, հատակը խնամքով ավլած էր, սեղանը սպիտակել էր քերելուց, անկյունում դրված անտառային խոտերի խրձերը հաճելի բուրմունքով էին լցրել խրճիթը։ Հայր Կաբանին, սթափ ու խաղաղ, ծանրումեծ նստել էր անկյունում և մաքուր լվացված ձեռքերը դրել էր ծնկներին։ Սպասելով, որ Բուդախը քնի, նրանք խոսում էին դեսից դենից։ Ռումատայի կողքը նստած Բուդախը բարեհոգի ժպիտով լսում էր ազնվազարմ դոների դատարկախոսությունը և մերթ ընդ մերթ ուժեղ ցնցվում էր դանթելով ու հանկարծ վեր թռչելով։ Նրա նիհար այտերն այրվում էին ձիու դեղաչափերով խմած տետրալյումինալից, որն աննկատ խառնել էին նրա խմիչքին։ Ծերուկը շատ էր գրգռված և դժվարությամբ էր քնում։ Անհամբեր դոն Գուգը սեղանի տակ ծռում և ուղղում էր ուղտի պայտերը, չփոխելով դեմքի ուրախ և անբռնազբոս արտահայտությունը։ Ռումատան փշրում էր հացը և հոգնած հետաքրքրությամբ նայում էր, թե դոն Կոնդորը ինչպես է դանդաղորեն լցվում մաղձով։ Մեծ կնիքների պահապանը ջղայնանում էր, քանզի ուշանում էր Տասներկու առևտրականների կոնֆերանսի արտաարգ արտակարգ գիշերային նիստից, որը նվիրված էր Արկանարյան հեղաշրջմանը, և որտեղ ինքը պիտի նախագահեր։
― Իմ ազնվազարմ բարեկամնե՜ր, ― վերջապես զրնգուն ձայնով ասաց բժիշկ Բուդախը, վեր կացավ տեղից ու ընկավ Ռումատայի վրա։ Ռումատան հոգատարությամբ գրկեց նրան։
― Պարտա՞ստ Պատրա՞ստ է, ― հարցրեց դոն Կոնդորը։
― Մինչև առավոտ չի զարթնի, ― ասաց Ռումատան, գրկեց Բուդախին ու տարավ պառկեցրեց հայր Կաբանիի անկողնում։
Ռումատան լուռ նայեց նրան։
― Դու պիրի պիտի դոն Ռեբային վերցնեիր, ― հանկարծ ասաց դոն Կոնդորը։
― Այսինքն՝ ո՞նց «վերցնեի»։
― Այո, մեր մասին է։ Եվ ընդհանրապես բոլոր մարդկանց մասին, ովքեր սիրում են միմյանց։ Միայն թե մեզ ոչ ոք չի բաժանի։
Ամենից անվտանգը կլիներ Երկրի վրա, մտածում էր նա։ Բայց դու ինչպե՞ս կապրես այնտեղ առանց ինձ։ Ու ես ինչպե՞ս մենակ կմնամ այստեղ։ Կարելի էր Անկային խնդրել, որ ընկերություն անի քեզ հետ։ Բայց ես ինչպե՞ս կմնամ առանց քեզ։ Չէ, մենք միասին կթռչենք Երկիր։ Ինքս կվարեմ օդանավը, իսկ դու կնստես կողքս, ու ես ամեն ինչ կբացատրեմ քեզ։ Որ դու ոչ մի բանից չվախենաս։ Որ դու սիրես Երկիրը ու երբեք չափսոսաս, որ լքել ես քո սարսափելի հայրենիքը։ Որովհետև դա քո հանրենիքը հայրենիքը չէ։ Որովհետև քո հայրենիքը մերժել է քեզ։ Որովհետև դու քո ժամանակից հազար տարի շուտ ես ծնվել։ Բարի, մաքուր, անձնազոհ ու անշահախնդիր․․․ Քեզ նմանները միշտ էլ ծնվել են մեր մոլորակների պատմության բոլոր արյունահեղ դարաշրջաններում․․․ Պարզ, մաքուր հոգիներ, որոնց խորթ է ատելությունը և դաժանությունը։ Զոհեր։ Անօգուտ զոհեր։ Շատ ավելի անօգուտ, քան Գուր Դուր Քերթողը կամ Գալիլեյը։ Որովհետև քեզ նմանները նույնիսկ մարտիկ չեն։ Մարտիկ դառնալու համար պետք է ատել կարողանալ, իսկ դուք հենց դա չեք կարող անել։ Ճիշտ այնպես, ինչպես հիմա․․․
․․․ Ռումատան նորից ննջեց ու իսկույն տեսավ Կիրային, որը, դեգրավիատորը գոտուն ամրացրած, կանգնել էր Խորհրդի տափակ կտուրին, իսկ ուրախ ու ծաղրասեր Անկան անհամբեր հրում էր նրան դեպի մեկուկես կիլոմետրանոց անդունդը։
― Լավ, ― ասաց նա։ ― Հիմա ես կխոսեմ, իսկ դու լսիր ինձ ուշադիր։
― Հեռու֊հեռվում, սայվայից այն կողմ, կանգնած է մի անմատչելի ամրոց։ Այնտեղ ապրում է ուրախ ու բարի, զվարճասեր բարոն Պամպան, ամենաբարի բարոնը Արկանարում։ Նա մի շատ գեղեցիկ ու քնքուշ կին ունի, որը շատ է սիրում չհարբած Պամպային և տանել չի կարողանում հարբած Պամպային․․․
Նա լռեց ու ականջ դրեց։ Լսեց սմբակների դոփյուն փողոցում և բազում մարդկանց ձիերի աղմկոտ շունչը։ «Սա է հա՞» ― պատուհանի տակ գոռաց մի գռեհիկ ձայն։ ― Ոնց որ թե․․․»։ ― «Կանգնի՛ր»։ Աստիճանների վրա լսվեց դմփդմփոց, ու իսկույն էլ մի քանի բռունցքներ փլվեցին դռան վրա։ Կիրան ցնցվեց ու սեղմվեց Ռումատային։
― Դրանք իմ հետևից են եկել, ― շշնջաց Կիրան։ ― Ես այդպես էլ գիտեի։
Ռումատան դժվարությամբ ազատվեց Կիրայի ձեռքերից ու վազեց պատուհանի մոտ։ «Հանո՜ւն աստծո, ― ոռնում էին ներքևից։ ― Բա՛ց արա։ Կջարդենք, ավելի վատ կլինի»։ Ռումատան մի կողմ քաշեց վարագույրը, և սենյակ ներխուժեց ջահերի ծանոթ վետվետուն լույսը։ Ներքևում դոփդոփում էին բազմաթիվ հեծյալներ դժնի, սևազգեստ ու սրածայր սև վեղարներով մարդիկ։ Ռումատան մի քանի վայրկյան նայեց ներքև, հետո զննեց պատուհանի շրջանակը։ Շրջանակը շատ ամուր էր հագցված պատի մեջ։ Ինչ֊որ ծանր բանով խփում էին դռանը։ Ռումատան մթան մեջ շոշափելով գտավ սուրը ու կոթով խփեց ապակուն։ Բեկորները զրնգոցով ներքև թափվեցին։
― Հե՜յ, ― գոռաց նա։ ― Զզվե՞լ եք ապրելուց։