Changes

Անասնաֆերմա

Ավելացվել է 4 բայտ, 21:20, 12 Հոկտեմբերի 2013
Նապոլեոնն այդ բանաստեղծությանը հավանություն էր տվել եւ պատվիրել էր հավերժացնել մեծ ամբարի պատին, Յոթ Պատվիրանների դիմաց։ Կողքին Նապոլեոնի կիսադեմն էր, որը սպիտակ ներկով նկարել էր Զռանը։
Ֆերմայի բակում դիզված փայտանյութը դեռեւս չէր վաճառվել, եւ Նապոլեոնը, Վիմփըրի միջնորդությամբ֊ միջնորդությամբ, բարդ բանակցություններ էր վարում Ֆրեդրիքի ու Փիլքինգտոնի հետ։ Ֆրեդրիքը փայտը գնելու ավելի մեծ ցանկություն ուներ, բայց հարմար գին չէր առաջարկում։ Միեւնույն ժամանակ նորոգվել էին այն լուրերը, թե Ֆրեդրիքը, որը պայթում է հողմաղացի հանդեպ նախանձից, Անասնաֆերման գրոհելու եւ հողմաղացը ոչնչացնելու դավադրություն է նյութում։ Հայտնի էր նաեւ, որ Ձնագնդին շարունակում է թաքնվել Փինչֆիլդ ֆերմայում։ Ամառվա կեսին անասունները խիստ անհանգստացան, լսելով երեք հավերի խոստովանության մասին։ Ձնագնդու հրահրությամբ նրանք դավադրություն էին ծրագրել Նապոլեոնին սպանելու նպատակով։ Նրանց անմիջապես մահապատժի ենթարկեցին, իսկ Նապոլեոնի ապահովության համար նախաձեռնվեցին նոր միջոցներ։ Գիշերով նրա անկողինը սկսեցին հսկել չորս շուն, իսկ Կարմրուկ անունով մի խոճկորի հանձնարարվեց նրանից առաջ համտես անել բոլոր կերակուրները, որ հանկարծ դրանք թունավոր չլինեն։
Միեւնույն ժամանակ հայտնի դարձավ, որ Նապոլեոնը պայմանավորվել է փայտը վաճառել Փիլքինգտոնին, վճռված էր նաեւ որոշ ապրանքների կանոնավոր փոխանակություն հաստատել Անասնաֆերմայի եւ ֆորքսվուդի միջեւ։ Նապոլեոնի եւ Փիլքինգտոնի հարաբերություններն արդեն գրեթե բարեկամական էին, չնայած իրագործվում էին բացառապես Վիմփըրի միջոցով։ Անասունները Փիլքինգտոնին, որպես մարդու, չէին վստահում, սակայն նախընտրում էին նրան Ֆրեդրիքից, որից վախենում եւ որին ատում էին։ Ամառվա վերջերին, երբ հողմաղացի շինարարությունն արդեն ավարտին էր մոտենում, էլ ավելի սաստկացան ֆերմային սպառնացող նենգ հարձակման մասին լուրերը։ Ասում էին, որ Ֆրեդրիքը գալու է հրացաններով զինված քսան մարդկանցով, եւ որ նա արդեն կաշառել է իշխանություններին ու ոստիկանությանը, որպեսզի ահպատիժ բռնագրավի Անասնաֆերմայի փաստաթղթերը։ Դեռ ավելին, Փինչֆիլդից սարսռազդու պատմություններ էին հասնում այն կեղեքումների մասին, որոնց Ֆրեդրիքը ենթարկում էր իր անասուններին։ Նա մտրակել֊սպանել էր մի ծեր ձիու, սովամահ էր անում կովերին, շներից մեկին նետել էր հնոցը, իսկ երեկոյան զվարճանում էր խթաններին ածելի կապած աքլորներ կռվեցնելով։ Անասունների արյունը կատաղությունից եռում էր իրենց եղբայրների մասին նման պատմություններ լսելիլսելիս, եւ ժամանակ առ ժամանակ նրանք բողոքաձայն պահանջում էին իրենց թույլ տալ հարձակվել Փինչֆիլդի վրա, վռնդել մարդկանց ու ազատագրել իրենց եղբայրներին։ Սակայն Զռանը նրանց ամեն անգամ հորդորում էր հապճեպ քայլերի չդիմել եւ վստահել ընկեր Նապոլեոնի ստրատեգիային։
Չնայած դրան հակաֆրեդրիքյան տրամադրությունները շարունակում էին բորբոքվել։ Մի կիրակի Նապոլեոնն առավոտյան անձամբ եկավ ամբար եւ բացատրեց, որ երբեք մտադրություն չի ունեցել փայտանյութը Ֆրեդրիքին վաճառելու, ասելով, որ իր արժանապատվությունից ցածր է համարում նման սրիկաների հետ գործ բռնելը։ Ամենուր Ապստամբություն քարոզող աղավնիներին արգելվեց ոտք դնել Ֆոքսվուդ, իսկ նրանց «Մա՛հ մարդկությանը» կոչը փոխարինվեց մեկ ուրիշով՝ «Մա՛հ Ֆրեդրիքին»։ Ուշ ամռանը բացահայտվեց Ձնագնդու բանսարկություններից եւս մեկը։ Ցորենի արտը մոլախոտերով լի էր՝ պարզվեց, որ իր գիշերային այցերից մեկի ընթացքում Ձնագնդին մոլախոտի սերմեր է խառնել սերմացու ցորենին։ Դավադրությանը մասնակից մի սագ խոստովանել էր Զռանին եւ ինքնասպան եղել՝ թունավոր հատապտուղ կուլ տալով։ Անասունները նաեւ իմացան, որ Ձնագնդին երբեք, ինչպես իրենք էին մինչ այդ կարծել, առաջին կարգի «Հերոս Անասուն» չի ստացել։ Դա մի առասպել էր, որը Գոմի Ճակատամարտից հետո տարածել էր ինքը Ձնագնդին։ Նա ոչ միայն չէր պարգեւատրվել, այլեւ հանդիմանություն էր ստացել ճակատամարտում թուլամորթություն դրսեւորելու համար։ Անասուններից ոմանք այս անգամ էլ քիչ էր մնում զարմանային, բայց Զռանը նրանց շուտափույթ համոզեց, որ իրենց հիշողությունը կաղում է։
Փայտանյութը սկսեցին սայլերով շուտափույթ տանել։ Երբ վերջին սայլը գնաց, մի նոր հատուկ ժողով հրավիրվեց, Ֆրեդրիքի մուծած դրամը ցուցադրելու համար։ Երկու շքանշանը կրծքին, երանյալ ժպիտով, Նապոլեոնը փռվել էր հարթակի վրայի հարդին, դրամը գեղեցիկ դարսած իր կողքին, խոհանոցից բերված ճենապակյա պնակի վրա։ Անասունները դանդաղ անցնում էին նրա կողքով, հերթով զննելով դրամը։ Դմբուզն անգամ թղթադրամները հոտոտեց, եւ նրա շնչից առանձին թերթիկները շարժվեցին ու խշխշացին։
Երեք օր անց սոսկալի իրարանցում սկսվեց։ Սփրթնած Վիմփըրը ներս սուրաց ֆրեմաֆերմա, հեծանիվը գցեց բակում եւ նետվեց ուղիղ տուն։ Հաջորդ պահին Նապոլեոնի հարկաբաժնից կատաղի մռլտոց լսվեց։ Լուրը հրդեհի պես տարածվեց ֆերմայով մեկ՝ թղթադրամները կե՛ղծ էին։ Ֆրեդրիքը փայտը ձրի է տարել։
Նապոլեոնն անմիջապես անասուններին ժողովեց եւ ահարկու ձայնով Ֆրեդրիքին դատապարտեց մահապատժի։ Բռնելու դեպքում վերջինիս հարկավոր էր կենդանի խաշել։ Միեւնույն ժամանակ նա զգուշացրեց, որ այդ դավաճանությունից հետո պետք է ակնկալել ամենավատը, եւ որ Ֆրեդրիքն ու իր մարդիկ ամեն վայրկյան կարող են իրագործել վաղուց սպասվող հարձակումը։ Ֆերմայի մատույցներում դետեր նշանակվեցին։ Բացի այդ Ֆոքսվուդ հաշտվողական նամակով ուղարկվեցին չորս աղավնի։
Գրոհը սկսվեց հաջորդ առավոտյան։ Նախաճաշին վազելով եկան պահակայիններն ու հաղորդեցին, որ Ֆրեդրիքն իր հետեւորդներով արդեն ներս է անցել հնգահեծան դարպասից։ Անասուններն արիաբար նետվեցին նրանց ընդառաջ, բայց այս անգամ Գոմի Ճակատամարտի պես հեշտ հաղթանակ չտարան։ Տասնհինգ մարդիկ իրար մեջ վեց֊յոթ հրացան ունեին եւ իսկույն կրակ բացեցին։ Անասունները չդիմացան սոսկալի պայթյուններին ու կոտորակին եւ, չնայած Նապոլեոնի ու Դմբուզի կոչերին, քիչ անց նահանջեցին։ Ոմանք արդեն վիրավորված էին։ Բոլորը թաքնվեցին շինություններում եւ սկսեցին ծակուծուկերից զգուշորեն դուրս նայել։ Ամբողջ արոտավայրը, հողմաղացի հետ միասին թշնամու ձեռքում էր։ Մի պահ անգամ Նապոլեոնն էր թվում մոլորված։ Նա լուռ հետ ու առաջ էր անում, ջղայն ջղային ցնցելով պոչը։ Ֆոքսվուդի կողմը թախծոտ հայացքներ էին ուղղվում։ Փիլքինգտոնի ու իր մարդկանց օգնությամբ դեռ կարելի կլիներ ինչ֊որ բան անել։ Բայց այդ պահին նախորդ օրն ուղարկված աղավնիները վերադարձան, Փիլքինգտոնից մի թուղթ բերելով։ Թղթի վրա մատիտով գրված էր․ «Տեղն է ձեզ»։
Ֆրեդրիքն իր մարդկանցով կանգ էր առել հողմաղացի մոտ։ Ահաբեկված մրմունջով, անասունները նրանցից երկուսի ձեռքի ձեռքին լինգ ու մի ծանր մուրճ տեսան։ Նրանք պատրաստվում էին հողմաղացը փլել։
— Անհնարի՛ն է։— Բացականչեց Նապոլեոնը։— Մեր կառուցած պատերը դրա համար չափից ավելի հաստ են։ Նրանք այդ պատերը մի շաբաթում էլ չեն փլի։ Արիացե՛ք, ընկերներ։
Անասուններն ահաբեկված սպասում էին։ Ոչ ոք այլեւս չէր հանդգնի ապաստանից դուրս գալ։ Քիչ անց մարդիկ վազքով ցրվեցին չորս կողմը։ Ապա լսվեց խլացուցիչ մի դղրդյուն։ Աղավնիները նետվեցին վեր, բոլոր անասունները, բացի Նապոլեոնից, փռվեցին գետնին ու թաքցրեցին գլուխները։ Երբ նրանք ոտքի ելան, հողմաղացի տեղում կախված էր սեւ ծխի հսկա մի ամպ։ Զեփյուռը դանդաղ ցրեց այդ ամպը՝ հողմաղաց չկար։
Այդ տեսարանից անասունների արիությունը վերադարձավ։ Քիչ առաջ ապրած նրանց վախն ու վհատությունը խորտակվեցին այն ցասման մեջ, որը ծնեց այդ պիղծ ու անարգ գործողությունը։ Վրեժի հուժկու աղաղակով, առանց հրամանի սպասելու, նրանք միահամուռ դուրս նետվեցին ուղիղ թշնամու վրա։ Այս անգամ նրանք էլ չէին երկյուղում կարկուտի պես թափվող անգութ կոտորակից։ Ճակատամարտը կատաղի էր ու դաժան։ Մարդիկ անընդհատ կրակում էին, իսկ երբ անասունները մոտեցան, սկսեցին փայտերով ու ծանր կոշիկներով հարվածել։ Սպանվեցին մի կով, երեք ոչխար, եւ երկու սագ, համարյա բոլորը վիրավոր էին։ Նույնիսկ Նապոլեոնի մոտ, որը մարտական գործողություններին ղեկավարում էր թիկունքից, գնդակը թռցրել էր պոչի ծայրը։ Բայց մարդիկ նույնպես էժան չէին պրծել։ Դմբուզն իր սմբակներով կոտրել էր երեքի գլուխը, մեկին պոզահարել էր կովը, իսկ մի ուրիշի շալվարը գզգզել էին Զանգակն ու Ջեսին։ Իսկ երբ Նապոլեոնի թիկնապահ ինը շները, որոնց նա հանձնարարել էր թփերի հետեւով շրջանցում կատարել, կատաղի հաչոցով կողքից հարձակվեցին մարդկանց վրա, վերջիններս խուճապի մատնվեցին։ Նրանք հասկացան , որ իրենց շրջապատման վտանգ է սպառնում։ Ֆրեդրիքն իր մարդկանց գոռաց, որ պետք է փախչել, քանի դեռ ուշ չէ։ Հաջորդ պահին մորթապաշտ թշնամին արդեն վազում էր, որ կյանքը փրկի։ Անասունները մարդկանց հետապնդեցին մինչեւ դաշտի ծայրը, ցանկապատից դուրս սպրդելուց առաջ մի քանի վերջին քացի կերցնելով նրանց։
Անասունները հաղթեցին, սակայն ուժասպառ էին ու արյունլվա։ Նրանք դանդաղ քարշ եկան ֆերմայի կողմը։ Խոտին փռված զոհված ընկերների տեսարանը շատերի աչքերին արցունք բերեց։ Վշտահար լռությամբ նրանք մի պահ կանգ առան նաեւ հողմաղացի տեղում։ Այո, հողմաղացը չկար՝ նրանց աշխատանքից չնչին հետք անգամ չէր մնացել։ Մասամբ ոչնչացվել էր նաեւ հիմքը։ Չկային նույնիսկ նախորդ անգամվա պես վերականգնման համար պիտանի քարեր։ Պայթյունի ուժը դրանք ցրել էր հարյուրավոր մետրերով։ Թվում էր, թե հողմաղացը երբեք չի եղել։
Նրանք քարշ եկան բակ։ Դմբուզի ոտքի կոտորակը ցավ էր պատճառում։ Նա պատկերացրեց հողմաղացը հիմքից վերականգնելու ծանր աշխատանքը եւ մտովի արդեն հավաքագրեց իր ուժերը։ Բայց եւ առաջին անգամ հիշեց, որ արդեն տասնմեկ տարեկան է, եւ իր հուժկու մկաններն այլեւս այն չեն, ինչ առաջներում։
Սակայն երբ անասունները տեսան ծածանվող կանաչ դրոշը եւ լսեցին հրացանի թնդյունը՝ ամբողջ հինգ կրակոց, իսկ ապա ունկնդրեցին Նապոլեոնի ճառը, որում նշվում էր իրենց արիությունը, նրանց ի վերջո իսկապես թվաց, որ իրենք մեծ հաղթանակ են տարել։ Ճակատամարտում զոհված անասուններին պատվով թաղեցին։ Դմբուզն ու Երեքնուկը քաշում էին դիակառք ծառայող սայլը, մինչ Նապոլեոնն ինքը գլխավորում էր թափորը։ Ամբողջ երկու օր նվիրվեց հանդիսություններին։ Երգերից, ճառերից եւ հրացանի նոր կրակոցներից հետո ամեն անասուն ստացավ մեկական խնձոր, թռչուններին հատկացվեց երկուական բուռ հատիկ, իսկ շներին՝ երեքական բլիթ։ Հայտարարվեց, որ ճակատամարտը կկոչվի Հողմաղացի ճակատամարտ, եւ որ Նապոլեոնը Սահմանում սահմանում է մի նոր պարգեւ՝ Կանադ Կանաչ Դրոշի Շքանշան, որը շնորհում է իրեն։ Համատարած ցնծության մեջ թղթադրամների չարաբաստիկ հարցը մոռացվեց։
Դրանից մի քանի որ օր անց խոզերը մառանում մի արկղ վիսկի գտան, որը տունը բնակեցնելիս աչքաթող էին արել։ Այդ գիշեր տան պատուհաններից բարձր երգեցողություն լսվեց, որում, ի զարմանս բոլորի, առկա էին նաեւ «Անգլիայի գազանների» ելեւեջները։ Ինն անց կեսի կողմերը պարզ երեւաց, թե ինչպես Նապոլեոնը, Ջոնզի հին թասակը գլխին, ետնամուտքից դուրս եկավ, վարգով վազ տվեց բակով մեկ եւ նորից մտավ տուն։ Սակայն առավոտյան տանը կատարյալ լռություն էր տիրում։ Խոզերից ծպտուն չէր գալիս։ Ժամը իննին մոտ, դանդաղ ու տրտում քայլերով, հայտնվեց Զռանը։ Նրա աչքերը խամրած էին, պոչը՝ կախված, եւ ընդհանրապես նա լուրջ հիվանդի տեսք ուներ։ Նա անասուններին ժողովեց եւ ասաց, որ սոսկալի բոթ ունի հայտնելու՝ ընկեր Նապոլեոնը մեռնում է։
Անասելի ողբ ու կոծ սկսվեց։ Տան մուտքի առջեւ ծղոտ փռեցին, անասունները սկսեցին քայլել կճղանկների կճղակների ծայրերին։ Բոլորը լացակումաց լացակումած իրար հարց էին տալիս, թե ի՞նչ պիտի անեն, եթե զրկվեն իրենց Առաջնորդից։ Լուր տարածվեց, թե Ձնագնդուն վերջիվերջո հաջողվել է թունավորել Նապոլեոնի սնունդը։ Ժամը տասնմեկին Զռանը դուրս եկավ նոր հայտարարություն անելու։ Իր վերջին կամքով Նապոլեոնը հրովարտակ է արձակում՝ ոգելից խմիչքների գործածությունը պատժվում է մահով։
Բայց եւ այնպես երեկոյան կողմ Նապոլեոնի վիճակը կարծես թե լավացավ, իսկ հաջորդ առավոտյան Զռանը հաղորդեց, որ նա շուտով միանգամայն կապաքինվի։ Նույն օրվա երեկոյան Նապոլեոնն անցավ աշխատանքի, իսկ հաջորդ օրը հայտնի դարձավ, որ նա Վիմփըրին պատվիրել է Վիլինգդոնից ձեռնարկներ բերել խմորման ու թորման մասին։ Մի շաբաթ անց Նապոլեոնը հրամայեց հերկել պարտեզի հետեւի փոքրիկ հողամասը, որը ժամանակին նախատեսվել էր որպես տարիքն առած անասունների հանգստավայր։ Հայտարարվեց, որ այդ արոտը հյուծված է եւ նոր ցանքի կարիք է զգում, սակայն շուտով ակնհայտ դարձավ, որ Նապոլեոնը մտադիր է այնտեղ գարի ցանել։
12
edits