Changes

Անասնաֆերմա

Ավելացվել է 1 բայտ, 19:19, 28 Հոկտեմբերի 2013
— Դմբո՜ւզ։ — Սոսկալի ձայնով գոռաց Երեքնուկը։— Դմբո՛ւզ, դո՛ւրս արի։ Շուտ դու՛րս արի: Նրանք քեզ տանում են մորթելու:
 
Բոլոր անասունները միացան այդ կանչին՝ «Դու՛րս արի, Դմբուզ, դու՛րս արի»: Բայց ֆուրգոնն արդեն թափ էր առել եւ աստիճանաբար հեռանում էր։ Պարզ չէր՝ արդյո՞ք Դմբուզն հասկացել է Երեքնուկի գոռոցը։ Սակայն հաջորդ պահին նրա մռութը պատուհանից հեռացավ, եւ ֆուրգոնի ներսից սմբակների սոսկալի դոփյուն լսվեց։ Դմբուզը փորձում էր դուրս պրծնել։ Ժամանակին նրա սմբակների մի երկու հարված կհերիքեր ֆուրգոնը ջախջախելու համար։ Բայց, ավա՜ղ, ուժը լքել էր նրան․ շուտով դոփյունը թուլացավ եւ մարեց։ Վհատված անասունները սկսեցին կոչ անել ֆուրգոնը քաշող ձիերին։ «Ընկերնե՛ր, ընկերներ», գոռում էին նրանք, «Ձեր եղբորը մի՛ տարեք մորթելու»։ Բայց տխմար գրաստները, առանց կատարվածը հասկանալու, միայն խլրտացրին ականջներն ու ավելի արագ վազեցին։ Դմբուզի մռութն այլեւս պատուհանի մեջ չերեւաց։ Ինչ֊որ մեկը գլխի ընկավ, որ հարկավոր է առաջ վազել ու փակել հնգահեծան դարպասը, բայց արդեն ուշ էր։ Ֆուրգոնն անցավ դարպասի միջով դեպի ճանապարհը եւ շուտով անհետացավ։ Դմբուզին այլեւս ոչ ոք չտեսավ։
12
edits