Changes
Ճիշտը եւ սխալը
76 bytes removed, 17:42, 8 Նոյեմբերի 2013
Իմաստով ինքչան էլ մոտ բառեր են, բայց եւ որոշակի է տարբերությունը։ Ընդհանուրն այն է, որ բռնի՝ հարկադիր ուժով է գործողությունը կատարվում, բայց բռնագանձել֊ը, ինչպես բառի երկրորդ բաղադրիչն է հուշում, դրամի՝ փողի հետ է կապվում, իսկ բռնագրավել կարող են գույքը, ունեցվածքը։ Երկու հասկացություններն էլ առավելապես գործածվում են իրավաբանության ոլորտում․ դատարանի որոշմամբ բռնագանձում են պարտքը եւ բռնագրավում են, ասենք, կահույքը։
Ուրեմն՝ ուղղենք սխալը․ <span style=”color"color:#0000FF”0000FF">«Տուժածի օգտին բռնագանձեցին (փոխ․՝ բռնագրավեցին)<span style=”color"color:#0000FF”0000FF"> դաշնամուրը», «Իշխանության կարգադրությամբ այդ գործարարից բռնագրավեցին (փոխ․՝ բռնագանձեցին) հարյուր հազար դրամ»։
§10․ Գործառություն — գործառնություն
Զեկույց֊ը որեւէ հարցի մասին գրավոր կամ բանավոր հակիրճ տեղեկատվություն֊հաղորդումն է։ Զեկույցը նաեւ գիտական կամ այլ բնույթի հետազոտությունների արդյունքների համառոտ հաղորդումն է։ Զեկույց (այս դեպքում օտար բառով՝ ռապորտ) կարելի է վերադասին ներկայացնել որեւէ դեպքի, պատահարի, մեկի վարքի կամ իր իսկ հրաժարականի մասին եւ այլն։
Ուղղենք սխալը՝ <span style=”color"color:#0000FF”0000FF">«Ուսանողական գիտական ընկերությունում կարդացված զեկույցները (փոխ․՝ զեկուցումները<span style*”color="color:#0000FF”0000FF"> բավականաչափ ինքնուրույն էին», «Հնագիտական եռամյա հետազոտությունների արդյունքների վերաբերյալ ներկայացված մեկ էջանոց զեկուցումը (փոխ․՝ զեկույցը)<span style=”color"color:#0000FF”0000FF"> ինքնին խոսում էր»։
§14․ Զերծ — զուրկ
Ոմանք կարծում են, թե ժառանգել միայն ժառանգություն ստանալ է նշանակում։ Մինչդեռ այն հակառակ իմաստն էլ ունի՝ ժառանգություն թողնել, կտակել, ավանդել։ Օրինակ՝ «Նա մեծ հարստություն ժառանգեց (= կտակեց, ժառանգություն թողեց) իր որդիներին», «Հագուցյալը դուստրերին միայն գումար էր ժառանգել»։
Դժվարություն կարող է առաջանալ նշված հոմանիշների ընտրության հարցում։ Եթե խոսքը ունեցվածքի կամ փողի մասին է, երկուսն էլ՝ եւ՝ ժառանգել֊ը, եւ՝ ժառանգություն ստանալ֊ը կամ թողնել֊ը, ճիշտ են։ Այնինչ եթե խոսքը վերաբերում է հոգեկան֊բարոյական կողմերին կամ արտաքին հատկանիշներին, ապա ճիշտը միայն ժառանգել֊ի գործածությունն է․ «Նա հորից է ժառանգել (ոչ թե «ժառանգություն ստացել») իր կրակոտ խառնվածքը», «Աչքերի կապույտը աղջիկը մորից էր ժառանգել»։ Ուղղենք՝ <span style=”color"color:#0000FF”0000FF">«Իր ազնվությունն ու համարձակությունը նա ժառանգություն է ստացել (փոխ․ ժառանգել է) <span style=”color"color:#0000FF”0000FF">ծնողներից»։
§18․ Լուծել — լուծարել
Լուծարել֊ը լուծարքի ենթարկելն է։ Այլ խոսքով՝ վերացնելու, փակելու, ավարտելու գործընթացը, օտար բառով՝ լիկվիդացնել։ Ասում ենք՝ «Հիմնարկը լուծարվել է (=դադարել է գործելուց), «Քննությունների լուծարման // լուծարքային (=պարտքերի մարման) շրջան է» եւ այլն։
Սխալ է՝ <span style=”color"color:#0000FF”0000FF">«Քննական պարտքերի լուծումը (փոխ․ լուծարումը) <span style=”color"color:#0000FF”0000FF">հետաձգվեց»։