Changes
Սեղանի արկղից հանելով թաղիքե կապույտ միդնարը, Իպոլիտ Մատվեևիչը դրեց այն աթոռին, ճիշտ ուղղություն տվեց բեղերին (սեղանի գծին զուգահեռ) և նստեց մինդարին, փոքր֊ինչ բարձրանալով իր երեք ծառայակիցներից։ Իպոլիտ Մատվեևիչը չէր վախենում հեմորոյից, նա վախում էր մաշել շալվարը, ուստի և օգտվում էր կապույտ թաղիքից։
Սովետական ծառայողի բոլոր մանիպուլյացիաներին ամոթխած հետևում էին երկու ջահելներ՝ տղմարադ և աղջիկ։ Մեջը բամբակ դրած մահուդե պիջակով տղամարդը բոլորովին ընկճվել էր պաշտոնեական իրադրությունից, ալիզարինի թանաքի հոտից, ծանր ու հաճախակի շնչող ժամացույցից և մանավանդ «Գործդ պրծար՝ հեռացիր» խիստ պլակատից։ Պիջակավոր տղամարդը թեև իր գործը չէր էլ սկսել, բայց արդեն հեռանալ էր ուզում։ Նրան թվում էր, թե գործը, որի համար նա եկել է, այնքան չնչին է, որ ամոթ բան է դրա համար անհանստացնել անհանգստացնել տեսքով ալեհեր այնպիսի քաղաքացուն, ինչպիսին էր Իպոլիտ Մատվեևիչը։ Իպոլիտ Մատվեևիչը ինքն էլ էր հասկանում, որ այցելուի գործը փոքր է, որ նա կհամբերի, ուստի և բացելով N2 արագակար թղթապանակը և այտը ցնցելով, խորացավ թղթերի մեջ։ Փայլուն սև երիզակարով երկար ժակետ հագած աղջիկը փսփսաց տղամարդուն և, ամոթից կարմրելով, սկսեց դանդաղ շարժվել դեպի Իպոլիտ Մատվեևիչը։
― Ընկեր,― ասաց նա,― աստեղ որտե՞ղ են․․․
― Երիտասարդնե՛ր,― ազդարարեց Իպոլիտ Մատվեևիչը վերամբարձ ոճով,― թույլ տվեք շնորհավորել, ինչպես ասում էին առաջներում, ձեր օրինական ամուսնությունը։ Շա՜տ, շա՜տ հաճելի է տեսնել ձեզ պես երիտասարդների, որոնք ձեռք֊ձեռքի տված գնում են դեպի հավիտենական իդեալների բարձունքները։ Շա՜տ֊շա՜տ հաճելի է։
Այդ տրիադը արտասանելուց հետո Իպոլիտ Մատվեևիչը սեղմեց նորապսակների ձեռըքձեռքը, նստեց և իր արածից միանգամայն գոհ, շարունակեց ընթերցել N2 արագակար թղթապանակի թղթերը։
Հարևան սեղանի ծառայողները քթները խոթեցին թանաքամանների մեջ։
― Հը՞,― հարցրեց Իպոլիտ Մատվեևիչը ավլեի խիստ։
― Բա «Հավերժահարսը», նրա հերն էլ անիծած, ապարանք է տալի՞ս,― կցկտուր արտասանեց դագաղագործը։― Բա մի՞թե նա կորղ կարող է բավարարել գնորդին։ Դագաղ ասածդ միայն տախտակ որքան է պահանջում․․․
― Ի՞նչ,― հարցրեց Իպոլիտ Մատվեևիչը։
― Երբ դեռ «Համեցեք խնդրեմը» կար, այն ժամանակ ճիշտ էր։ Նրանց դլազետի դեմ ո՛չ մի ֆիրմա, նույնիսկ հենց քո ասած Տվերում, դինամալ չէր կարող, նրա հերն էլ անիծած։ Իսկ հիմի, շիտակն ասած, իմ ապրանքից լավը չկա։ Ու մի էլ փնտրի։
Իպոլիտ Մատվեևիչը զայրույով զայրույթով շուռ եկավ, մի վայրկյան բարկացած նայեց Բեզենչուկին և սկսեց քայլել քիչ ավելի արագ։ Թեև ծառայության գծով այսօր ոչ մի անախորժություն չէր պատահել, բայց և այնպես նա բավականին վատ էր զգում իրեն։
«Հավերժահարսի» երեք տերերը կանգնել էին իրենց հաստատության առջև նույն կեցվածքով, ինչպես որ նրանց առավոտյան թողել էր Իպոլիտ Մատվեևիչը։ Թվում էր, թե նրանք այն պահից ոչ մի խոսք չեն ասել իրարու, բայց դեմքերի ապշեցուցիչ փոփոխությունը, խորհրդավոր այն գոհունակությունը, որ առկայծում էր նրանց աչքերում, ցույց էր տալիս, որ մի շատ նշանակալից բան է հայտնի իրենց։
― Բացառված չէ մահացու ելքի հնարավորությունը։ Այսօր ես ամբողջ օրը ոտքի վրա էի։ Առավոտյան մտա մսաղաց մեքենան վերցնելու, տեսնեմ դուռը բաց է, խոհանոցում ոչ ոք չկա, էս սենյակում նույնպես, կարծեցի, թե Կլավդիա Իվանովնան գնացել է ալյուր բերելու՝ կուլիչի համար։ Վերջերս նա պատրաստվում էր այդ անել։ ՀԻմա ալյուրը, ինքներդ գիտեք, եթե նախօրոք չգնես․․․
Տիկին Կուզնեցովան դեռ երկար կպատմեր ալրի, թանկության և այն մասին, թե ինչպես Կլավդիա Իվանովնային հախճասալե վառարանի մոտ գտավ պառկած միանգամայն մեռյալ վիճակում, բայց հարևան սենյակից լսվող հառաչանքը սուր կերպով հարվածեց Իպոլիտ Մատվեևիչի լսողությանը։ Նա արագ խաչակնքեց փոքր ինչ թմրած ձեռքով և անցավ զոքանչի զոքաննիչի սենյակը։
==Տիկին Պետուխովայի մահը==