Changes

Գուլիվերի ճանապարհորդությունները

Ավելացվել է 2 բայտ, 19:27, 19 Նոյեմբերի 2013
Հույս ունեմ, որ չեք մերժի հրապարակավ ընդունելու, երբ էլ ձեզ հարցնելու լինեն, որ դուք ձեր համառ և հաճախակի խնդրանքներով համոզեցիք ինձ հրատարակության տալու իմ ճանապարհորդությունների միանգամայն թերի և անստույգ պատմությունը, որ միևնույն ժամանակ, առաջարկեցիք ինձ այս կամ այն համալսարանից հրավիրել մի քանի երիտասարդ՝ կարգի բերելու իմ ձեռագիրն ու սրբագրելու իմ ոճը, ինչպես որ այդ, իմ խորհրդով, կատարեց իմ քեռորդին՝ Դեմպիերը<ref>(Dampiep William)․ ― 1652 ― 1715, անգլիայի ծըոագնաց։ ծովագնաց։ «Գուլիվերի» մեջ Սֆիվտն ընդօրինակում է նրա ոճը։</ref> իր գրքի նկատմամբ, որ կոչվում է՝ «Ճանապորհորդություն աշխարհի շուրջը»։ Սակայն ես չեմ հիշում, որ ձեզ արտոնած լինեմ հավանություն տալու, որպեսզի որևէ բան բաց թողնեն և, մանավանդ, որևէ բան ավելացնեն․ այդ պատճառով ես այստեղ հայտարարում եմ, որ ինչ վերաբերում է վերջինիս, ես միայնգամայն միանգամայն հաստատում եմ ասածներս, մասնավորապես մի պարբերության նկատմամբ, որ վերաբերում է նորին մեծության հանգուցյալ Աննա<ref>Աննա թագուհին․ ― Տե'ս 109-րդ ծանոթագրությունը։</ref> թագուհու ամենաբարեպաշտ և փառապանծ հիշատակին․ թեև ես նրան հարգում ու գնահատում էի ավելի, քան մարդկային մի այլ էակի։ Իսկ դուք կամ բնագրի աղավաղիչը, նկատի պետք է առնեիք, որ ես սովորություն չունեմ քծնել ինձ նմաններին և ես անպատշաճ կհամարեի տիրոջս ՝ Հուիհընհնմին ուղղած իմ ճառում փառաբանել մեր կազմության տեսակի որևէ կենդանու։ Բացի այդ, հենց փաստն ինքնին սխալ է․ որքան ինձ հայտնի է, նորին մեծության թագավորության օրով, իմ Անգլիա եղած ժամանակ, թագուհին կառավարում էր երկիրն ավագ մինիստրի, մինչև անգամ, հաջորդական կերպով, երկուսի ձեռքով․ դրանից առաջինը լորդ Գոդոլֆինն էր, իսկ երկրորդը՝ լորդ Օքսվորդը․ այնպես որ դուք ինձ ասել եք տվել այն, ինչ չի եղել։ Նմանապես Ծրագրողների Ակադեմիայի պատմության և իմ տիրոջ Հուիհընհընմին ուղղած ճառի մի քանի մասերում դուք կամ բաց եք թողել մի քանի կարևոր հանգամանքներ և կամ մեղմացրել ու փոփոխության ենթարկել այնպես, որ ես դժվարությամբ եմ ճանաչում իմ սեփական երկասիրությունը։ Երբ ես նախապես ակնարկեցի այդ մասին իմ մի նամակում, դուք հաճեցիք ինձ պատասխանել, թե վախեցել եք անարգելուց․ թե իշխանավորները շատ աչալուրջ են մամուլի նկատմամբ և ընդունակ են ոչ միայն մեկնաբանության ենթարկելու ամեն ինչ, որ թվում է իրենց իբրև հեռավոր ակնարկ (կարծեմ դուք այդպես արտահայտվեցիք), այլև պատժի ենթարկելու։ Սակայն, աղաչում եմ, այն, ինչ ասել եմ այնքան տարի սրանից առաջ, հինգ հազար լիգ այստեղից հեռու, այլ պետության մեջ, ինչպե՞ս կարող է վերաբերել եհուներից որևէ մեկին, որոնք, այսպես ասած, կառավարում են հոտը․ մանավանդ, որ այդ ժամանակ ես ամենևին չեմ մտածել, որ պիտի ապրեմ նրանց իշխանության ներքո և վախ չեմ ունեցել այդ դժբախտությունից։ Արդյոք ես հիմք չունե՞մ զայրանալու, երբ տեսնում եմ, թե ինչպես այդ եհուները հուիհընհընմների վրա նստած քշում են, իբր թե իրենք իմաստուն արարածներ են, իսկ հուիհընհընմները՝ անբան անասուններ։ Իսկապես, իմ մեկուսացման հիմնական դրդապատճառը նման հրեշային և գարշելի տեսարաններից խուսափելու ցանկություն էր։
Ահա այն ամենը, ինչ անհրաժեշտ եի էի համարում ասել իմ՝ դեպի ձեզ ցույց տված վստահության և ձեր մասին։
Այնուհետև ինձ ափսոսանք է պատճառում իմ սեփական անփութությունը, որի պատճառով ես զիջեցի ձեր և ուրիշների աղերսանքներին ու կեղծ առարկություններին և, հակառակ իմ սեփական համոզմունքի, տվի համաձայնություն իմ «Ճանապարհորդությունների» հրատարակության մասին։ Բարեհաճեցեք մտաբերել, թե երբ դուք պնդում էիք հրապարարական բարիքի վրա, քա՜նի անգամ ես ցանկություն հայտնեցի, որպեսզի ի նկատի առնեք, որ եհուները պատկանում են կենդանիների այն տեսակին, որոնք կատարելապես անընդունակ են կերպարանափոխվելու խրատների և օրինակների միջոցով․ և այդպես էլ եղավ։ Փոխանակ տեսնելու ամեն տեսակ զեղծումների և ապականությունների վերջը, գոնե այս փոքրիկ կղզու վրա, ինչպես ես հիմք ունեի ակնկալելու, ընդհակառակը, զգում եմ, որ վեց ամիս անցնելուց հետո ես չեմ նկատում, որ իմ գիրքն ունեցած լինի իմ նպատակներին համապատասխանող որևէ ազդեցություն։ Ես խնդրել էի ձեզ նամակով ինձ հաղորդել, թե ե՞րբ կանհետանան պարտիական հաշիվներն ու ինտրիգները․ երբ դատավորները կդառնան ուսյալ և ուղղամիտ․ փաստաբանները՝ ազնիվ, համեստ և, թեկուզ մի կաթիլ առողջ մտքի տեր․ երբ Սմիտսֆիլդը<ref>Լոնդոնի նշանավոր հրապարակը,ուր տեղի էին ունենում հրապարակային պատիժները։</ref> կփայլատակի օրենսգրքերի բուրգերի բոցերից․ երիտասարդ ազնվականների դաստիարակությունն արմատական փոփոխության կենթարկվի, բժիշկները կվտարվեն․ իգական եհուները կպճնվեն առաքինությամբ, պատվով, ճշմարտությամբ և առողջամտուցյամբ․ առողջամտությամբ․ արքունիքներն ու նշանավոր մինիստրների ընդունարանները կմաքրվեն և ավելով կսրբվեն․ հանճարը, արժանիքը և ուսումը կվարձատրվեն։ Տպագրական խոսքն անարգողները, լինի արձակ թե չափածո, կդատապարտվեն մի բանի՝ կերակրի փոխարեն ուտելու իրենց սեփական թուղթը և ծարավը հագեցնելու իրենց թանաքով։ Ձեր խրախուսանքներից ներշնչված ես հույս էի դրել այդ և հազար ուրիշ բարեփոխությունների վրա․ չէ՞ որ այդ ամենը պարզ և մեկին բխում է այն հրահանգներից, որ տալիս է իմ գիրքը։ Եվ պիտի խոստովանել, որ յոթ ամիսը<ref>Յոթ ամիս․ ― Գիրքը լույս է տեսել 1727 թվիապրիլի թվի ապրիլի 2֊ից միայն հինգ ամիս առաջ և ոչ թե՝ յոթ։ ինչպես Կրեյկն է ցույց տալիս, այդ սխալն անհավանական կլիներ, եթե նամակն իրոք գրված լիներ 1727 թվին և դա միանգամայն հնարավոր է ինը տարի անց՝գրքի 1735 թվի հրատարակությունից հետո։</ref> բավական ժամանակամիջոց է շտկելու համար ամեն մի մոլություն և խենթություն, որոնց ենթակա են եհուները, եթե միայն նրանք ունեցել են բնական հակում դեպի առաքինությունն ու իմաստությունը։ Սակայն ձեր նամակների մեջ տված պատասխանները ոչ միայն հեռու էին իմ ակնկալություններից, այլ դուք, ընդհակառակը, ամեն շաբաթ ծանրաբեռնում էիք թղթատարներին, ուղարկելով զանազան տեսակի պարսավագրեր, մեկնաբանություններ, հուշագրություններ և այլ երկրորդական բաներ։ Դրանց մեջ ես տեսա, որ ինձ մեղադրում են պալատականներին այպանելու մարդկային բնության ստորացման (որովհետև այդ հեղինակները հանդգնություն ունեն այդպես արտահայտվելու) և իգական սեռին վիրավորելու համար։ Ես նաև գտնում եմ, որ այդ անպետքության հորինողները նույնիսկ իրար հետ համաձայնության չեն եկել, նրանցից ոմանք չեն ցանկանում ճանաչել ինձ իմ Ճանապարհորդությունների հեղինակ, իսկ ոմանք ինձ են վերագրում այնպիսի հեղինակություններ, որոնք որևէ առնչություն չունեն ինձ հետ։
Ապա ես ուշադրություն եմ հրավիրում ձեր գրաշարի ծայր աստիճան անփութուցյան անփութության վրա․ նա ժամանակագրության, իմ ճանապարհորդությունների և վերադարձների և ժամկետների նշանակումների մեջ ահագին շփոթ է մտցրել և ոչ մի տեղ ճշգրիտ չի նշել ոչ տարին, ոչ ամիսը և ոչ ամսաթիվը։ Ես լսել եմ, որ գրքի տպագրությունից հետո բնագիրն իսպառ ոչնչացված է, իսկ ինձ մոտ պատճեն չի մնացել։ Այնուամենայնիվ ուղարկում եմ ձեզ մի քանի ուղղումներ, որ դուք կարող եք մտցնել գրքի մեջ, եթե երբևիցե լույս տեսնի նրա երկրորդ տպագրությունը։ Ես չեմ պնդում այդ ուղղումների վրա, այլ թողնում եմ բանիմաց և անաչառ ընթերցողների վճռին՝ կարգադրելու այնպես, ինչպես նրանք կամենում են։
Ինձ լուրեր են հասնում, որ մեր ծովային եհուներից ոմանք իմ ծովային լեզվի մեջ սխալներ են գտնում՝ համարելով այն շատ դեպքերում անճիշտ և անգործածելի։ Որևէ կերպ օգնել նրանց չեմ կարող։ Երբ ես երիտասարդ էի, իմ առաջին ճանապարհորդությունների ժամանակ, ուսուցիչներս եղել են հին նավաստիներ և նրանցից էլ յուրացրել եմ այդ լեզուն։ Սակայն հետագայում ես համոզվեցի, որ ծովային եհուները, ցամաքայինների պես, հակամետ են հնարելու նորաձև խոսքեր, որոնք ամեն տարի փոխվում են այնպես, որ, ինչպես հիշում եմ, ամեն անգամ հայրենիք վերադառնալիս նրանց հին բարբառը գտնում էի այնքան փոփոխված, որ չէի կարողանում հեշտությամբ հասկանալ նորը։ Եվ ես նկատեցի․ երբ հետաքրքրասիրության համար մի որևէ եհու այցի է գալիս Լոնդոն՝ իմ սեփական տունը, մեզանից ոչ մեկը չէր կարողանում իմ միտքը հասկանալի դարձնել մյուսին։
Եթե եհուների կշտամբանքները որևէ կերպ ազդեին վրաս, ես հիմք կունենայի գանգատվելու իմ սեփական քննադատներից, որոնցից շատերը կարծում են, թե իմ ճանապարհորդությունները սեփական ուղեղիս երևակայության արդյունքն են և այնքան հեռու են գնում, որ ենթադրում են, թե հուիհընհընմներն ու եհուներն ավելի իրական չեն, քան Ուտոպիայի բնակիչները։
Մինչդեռ պիտի խոստովանեմ, որ ինչ վերաբերում է Լիլիպուտիայի, Բրոբդինգեգի<ref>Բրոբդինգնեգ․ ― Հազիվ թե հարկ լինի նշելու, որ այդ ուղղումը (պատմության ճշգրտությունը վկայող մի ավելորդ շտրիխ է) չի կարելի լուրջ համարել։ Բրոբդինգնեգ խոսքը (Brobdingneg) Անգլիայում լիլիպուտ բառի պես համարյա թե մականուն է դառել (մանավանդ դրանից ածանցված բառերը)։</ref> (այդ խոսքն այդպես պիտի արտասանվի և ոչ թե սխալ կերպով՝ բրոբդինգնեգ) և Լապուտայի ժողովուրդներին, ես երբեք չեմ լսել, որ մի որևէ եհու, որքան էլ որ նա հավակնոտ լինի, ժխտի նրանց գոյությունը, կա թե չէ նրանց վերաբերյալ իմ պատմած իրողությունները, որովհետև ճշմարտությունը միշտ հաղթում է ընթերցողին իր ակնհայտ փաստերով։ Եվ մի՞թե քիչ հավանականություն կա հուիհընհընմների և եհուների մասին իմ արած պատմության մեջ, երբ հայտնի է, որ վերջիններից նույնիսկ այս քաղաքում հազարներ կան, որոնք տարբերվում են հուիհընհընմների երկրում ապրող նրանց բիրտ եղբայրներից նրանով, որ նրանք խոսում են արագ և անհասկանալի ու մերկ ման չեն գալիս։ Ես գրել եմ նրանց ուղղելու համար և ոչ թե նրանցից հավանություն ստանալու համար։ Նրանց ամբողջ ցեղի միահամուռ գովեստն ինձ համար ավելի պակաաս պակաս արժեք ունի, քան թե վրնջույնը երկու այլասերված հուիհընհընմի, որոնց ես կապում եմ իմ գոմի մեջ, որովհետև այս վերջիններից, որքան էլ այլասերված լինեն, ես կարող եմ որևէ առաքիություն առաքինություն սովորել, որ զերծ է մոլությունից։
Մի՞թե այդ թշվառ կենդանիները համարձակվում են մտածել, որ ես այն աստիճան այլասերված եմ, որ ուզում եմ պաշտպանել իմ ճշմարտությունը։ Թեև ես եհու եմ, սակայն հուիհընհընմների ամբողջ աշխարհին քաջ հայտնի է, որ իմ պայծառ տիրոջ հրահանգների և օրինակների շնորհիվ ես կարողացա երկու տարվա ընթացքում (թեև խոստովանում եմ՝ սոսկալի դժվարություններով) վտարել ինձնից ատելու, նենգելու, խաբելու, երկդիմաբանելու դժոխային սովորությունը, որ այնքան խոր արմատ է դրել մեր ցեղակիցների, մասնավորապես եվրոպացիների հոգում։
Ես ունեմ և այլ գանգատներ այդ անախորժ դեպքի վերաբերյալ։ Բայց ես չեմ ուզում ձանձրացնել թե՛ ինձ և թե՛, ավելի ևս, ձեզ։ Ես պիտի անկեղծորեն խոստովանեմ, որ վերջին վերադարձից հետո իմ մեջ վերակենդանացան իմ եհուական բնությանը հատուկ մի քանի մոլություններ, շնորհիվ մեր ցեղի մի քանի ներկայացուցիչների և մանավանդ իմ սեփական ընտանիքի հետ ունեցած շփման, որ անխուսափելի էր, հակառակ դեպքում ես երբեք չէի փորձի մեր թագավորության մեջ բարեփոխության ենթարկելու եհու ցեղը։ Այդ երևակայական ծրագրերն Այժմ այժմ ես մի կողմ եմ նետել։
==Առաջին մաս — Ճանապարհորդություն դեպի Լիլիպուտիա==
Վերջին ճանապարհորդությունս այնքան էլ բախտավոր չէր, և ես, ծովից հոգնած, որոշեցի տանը մնալ կնոջս ու երեխաներիս հետ միասին։ Օլդ֊Ջյուրիից ես տեղափոխվեցի Ֆետտեր֊Լեն, իսկ այդտեղից՝ Ուոպպինգ, հույս ունենալով նավաստիների մեջ գործադրել արհեստս, սակայն իմ այդ հույսը չարդարացավ։ Երեք տարի սպասելուց հետո, թե ինչ է գործերս լավանան, կապիտան Ուիլյամ Պրիչադից, որ «Անտիլոպ» նավի տերն էր, մի նպաստավոր առաջարկ ստացա՝ մեկնելու դեպի Հարավային օվկիանոս։ Մենք ճանապարհ ընկանք Բրիստոլից 1699 թվի մայիսի 4֊ին, ու մեր ճանապարհորդությունն առաջին պահին շատ հաջող էր։
Այստեղ հարկ չկա այդ ծովերի վրա մեր ունեցած արկածների մանրամասնություններով հոգնեցնել ընթերցողին․ բավական է հիշել, որ Արևելյան Հնդկաստան անցնելու ժամանակ մի սոսկալի փոթորիկ Վան֊Դիմենի հողերից մեզ դեպի հյուսիս քշեց։ Ըստ մեր դիտողության մենք գտնվում էինք հարավային լայնության 30° 2' գծի վրա։ Մեր նավաստիներից տասներկու հոգի չարքաշ աշխատանքի և վատ սննդի հետևանքով մեռան, իսկ մնացածի կացությունն ուղղակի անտանելի էր։ Նոյեմբերի հինգին, այդ երկրի ամառվա սկզբի օրը, եղանակը շատ միգապատ էր, այնպես որ նավաստիները նավից միայն կես կերլ հեռավորության վրա նկատեցին մի ժայռ։ Մինչդեռ քամին այնքան ուժգին էր, որ մեր նավը թռավ ուղղակի այդ ժայռի վրա և անմիջապես փշուր֊փշուր եղավ։ Նավորդներից վեց հոգի, որոնց թվում և ես, ծովն իջեցրինք մակույկը և մի հնարքով անփորձ հեռացանք նավից ու ժայռից։ Իմ հաշվով մոտ երեք լիգ՝ մենք թիավարեցինք քանի դեռ կարող էինք, որովհետև նավի վրա մենք արդեն ուժասպառ էինք եղել։ Ուստի մենք մեզ հանձնեցինք ալիքների քմահաճույքին ու մոտ կես ժամ հետո հյուսիսային մի անակնկալ մրրիկ մեր մակույկը շրջեց։ Ի՞նչ եղան իմ մակույկի բախտակից ընկերները, կամ նրանք, որոնք փրկվեցին ժայռի վրա և կամ մնացին նավի վրա, չեմ կարող ասել, կարծում եմ՝ ամենքն էլ կորան։ Ինչ վերաբերում է ինձ, ես լողում էի, ինչքան աչքդ կկտրի՝ քամուց ու մակընթացությունից քշվելով։ Ես հաճախ իջեցնում էի ոտներս, սակայն հատակը չէր նշմարվում․ իսկ երբ արդեն ուժասպառ էի եղել ու զրկվել ալիքների հետ մաքառելու կարողությունից՝ հանկարծ փոթորիկը զգալիորեն հանդարտվեց և ես զգացի գետինը։ Այդ ժամանակ փոթորիկը բավականին մեղմացել էր։ Հատակն այդտեղ այնքան ծանծաղ էր, որ ես մի մղոնի չափ քայլեցի, մինչև որ հասա ափը, երբ, իմ ենթադրությամբ, երեկոյան ժամը մոտ ութն էր։ Ապա սկսեցի քայլել մոտ կես մղոն, սակայն տների կամ բնակչության ոչ մի հետք չգտա։ Գուցե այնքան թույլ էի, որ ոչինչ չէի կարողանում նկատել։ Ես սաստիկ հոգնել էի և մանավանդ տոթն ու նավի վրա խմած կես պինտ օղին տրամադրում էին ինձ քնելու։ Ես պառկեցի խոտի վրա, որ այդտեղ շատ կարճ ու փափուկ էր, ու քնեցի այնպես անուշ, ինչպես ոչ մի ժամանակ իմ կյանքում։ Իմ հաշվով ժամը մոտ ինն էր, որովհետև երբ ես արթնացա արդեն լույս էր։ Փորձեցի ոտքի կանգնել,<ref>Ես փորձեցի ոտքի կանգնել․ ― Այստեղ առաջին անգամ Վալտեր Սկոտն է նկատել նմանությունը (Works ofJonathan Swift xi,7) Ֆիլոստրատի պատմության հետ, որ գրված է Հերկուլեսի վրա արած թզուկների հարձակման մասին (im igines, լib. ii)։ « Մի ֆալանգ գրոհի դիմեց նրա ձախ ձեռքի կողմից, իսկ աջ ձեռքի դիմաց, որպես ավելի ուժեղի, առաջ խաղաց երկու ֆալանգ։ Աղեղնավորները ու պարսատիկավորները պաշարեցին նրա ոտները, զարմանալով նրա ազդրերի ահագին մեծության վրա, իսկ նրա գլխի չորս կողմը, ինչպես զինամթերանցի, նրանք դրին պաշարման թնդանոթները, ուր և տեղ գրավեց ինքը՝ թագավորը։ Նրանք այրեցին նրա մազերը, սկսեցին նրա աչքերի մեջ նետել մանգաղներ․ և որպեսզի նա չկարողանա շնչել՝ նրանք փակեցին նրա բերանն ու քթածակերը։ Սակայն այդ աղմուկը կարող էր նրան միայն քնից արթնացնել․ արթնանալուց հետո նա ամենևին ուշադրություն չդարձնելով նրանց հիմարությունների վրա, ամենքին հավաքեց մի առյուծի մորթու մեջ և հետը տարավ Էվրիսֆեյ։</ref> բայց չկարողացա տեղիցս շարժվել, ես պառկած էի մեջքիս վրա և զգում էի, որ ոտ ու ձեռս երկու կողմից ամուր կերպով գետնին կապված են և իմ մազերը, որ երկար էին ու խիտ, նույն կերպ կապված էին գետնին։ Միևնույն ժամանակ ես նշմարեցի բազմաթիվ բարակ թոկեր, որ անցնում էին իմ մարմնի վրայով, սկսած կռնատակերից մինչև իմ զիստը։ Ես կարող էի միայն դեպի վեր նայել․ արևն սկսեց այրել, ու նրա ճառագայթները կուրացնում էին իմ աչքերը։ Շուրջս լսում էի մի խառնաշփոթ ժխոր, բայց իմ պառկած դիրքն ինձ հնարավորություն չէր տալիս տեսնելու ոչ մի բան, բացի երկնքից։ Մի փոքր հետո իմ ձախ սրունքի վրա մի ինչ֊որ կենդանի բան շարժվեց, որ թեթևաքայլ բարձրանալով դեպի իմ կուրծքը, մոտեցավ ծնոտիս, երբ աչքերս կարողացածիս չափ խոնարհեցի դեպի ցած, նշմարեցի, որ դա մի մարդկային արարած է, հասակով մեկ մատնաչափից ոչ ավելի, նետ ու աղեղը ձեռքին ու կապարճը կռնակին։ Միևնույն ժամանակ զգացի, որ նրան հետևում են քառասունից ավելի (ինչպես ես կռահեցի) նրա պես արարածներ։ Ես զարմանքից մի այնպիսի ձայնով գոռացի, որ նրանք ամենքն էլ ահաբեկված ետ փախան․ նրանցից մի քանիսը, ինչպես ինձ հետո պատմեցին, վրայիցս գետնին ցատկելիս, ընկան ու վնասվեցին։ Սակայն նրանք նորից վերադարձան ու նրանցից մեկը, որ խիզախեց այնքան մոտենալ ինձ, որպեսզի տեսնի իմ ամբողջ դեմքը, ի նշան զարմանքի ձեռներն ու աչքերը վեր բարձրացրեց և զիլ ու հստակ ձայնով գոռաց «Հեկինահ դեգուլ»․ մյուսներն էլ մի քանի անգամ կրկնեցին այդ խոսքեըը, բայց այն ժամանակ ես չհասկացա դրանց իմաստը։ Ընթերցողը կարող է պատկերացնել, թե ես այդ պահին ինչ անհաճո վիճակի մեջ էի պառկած։ Վերջապես ջանալով դուրս պրծնել ինձ հաջողվեց կտրատել այն թելերն ու հանել այն սեպերը, որոնցով իմ ձախ ձեռքը կապել էին գետնին․ և ձեռքս դեպի իմ դեմքը տանելով հասկացա, թե ինչով են նրանք ինձ կապոտել, միևնույն ժամանակ մի ուժգին ճիգով, որ ինձ սաստիկ ցավ պատճառեց, ես մի փոքր թուլացրի այն թելերը, որոնցով իմ մազերը ձախ կողմից կապել էին գետնին և այդպես կարողացա գլուխս երկու մատնաչափ մի կողմ դարձնել։ Սակայն այդ արարածներն այս անգամ էլ, մինչև ես կարողանայի մեկն ու մեկին բռնել, փախան։ Ապա լսվեց մի բարձրագոչ աղաղակ, որ հետո դադարեց և նրանցից մեկը զիլ ձայնով գոռաց՝ «Տուկգու Ֆոնակ»․ նույն ակնթարթում ես զգացի, որ ձախ թևիս վրա տեղացին հարյուրավոր նետեր, որ ասեղի պես ծակծկում էին ինձ, մյուս կողմից մի այլ նետահարություն եղավ օդի մեջ, այնպես, ինչպես մենք Եվրոպայում անում ենք ռումբերով և շատ նետեր, ես կարծում եմ, ընկան իմ մարմնի վրա (թեև ես այդ չզգացի), իսկ մի քանիսը՝ իմ դեմքի վրա, որ ես անմիջապես ծածկեցի իմ ձախ ձեռքով։ Երբ նետերի այդ տարափը դադարեց, ես ցավից ու զայրույթից հառաչեցի և փորձեցի նորից դուրս պրծնել, սակայն տեղաց մի ավելի համատարափ, ավելի ուժգին, քան առաջին երկուսը, մինչդեռ այդ արարածներից մի քանիսն աշխատեցին նիզակներով ծակոտել իմ կողերը։ Բարեբախտաբար հագիս գոմեշի կաշվից կարած բաճկոն կար, և նրանք չէին կարողանում թափանցել։ Ես մտածեցի, որ մեծագույն խոհեմությունն այն կլինի, որ հանգիստ պառկեմ և շարունակեմ այդպես մնալ մինչև գիշերը, երբ իմ ազատ ձախ ձեռքով կարող կլինեմ ազատել ինձ։ Իսկ ինչ վերաբերում է բնիկներին, ես իրավունք ունեի հավատալու, որ կարող կլինեմ հաղթահարելու մի խոշոր զորաբանակ, եթե նրանք հանելու լինեին իմ դեմ, պայմանով, որ այդ զորաբանակի մեջ ամենքն էլ լինեն այն հասակի, ինչ֊որ ես մինչ այդ տեսել էի։ Սակայն բախտը որոշեց այլ կերպ։ Երբ նրանք նկատեցին, որ ես հանդարտվել եմ, այլևս նետեր չարձակեցին, բայց աղմուկից ես զգացի, որ նրանց թիվն ավելացավ․ ինձանից չորս յարդ հեռավորության վրա, իմ աջ ականջի դիմաց մոտ մի ժամ տևողությամբ, լսեցի թխկթխկոցներ, որ նման էին կառուցվող շինությունից լսվող ձայների։ Երբ գլուխս դարձրի այնչափ, որչափ թույլ էին տալիս ինձ թոկերն ու սեպերը, ես տեսա գետնից մեկ ու կես ոտնաչափ բարձրացող մի տախտակամած, որի վրա կարող էին տեղավորվել չորս հոգի բնիկներից, ու երկու թե երեք սանդուղք՝ բարձրանալու համար։ Այդտեղից մեկը, ըստ երևույթին մի պատվական անձ, դիմեց ինձ երկար ճառով, որից ոչ մի խոսք չհասկացա։ Սակայն ես պիտի հիշեմ, որ իր ճառն սկսելուց առաջ այդ արժանավոր անձը երեք անգամ գոչեց՝«Լանգրո դեհուլ սան» (այդ և նախորդ խոսքերը հետագայում կրկնեցին ու բացատրեցին ինձ)։ Ապա դրանից հետո անմիջապես հիսունի չափ բնիկներ եկան և կտրատեցին իմ գլխի ձախ կողմից կապած թելերը և ինձ ազատություն տվին թեքելու գլուխս դեպի աջ ու տեսնելու հռետորի դեմքն ու շարժուձևերը։ Երևում էր, որ նա միջին տարիքի էր, ավելի բարձրահասակ, քան նրա երեք ընկերակիցները, որ ուղեկցում էին նրան, որոնցից մեկը, իրեն մանկլավիկ, բռնել էր նրա քղանցքը և թվում էր մի փոքր ավելի, քան իմ միջին մատը։ Մյուս երկուսը կանգնել էին երկու կողմից՝ իբրև պատվավոր պահակներ։ Նա խոսում էր իսկական հռետորական արվեստով․ և ես նկատում էի, որ նրա ճառը տեղ֊տեղ արտհայտում էր սպառնալիք, տեղ֊տեղ՝ խոստում, գթություն և կամ բայրացկամություն։ Ես պատասխանեցի նրան մի քանի խոսքով, բայց ամենահնազանդ տեսքով, աջ ձեռքս ու զույգ աչքերս դեպի արևը դարձրաց, վերջինիս, կարծես, վկա կանչելով։ Եվ քաղցից գրեթե սովամահ, քանի որ նավը թողնելուց մի քանի ժամ առաջ էի կերել, ես բնության պահանջները այնքան զորեղ զգացի իմ ներսը, որ չկարողացա զսպել անհամբերությունս (թերևս հակառակ պարկեշտության խիստ կանոնների) և մատներս հաճախակի բերանս տանելով ցույց տվի, թե ուտել եմ ուզում։ Հըրգոն (այդպես էր մեծ լորդի անունը, ինչպես ես հետո իմացա) ինձ շատ լավ հասկացավ։ Նա իջավ տախտակամածից և հրամայեց, որ իմ կողերին մի քանի սանդուխք դնեն, որով բարձրացան հարյուրի չափ բնիկներ ու քայլեցին դեպի իմ բերանը, բեռնված ուտելիքով լիքը կողովներով, որ պատրաստել և ուղարկել էին թագավորի հրամանով, հենց որ նա լուր էր առել իմ մասին։ Ես նկատեցի, որ այդ կերակուրների մեջ կային զանազան կենդանիների մսեր, բայց թե ինչ կենդանիների՝ համից չկարողացա որոշել։ Կային թիկունքի, սրունքի և սուկի մսեր, տեսքով ոչխարի մսի նման, հիանալի պատրաստած, սակայն ավելի փոքր, քան արտույտի թևերը։ Ես այդ ամենը երկու կամ երեք պատառ էի անում ու կուլ տալիս, միանգամից երեք հատ հաց վերցնելով, որոնցից ամեն մեկի մեծությունը մոտավորապես հրացանի գնդակի չափ էր։ Նրանք մատակարարում էին ինձ իրենց կարողացածի չափ ու հազար նշաններով իրենց հիացմունքն ու զարմանքը հայտնում իմ կազմվածքի և ախորժակի հանդեպ։ Հետո ես մի ուրիշ նշան արի, թե խմել եմ ուզում։ Ուտելուց նրանք հասկացել էին, թե քիչ բանով ինձ չի կարելի բավարարել․ ուստի ամենայն ճարպկությամբ դեպի ինձ նետեցին գինու մի մեծ տակառ, որ գլորվեց մինչև իմ ձեռքը, և ապա հանեցին նրա տակը։ Ես խմեցի այդ գինին մի ումպով, որովհետև նա կես պինտից<ref>Որովհետև նա կես պինտից ավելի չէր․ ― Մեր խորանարդային չափերը 1728 անգամ մեծ են լիլիպուտների չափերից․ այսպիսով կես պինտը հավասար է 108 (լիլիպուտական) գալոնի (մոտ 500 լիտրի)։</ref> ավելի չէր, իսկ համով նման էր Բուրգունդի գինիներին, միայն շատ ավելի անուշ։ Նրանք բերին մի ուրիշ տակառ, որ ես դատարկեցի նույն ձևով ու նշան արի, որ էլի բերեն, բայց այլևս չկար։ Երբ ես կատարեցի այս հրաշքները, նրանք ուրախությունից գոռացին ու պար եկան իմ կրծքի վրա, շարունակ կրկնելով ինչպես առաջին անգամ՝ «Հեկինահ դեգուլ»։ Նրանք ինձ նշան արին, որ ես ցած գցեմ երկու տակառները, միայն նախքան այդ զգուշացրին ներքևի ժողովրդին, որ ետ քաշվեն, բարձրաձայն գոռալով՝ «Բորակ միվոլա»։ Իսկ երբ տակառները օդի մեջ թռան, հնչեցին ցնծագին բացականչություններ՝ «Հեկինահ դեգուլ»։ Խոստովանք լինի, հաճախ մեջս ցանկություն կար, երբ նրանք ետ ու առաջ էին քայլում իմ մարմնի վրա, ձեռքս ընկածներից մի քառասուն֊հիսուն հատ բռնեմ ու դեն շպրտեմ։ Սակայն այն գիտակցությունը, որ նրանք դեռ կարող են ինձ վատություն անել, այլև այն հանդիսավոր խոստումը, որ տվի ես նրանց, որովհետև ես այդպես էի բացատրում իմ հլու վարքը, անմիջապես վանեցին իմ այդ միտքը։ Բացի այդ, ես ինձ հյուրնկալության օրենքներով կապված էի համարում այդ ժողովրդի հետ, որն ինձ մեծարեց այնքա՜ն լիառատ ու հոյակապ։ Միևնույն ժամանակ, իմ կարծիքով, ես չէի կարող բավական չզարմանալ այդ փոքրիկ մահկանացուների խիզախության վրա, որոնք հանդգնեցին բարձրանալ ու քայլել իմ մարմնի վրա, երբ իմ մի ձեռքն ազատ էր, չսարսափելով մի այնպիսի վիթխարի արարածի տեսքից, ինչպես ես կարող էի թվալ նրանց։ Մի փոքր հետո, երբ նկատեցին, որ ես այլևս կերակուր չեմ խնդրում, նորին կայսերական մեծության անունից առաջս դուրս եկավ մի բարձրաստիճան անձ։ Նորին վսեմությունը բարձրանալով իմ աջ սրունքի վրա, քայլերն ուղղեց դեպի իմ երեսը, մոտ տասներկու արբանյակների հետ միասին։ Ու ներկայացնելով իր՝ թագավորական կնիքով դրոշմած լիազորագիրը, որ նա մոտեցրեց իմ աչքերին, խոսեց մոտ տասը րոպե, առանց զայրույթի որևէ նշանի, բայց վճռական և հեղինակավոր շեշտով։ Հաճախ նա մատով ցույց էր տալիս դեպի առաջ, ինչպես ես հետո իմացա, դեպի մայրաքաղաքը, որ գտնվում էր մոտ կես մղոն հեռավորության վրա, ուր նորին մեծությունն ու նրա խորհուրդը կարգադրել էին ինձ փոխադրել։ Ես պատասխանեցի մի քանի խոսքով, սակայն իզուր, և այն ձեռքով, որ ազատ էր, նշան արի ու ցույց տվի մյուս ձեռքս (բայց ձեռքս նորին վսեմության գլխի վրայով տարա, որովհետև վախենում էի, թե կվնասեմ նրան կամ նրա շքախումբը), ապա ցույց տվի գլուխս ու մարմինս, հասկացնելով, որ ազատություն եմ ուզում։ Թվաց, թե նա բավականին լավ հասկացավ ինձ, որովհետև գլուխը բացասաբար օրորեց ու ձեռքը մի այնպիսի ձևով բռնեց, որ ցույց տա ինձ, թե ես որպես գերի պիտի տարվեմ մայրաքաղաք։ Միևնույն ժամանակ նա ուրիշ նշաններ էլ արավ հասկացնելու համար ինձ, թե ես պիտի ունենամ բավական ուտելիք և խմելիք և շատ լավ վերաբերմունք։ Դրա վրա ես նորից մտածեցի փորձ անել կտրատելու իմ կապանքները, բայց երբ զգացի նետերից մնացած կսկիծն իմ դեմքի ու ձեռքերի վրա, որ ամբողջովին պատած էին խոցերով, և դեռևս բազմաթիվ տեղեր մնացել էին նրանց մեջ, այլև նկատելով, որ իմ թշնամիների թիվն աճում է, ես նշաններով իմացրի նրանց, որ նրանք ինձ հետ կարող են վարվել այնպես, ինչպես իրենք են ուզում։ Այն ժամանակ Հըրգոն և իր շքախումբն ամենայն քաղաքավարությամբ ու սիրաշահված ետ դարձան։ Շուտով լսվեց մի ընդհանուր աղաղակ, երբ անընդհատ կրկնվում էին հետևյալ խոսքերը՝ «պիպլոմ սիլեն», ու ձախ կողմս ես տեսա մի ահագին ամբոխ, որ պարանները թուլացրեց այն աստիճան, որ ես կարող էի թեքվել աջ կողքիս ու միզել։ Իմ այդ պետքին բավարարություն տվի առատ կերպով, մեծ զարմանք պատճառելով փոքրիկ արարածներին, որոնք իմ շարժումներից գուշակեցին, թե ինչ եմ ուզում անել և իսկույն չորս կողմ փախան, որպեսզի չընկնեն այն հեղեղի մեջ, որ դուրս էր ժայթքում իմ ներսից մեծ աղմուկով և ուժով։ Իսկ դրանից առաջ նրանք օծել էին իմ երեսն ու ձեռները մի տեսակ անուշահոտ յուղով, որը մի քանի րոպեում վերացրեց նրանց նետերից առաջացած կսկիծը։ Այդ հանգամանքը և իմ ստացած ուտելիքն ու խմիչքը, որ շատ սննդարար էին, բարերար ազդեցություն ունեցան ինձ վրա ու տրամադրեցին քնելու։ Ես քնեցի մոտ ութ ժամ, ինչպես ինձ հետո ասացին․ և զարմանալու բան չկար, քանի որ բժիշկները կայսեր հրամանով գինու տակառի մեջ քնաբեր հեղուկ էին խառնել։Այստեղ հարկ չկա այդ ծովերի վրա մեր ունեցած արկածների մանրամասնություններով հոգնեցնել ընթերցողին․ բավական է հիշել, որ Արևելյան Հնդկաստան անցնելու ժամանակ մի սոսկալի փոթորիկ Վան֊Դիմենի հողերից մեզ դեպի հյուսիս քշեց։ Ըստ մեր դիտողության մենք գտնվում էինք հարավային լայնության 30° 2' գծի վրա։ Մեր նավաստիներից տասներկու հոգի չարքաշ աշխատանքի և վատ սննդի հետևանքով մեռան, իսկ մնացածի կացությունն ուղղակի անտանելի էր։ Նոյեմբերի հինգին, այդ երկրի ամառվա սկզբի օրը, եղանակը շատ միգապատ էր, այնպես որ նավաստիները նավից միայն կես կերլ հեռավորության վրա նկատեցին մի ժայռ։ Մինչդեռ քամին այնքան ուժգին էր, որ մեր նավը թռավ ուղղակի այդ ժայռի վրա և անմիջապես փշուր֊փշուր եղավ։ Նավորդներից վեց հոգի, որոնց թվում և ես, ծովն իջեցրինք մակույկը և մի հնարքով անփորձ հեռացանք նավից ու ժայռից։ Իմ հաշվով մոտ երեք լիգ՝ մենք թիավարեցինք քանի դեռ կարող էինք, որովհետև նավի վրա մենք արդեն ուժասպառ էինք եղել։ Ուստի մենք մեզ հանձնեցինք ալիքների քմահաճույքին ու մոտ կես ժամ հետո հյուսիսային մի անակնկալ մրրիկ մեր մակույկը շրջեց։ Ի՞նչ եղան իմ մակույկի բախտակից ընկերները, կամ նրանք, որոնք փրկվեցին ժայռի վրա և կամ մնացին նավի վրա, չեմ կարող ասել, կարծում եմ՝ ամենքն էլ կորան։ Ինչ վերաբերում է ինձ, ես լողում էի, ինչքան աչքդ կկտրի՝ քամուց ու մակընթացությունից քշվելով։ Ես հաճախ իջեցնում էի ոտներս, սակայն հատակը չէր նշմարվում․ իսկ երբ արդեն ուժասպառ էի եղել ու զրկվել ալիքների հետ մաքառելու կարողությունից՝ հանկարծ փոթորիկը զգալիորեն հանդարտվեց և ես զգացի գետինը։ Այդ ժամանակ փոթորիկը բավականին մեղմացել էր։ Հատակն այդտեղ այնքան ծանծաղ էր, որ ես մի մղոնի չափ քայլեցի, մինչև որ հասա ափը, երբ, իմ ենթադրությամբ, երեկոյան ժամը մոտ ութն էր։ Ապա սկսեցի քայլել մոտ կես մղոն, սակայն տների կամ բնակչության ոչ մի հետք չգտա։ Գուցե այնքան թույլ էի, որ ոչինչ չէի կարողանում նկատել։ Ես սաստիկ հոգնել էի և մանավանդ տոթն ու նավի վրա խմած կես պինտ օղին տրամադրում էին ինձ քնելու։ Ես պառկեցի խոտի վրա, որ այդտեղ շատ կարճ ու փափուկ էր, ու քնեցի այնպես անուշ, ինչպես ոչ մի ժամանակ իմ կյանքում։ Իմ հաշվով ժամը մոտ ինն էր, որովհետև երբ ես արթնացա արդեն լույս էր։ Փորձեցի ոտքի կանգնել,<ref>Ես փորձեցի ոտքի կանգնել․ ― Այստեղ առաջին անգամ Վալտեր Սկոտն է նկատել նմանությունը (Works ofJonathan Swift xi,7) Ֆիլոստրատի պատմության հետ, որ գրված է Հերկուլեսի վրա արած թզուկների հարձակման մասին (im igines, lib. ii)։ «Մի ֆալանգ գրոհի դիմեց նրա ձախ ձեռքի կողմից, իսկ աջ ձեռքի դիմաց, որպես ավելի ուժեղի, առաջ խաղաց երկու ֆալանգ։ Աղեղնավորները ու պարսատիկավորները պաշարեցին նրա ոտները, զարմանալով նրա ազդրերի ահագին մեծության վրա, իսկ նրա գլխի չորս կողմը, ինչպես զինամթերանցի, նրանք դրին պաշարման թնդանոթները, ուր և տեղ գրավեց ինքը՝ թագավորը։ Նրանք այրեցին նրա մազերը, սկսեցին նրա աչքերի մեջ նետել մանգաղներ․ և որպեսզի նա չկարողանա շնչել՝ նրանք փակեցին նրա բերանն ու քթածակերը։ Սակայն այդ աղմուկը կարող էր նրան միայն քնից արթնացնել․ արթնանալուց հետո նա ամենևին ուշադրություն չդարձնելով նրանց հիմարությունների վրա, ամենքին հավաքեց մի առյուծի մորթու մեջ և հետը տարավ Էվրիսֆեյ։</ref> բայց չկարողացա տեղիցս շարժվել, ես պառկած էի մեջքիս վրա և զգում էի, որ ոտ ու ձեռս երկու կողմից ամուր կերպով գետնին կապված են և իմ մազերը, որ երկար էին ու խիտ, նույն կերպ կապված էին գետնին։ Միևնույն ժամանակ ես նշմարեցի բազմաթիվ բարակ թոկեր, որ անցնում էին իմ մարմնի վրայով, սկսած կռնատակերից մինչև իմ զիստը։ Ես կարող էի միայն դեպի վեր նայել․ արևն սկսեց այրել, ու նրա ճառագայթները կուրացնում էին իմ աչքերը։ Շուրջս լսում էի մի խառնաշփոթ ժխոր, բայց իմ պառկած դիրքն ինձ հնարավորություն չէր տալիս տեսնելու ոչ մի բան, բացի երկնքից։ Մի փոքր հետո իմ ձախ սրունքի վրա մի ինչ֊որ կենդանի բան շարժվեց, որ թեթևաքայլ բարձրանալով դեպի իմ կուրծքը, մոտեցավ ծնոտիս, երբ աչքերս կարողացածիս չափ խոնարհեցի դեպի ցած, նշմարեցի, որ դա մի մարդկային արարած է, հասակով մեկ մատնաչափից ոչ ավելի, նետ ու աղեղը ձեռքին ու կապարճը կռնակին։ Միևնույն ժամանակ զգացի, որ նրան հետևում են քառասունից ավելի (ինչպես ես կռահեցի) նրա պես արարածներ։ Ես զարմանքից մի այնպիսի ձայնով գոռացի, որ նրանք ամենքն էլ ահաբեկված ետ փախան․ նրանցից մի քանիսը, ինչպես ինձ հետո պատմեցին, վրայիցս գետնին ցատկելիս, ընկան ու վնասվեցին։ Սակայն նրանք նորից վերադարձան ու նրանցից մեկը, որ խիզախեց այնքան մոտենալ ինձ, որպեսզի տեսնի իմ ամբողջ դեմքը, ի նշան զարմանքի ձեռներն ու աչքերը վեր բարձրացրեց և զիլ ու հստակ ձայնով գոռաց «Հեկինահ դեգուլ»․ մյուսներն էլ մի քանի անգամ կրկնեցին այդ խոսքեըը, բայց այն ժամանակ ես չհասկացա դրանց իմաստը։ Ընթերցողը կարող է պատկերացնել, թե ես այդ պահին ինչ անհաճո վիճակի մեջ էի պառկած։ Վերջապես ջանալով դուրս պրծնել ինձ հաջողվեց կտրատել այն թելերն ու հանել այն սեպերը, որոնցով իմ ձախ ձեռքը կապել էին գետնին․ և ձեռքս դեպի իմ դեմքը տանելով հասկացա, թե ինչով են նրանք ինձ կապոտել, միևնույն ժամանակ մի ուժգին ճիգով, որ ինձ սաստիկ ցավ պատճառեց, ես մի փոքր թուլացրի այն թելերը, որոնցով իմ մազերը ձախ կողմից կապել էին գետնին և այդպես կարողացա գլուխս երկու մատնաչափ մի կողմ դարձնել։ Սակայն այդ արարածներն այս անգամ էլ, մինչև ես կարողանայի մեկն ու մեկին բռնել, փախան։ Ապա լսվեց մի բարձրագոչ աղաղակ, որ հետո դադարեց և նրանցից մեկը զիլ ձայնով գոռաց՝ «Տուկգու Ֆոնակ»․ նույն ակնթարթում ես զգացի, որ ձախ թևիս վրա տեղացին հարյուրավոր նետեր, որ ասեղի պես ծակծկում էին ինձ, մյուս կողմից մի այլ նետահարություն եղավ օդի մեջ, այնպես, ինչպես մենք Եվրոպայում անում ենք ռումբերով և շատ նետեր, ես կարծում եմ, ընկան իմ մարմնի վրա (թեև ես այդ չզգացի), իսկ մի քանիսը՝ իմ դեմքի վրա, որ ես անմիջապես ծածկեցի իմ ձախ ձեռքով։ Երբ նետերի այդ տարափը դադարեց, ես ցավից ու զայրույթից հառաչեցի և փորձեցի նորից դուրս պրծնել, սակայն տեղաց մի ավելի համատարափ, ավելի ուժգին, քան առաջին երկուսը, մինչդեռ այդ արարածներից մի քանիսն աշխատեցին նիզակներով ծակոտել իմ կողերը։ Բարեբախտաբար հագիս գոմեշի կաշվից կարած բաճկոն կար, և նրանք չէին կարողանում թափանցել։ Ես մտածեցի, որ մեծագույն խոհեմությունն այն կլինի, որ հանգիստ պառկեմ և շարունակեմ այդպես մնալ մինչև գիշերը, երբ իմ ազատ ձախ ձեռքով կարող կլինեմ ազատել ինձ։ Իսկ ինչ վերաբերում է բնիկներին, ես իրավունք ունեի հավատալու, որ կարող կլինեմ հաղթահարելու մի խոշոր զորաբանակ, եթե նրանք հանելու լինեին իմ դեմ, պայմանով, որ այդ զորաբանակի մեջ ամենքն էլ լինեն այն հասակի, ինչ֊որ ես մինչ այդ տեսել էի։ Սակայն բախտը որոշեց այլ կերպ։ Երբ նրանք նկատեցին, որ ես հանդարտվել եմ, այլևս նետեր չարձակեցին, բայց աղմուկից ես զգացի, որ նրանց թիվն ավելացավ․ ինձանից չորս յարդ հեռավորության վրա, իմ աջ ականջի դիմաց մոտ մի ժամ տևողությամբ, լսեցի թխկթխկոցներ, որ նման էին կառուցվող շինությունից լսվող ձայների։ Երբ գլուխս դարձրի այնչափ, որչափ թույլ էին տալիս ինձ թոկերն ու սեպերը, ես տեսա գետնից մեկ ու կես ոտնաչափ բարձրացող մի տախտակամած, որի վրա կարող էին տեղավորվել չորս հոգի բնիկներից, ու երկու թե երեք սանդուղք՝ բարձրանալու համար։ Այդտեղից մեկը, ըստ երևույթին մի պատվական անձ, դիմեց ինձ երկար ճառով, որից ոչ մի խոսք չհասկացա։ Սակայն ես պիտի հիշեմ, որ իր ճառն սկսելուց առաջ այդ արժանավոր անձը երեք անգամ գոչեց՝«Լանգրո դեհուլ սան» (այդ և նախորդ խոսքերը հետագայում կրկնեցին ու բացատրեցին ինձ)։ Ապա դրանից հետո անմիջապես հիսունի չափ բնիկներ եկան և կտրատեցին իմ գլխի ձախ կողմից կապած թելերը և ինձ ազատություն տվին թեքելու գլուխս դեպի աջ ու տեսնելու հռետորի դեմքն ու շարժուձևերը։ Երևում էր, որ նա միջին տարիքի էր, ավելի բարձրահասակ, քան նրա երեք ընկերակիցները, որ ուղեկցում էին նրան, որոնցից մեկը, իրեն մանկլավիկ, բռնել էր նրա քղանցքը և թվում էր մի փոքր ավելի, քան իմ միջին մատը։ Մյուս երկուսը կանգնել էին երկու կողմից՝ իբրև պատվավոր պահակներ։ Նա խոսում էր իսկական հռետորական արվեստով․ և ես նկատում էի, որ նրա ճառը տեղ֊տեղ արտհայտում էր սպառնալիք, տեղ֊տեղ՝ խոստում, գթություն և կամ բայրացկամություն։ Ես պատասխանեցի նրան մի քանի խոսքով, բայց ամենահնազանդ տեսքով, աջ ձեռքս ու զույգ աչքերս դեպի արևը դարձրած, վերջինիս, կարծես, վկա կանչելով։ Եվ քաղցից գրեթե սովամահ, քանի որ նավը թողնելուց մի քանի ժամ առաջ էի կերել, ես բնության պահանջները այնքան զորեղ զգացի իմ ներսը, որ չկարողացա զսպել անհամբերությունս (թերևս հակառակ պարկեշտության խիստ կանոնների) և մատներս հաճախակի բերանս տանելով ցույց տվի, թե ուտել եմ ուզում։ Հըրգոն (այդպես էր մեծ լորդի անունը, ինչպես ես հետո իմացա) ինձ շատ լավ հասկացավ։ Նա իջավ տախտակամածից և հրամայեց, որ իմ կողերին մի քանի սանդուխք դնեն, որով բարձրացան հարյուրի չափ բնիկներ ու քայլեցին դեպի իմ բերանը, բեռնված ուտելիքով լիքը կողովներով, որ պատրաստել և ուղարկել էին թագավորի հրամանով, հենց որ նա լուր էր առել իմ մասին։ Ես նկատեցի, որ այդ կերակուրների մեջ կային զանազան կենդանիների մսեր, բայց թե ինչ կենդանիների՝ համից չկարողացա որոշել։ Կային թիկունքի, սրունքի և սուկի մսեր, տեսքով ոչխարի մսի նման, հիանալի պատրաստած, սակայն ավելի փոքր, քան արտույտի թևերը։ Ես այդ ամենը երկու կամ երեք պատառ էի անում ու կուլ տալիս, միանգամից երեք հատ հաց վերցնելով, որոնցից ամեն մեկի մեծությունը մոտավորապես հրացանի գնդակի չափ էր։ Նրանք մատակարարում էին ինձ իրենց կարողացածի չափ ու հազար նշաններով իրենց հիացմունքն ու զարմանքը հայտնում իմ կազմվածքի և ախորժակի հանդեպ։ Հետո ես մի ուրիշ նշան արի, թե խմել եմ ուզում։ Ուտելուց նրանք հասկացել էին, թե քիչ բանով ինձ չի կարելի բավարարել․ ուստի ամենայն ճարպկությամբ դեպի ինձ նետեցին գինու մի մեծ տակառ, որ գլորվեց մինչև իմ ձեռքը, և ապա հանեցին նրա տակը։ Ես խմեցի այդ գինին մի ումպով, որովհետև նա կես պինտից<ref>Որովհետև նա կես պինտից ավելի չէր․ ― Մեր խորանարդային չափերը 1728 անգամ մեծ են լիլիպուտների չափերից․ այսպիսով կես պինտը հավասար է 108 (լիլիպուտական) գալոնի (մոտ 500 լիտրի)։</ref> ավելի չէր, իսկ համով նման էր Բուրգունդի գինիներին, միայն շատ ավելի անուշ։ Նրանք բերին մի ուրիշ տակառ, որ ես դատարկեցի նույն ձևով ու նշան արի, որ էլի բերեն, բայց այլևս չկար։ Երբ ես կատարեցի այս հրաշքները, նրանք ուրախությունից գոռացին ու պար եկան իմ կրծքի վրա, շարունակ կրկնելով ինչպես առաջին անգամ՝ «Հեկինահ դեգուլ»։ Նրանք ինձ նշան արին, որ ես ցած գցեմ երկու տակառները, միայն նախքան այդ զգուշացրին ներքևի ժողովրդին, որ ետ քաշվեն, բարձրաձայն գոռալով՝ «Բորակ միվոլա»։ Իսկ երբ տակառները օդի մեջ թռան, հնչեցին ցնծագին բացականչություններ՝ «Հեկինահ դեգուլ»։ Խոստովանք լինի, հաճախ մեջս ցանկություն կար, երբ նրանք ետ ու առաջ էին քայլում իմ մարմնի վրա, ձեռքս ընկածներից մի քառասուն֊հիսուն հատ բռնեմ ու դեն շպրտեմ։ Սակայն այն գիտակցությունը, որ նրանք դեռ կարող են ինձ վատություն անել, այլև այն հանդիսավոր խոստումը, որ տվի ես նրանց, որովհետև ես այդպես էի բացատրում իմ հլու վարքը, անմիջապես վանեցին իմ այդ միտքը։ Բացի այդ, ես ինձ հյուրնկալության օրենքներով կապված էի համարում այդ ժողովրդի հետ, որն ինձ մեծարեց այնքա՜ն լիառատ ու հոյակապ։ Միևնույն ժամանակ, իմ կարծիքով, ես չէի կարող բավական չզարմանալ այդ փոքրիկ մահկանացուների խիզախության վրա, որոնք հանդգնեցին բարձրանալ ու քայլել իմ մարմնի վրա, երբ իմ մի ձեռքն ազատ էր, չսարսափելով մի այնպիսի վիթխարի արարածի տեսքից, ինչպես ես կարող էի թվալ նրանց։ Մի փոքր հետո, երբ նկատեցին, որ ես այլևս կերակուր չեմ խնդրում, նորին կայսերական մեծության անունից առաջս դուրս եկավ մի բարձրաստիճան անձ։ Նորին վսեմությունը բարձրանալով իմ աջ սրունքի վրա, քայլերն ուղղեց դեպի իմ երեսը, մոտ տասներկու արբանյակների հետ միասին։ Ու ներկայացնելով իր՝ թագավորական կնիքով դրոշմած լիազորագիրը, որ նա մոտեցրեց իմ աչքերին, խոսեց մոտ տասը րոպե, առանց զայրույթի որևէ նշանի, բայց վճռական և հեղինակավոր շեշտով։ Հաճախ նա մատով ցույց էր տալիս դեպի առաջ, ինչպես ես հետո իմացա, դեպի մայրաքաղաքը, որ գտնվում էր մոտ կես մղոն հեռավորության վրա, ուր նորին մեծությունն ու նրա խորհուրդը կարգադրել էին ինձ փոխադրել։ Ես պատասխանեցի մի քանի խոսքով, սակայն իզուր, և այն ձեռքով, որ ազատ էր, նշան արի ու ցույց տվի մյուս ձեռքս (բայց ձեռքս նորին վսեմության գլխի վրայով տարա, որովհետև վախենում էի, թե կվնասեմ նրան կամ նրա շքախումբը), ապա ցույց տվի գլուխս ու մարմինս, հասկացնելով, որ ազատություն եմ ուզում։ Թվաց, թե նա բավականին լավ հասկացավ ինձ, որովհետև գլուխը բացասաբար օրորեց ու ձեռքը մի այնպիսի ձևով բռնեց, որ ցույց տա ինձ, թե ես որպես գերի պիտի տարվեմ մայրաքաղաք։ Միևնույն ժամանակ նա ուրիշ նշաններ էլ արավ հասկացնելու համար ինձ, թե ես պիտի ունենամ բավական ուտելիք և խմելիք և շատ լավ վերաբերմունք։ Դրա վրա ես նորից մտածեցի փորձ անել կտրատելու իմ կապանքները, բայց երբ զգացի նետերից մնացած կսկիծն իմ դեմքի ու ձեռքերի վրա, որ ամբողջովին պատած էին խոցերով, և դեռևս բազմաթիվ տեղեր մնացել էին նրանց մեջ, այլև նկատելով, որ իմ թշնամիների թիվն աճում է, ես նշաններով իմացրի նրանց, որ նրանք ինձ հետ կարող են վարվել այնպես, ինչպես իրենք են ուզում։ Այն ժամանակ Հըրգոն և իր շքախումբն ամենայն քաղաքավարությամբ ու սիրաշահված ետ դարձան։ Շուտով լսվեց մի ընդհանուր աղաղակ, երբ անընդհատ կրկնվում էին հետևյալ խոսքերը՝ «պիպլոմ սիլեն», ու ձախ կողմս ես տեսա մի ահագին ամբոխ, որ պարանները թուլացրեց այն աստիճան, որ ես կարող էի թեքվել աջ կողքիս ու միզել։ Իմ այդ պետքին բավարարություն տվի առատ կերպով, մեծ զարմանք պատճառելով փոքրիկ արարածներին, որոնք իմ շարժումներից գուշակեցին, թե ինչ եմ ուզում անել և իսկույն չորս կողմ փախան, որպեսզի չընկնեն այն հեղեղի մեջ, որ դուրս էր ժայթքում իմ ներսից մեծ աղմուկով և ուժով։ Իսկ դրանից առաջ նրանք օծել էին իմ երեսն ու ձեռները մի տեսակ անուշահոտ յուղով, որը մի քանի րոպեում վերացրեց նրանց նետերից առաջացած կսկիծը։ Այդ հանգամանքը և իմ ստացած ուտելիքն ու խմիչքը, որ շատ սննդարար էին, բարերար ազդեցություն ունեցան ինձ վրա ու տրամադրեցին քնելու։ Ես քնեցի մոտ ութ ժամ, ինչպես ինձ հետո ասացին․ և զարմանալու բան չկար, քանի որ բժիշկները կայսեր հրամանով գինու տակառի մեջ քնաբեր հեղուկ էին խառնել։
Ըստ երևույթին ափ հասնելուց հետո, հենց որ գտել են ինձ գետնի վրա քնած, կայսրն անմիջապես սուրհանդակի միջոցով տեղեկություն է ստացել և պետական խորհդի խորհրդի մեջ որոշել, որ ինձ կապոտեն այն ձևով, ինչ որ ես պատմեցի (և ինչ որ նրանք արել են գիշերը, երբ ես քնած եմ եղել), որ ինձ համար ուղարկեն առատ կերակուր ու խմիչք և պատրաստեն մի մեքենա՝ ինձ մայրաքաղաք բերելու համար։
Թերևս այդ որոշումը թվա շատ համարձակ ու վտանգավոր, և ես համոզված եմ, որ նման դեպքերում եվրոպական ոչ մի միապետ այդպես չէր անի, սակայն, իմ կարծիքով, դա նույնքան խելացի էր, որքան և վեհանձն։ Ենթադրենք, թե այդ մարդիկ ջանային ինձ սպանել նիզակներով ու նետերով, երբ քնած էի․ ես ամենայն հավանականությամբ, կարթնանայի ցավի առաջին խայթից և զայրույթի ու կատաղության մեջ կկտրատեի այն պարանները, որոնցով կապոտել էին ինձ․ դրանից հետո նրանք ոչ ընդիմադրություն ընդդիմադրություն ցույց տալու հնարավորություն կունենային և ոչ էլ կարող կլինեին ինձնից գութ սպասել։
Այդ մարդիկ սքանչելի մաթեմատիկոսներ են և մեքենայագիտության մեջ հսկայական կատարելության են հասել շնորհիվ կայսեր խրախուսանքների ու քաջալերության, որ գիտության հովանավորի համբավն ունի։ Այդ միապետն ունի բազմաթիվ մեքենաներ անիվների վրա դրած՝ փայտեղեն և այլ ծանրություններ փոխադրելու համար։ Նա հաճախ կառուցում է հսկայական ռազմանավեր, որոնցից մի քանիսն ինը ոտնաչափ երկարություն ունեն, և այն անտառներից, ուր ատաղձ կա, այդ մեքենաների վրա երեք հարյուր կամ չորս հարյուր յարդ հեռավորությունից դեպի ծովի ափն է տեղափոխվում։ Հինգ հարյուր ատաղձագործ և ինժեներ անմիջապես գործի էին կպել շինելու համար մի խոշոր մեքենա, ինչպիսին նրանք չէին ունեցել։ Դա մի տախտակամած էր, որ գետնից երեք մատնաչափ բարձր էր, մոտ յոթ մատնաչափ երկարություն ուներ և չորս մատնաչափ լայնություն ու շարժվում էր քսաներկու անիվի վրա։ Աղաղակը, որ ես լսեցի, այդ մեքենայի գալու առթիվ էր, որ, ինչպես երևում է, իմ ափ հասնելուց չորս ժամ հետո էին ուղարկել։ Այդ մեքենան դրին իմ մարմնին զուգահեռ։ Սակայն մեծագույն դժվարությունն այն էր, թե ինչպես պիտի ինձ վերցնեն ու դնեն այդ սայլի մեջ։ Այդ նպատակով նրանք տնկել են ութսուն ցից, ամեն մեկը մի ոտնաչափ բարձրությամբ, իսկ հուժկու, ամուր չվաններից, որ բարակ թոկի հաստություն ունեն, ամրացրել են կարթերի միջոցով բազմաթիվ կապիչներ, որոնցով բանվորները պատել են իմ վիզը, ձեռները, մարմինն ու սրունքները։ Ինը հարյուր ուժեղ մարդ սկսել են քաշել այդ պարանների բազմաթիվ ճախարակների միջոցով, որ ամրացրել են ցցերից և այդպես, երեք ժամից հետո, ինձ բարձրացրել են մեքենայի վրա ու ամուր կապել նրանից։ Այդ ամենի մասին ինձ պատմեցին հետո, որովհետև այդ գործողությունները կատարելիս ես խոր քնի մեջ էի՝ շնորհիվ այն քնաբեր դեղի, որ խառնել էին իմ խմիչքի մեջ։ Հազար հինգ հարյուր խոշոր ձի կայսերական ախոռից, յուրաքանչյուրը չորս ու կես մատնաչափ բարձրությամբ ինձ տարան դեպի մայրաքաղաքը, որ ինչպես ասի, գտնվում էր կես մղոն հեռավորության վրա։ Մեր ճամբորդուցյունն սկսելուց չորս ժամ հետո ես արթնացա մի շատ զվարճալի արկածի շնորհիվ․ երբ կառքը կանգ էր առել մի ինչ֊որ բան շտկելու համար, երկու թե երեք երիտասարդ բնիկներ հետաքրքրվել են իմանալու, թե ինչ տեսք ունեմ ես քնած ժամանակ․ նրանք բարձրանում են մեքենայի վրա և զգուշությամբ մոտենում իմ դեմքին․ նրանցից մեկը, մի գվարդիական սպա, իմ քթանցքի մեջ է խրում իր նիզակի սուր ծայրը, որ հարդի պես խտուտ է անում և ուժեղ կերպով փռշտացնում ինձ։ Ահբեկված Ահաբեկված քաջերը մի ակնթարթում անհայտանում են, իսկ ես միայն երեք շաբաթից հետո իմացա իմ հանկարծակի կերպով արթնանալու պատճառը։ Մեր երթը տևեց մինչև երեկո, իսկ գիշերը հանգստանալիս ամեն մի կողքիս կար հինգ հարյուր գվարդիական, կեսի ձեռքին ջահ, իսկ մյուս կեսի ձեռքին նետ ու աղեղ՝ ինձ խփելու պատրաստ, հենց որ փորձեմ տեղիցս շարժվվել։ շարժվել։ Հետևյալ առավոտ արևածագին մենք շարունակեցինք մեր երթը և կեսօրի մոտերը մայրաքաղաքի դռներից երկու հարյուր յարդ հեռավորության վրա էինք։ Կայսրն ու ամբողջ արքունիքը մեզ ընդառաջ եկան, սակայն ավագ պաշտոնյանները ոչ մի դեպքում չուզեցին թույլ տալ նորին մեծությանը, որ բարձրանա իմ մարմնի վրա ու վտանգի ենթարկի իր անձը։
Հրապարակի վրա, ուր կանգ առավ կառքը, մի հին տաճար կար, որ համարվում էր ողջ թագավարության մեջ ամենից մեծը, և որը մի քանի տարի առաջ սրբապղծվել էր մի գազանային սպանության պատճառով։ Այդ ժողովրդի կրոնասիության կրոնասիրության հետևանքով տաճարը դադարել էր սրբավայր լինելուց ու հատկացվել էր հասարակական կարիքների, իսկ բոլոր զարդարանքներն ու կահ֊կարասին դուրս էին տարել։ Որոշված էր, որ ես ապրեմ այդ շենքի մեջ։ Մեծ դուռը, որ նայում էր դեպի հյուսիս, մոտ չորս ոտնաչափ բարձրություն ուներ և համարյա թե երկու ոտնաչափ լայնություն, որի միջով ես կարող էի հեշտությամբ ներս սողոսկել։ Դռան երկու կողմից, գետնից մոտ վեց մատնաչափ<ref>Վեց մատնաչափ․ ― Գուլիվերի հասակի բարձրության հարաբերությունը լիլիպուտների հասակի բարձրության հետ հավասար է ոտնաչափի հարաբերությանը մատնաչափին, այսինքն՝ տասներկուսի հարաբերությանը միավորին․ իսկ նրա հասակի բարձրության հարաբերությունը բրոբդինգնեգցիներին՝ ուղղակի ընդհակառակն է (1֊ը՝ 12֊ին)։ Այս պարզ հարաբերությունը թույլ է տալիս շատ հեշտ կերպով ստուգելու այն տվյալները, որ հետագայում հաղորդում է Սվիֆտը։ </ref> բարձր պատուհաններ կային։ Թագավորի դարբինները ձախ պատուհանից անց էին կացրել իննսունմեկ շղթա, որոնք նման են եվրոպական լեդիների ժամացույցի շղթանեերին և համարյա թե նույն երկարությունն ունեին, որ կապել էին իմ ձախ ոտից երեսունվեց կողպեքով։<ref>Երեսունվեց կողպեքով․ ― Հետաքրքրական է, որ նույն այդ թվերը մենք գտնում ենք Սվիֆտի Տակառի հեքիաթի մեջ, որ լույս է տեսել Գուլիվերից տասներկու տարի առաջ․ «Ես գրել եմ 91 պարսավագիր երեք թագավորությունների ժամանակ 36 ֆրակցիայի ծառայություն մատուցելու համար»։ </ref> Տաճարի դիմաց, խճուղու մյուս կողմը, քսան ոտնաչափ հեռավորության վրա կար հինգ ոտնաչափ բարձրության մի աշտարակ։ Կայսրն իր բազմաթիվ պալատականների հետ միասին բարձրացած է եղել այնտեղ ինձ տեսնելու համար, ինչպես ինձ պատմեցին հետո, քանի որ ես նրանց չէի տեսել։ Հաշվել են, որ նույն նպատակով քաղաքից մոտ հարյուր հազար բնակիչ է դուրս եկել, կարծում եմ՝ ոչ պակաս, քան տասը հազար հոգի, չնայած պահապաններին, զանազան ժամանակ սանդուղքներ դնելով բարձրացան ինձ վրա։ Սակայն շուտով մի հրաման եկավ և մահապատժի սպառնալիքով արգելվեց այդ։ Երբ դարբինները համոզվեցին, որ ինձ համար անհնար է դուրս գալ այդտեղից, անմիջապես կտրատեցին ինձ կապող չվանները, և ես ոտի կանգնեցի մի այնպիսի մռայլ տրամադրությամբ, որի նմանը ես կյանքում չէի ունեցել։ Սակայն անկարելի է նկարագրել ամբոխի այն զարմանքն ու ուղմուկը, երբ տեսան ինձ կանգնած ու ման գալիս։ Ձախ ոտքիցս կապած շղթաները, որոնք մոտ երկու յարդ երկարություն ունեին, հնարավորություն էին տալիս ինձ միայն ետ ու առաջ քայլելու մի կիսաշրջանի մեջ․ սակայն որովհետև այդ շղթաները կապել էին դռնից չորս ոտնաչափ հեռավորության վրա դեպի ներս, ուստի ես կարողանում էի տաճարը մտնել և ամբողջ երկայնքով պառկել այնտեղ։
==Գլուխ երկրորդ==
Վստահելի
1396
edits