Changes
Թեև ես մտադիր եմ այդ կայսրության մանրամասն նկարագրությունը թողնել մի հատուկ երկասիրության, այնուամենայնիվ կուզենայի գոհացնել հետաքրքրասեր ընթերցողին, տալով նրան որոշ գաղափար ընդհանուր առմամբ։ Բնիկների հասակը սսովորաբար մոտ վեց մատնաչափ է ու դրա համաչափ էլ բարձրություն ունեն թե՛ մյուս բոլոր կենդանիները և թր՛ թե՛ բուսականությունն ու ծառերը․ օրինակ՝ ամենամեծ ձիերն ու եզները չորսից մինչև հինգ մատնաչափ բարձրություն ունեն, ոչխարները՝ մեկուկես մատնաչափից քիչ ավելի կամ պակաս, նրանց սագերը մեր ճնճղուկների չափ են, և այդպես աստիճանաբար՝ մինչև ամենափոքր արարածները, որոնք իմ աչքի համար գրեթե անտեսանելի էին։ Սակայն բնությունը հարմարեցրել է լիլիպուտների աչքը բոլոր առարկաները պարզ կերպով տեսնելու․ նրանք տեսնում են շատ պարզ, բայց ոչ մեծ հեռավորության վրա։ Դիտելու համար, թե որքան սուր է նրանց աչքը մոտիկ առարկաների նկատմամբ, ես մեծ հաճույքով տեսա մի խոհարարի՝ փետրհանան անելիս մի արտույտ, որ սովորական ճանճի մեծություն ուներ, և մի աղջկա, որ անտեսանելի մետաքսով թելում էր անտեսանելի ասեղը։ Նրանց ամեմամեծ ծառերը մոտ յոթ ոտնաչափ բարձրություն ունեն․ ես ի նկատի ունեմ կայսերական մեծ պուրակի մի քանի ծառերը, որոնց կատարներին ես կարողանում էի հասնել միայն ձեռքս երկարելով։ Մյուս բուսականությունը դրան համաչափ բարձրություն ունի․ սակայն այդ ամենը ես թողնում եմ ընթեցողի ընթերցողի երևակայությանը։
Այժմ մի քանի խոսք էլ նրանց գիտության մասին, որ մի քանի դարերից ի վեր իր բոլոր ճյուղերով ծաղկում է այդտեղ։ Սակայն նրանց գրելու ձևը շատ տարօրինակ է․ նրանք չեն գրում ձախից աջ, ինչպես եվրոպացիները, ոչ էլ աջից ձախ, ինչպես արաբները, ոչ էլ վերից վար, ինչպես չինացիները, այլ շեղ գծով, թղթի մի անկյունից՝ մյուսը, ինչպես Անգլիայի լեդիները։
Նրանք իրենց մեռելները թաղում են գլխիվայր, որովհետև այն հավատն ունեն, թե տասնմեկ հազար լուսնից հետո նրանք նորից պիտի վեր կենան, երբ երկիրը (որ նրանց կարծիքով հարթ է) շրջած կլինի, և այդ միջոցին մեռելներն իրենց հարության ժամանակ կարող կլինեն ուղղակի ոտքի կանկնել։ կանգնել։ Գիտնականներն այդ վարդապետությունը համարում են անիմաստ, սակայն, իբրև զիջում ռամիկ ժողովրդին, այդ սովորությունը մինչև հիմա էլ շարունակվում է։
Այդ կայսրության մեջ կան բավականին տարօրինակ օրենքներ ու սովորություններ, որոնք, եթե անչափ հակապատկեր չլինեին իմ թանկագին հայրենիքի օրենքներին ու սսովորություններինսովորություններին, ես պիտի փորձեի մի փոքր արդարացի համարելու։ Միայն ցանկալի է, որ նրանք կարգին գործադրվեն։ Նախ և առաջ ես պիտի հիշեմ լրտեսների<ref>Լրտեսներ․ ― Սֆիֆտն Սվիֆտն այդ մարդկանց ատում էր մասամբ Ստերրերիի դատավարության շնորհիվ (տե՛ս 84֊րդ ծանոթագրությունը):</ref> վերաբերյալ օրենքների մասին։ Պետական բոլոր հանցանքների համար այնտեղ շատ խիստ պատիժ կա, սակայն եթե մեղադրյալը դատավարության ընթացքում հաստատում է իր անմեղությունը, այն ժամանակ ամբաստանողն անմիջապես դատապարտվում է անարդ անարգ մահվան․ նրան կայքն ու կալվածները գրավում են և քառապատիկ կերպով հատուցում անմեղին՝ իր ժամանակի կորուստի և սպառնացող վտանգի համար և բանտում կրած նեղության ու պաշտպանության վերաբերյալ ծախսերի դիմաց։ Իսկ եթե գումարը պակասում է, այն ժամանակ փոխարենը լրիվ կերպով հատուցանում է պետական գանձարանը։ Բացի այդ՝ կայսրը հրապարակավ իր շնորհից մաս է հանում նրան, և ամբողջ քաղաքում հայտարարում են նրա անմեղ լինելը։
Խարդախությունը նրանք համարում են ավելի մեծ ոճրագործություն, քան թե գողությունը և դրա համար էլ միայն հազվագյուտ դեպքերում են ազատում մահվան պատժից․ որովհետև, նրանց պատճառաբանությամբ, եթե մարդ զգույշ ու աչալուրջ լինի և մի փոքր էլ հասկացող, կարող է իր գույքը պաշտպանել գողերից, իսկ ազնիվ մարդը ճարպիկ խարդախի դեմ պաշտպանության միջոց չունի։ Եվ քանի որ առ ու ծախսի ժամանակ շարունակ տեղի են ունենում պայմանագրություններ՝ վստահության վրա հիմնված, ուր խարդախությունը հնարավոր է կամ աննկատելի և չկա օրենք, որ պատժի, ազնիվ վաճառականը նման դեպքերում միշտ տուժում է, իսկ սրիկան՝ շահում։ Հիշում եմ, մի անգամ ես բարեխոսեցի կայսեր առաջ մի ոճրագործի համար, որ իր տիրոջ կարգադրությամբ մի խոշոր գումար էր ստացել ու փախել․ և երբ իբրև մեղմացուցիչ հանգամանք նորին մեծությանն ասի, թե նրա կողմից դա եղել է միայն վստահության խախտում, կայսրն իմ արածը գտավ հրեշավոր, որովհետև ես բերի մի արդարացում, որ միայն սաստկացնում էր նրա մեղքը, և ճիշտն ասած ես առարկելու խոսք չգտա, բացի այն պատասխանից, թե տարբեր ազգություններ ունեն տարբեր սովորություններ․ և, խոստովանում եմ, ես սաստիկ ամաչեցի։
Նրանց տեսակետը ծնողների ու զավակների պարտականությունների<ref>Ծնողների և զավակների պարտականությունները․ ― նույն միտքը կա նաև Սիրանո դը Բերժերակի «Լուսնի պատմությունը» գրքում (մի գրվածք, որից Սվիֆտը քիչ չէ փոխ առել)։</ref> նկատմամբ միանգամայն տարբեր է մերից։ Քանի որ արուի և էգի կապը հիմնված է բնության մեծ օրենքի վրա, որի նպատակն է տեսակի բազմացումն ու շարունակությունը, ուստի լիլիպուտներն ընդունում են, որ մարդ ու կին միանում են միմյանց, ինչպես մյուս կենդանիները, վավաշոտությունից դրդված, և որ նրանց գուրգուրանքն իրենց մատաղ սերնդի հանդեպ բխում է նույն բնական նախապատճառից․ այդ իսկ պատճառով նրանք երբեք չեն ընդունում, որ զավակը որևէ պարտականություն ունի հոր հանդեպ՝ իրեն ստեղծելու համար և ոչ էլ մոր հանդեպ՝ իրեն աշխարհ բերելու համար, մանավանդ որ այդ աշխարհը, նկատելով մարդու կյանքի թշվառությունը, մի առանձին բարիք չէ նրա համար․ իսկ նրա աշխարհ գալն էլ արդյունք չէ ծնողների մտադրությանը, որոնք իրենց սիրաբանության ժամանակ այդ միտքը գործադրել են այլ կերպ։ Այդ և նման դատողությունների հիման վրա նրանց կարծիքն այն է, որ սեփական զավակների դաստիարակությունն ամենից քիչ վստահել կարելի է ծնողներին, ուստի նրանք ամեն քաղաքի մեջ ունեն համայնական կրթարաններ, ուր բոլոր ծնողները, բացի գյուղացիներից ու բանվորներից, պարտավոր են ուղարկել իրենց երկսեռ մանուկները՝ մեծացնելու և դաստիարակելու համար՝ մինչև քսան ամիս դառնալը, երբ նրանց ենթադրությամբ, մանուկները սկսում են քիչ թե շատ խելքի գալ։ Այդ կրթարանները մի քանի տեսակ են, նայած երեխաների բարեմասնությանն ու սեռին։ Նրանք ունեն հմուտ ուսուցիչներ, որոնք երեխաներին կրթում են համեմատ կյանքի այն պայմանների, որ համապատասխանում է նրանց ծնողների դիրքին, երեխաների կարողությանն ու հակումներին։ Նախ մի քանի խոսք արական կրթարանների մասին, ապա իգական։
Ազնվական կամ բարձր ծագում ունեցող տղաների կրթարանները ղեկավարում են լուրջ և հմուտ ուսուցիչներն ու իրենց բազմաթիվ օգնականները։ Երեխաների հագուստներն ու ոտնամանները պարզ են ու համեստ։ Նրանց մեջ սնուցանում են պատվի, արդարության, քաջության, համեստության, գթության, կրոնի և հայրենասիրության զգացմունքներ․ նրանք միշտ զբաղված են որևէ բանով, բացի այն ժամանակից, երբ նրանք ուտում են կամ քնում, որ տևում է շատ կարճ, և հանգստի երկու ժամից, որ նրանք նվիրում են մարմնամարզության։ Մինչև չորս տարեկան հասակը նրանց հանում և հագցնում են ծառաները, իսկ ապա նույն բանը պիտի անեն նրանք, որքան էլ նրանք բարձր ծագում ունենան․ իսկ աղախինները, որոնք հիսուն տարեկան են մեր տարվա հաշվով, կատարում են միայն ստորին գործերը։ Երեխաներին երբեք թույլ չեն տալիս ծառաների հետ խոսելու, և նրանք խաղում են մեծ կամ փոքր խմբերով, միշտ ուսուչի ուսուցչի կամ նրա օգնականներից մեկի աչքի առաջ․ այսպիսով նրանք զերծ են մնում խենթուցյան խենթության կամ մոլուցյան մոլության վաղաժամ տպավորություններից , որոնց ենթակա են մեր երեխաները։ Ծնողները կարող են տեսնել իրենց երեխաներին տարին երկու անգամ․ տեսակցությունը տևում է միայն մեկ ժամ։ Նրանք կարող են համբուրել երեխաներին հանդիպումի և հրաժեշտի ժամանակ․ իսկ ուսուցիչը, որ միշտ ներկա է այդպիսի դեպքերում, թույլ չի տալիս շշուկով խոսելու, փաղաքշական արտահայտություններ գործածելու կամ խաղալիք, անուշեղեն և նման բաներ բերելու։
Ամեն մի ընտանիք իր երեխայի դաստիարակության և ապրուստի թոշակը վճարում է կանխիկ, զանցառության դեպքում նրանից գանձում են պետական պաշտոնյաների միջոցով։
Հասարակ ազնվականների, վաճառականների, խանութպանների և արհեստավորների երեխաների կրթարաննեերը, կառավարվում են նույն ձևով․ միայն այն երեխաները, որոնք ուզում են արհեստ սովորել, իրենց աշակերտությունն սկսում են տասնմեկ տարեկան հասակից, մինչդեռ բարձր դիրքի մարդկանց երեխաները շարունակում են իրենց կրթությունը մինչև տասնհինգ տարեկան հասակը, որ համապատասխանում է մեր քսանմեկ տարվան։ Սակայն վերջին երեք տարում դպրոցական սահմանափակումներն աստիճանաբար թուլացնում են։
Իգական կրթարաններում բարձր ծագում ունեցող աղջիկները դաստիարակվում են համարյա այնպես, ինչպես տղաները, միայն հագնվելիս և հանվելիս նրանց օգնում են պարտաճանաչ սպասուհիներ, միշտ ուսուցչի կամ նրա օգնականի ներկայությամբ, մինչև որ կարողանան իրենք հագնվել ու հանվել, այսինքն՝ մինչև հինգ տարեկան հասակը։ Եթե նկատվի, որ դայակը պատմել է որևէ սարսափելի ու տխմար հեքիթ հեքիաթ կամ մի անիմաստ պատմություն, որ մեզ մոտ հաճախ անում են սպասուհիները, նրան հրապարակավ երեք անգամ մտրակում են, ապա մի տարով բանտարկում, ու մինչև կյանքի վերջն աքսորում երկրի ամենաամայի վայրը։ Այսպիսով երիտասարդ լեդիները նույնքան են ամաչում երկչոտության և թեթևսոլիկության համար, որքան և տղամարդիկ, և արհամարում են սեփական զարդարանքը, բացի պարկեշտությունից ու մաքրասիրությունից։ Նրանց դաստիարակության մեջ ոչ մի տարբերություն չնկատեցի, որ կապված լիներ սեռերի տարբերության հետ, միայն աղջիկների մարմնամարզությունն ավելի թեթև է և գիտության դասընթացն ավելի սահմանափակ․ դրա փոխարեն նրանք անցնում են տնային տնտեսությունը վարելու օրենքները։ Որովհետև լիլիպուտները համոզված են, որ կինը, բարեկիրթ հասարակության մեջ, միշտ պետք է լինի ամուսնու խելացի և հաճելի ընկերակիցը, որովհետև միշտ երիտասարդ և գեղեցիկ չի մնում։ Երբ աղջիկը տասնմեկ տարեկան է դառնում, այսինքն՝ ըստ նրանց սովորության հասնում է ամուսնության հասակի, նրա ծնողները կամ խնամատարները, խորին շնորհակալություն հայտնելով ուսուցիչներին, տանում են տուն, և հազիվ է պատահում, որ երիտասարդ լեդին ու իր ընկերուհիներն արտասուք չթափեն։
Ստորին խավի համար հիմնված կրթարաններում երեխաներին վարժեցնում են ամեն տեսակի աշխատանքի, որ պատշաճ է նրանց սեռին ու դիրքին։ Արհեստի ձգտում ունեցող աղջիկներն արձակվում են կրթարանից յոթ տարեկան հասակում, իսկ մյուսները տասնմեկ։
Գյուղացիներն ու բանվորներն իրենց երեխաներին պահում են տանը, որովհետև նրանց կոչումը միայն հողը հերկելն ու մշակելն է և այդ պատճառով էլ նրանց կրթությունը հասարակության համար քիչ արժեք ունի․ միայն ծերերն ու հիվանդները խնամվում են անկելանոցներում, ուստի մուրացկանությունը մի անծանոթ զբաղմունք է այդ կայսրության մեջ։
Թերևս հարցասեր ընթերցողին հաճելի լիներ ստանալու որոշ տեղեկություններ իմ զբաղմունքների և ապրելակերպի մասին այդ երկրում, ուր ես մնացի ինն ամիս ու տասներեք օր։ Ունենալով հակում դեպի մեքենագիտությունը և մասամբ անհրաժեշտությունից ստիպված՝ ինձ համար, պալատական պուրակի ամենամեծ ծառերից, շինեցի բավականին հարմար աթոռ ու սեղան։ Երկու հարյուր դերձակուհի զբաղված էր ինձ համար պատրաստելու շապիկ, սավան ու սփռոց ամենաամուր ու կոշտ քաթանից, որ հնարավոր էր գտնել․ այն էլ ստիպված էին նրանք մի քանի ծալ իրար վրա մկդակել, որովհետև նրանց ամենահաստ քաթանը մեր շղարշից բավական նուրբ է։ Այդ քաթանի կտորներն ընդհանրապես երեք ոտնաչափ երկարություն ունեն և երեք մատնաչափ լայնություն։ Կար անող կանայք չափս վերցրին այն ժամանակ, երբ ես պառկել էի անկողնում․ մեկը կանգնեց վզիս մոտ, մյուսը՝ ծնկիս ու մեջտեղը ձգեցին մի թոկ, ամեն մեկը մի ծայրից բռնած, իսկ երրորդը չափում էր մի քանոնով, որ մեկ մատնաչափ երկարություն ուներ։ Ապա նրանք չափեցին բութ մատս և դրանով բավականացան, թվաբանական հաշիվների օգնությամբ իմանալով, որ դաստակի շրջագիծը երկու անգամ ավելի է, բութ մատի շրջագծից, պարանոցի շրջագիծը երկու անգամ ավելի է դաստակի շրջագծից, իսկ մեջքի շրջագիծը երկու անգամ ավելի է պարանոցի շրջագծից․ նրանց առաջ գետնին փռած իմ հին շապիկի նմուշով նրանք ինձ համար հեշտույամբ հեշտությամբ պատրաստեցին նոր սպիտակեղեն։ Ճիշտ նույն կերպով էլ երեք հարյուր դերձակ զբաղված էին հագուստս կարելով․ միայն չափս հանելու համար նրանք այլ հնարքի դիմեցին։ Ես չոոքեցիչոքեցի, իսկ նրանք գետնից մինչև իմ վիզը մի սանդուխք դրին․ այդ սանդուխքով նրանցից մեկը վեր բարձրացավ ու իմ օձիքից մինչև հատակը մի կապարալար ձգեց, որն ուղղակի հավասար էր իմ վերարկուի երկարության, իսկ իրանս ու թևերս ես չափեցի։ Երբ պատրաստ էր հագուստս, որ կարեցին իմ տանը (որովհետև իրենց ամենամեծ տան մեջ չէր կարող տեղավորվել), նման էր Անգլիայում տիկիններրի ձեռքով կարկատաններից շինած վերմակի, միայն այն տաբերությամբ, որ մի գույնի էր։
Կերակուր եփելու համար ես ունեի երեք հարյուր խոհարար, որոնք իրենց ընտանիքների հետ միասին ապրում էին տանս կից՝ հարմար խրճիթների մեջ ու ինձ համար ամեն անգամ պատրաստում էին երկու տեսակ ուտելիք։ Ես մի ձեռով վերցնում էի քսան հատ սպասավոր ու դնում սեղանի վրա, իսկ ավելի քան հարյուր հոգի սպասավորում էին ներքև, գետնի վրա։ Ոմանք բերում էին պնակներով կերակուր, ոմանք գլորում էին տակառներով գինի և այլ խմիչքներ… Վերի սպասավորները հնարամտությամբ, որոշ ճախարակի օգնությամբ, վեր էին բարձրացնում ուզածս բաները ճիշտ այնպես, ինչպես մենք Եվրոպայում ջրհորից դույլ ենք բարձրացնում։ Նրանց կերակուրների ամեն մի պնակը կուլ էի տալիս մի անգամից, իսկ խմիչքների ամեն մի տակառը մի կում ջուր էր ինձ համար։ Նրանց ոչխարի միսը նվազ համեղ էր մեր ոչխարի մսից, այնինչ կովի միսը սքնչելի սքանչելի էր։ Մի անգամ բերին մի մեծ կտոր սուկի, այնպես որ ես ստիպված էի երեք կտոր անել, սակայն այդ շատ հազիվ էր պատահում։ Իմ սպասավորները զարմացել էին, տեսնելով, որ ես միսն ուտում եմ ոսկորով, ինչպես մեր երկրում արտույտի ոտը։ Սագերն ու հնդուհավերն ուտում էի սովորաբար մի պատառով, և պետք է խոստովանել, որ նրանք մերիններից ավելի համեղ են։ Իսկ ինչ վերաբերում է մանր թռչուններին, քսան֊երեսուն հատը միանգամից առնում էի դանակիս ծայրին ու այնպես ուտում։
Մի օր նորին կայսերական մեծությունը տեղեկանալով իմ ապրելակերպի մասին, հայտնեց, որ ինքը, օգոստափառ ամուսինը, ազնվարյուն իշխանների ու իշխանուհիների հետ միասին, կուզենային բախտ ունենալ (ինչպես նա բարեհաճեց ասել) ճաշելու ինձ հետ։ Երբ եկան, ես նրանց դրի սեղանիս, թագավորական գահերի վրա, իմ դիմաց, իրենց շքախմբի հետ միասին։ Ներկա էր նաև լորդ գանձապահը՝ Ֆլիմնապը՝ սպիտակ գավազանը ձեռքին։ Ես նկատեցի, թե ինչպես նա հաճախ նայում է ինձ անբարյացակամ հայացքով, որ ես չտեսնելու դրի, և ուտում էի սովորականից ավելի՝ ի փառս իմ հայրենյաց և ի զարմանս ամբողջ արքունիքի։ Ես հիմք ունեմ որոշակի կարծելու, որ այս այցելությունն առիթ տվեց Ֆլիմնապին նորին մեծության առաջ վարկաբեկելու ինձ։ Այդ մինիստրը միշտ եղել է իմ ծպտյալ թշնամին, թեև արտաքուստ, հակառակ իր դաժան բնավորության, շատ սիրալիր էր։ Նա կայսրին զեկուցեց իր գանձարանի վատ վիճակի մասին․ որ նա ստիպված է մեծ պարտքեր անել․ որ գանձարանային տոմսերն ինը տոկոս զեղջից պակաս չեն կարող շրջանառել, որ ես նորին մեծությանն արդեն նստել եմ մոտ մեկ ու կես միլիոն սպրուգ (իրենց ոսկու ամենամեծ դրամն է, մեծությամբ փայլուն հատիկի չափ) և որ, վերջապես, կայսրը խոհեմություն կաներ, եթե առաջին հարմար պատեհին արտաքսեր ինձ։
Ես այստեղ պետք է պաշտպանեմ մի վսեմափայլ լեդիի պատիվը,<ref>Մի վսեմափայլ լեդիի պատիվը․ ― մի Մի քանի մեկնիչներ այստեղ ակնարկ են գտնում որոշ անձնավորությունների մասին, սակայն ավելի ճիշտ կլինի ենթադրել, որ Սվիֆթին պարզապես զվարճալի էր թվում նման արտառոց բամբասանքի հանդիսավոր հերքումը։</ref> որ անմեղ տեղը տուժեց իմ պատճառով։ Գանձապահը երևակայել էր իմ պատճառով խանդելու իր կնոջը, տեղի տալով չար լեզուների բամբասանքին, որոնք լուր էին տվել նրան, իբր թե նորին վսեմափայլությունը բուռն տենչանք է տածել դեպի ինձ, և արքունիքում մեծ աղմուկ է բարձրացել, որ նրա կինը մի անգամ գաղտնի կերպով եկել է իմ օթևանը։ Այսու հանդիսավոր կերպով հայտարարում եմ, որ դա մի անարգ ստախոսություն է, առանց որևէ հիմքի, որ նորին վսեմափայլությունը հաճել է միայն տածելու դեպ ինձ մի անմեղ և անկաշառ բարեկամության զգացմունք։ Ես խոստովանում եմ, որ նա հաճախ գալիս էր իմ տունը, սակայն միշտ ակնհայտ կերպով, կառքի մեջ հետն ունենալով երեգ հոգի՝ քրոջը, աղջկան և որևէ ընկերուհու․ սովորաբար այդպես գալիս էին ինձ մոտ և այլ պալատական տիկիններ։ Ես դիմում եմ իմ սպասավորներին, թող նրանք ասեն՝ տեսե՞լ են արդյոք երբևիցե իմ դռան առաջ որևէ կառք, առանց իմանալու, թե ով է մեջը։ Այդպիսի դեպքերում ես սովորաբար մոտենում էի դռան՝ իմ ծառայողի զեկուցումից հետո․ հետո։ Իմ հարգանքը մատուցելուց հետո ես ձեռքով զգուշությամբ վերցնում էի կառքն ու լծած երկու ձին (վեց ձի լծած դեպքում սուրհանդակը ետ էր անում չորսը) ու դնում սեղանիս վրա, որի չորս կողմը պատել էին հինգ մատնաչափ հաստությամբ շարժական ճաղերով՝ դժբախտ պատահարները կանխելու համար։ Հաճախ սեղանիս վրա էի տանում չորս լծած կառք՝ հյուրերով լեցուն, և աթոռին թիկն տված նայում նրանց․ ու երբ սկսում էի խոսել մեկի հետ, մյուս կառքը հանդարտ կերպով պտույտ էր գործում սեղանի վրա։ Քանի՜֊քանի՜ հաճելի իրիկնապահեր եմ անցկացրել այդպիսի զրույցներով։ Ու ես քաջություն ունեմ ապացուցելու գանձապահին կամ նրա երկու լրաբերներին (ես պիտի հայտնեմ նրանց անունները, ինչ ուզում են թող անեն) Կլեստրիլին և Դռընլոյին, որ ոչ ոք թաքուն կերպով ինձ մոտ չի եկել բացի քարտուղար Ռիլդրեզերից, որ, ինչպես պատմեցի, ուղարկաված ուղարկված էր ինձ մոտ նորին կայսրության հատուկ հրամանով։ Այսքան երկար կանգ չպիտի առնեի այս մանրամասնությունների վրա, եթե այդ այնքան մոտիկ չշոշափեր իմ վսեմ լեդիի պատիվը, որ մի կողմ թողած իմը, թեև պատիվ ունեի կրելու նարդակ տիտղոսը, որ չուներ ինքը՝ գանձապահը, որովհետև ամբողջ աշխարհը գիտեր, որ նա միայն կլըմգլըմ էր, մի տիտղոս, որ այն աստիճանի ցածր է իմից, ինչ որ մարկիզի տիտղոսը դուքսի տիտղոսից, միևնույն ժամանակ ընդունում եմ, որ նա իր պաշտոնով ինձնից վեր էր։ Այդ զրախոսությունները, որ ես հետագայում իմացա, հիշատակելու անարժան դիպվածով, մի առժամնակ զայրույթ պատճառեցին գանձապահ Ֆլիմնապին իր կնոջ և մանավանդ իմ դեմ։ Թեև նա վերջապես ազատվեց այդ պատրանքից ու հաշտվեց իր կնոջ հետ, այնուանենայնիվ ես ընդմիշտ կորցրի նրա վստահությունն ու նկատեցի, որ իմ համարումը սաստիկ նվազել է կայսեր առաջ, որը գտնվում էր յուր շնորհառուի զորեղ ազդեցության տակ։
==Գլուխ յոթերորդ==
Ի նկատի ունենալով, որ նորին կայսերական մեծություն Կելին Դեֆար Պլյունի թագավորության ժամանակ հրատարակված օրենքով, մահվան սպառնալիքի տակ, իբրև վիրավորանք նորին մեծության, արգելված է միզել թագավորական պալատի բակում, որ չնայած դրան, հիշյալ Քուինբուս Ֆլիստրինը, բացարձակորեն խախտելով հիշյալ օրենքը, իբր թե հանգցնելու համար այն հրդեհը, որով բռնկված էր նորին կայսերական մեծության սիրեցյալ ամուսնու ապարանքը, չարամտությամբ, դավաճանորեն ու սատանայությամբ բաց է թողել իր մեզը, հանգցրել հիշյալ ապարանքի հիշյալ հրդեհը, կանգնելով թագավորական հիշայլ հիշյալ պալատի բակում, հակառակ դրա համար գոյություն ունրցող ունեցող օրենքների, ի խախտումն պարտաճանաչության և այլն և այլն։
Որ հիշյալ Քուինբուս Ֆլիստրինը բերելով Բլեֆուսկուի կայսերական նավատորմիղը թագավորական նավահանգիստը և նախօրոք ստանալով նորին կայսերական մեծության հրամանը՝ գրավել հիշյալ Բլեֆուսկու կայսրության մնացած բոլոր նավերը, վերածել այդ կայսրությունը մի գավառի մեր փոխարքայի միջոցով կառավարելու համար, ոչնչացրել և կոտորել ոչ միայն բոլոր բութ֊ծայրական աքսորականներին, այլև առհասարակ այդ կայսրության ամբողջ ժողովուրդը, որը չուզեց լքել բութ֊ծայրական ավանդույթը։ Նա, հիշյալ Ֆլիստրինը, իբրև մի խարդախ դավաճան նորին բարեշնորհ, պայծառափայլ կայսերական մեծության, աղերսեց, որպեսզի թույլ տրվի իրեն չկատարելու այդ ծառայությունը, պատրվակ բերելով, թե խղճի դեմ է ճնշել կամ ոչնչացնել մի անմեղ ժողովրդի ազատությունն ու կյանքը։
Ու երբ Բլեֆուսկուի արքունիքից որոշ պատգամավորություն եկավ նորին կայսերական արքունիքը՝ հաշտություն խնդրելու, նա, հիշյալ Ֆլիստրինը, իբրև մի խարդախ դավաճան օգնեց, քաջալերեց, սփոփեց ու զվաճացրեց հիշյալ պատվիրակությանը, թեև նա գիտեր, որ նրանք ծառա են մի թագավորի, որ վերջերս նորին կայսերական մեծության բացահայտ թշնամին էր և բացահայտ պատերազմ էր մղում նորին հիշյալ մեծության դեմ։
Որ հիշյալ Քուինբուս Ֆլիստրինը, հակառակ հավատարիմ հպատակի պարտականության, պատրաստություն է տեսնում մի ճանապարհորդություն կատարելու դեպի Բլեֆուսկուի արքունիքն ու կայսրությունը, որի համար նա ստացել է նորին կայսերական մեծության միայն բերանացի թույլտվությունը, և հիշյալ թույլտվության պատրվակի տակ նա մտադիր է խարդախությամբ ու դավաճանությամբ հիշյալ ճանապարհորդությունը կատարել և այդ միջոցով օգնել, սփոփել ու քաջալերել Բլեֆուսկուի կայսրին, որ դեռ վերջերս թշնամի էր և պատերազմ էր վարում նորին կայսերական հիշյալ մեծության հետ։
Կային և միքանի այլ հոդվածնեեր, սակայն սրանք էին ամենակարևորները, որ ես ամփոփ կերպով կարդացի ձեզ։
Այդ մեղադրանքի առթիվ եղած բազմաթիվ վիճաբանությունների ժամանակ, պետք է խոստովանել, նորին մեծությունը գթասրտության նշաններ ցույց տվեց, մատնանշելով ձեր իրեն ցույց տված ծառայությունները, մեղմելու համար ձեր մեղքը։ Գանձապահն ու ծովակալը պնդում էին, թե հարկավոր է ձեզ ամենատաժանելի և անարգ մահվան դատապարտել՝ գիշերը հրդեհի մատնելով ձեր տունը, ունենալով գնդապետի քսան հազար զինված զորքը, որ թունավոր նետեր պիտի արձակի ձեր դեմքին ու ձեռներին, կամ թե չէ ձեր ծառաներից ոմանք էլ գաղտնի հրաման պիտի ստանային ձեր սավաններն ու շապիկները օծելու թունավոր հյութով, որից դուք պիտի ձեր մարմնի միսը չանգռոտեիք ու մեռնեիք սոսկալի տանջանքներով։ Գնդապետն էլ միացավ այդ կարծիքին, այնպես որ ձեր դեմ առաջացավ մեծամասնություն։ Իսկ նորին մեծությունը որոշած լինելով, ըստ հնարավորին, խնայել ձեր կյանքը, ի վերջո կարողացավ իր կողմը քաշել սենեկապետին։
Այդ պարագային գաղտնի գործերի ավագ քարտուղար Ռիլդրեզելը, որը միշտ ձեր հավատարիմ բարեկամն է, կայսրից հրաման ստացավ արտահայտել իր կարծիքը․ որ և հաճույքով ընդունեց, արդարացնելով ձեր լավ համարումը նրա մասին։ Նա ընդունեց, որ ձեր մեղքը մեծ է, սակայն միևնույն ժամանակ նա ընդունեց, որ տեղ կա և ողորմածության, մի առաքինություն, որով զարդարում է իրեն նորին մեծությունն այնքան արդարացի կերպով։ Նա ասաց, որ իր և ձեր բարեկամությունը քաջ հայտնի է աշխարհին, այնպես որ մեծարգո ժողովը կարող է նրան աչառու համարել․ սակայն, հնազանդվելով ստացած հրամանին, նա ազատ կերպով պիտի հայտնի իր կարծիքը։ Եթե նորին մեծությունը, ի նկատի ունենալով ձեր ծառայությունները և հետևելով իր գթասիրտ հակումներին, բարեհաճի խնայել ձեր կյանքը և միայն հրամայի հանել ձեր զույգ աչքը՝<ref>Հանել ձեր զույգ աճքը․ աչքը․ ― Ծաղր է Օքսվորդի և Բոլինբրոգի մեղադրնքի մեղադրանքի առիթով համայնքների պալատում եղած վիճաբանությունների մասին։ Ըստ երևույթին Րիդրիզելի ճառը ակնարկ է մի քանի վիգերի առաջարկի մասին՝ դավաճանության մեղադրանքը փոխարինելու վստահությունն ի չարը գործադրելու մեղադրանքով, այն վստահության, որ ցույց է տվել նրան պետությունը․ այդ դեպքում մեղադրայլներին մեղադրյալներին չէր սպառնա մահվան պատիժ, այլ միայն ինչքի գրավում և լիակատար իրավազրկություն։ Համեմատիր նաև 14֊դ ծանոթությունը Րիլդրիզելի մասին։</ref> նա խոնարհաբար կարծում է, որ այդ միջոցով արդարադատությունը որոշ չափով կբավարարվի, և ամբողջ աշխարհը կփառաբանի որքան կայսեր գթասրտությունը, նույնքան և ազնիվ ու վեհանձն վարմունքն այն անձանց, որոնք պատիվ ունեն նրա խորհրդականը լինելու։ Այնուհետև նա ասաց, որ ձեր զույգ աչքերի կորուստը արգելք չի լինի ձեր մարնական մարմնական ուժին, որով դուք կարող եք օգտակար լինել նորին մեծությանը։ Կուրությունը, ծածկելով ձեզնից վտանգը, ավելացնում է համարձակությունը։ Որ ձեր աչքը կորցնելու երկյուղը եղել է մեծագույն դժվարությունը թշնամու նավատորմիղը բերելու ժամանակ, և բավական պետք է լինի, եթե ամենին դուք տեսնեք մինիստրների աչքերով, մանավանդ որ ամենամեծ միապետներն էլ նույն բանն են անում։
Այդ առաջարկը ժողովի կողմից հավանություն չգտավ։ Ծովակալ Բոլգոլամը չկարողացավ զսպել իրեն, կատաղությամբ վեր կենալով տեղից, ասաց, որ զարմանում է, թե քարտուղարը ինչպե՛ս համարձակվեց առաջարկ անել մի դավաճանի կյանքը խնայելու։ Թե մի մարդ, որ ընդունակ է պարզապես միզելու միջոցով (նա չի կարող առանց զզվանքի հիշել դրա մասին) հանգցնել նորին մեծության կայսրուհու ապարանքի հրդեհը, մի ուրիշ ժամանակ նա ընդունակ կլինի նույն ձևով հեղեղ առաջացնել և ամբողջ պալատը ջրի տակ անել․ թե այն ուժը, որ հնարավորություն տվեց ձեզ բերելու թշնամու նավատորմիղը, դժգոհության առաջին դեպքում կծառայի ձեզ՝ ետ տանելու․ վերջապես թե նա ունի հաստատ պատճառ կարծելու, որ դուք ձեր սրտում բութ֊ծայրական եք, և քանի որ դավաճանությունը սրտում ծայր է առնում նախքան իրականում իրեն ցույց տալը, ուստի նա մեղադրեց ձեզ իբրև դավաճանի և պնդեց, որ ձեզ մահվան դատապարտեն։
Նույն կարծիքին էր և գանձապահը․ նա ցույց տվեց, թե որ աստիճանի պակասել են նորին մեծության եկամուտները ձեր ապրուստի ծախսերը հոգալու պատճառով, մի բան, որ արդեն անտանելի է դառնում, թե քարտուղարի առաջարկը՝ հանել ձեր աչքերը, ոչ միայն չի դարմանի չարիքը, այլ հավանաբար ավելի ևս կխորացնի, որովհետև հայտնի է, որ նման գործողությունից հետո կենդանիներն ավելի շատ են ուտում և ավելի շուտ գիրանում, թե եթե նորին սուրբ մեծությունը և խորհուրդը, որոնք ձեզ դատում են, իրենց խղճի առաջ միանգամայն համոզված են ձեր հանցանքի համար, ապա այդ լիովին հիմք է տալիս դատապարտելու ձեզ մահվան, չսպասելով ձևական ապացույցների, որ պահանջում է օրենքի խստապահանջ տառը։
Սակայն նորին կայսերական մեծությունը վճռաբար առարկեց առավելագույն պատժի դեմ, բարեհաճելով ասել, թե եթե խորհուրդն աչքերի կորուստը համարում է թեթև պատիժ, հետագայում կարելի է սահմանել մի ուրիշը։ Իսկ ձեր բարեկամ քարտուղարն ի պատասխան գանձապահի, որ առարկեց ձեր ապրուստի վերաբերյալ նորին մեծության մեծ ծախսերի առիթով, ասաց, թե քանի որ նորին վսեմափայլությունը կայսերական եկամուտների միակ տնորենն տնօրենն է, հեշտությամբ կարող է չարիքի առաջն առնել՝ աստիճանաբար նվազեցնելով ձեր մատակարարումը, և այդպես, կերակրի պակասից դուք ավելի պիտի թուլանաք ու նիհարեք, կորցնեք ձեր ախորժակն ու հետևապես մի քանի ամսում մաշվեք․ և ոչ էլ ձեր դիակի նեխած հոտը կարող է այնքան վտանգավոր լինել, երբ ձեր դիակը կիսով չափ կփոքրանա, և ձեր մահվանից անմիջապես հետո, նորին մեծության հպատակներից հինգ֊վեց հազար հոգի կարող են երկու֊երեք օրում զատել ձեր միսը ոսկրից, բեռնակառքերի մեջ դնել ու վարակիչ հիվանդությունների առաջն առնելու համար, մի հեռու վայր տանելով թաղել, իսկ կմախքը թողնել իբրև կոթող՝ ի զարմանս ապագա սերնդի։
Եվ այդպես քարտուղարի բարեկամական լավ վերաբերմունքի շնորհիվ՝ ձեր գործի նկատմամբ փոխադարձ համաձայնության հանգան։ Խիստ կերպով կարգադրված էր, որ ձեզ աստիճանաբար սովամահ անելու ծրագիրը մնա գազտնիքգաղտնիք, իսկ ձեր աչքերը հանելու որոշումն արձանագրվեց գրքի մեջ , հակառակ ծովակալ Բոլգոլամի կարծիքին, որը լինելով կայսրուհու գործիքը՝ նորին մեծության դրդմամբ համառորեն պահանջում էր ձեր մահը․ իսկ կայսրուհին ձեր դեմ ուներ մի հավերժական ոխ այն անպատկառ և ապորինի ապօրինի միջոցի համար, որով դուք հանգցրել էիք նրա ապարանքի հրդեհը։
Երեք օրից հետո ձեր բարեկամ քարտուղարը հրաման կստանա գալ ձեզ մոտ և ձեր առաջ կարդալ մեղադրականի հոդվածներն ու բացատրել, թե որքան անհուն է նորին մեծության և իր խորհրդի գթասրտությունն ու շնորհը, որ դուք միայն դատապարտված եք կորցնելու ձեր աչքերը․ և նորին մեծությունը կասկած չունի, որ դուք այդ պատիժը հանձն կառնեք ամենայն խոնարհությամբ ու երախտագիտությամբ։ Իսկ նորին մեծության վիրաբույժներից քսան հոգի պիտի ճշմարտությամբ հսկեն, որ այդ գործողությունը կատարվի ինչպես հարկն է, այսինքն՝ ամենասրածայր նետերի օգնությամբ, որ պիտի արձակեն ձեր աչքերի սպիտակուցի մեջ, երբ դուք գետնի վրա պառկած լինեք։
Նորին լորդությունն այդպես էլ արավ, ու ես մնացի մենակ՝ տարակուսանքի ու վարանման մեջ։
Մի սովորություն կար, որ մուծված էր ներկա միապետի և իր մինիստրների կողմից (ինչպես ինձ հավատացրին՝ միանգամայն տարբեր նախկին ժամանակներում եղած սովորությունից)։ Երբ դատարանը կայսեր զայրույթին կամ նրա սիրեցյալ մինիստրի ոխակալությանը գահացում տալու համար մի որևէ դաժան պատիժ է նշանակում, այն ժամանակ կայսրն ամբողջ խորհրդի առաջ մի ճառ է արտասանում՝ արտահայտելու համար իր գութն ու գորովը՝ առաքինություններ, որոնք ծանոթ են ու հայտնի ողջ աշխարհին։ Այդ ճառն անմիջապես հրապարակում են ողջ թագավորության մեջ․ և ոչ մի բան այնքան չի սարսափեցնում ժողովրդին, որքան այդ ողորմածության գովասանքը․ որովհետև նկատված է, որքան ընդաձակ ու ուժգին է այդ ներբողը, այնքան վայրագ է պատիժը ու զոհն անմեղ։ Իսկ ինչ վերաբերում է ինձ, պիտի խոստովանեմ, որ չունենալով պալատական կոչում ոչ իմ ծագման և ոչ էլ դաստիարակության հանգամանքով, այդ գործերի մեջ ես վատ դատավոր էի, և այդ որոշման մեջ չէի կարողանում գտնել գթասրտության կամ շնորհի որևէ հետք, այլ համարում էի (գուցե սխալմամբ) այդ պատիժն ավելի դաժան, քան մեղմ։ Երբեմն մտածում էի գնալ և ատյանի առաջ պաշտպանել ինձ, որովհետև թեև ես հնարավորություն չունեի ժխտելու բազմաթիվ հոդվածների մեջ առաջադրած փաստերը, տակավին հույս ունեի, որ այդ հոդվածները որոշ չափով թույլ են տալիս մեղմացնելու իմ պատիժը։ Մյուս կողմից կյանքիս մեջ կարդացած լինելով շատ քաղաքական դատավարությունների մասին՝ երբեք չէի նկատել, որ նրանք այն վախճանը չունենան, ինչ ուզում են որոշել դատավորները, և ես չէի ցանկանում այս ճգնաժամին իմ դատավճիռն այդքան զորավոր թշնամիների վստահել։ Մտքովս մի անգամ անցավ ընդդիմադրություն ցույց տալ․ քանի որ ես դեռ ազատ էի, այդ կայսրության ամբողջ զորությունը կարող էի ենթարկել ինձ ու քարերով հեշտությամբ քարուքանդ անել նրա մայրաքաղաքը։ Սակայն մտաբերելով կայսրին տված երդումս ու նրանից ստացած շնորհները, նաև նրա տված նարդակ տիտղոսը՝ ես մի կողմ նետեցի այդ մտադրությունը։ Ես այդքան շուտ չկարողացա վարժվել պալատների մեջ ընդունված երախտագիտության և ոչ էլ համոզել ինձ, որ նորին մեծության ներկա դաժանություններն ազատում են ինձ իմ անցյալ բոլոր պարտականություններից։
Վերջապես ես հանգա մի եզրակացության, որի համար, թերևս, իրավամբ շատերը կշտամբեն ինձ․ խոստովանում եմ, իմ աչքերի, հետևապես և իմ ազատության պահպանությունը պարտական եմ իմ սեփական անխոհեմությանն ու անփորձությանը․ որովհետև, եթե ես ծանոթ լինեի միապետների ու մինիստրների բարքերին, որ ես երբեմն դիտել եմ ուրիշ շատ պալատներում, ու նրանց վարվելու ձևերին ոճրագործների հետ, որոնք պակաս մեղք ունեն, քան ես, ավելի մեծ աշխույժով ու պատրաստականությամբ կընդունեի մի այդպիսի թեթև պատիժ։ Սակայն իմ հախուռն երիտասարդության աճապարանքն ու նորին կայսերական մեծության թույլտվությունը՝ այցելելու Բլեֆուսկուի կայսրին, պատեհություն տվեց ինձ, նախքան երեք օրն անցնի, մի նամակ ուղարկել իմ բարեկամ քարտուղարին և իմաց տալու նրան իմ որոշման մասին՝ հենց նույն օրն առավոտյան մեկնել դեպի Բլեֆուսկու,<ref>Հենց նույն օրն առավոտյան մեկնել Բլեֆուսկու․ ― Բացահայտ ակնարկ է Բոլինգբրոկի և նրա 1715 թվին դեպի Ֆրանսիա փախուստի մասին։ Գուլիվերի նման նա ևս վախենում էր, որ Անգլիայում մնալը նրա համար հավասար էր մահվան դատավճռին սպասելուն։</ref> համաձայն այն արտոնության, որ ես ունեի։ Ու պատասխանի չսպասելով, գնացի կղզու այն կողմը, ուր մեր նավատորմիղն էր գտնվում։ Վերցնելով զինվորական մի մեծ նավ, ցռուկից մի թոկ կապեցի, խարսխից հանեցի ու ապա հանելով վերարակուս վերարկուս (վերմակիս հետ միասին, որ կռանս տակ բերել էի) դրի նավի մեջ ու կես֊քայլելով, կես֊լողալով հասա Բլեֆուսկուի թագավորական նավահանգիստը, ուր ժողովուրդը վաղուցհետե սպասում էր ինձ։ Նրանք ինձ տվին երկու առաջնորդ ուղեկցելու համար մինչև մայրաքաղաքը, որ նույն անունն էր կրում, ինչ որ կղզին։ Ես դրանց իմ ձեռքիս վրա տարա մինչև երկու հարյուր յարդ քաղաքի դարպասից այս կողմ ու ցանկություն հայտնեցի, որ նրանք գալուս մասին իմաց տան քարտուղարներից որևէ մեկին և ասեն, որ ես այստեղ սպասում եմ նորին կայսերական մեծության հրամանին։ Մոտ մի ժամից հետո պատասխան ստացա, թե նորին մեծությունը, ունենալով իր հետ օգոստափառ ընտանիքն ու պալատական մեծամեծ պաշտոնյաներին, գալիս է դիմավորելու ինձ։ Ես մոտեցա մի հարյուր յարդ ևս։ Կայսրն ու իր շքախումբը ցած իջան ձիերից, կայսրուհին ու լեդիները՝ իրենց կառքերից, ու ես չնկատեցի, որ նրանք վախենան կամ անհանգստանան։ Նորին մեծություն կայսեր ու կայսրուհու ձեռը համբուրելու համար պառկեցի գետնին։ Նորին մեծությանը պատմեցի, որ եկել եմ համաձայն իմ խոստումի և իմ տեր կայսրից ստացած թույլտվության՝ պատիվ ունենալու ամենահզոր միապետին տեսնելու և, ուժերս ներածին չափ առաջարկելու իմ ծառայությունը, եթե այդ չի հակասում իմ սեփական կայսեր հանդեպ ունեցած պարտականություններին, չհիշելով ոչ մի խոսք իմ շնորհազրկության մասին, քանի որ դեռևս պաշտոնական տեղեկություն չունեի այդ մասին ու կարող էի ամենևին չիմանալ, թե կա մի այդպիսի մտադրություն։ Միևնույն ժամանակ, ամենայն իրավամբ, կարող էի ենթադրել, որ կայսրը չպիտի բաց աներ իր գաղտնիքը, քանի որ ես նրա իշխանության սահմաններից դուրս էի։ Սակայն շուտով ես ըմբռնեցի, որ չարաչար սխալվել եմ։
Ես չպիտի անհանգստացնեմ ընթերցողին մանրամասն նկարագրությամբ այդ պալատում ինձ ցույց տված ընդունելուցյան մասին, որ հատուկ էր մի այդպիսի հզոր թագավորի վեհանձնությանը և ոչ էլ անհարմարությունների մասին, որ ես ունեցա տան և անկողնու բացակայության պատճառով․ ասեմ միայն, որ ստիպված էի պառկել գետնին, վրաս առնել վերմակս։