Changes

Շան սիրտ

Ավելացվել է 10 բայտ, 18:16, 25 Նոյեմբերի 2013
==1==
Ու-ուո՜ւ-ու-ուուուո՜ւ-հու-հուհուհուհո՜ւ-հու-հու։ հո՜ւ։ Օ, ինձ նայեք հապա, կործանվում եմ։ Դարպասատակի բուքր հոգեհանգիստս է ոռնում, ես էլ՝ նրա հետ։ Կորա ես, կորա։ Կեղտոտ գդակով սրիկան, ժողովրդական տնտտեսության կենարոնական սովետի ծառայողների նորմալ սննդի ճաշարանի խոհարարը եռջուր շփեց վրաս և ձախ կողս խաշեց։ Գարշելի արարած, անունն էլ պրոլետար է։ Տեր իմ աստված. ոնց , ո՜նց է ցավում։ Մինչև ոսկորներս է խաշել եռջուրը։ Հիմա էլ կաղկանձում եմ, ոռնում, բայց դե, դրանից ի՛նչ ի՞նչ օգուտ։
Վստահելի
1318
edits