Changes
{{Վերնագիր
|վերնագիր = Հարիսոն ԲենջերոնԲերջերոն
|հեղինակ = [[Կուրտ Վոնեգուտ]]
|թարգմանիչ = [[Քնար]]
[[Կատեգորիա:Արձակ]]
2081 թիվն էր, երբ վերջապես բոլոր մարդիկ հավասար դարձան։ Մարդիկ հավասար էին ոչ միայն Աստծո առաջ, օրենքի առաջ, այլև հավասար էին ամեն առումով։ Ոչ ոք ավելի խելոք չէր, քան մյուսները, ոչ ոք ավելի գեղեցիկ չէր, քան մյուսները։ Բոլոր մարդիկ նույնքան ուժեղ էին։ Այս հավասարությունը հաստատվեց Սահմանադրության մեջ կատարված 211֊րդ, 212֊րդ և 213֊րդ փոփոխությունների և ԱՄՆ Գլխավոր Զսպողի աչալուրջ աշխատակիցների շնորհիվ։ Ինչևէ դեռ կային բաներ, որ իդեալական չէին։ Օրինակ ապրիլ ամիսը շարունակում էր փոփոխական լինել և մարդկանց շփոթեցնել՝ գարուն է, թե՝ ոչ։ Այդ ամիսն էր, երբ Գլխավոր Զսպողի մարդիկ տարան Ջորջ և Հազել Բերգջերոնների Բերջերոնների 14֊ամյա որդուն՝ Հարիսոնին։ Ինչ խոսք, դժբախտություն էր, բայց Ջորջը և Հազելը չէին կարող դրա մասին խորը մտածել։ Հազելը միջին ինտելեկտի տեր էր, իսկ Ջորջը, թեև նորմալից շատ ավելի խելոք էր, ականջին կրում էր ուղեղի աշխատանքը զսպող սարք։ Օրենքն էր պարտադրում, որ այդ սարքը նա կրի միշտ։ Սարքը հաղորդիչ էր, որ կապ էր տալիս կառավարությանը։ 20 վայրկյանը մեկ հաղորդիչը սուր ձայն էր արձակում, որ Ջորջի պես խելոք մարդկանց թույլ չտար առիթից օգտվել և իրենց ուղեղները օգտագործել մտածելու համար։ Ջորջը և Հազելը հեռուստացույց էին նայում։ Հազելը լաց էր լինում, բայց հասցրել էր մոռանալ՝ ինչից էր հուզվել։ Հեռուստատեսությամբ բալետ էին ցույց տալիս։ Ջորջի ականջի մեջ նորից խշշաց։ Նրա մտքերը ցրվեցին։
— Շատ սիրուն պարեցին, հենց նոր,— ասաց Հազելը։