Changes
<strong>Քննել — քննարկել</strong>
«Մենք <strong>դիտում</strong> ենք աստղերը» եւ «Մենք <strong>դիտարկում</strong> ենք աստղերը»։ Առաջինում սովորական գործողությունն ենք հասկանում, երկրորդում նշանակում է նշանակում է դիտելու առարկա դարձնել, դիտել որոշակի նպատակով՝ հետազոտելու, ուսումնասիրելու, ճանաչելու, <strong>քննելու — քններկելուքննարկելու</strong>… Ահա այս զույգը եւս տարբերակման կարիք ունի, մանավանդ որ <i>դիտել — դիտարկել</i>֊ի համեմատ սրանց <i>գործառույթները</i> համարյա նույնանում են, ինչպես՝ «Հարցը պետք է ըստ ամենայնի <i>քննել // քննարկել</i>»։ Այս նախադասության մեջ եթե <i>քննել</i>֊ը գործածենք, ապա ուզում ենք առավելապես կարեւորել, որ հարցը պետք է բոլոր կողմերից <i>ուսումնասիրել, հետազոտել, պարզել, խորացնել</i>… Իսկ եթե <i>քննարկել</i>֊ը թողնենք, ապա առավելապես շեշտում ենք այն, որ հարցը <i>քննության առարկա պիտի դարձնել, տարբեր անձանց կարծիքներն ու տեսակետնգրը լսել, մտքեր փոխանակել</i> եւ այլն։
<i>Քննել</i>֊ի մյուս կիրառությունները սովորական են, քննում են ուսանողին ու նրա գիտելիքները, քննում֊հարցաքննում են ամբաստանյալին… Վերջապես, <i>քննել</i> կարող է թե մեկ անձը, թե՝ մի քանիսը, իսկ <i>քննարկել</i>֊ը անպայման ենթադրում է առնվազն երկու հոգու մասնակցություն։ Ուստի, հետեւյալ նախադասության մեջ եթե <i>քննել</i>֊ի գործածությունը սխալ չէ, ապա նախընտրելին <i>քննարկել</i>֊ն է․ <i>«Քննարկում են</i> ամբաստանյալին պատժելու կամ ազատելու հարցը»։ Իսկ «Հավաքվել ու քննարկում են գրողի գիրքը թե պիեսը, ռեժիսորի բեմադրությունը, նկարչի նոր կտավը, կոմպոզիտորի օպերան…», արդեն <i>քննել</i>֊ը գործ չունի, միայն՝ <i>քննարկել</i>։