Changes
/* Հիսուներորդ գլուխ */
Ամենամոտիկում գտնվողները ձայնակցեցին նրան, և հարյուրավորներ արձագանք տվեցին հեռվից։ Ոմանք ելարան էին պահանջում, ոմանք մուրճ էին փնտրում, ուրիշները ջահերով ետ ու առաջ էին վազում, ասես այդ բաները ճարելու համար, և նորից ետ էին գալիս ու աղաղակում, մի այլ մաս շունչը անտեղի սպառում էր անեծքներ ու հայհոյանքներ տեղալով, շատերը խելագարի մոլուցքով առաջ էին շարժվում և խանգարում մյուսներին, ամենախիզախներից մի քանիսը փորձեցին ջրի խողովակների և որմնախորշերի վրայով մագլցել պատը, ու այսպես, ներքևի մթության մեջ ամբոխը ալեկոծվում էր, ինչպես մոլեգնած քամուց խշշացող եգիպտացորենի դաշտը, որտեղից մերթ ընդ մերթ լսվում էր ամեհի վայնասուն։
― Մակընթացությո՜նըՄակընթացությո՜ւնը, ― գոչեց մարդասպանը, երբ լուսամուտի ապակիները ծածկելով ընկրկեց սենյակ, ― իմ եկած ժամանակ մակընթացությունը սկսվել էր։ Մի պարան տվեք ինձ, մի երկար պարան։ Բոլորը խճողված են շենքի առջևում։ Ես ինձ կգցեմ Ֆոլլի Դիչի մեջ և խույս կտամ։ Մի պարան տվեք ինձ, այլապես երեք ոճիր ես կգործեմ, ապա անձնասպան կլինեմ։
Ահաբեկված մարդիկ մատնացույց արեցին, թե որտեղ են պահված այդ իրերը, և մարդասպանը, շտապ ընտրելով ամենաերկար և ամենաամուր պարանը, փութաց դեպի տան կտուրը։
Մի շուն, որը մինչ այդ թաքնված մնացել էր այնտեղ, չարագուշակ կաղկանձելով կտուրի եզրից ետ ու առաջ վազեց և, պատրաստվելով ցատկել մեռած մարդու ուսերին, ցած թռավ։ Սակայն վրիպելով, թավալգլոր ընկավ խրամատի մեջ և գլուխը խփելով մի քարի գանգը փշրեց։
==Հիսունմեկերորդ գլուխ==