Changes

Դատավարություն

No change in size, 21:04, 4 Դեկտեմբերի 2013
― Դեռ կհամոզվեք, թե որքան ճիշտ է ասում նա,― ավելացրեց Ֆրանցն ու երկրորդ մարդու հետ միաժամանակ մոտեցավ Կ֊ին։ Հատկապես վերջինս հովանավորի տեսքով բազմանշանակ նայեց Կ֊ին և քանիցս թփթփացրեց նրա ուսին։ Նրանք զննեցին Կ֊ի գիշերազգեստը և հայտնեցին, որ նա այժմ ստիպված կլինի շատ ավելի վատ շապիկ հանգնել, որ իրենք նրա շապիկը մյուս սպիտակեղենի հետ, ի պահ կվերցնեն, և, եթե գործը բարենպաստ ավարտվի, կրկին կվերադարձնեն։
― Ավելի լավ է Ձեր իրերը վստահեք մեզ, ինչպես պահասենյակում,― առաջարեկցին առաջարկեցին նրանք։― Բայց պահսենյակում պահասենյակում շատ հաճախ են յուրացումներ լինում, և, դրանից բացի, որոշ ժամանակ անց այնտեղ բոլոր իրերը վաճառվում են, առանց հաշվի առնելու՝ արդյոք հետաքննությունը ավարտվե՞լ է, թե՞ ոչ։ Իսկ ի՜նչ երկար են տևում նմանատիպ դատավարությունները հատկապես վերջերս։ Այնուհետև Դուք, համենայնդեպս, իրերի վաճառքից հետո կստանաք Ձեր հասույթը, սակայն գումարն իրենից մեծ բան չի ներկայացնի, որովհետև վաճառքի ժամանակ հաշվի է առնվում ոչ թե առաջարկի չափը, այլ՝ կաշառքինը, և հետո՝ փորձը ցույց է տալիս, որ հասույթները գնալով նվազում են, երբ նրանք տարեցտարի ձեռքից֊ձեռք են անցնում։
Կ֊ն հազիվ թե ուշադրություն էր դարձնում այս խոսքերին։ Նա այնքան էլ բարձր չէր դասում իրերը տնօրինելու իրավունքը, որ դեռ ուներ թերևս։ Նրա համար այժմ շատ ավելի կարևոր էր սեփական դրության մեջ պարզություն մտցնելը, սակայն այդ մարդկանց ներկայությամբ նա բնավ չէր կարող մտածել, որովհետև երկրորդ պահակը (նրանք միայն պահակներ կարող էին լինել) փորով, իբր թե բարեկամաբար, շարունակում էր խփել իրեն, իսկ երբ Կ֊ն վեր էր նայում, միայն մեծ, կողքի թեքված քթով, հաստ մարմնին բնավ չհամապատասխանող ոսկրոտ, չոր դեմք էր տեսնում և զգում էր, որ նրանք իր գլխի վրայով ինչ֊որ բան են պայմանավորվում։ Ի՞նչ մարդիկ էին սրանք, ի՞նչ գերատեսչության էին պատկանում, ինչի՞ մասին էին խոսում։ Ախր Կ֊ն քաղաքացի է իրավական մի պետության, ուր ամեն տեղ կարգուկանոն է տիրում, բոլոր օրենքները կանգնած են զինվորների նման․ ո՞վ կարող է համարձակվել սեփական բնակարանում հարձակվել նրա վրա։ Նա միշտ հակված էր ամեն բան որքան հնարավոր է տանել թեթև, հավատալ վատին, միայն երբ այն իրոք վրա էր հասնում, և նույնիսկ եթե վտանգ էլ սպառնար, ապագայի համար հոգ չէր տանում։ Այս անգամ, սակայն, դա նրան ճիշտ չթվաց։ Իհարկե, կարող էր պատաhել, որ այստեղ տեղի ունեցող տեսարանը կատակ լիներ, մի կատակ, որ չգիտես ինչու (գուցե այսօր լրացող երեսնամյակի կապակցությամբ) բանկի գործընկերներն էին կազմակերպել։ Իհարկե, հնարավոր էր։ Միգուցե հարկ լիներ ինչ֊որ կերպ ծիծաղել պահակների երեսին, և նրանք էլ ծիծաղեին իր հետ․ գուցե սրանք փողոցի անկյունում կանգող կարգի պահապաններից էին (այնքան էլ չէին տարբերվում նրանցից), ու եթե այս ամենը կարելի լիներ (թեկուզ կոպիտ) կատակ համարել, այս անգամ արդեն Կ֊ն՝ սկսած պահակ Ֆրանցին առաջին անգամ տեսնելու պահից, վճռել էր նրանց հանդեպ ունեցած առավելությունը փոքր իսկ չափով չզիջել։ Որ հետո կարող էին ասել, թե ինքը կատակ չի հասկանում, դրանում Կ֊ն այնքան մեծ վտանգ չէր տեսնում, ու, թեև կատարված դեպքերից փորձ քաղելը նրան բնորոշ չէր, այնուամենայնիվ, նա հիշում էր իրենց նշանակությամբ անկարևոր մի քանի դեպքերի մասին, երբ ինքը, ի տարբերություն մյուս ընկներիներիընկներների, գիտակցաբար, առանց հնարավոր հետևանքների մասին մտածելու, ազգույշ էր գործել և այդ պատճառով, ի վերջո, տուժել էր։ Այդ հին պատմություններն այս անգամ այլևս չպետք է կրկնվեին, ու եթե սա կատակերգություն էր, ապա ինքը կուզենար մասնակցել դրան։ Առայժմ ինքն ազատ էր դեռ։
― Թույլ տվեք։― Ասաց նա և պահակների արանքով շտապ անցավ իր սենյակը։
― Խելամիտ մարդ է երևում։― Լսեց նա իր թիկունքում։
Սենյակում Կ֊ն դուրս քաշեց գրասեղանի դարակը, ուր ամեն ինչ կանոնավոր կերպով դասավորված էր, սակայն հուզմունքը նրան թույլ չէր տալիս այդ պահին գտնել իր անձի իսկությունը հաստատող անհրաժեշտ փաստաթղթերը։ Ի վերջո նա գտավ վարորդական իրավունքը, ուզեց վերցնել ու գնալ պահակների մոտ, սակայն փաստաթուղթը նրան պակաս կարևոր թվաց, և նա շարունակեց փնտրել, մինչև գտավ ծննդյան վկայականը։ Երբ նորից կողասենյակ վերադարձավ, նուն նույն պահին բացվեց դիմացի դուռը, և ֆրաու Գրուբախը ուզեց ներս գալ։ Նա միայն մի պահ երևաց, որովհետև հազիվ էր Կ֊ին նկատել, մտահոգ տեսքով ներողություն խնդրեց, անհետացավ ու շատ զգույշ փակեց դուռը։
― Ներս եկեք։― Դեռ կարող էր ասել Կ֊ն, սակայն փաստաթղթերոը փաստաթղթերը ձեռքին նա կանգնել էր սենյակի մեջտեղում, նայում էր դռան կողմը (դուռն այլևս չբացվեց) և սթափվեց միայն պատուհանի մոտ փոքր սեղանի շուրջ նստած պահակների ձայնից։ Կ֊ն նկատեց, որ նրանք իր նախաճաշն են խփշտում։
― Ինչո՞ւ ներս չեկավ,― հարցեց Կ֊ն։
12
edits