Changes
Աճեմեան ընտանիքը մի բնակարան շէնք ունէր Ճահանգիրում Ջահանգիրում և մի բնակարան՝ Բումուլիումշէնք՝ Բումութիում, իրար վրայ երկու բնակարան շէնք ունեն։ Բոյուք Քադիում էլ մի պալատ ունեն։ Իրենց եկամուտն ու ֆինանսական վիճակն էլ լավ է։ Պարոն Աճեմեանը ներմուծւած ապրանքների վաճառական է։ Եթէ իրենց բնակարանի վարձն էլ չհաշւենք, իրենց տարեկան եկամուտը տաս բարձր աստիճանի պաշտոնեայից էլ աւելին է։ Երկու զաւակ ունեն՝ մէկ տղայ և մէկ աղջիկ։ Իրենց երիտասարդ տղան Ամերիկայում և Օրիորդ Աճեմեանն Պոլսի Էռնէ Էւիթ Քոյիում մի ամերիկեան քոլեջում է սովորում։
Թւում էր թէ Աճեմեան ընտանիքը ոչ մի դարդ չպէտք է ունենան։ Բայց իրականութիւնն այլ էր։ Նրանք մի մեծ ցաւ ունէին։
Այստեղ տիկին Բինգեօլեանը ներս ընկաւ որ․ «Դէ հա, առաջինը հօ դեսպանատուն չի, հիւպատոսութիւնա, և երկրորդը՝ սպա չեն լինի, գուցէ մատուցողները լինեն։ Հապա մե՛ր վարձւորը, որ տնտեսութեան հանձնաժողովի տնօրէննա։»
Միշտ տանը, հիւրասիւոթիւնում, կազինոյում․․․ բոլորը պարծենում են իրենց ամերիկա վարձւորներով և նրա մասին խօսում։ Պարզւում էր, որ ինչքան իրենց ամերիկացի վարձւորների մակարդակն աւելի բարձր լինի, այնքան իրենց հարգն ու պատիւը բարձրանում է։ Օրինակ, պարոն Ծպուտեանն իրեն իր ընկերներից աւելի վեհ ցոյց տալու համար, իր վարձւորին իբր պրօֆեսօր էր ծանօթացրել։ Այս խօսքն ամէն տեղ, ամէն մարդու և ամէն աթիթով ասում էր։ Սակայն տիկին Բինգեօլեանն հայց ու փորձ էր արել ու պարզել, որ այն պրօֆեսօրն, որով Ծպուտեան ընտանիքը նրանով պարծենում էր, իրականում մի ամերիկացի սևամորթ է, որ ինչ-որ նաւ է հափշտակել և դրա համար պէտք է մինչև երկու ամիս սպասի մինչև մի այլ նաւի վերադարձ։ Այս լուրը միանգամայն տարածւեց։ Ծպուտեանների ընտանիքն, որ Իստանբուլի Բոյուք Քադիում էին ապրում, ամաչութիւնից ոչ ոքու աչքին չէին կարողանում նայել։
Տիկին Ծպուտեանն էլ պարապ չնստեց։ Նա էլ Բինգեօլեան ընտանիքի վարձւորի քոքերը քանդեց․ նրանք իրենց վարձւորինք որպես ամերիկացի զորավար (գեներալ) էին ծանօթացրել, բայց նա էլ իրականում լեյտենանտի տեղակալ էր։
Սակայն Աճեմեան ընտանիքի դարդ ու ցաւը շատ մեծ էր։ Իրենց բնակրանից վարձւորը չէր քաշւում և իրենց ոչ մի բնակարանը չէր դատարկւում։ Եթէ մի անգամ դատարկւէր, ամերիկացուց բացի ուրիշ մէկի չէին տայ։ Պարոն Աճեմեանը շատ բարձր հմտութիւն ունէր։ Նա կարող էր հմտութեամբ ամերիկացի դարպասապահին դեսպան և նաւավարին որպէս ծովակալ ծանօթացնէր։ Աճեմեանների անհանգստութիւնը շատ չտևեց։ Դատարանի որոշմամբ, իրենց Ջահանգիրի շէնքից երրորդ բնակարանի վարձւորը քաշւեց։
Պարոն Աճեմեանն արագ շտապես անշարժ գոյքի գործակալութիւն և ասաց․
- Վարձւոր եմ ուզում, բացառապէս ամերիկացի լինի։
Անշարժ գոյքի գործակալ․
- Եթէ՞ այլ ազգից լինի։
- Չի լինի։
- Իտալացի՞։
- Ոչ։
- Պարո՛ն Աճեմեան։ Մի անգլիացի ընտանիք էլ կայ, նոր են եկել։ Դեռ մեզ չեն սովորել։
- Ասացի որ այլ ազգից չլինի։ Ամերիկացի եմ ուզում։
- Ամերիկացի վարձւորի գտնելը դժւար է, նրանց սև շուկայում են։ Որովհետև չեն նայում որ վարձը շատ է թէ քիչ։ Ինչ ուզում ես՝ վճարում են և դեռ աւելին, ուզում ես վարկարժէք վերցրու, ուզում ես մի տարւայ վարձը նախապէս վերցրու, ոչ ոստիկանութեան կը դիմեն, ոչ էլ դատարանի, և ոչ մէկին բան կասեն։
Վերջապէս անշարժ գոյքի գործակալը պարտաւորւեց ամերիկացի վարձւորի հետևից ման գալ։
Պարոն Աճեմեանն օրական քանի անգամ զանգում էր իրեն և ամերիկացի վարձւորի մասին տեղեկանում, թէ՝ գտնւել է թէ ոչ։
Գոյքի գործակալն էլ էսօր ու վաղ էր անում ու հետաձգում։ Եթէ ամերիկացի վարձւոր գտնւէր, գործակալը թէ պարոն Աճեմեանից և թէ վարձւորից լաւ ձեռավճար կը վերցներ։ Դրա համար էլ գործակալն անչափ ջանք էր թափում, բայց վարձւոր չէր գտնւում։ Մինչև մի հնարք ծագեց իր մօտ։ Այս գործակալի ընկերներից մէկն, որ նաւերում էր աշխատում, գեղեցիկ տեղում մեծ տուն էր փնտրում էժան գնով։ Այդ իսկ պատճառով անգլերէն էլ գիտէր։ Այնքան անգլերէն գիտէր, որ պարոն Աճեմեանին խաբելու համար բաւ էր։ Գործակալն ու ամերիկացին միասին զանգեցին պարոն Աճեմեանին․
- Հաու՞ դու իւ դու։ (ինչպէ՞ս եք)
- Ֆայն, թենքս․․․ Հաու՞ դու իւ դու։ (Լավ, շնորհակալութիւն։ Դուք ինչպէ՞ս եք։)
- Ֆայն, թենքս․․․ Հաու՞ դու իւ դու։
Հարիֆը լրիւ ամերիկացի է, այն էլ այն մաքուր ու ազւական ամերիկացիներից։
- Արդեօ՞ք տունը տեսաւ ու հաւանեց։
- Տեսաւ ու հաւանեց։
- Ինչո՞վա զբաղւում։
- Մասնագէտա։ Իրականում հա՛մ նավթի ինժիներա, հա՛մ էլ պրօֆեսօր․․․ Եկելա ստեղ նավթ հայտնաբերելու։
Պարոն Աճեմեանի ուրախութիւնից ամպերում էր։ Բոյուք Քադիի իր ընկերներին ծունկի էր բերելու։ Իրենց ծնկի բերելու համար, եթէ մի գումար էլ չառնէր, էլի վարձու կը տար։
Գործակալ․
- Դէ, ինչքանո՞վ եք տալիս։
- Այս բնակարանը չորս մեծ սենեակ ունի, մէկ փոքր, մէկ սրահ ունի մէկ պատունակով։ Նախկին վարձւորները երեք հարիւր հիսուն լիրա էին տալիս։ Դէ երբ վարձւորը ամերիկացի լինի, սխալ է երեք հարիւր հիսում առնելը։ Կարծում եմ հինգ կամ վեց հարիւր ուզեմ։ Ամսական կամ տարեկան․․․ Եթէ ամիսը հինգ հարիւր լինի, տարեկան վեց հազար կը լինի։ Դէ գործակալը հեռախօսը փոխանցեց վարձւորին։ Դիմացինը հարցրեց թէ քանիսով եք տալիս։ Նա էլ հեռախօսով ամերիկացի վարձւորին ասաց․
- Սիքս թաուզեն․․․ (վեզ հազար)
Ամերիկացի․
- Սիքս թաուզեն դալը՞ր։
- Դալըր։
Պարոն Աճեմեանի մտքին չէր ծագել, որ ամերիկացին վեց հազար դոլարը լսելուց զարմացել է, և նորից հարցրեց։
Աճեմեան․
- Ես (այո), սիքս թաուզեն դալըր։
Այս անգամ ամերիկացին ինչ-որ բաներ ասաց, սակայն քանի որ նախադասութիւններն երկար էին և շատ շտապ էր խօսում, պարոն Աճեմեանը բան չհասկացաւ և ասաց․
- Փլիզ․․ (խնդրեմ)
- Ֆոր էւերի՞ մանթ (ամէն ամիս)
Աճեմեանը տարեկան էր վեց հազատ ասել։ Նախ թուրքական լիրան դոլար դառաւ և այժմ կարծես տարեկան վարձը ամսական էր դառնում։
-Ես․․․
-Ալ ռայթ․․․ (շատ բարի)
Ամերիկացում բնակարանի բանալին տւեցին։ Ամերիկացուց նախավճար չէին վերցնում և նրա հետ տան պայմանագիր էլ չէր կնքւում։ Ամերիկացի՝ ասել է թէ դրամատուն (բանկ)։ Սակայն գործակալը միանգամից թռաւ Աճեմեանի օձիքին և իր ձեռավճարն ուզեց։ Աճեմեանն ուրախութիւնից հողը ոտքերի տակ չէր զգում։ Որովհետև տունը մի բարձրաստիճան ամերիկացու էր վարձու տւել, և մէկ տարւայ վարձով իր բոլոր բնակարանների վարձն էր հաւաքում։ Մաքուր ու պատւով գործ․․․ Մի գիշեր Աճեմեանները Ծպուտեանների, Բինգեօլեանների և իրենց տները ամերիկացիներին վարձու տւած իրենց բոլոր ընկերներին կանչեցին իրենց տուն։
(շարունակելի)