Changes

Բացարձակապէս ամերիկացի լինի

No change in size, 17:59, 15 Դեկտեմբերի 2013
վրիպակ
<div style="margin-left:3em; font-size:110%; line-height:3">
Աճեմեան ընտանիքը մի շէնք ունեն Ջահանգիրում և մի շէնք՝ Բումութիում, ընդհանուր երկու շէնք ունեն։ Բոյուք Քադիում էլ մի պալատ ունեն։ Իրենց եկամուտն ու ֆինանսական վիճակն էլ լավ է։ Պարոն Աճեմեանը ներմուծւած ապրանքների վաճառական է։ Եթէ իրենց բնակարանի վարձն էլ չհաշւենք, իրենց տարեկան եկամուտը տաս բարձր աստիճանի պաշտոնեայից պաշտօնեայից էլ աւելին է։ Երկու զաւակ ունեն՝ մէկ տղայ և մէկ աղջիկ։ Իրենց երիտասարդ տղան Ամերիկայում և Օրիորդ Աճեմեանն Պոլսի Էռնէ Էւիթ Քոյիում մի ամերիկեան քոլեջում է սովորում։
Թւում էր թէ Աճեմեան ընտանիքը ոչ մի դարդ չպէտք է ունենան։ Բայց իրականութիւնն այլ էր։ Նրանք մի մեծ ցաւ ունէին։
- Դու ի՞նչ անխելք մարդ ես, որ ամերիկացուն ու ոչ-ամերիկացուն չես կարող տարբերել։ Պարոն Աճեմեանն, որ իր պատիւը գնացել էր, սկսեց գլխի մազերը քանդել։ Դեռ անշարժ գոյքի գործակալին էլ երկու հազար լիրա ձեռավճար էր տւել։ Պարոն Աճեմեանն ուղիղ ու միանգամայն վազեց բնակարան։ Դեռ ձեռքը զանգին չէր հասել, որ երեխաների ղալմաղալը լսեց։ Աստծու անունով բոլորն էլ բլբուլի նման թուրքերէն էին խօսում։ Զանգը տւեց։ Միստեր Ռիչարդը դարպասը բացեց։ Տանտէրին տեսնելով, նրան ասաց․
- Հելօ․․․ Հաո՞ւ Հաու՞ դու իւ դու միսթեր Աճեմեան։ (բարև, ո՞նց եք պարոն Աճեմեան)
Աճեմեանն այլևս խենթի էր վերածւել, գոռաց․