Changes
Իստանբուլ -> Պոլիս
Այստեղ տիկին Բինգեօլեանը ներս ընկաւ որ․ «Դէ հա, առաջինը հօ դեսպանատուն չի, հիւպատոսութիւնա, և երկրորդը՝ սպա չեն լինի, գուցէ մատուցողները լինեն։ Հապա մե՛ր վարձւորը, որ տնտեսութեան հանձնաժողովի տնօրէննա։»
Միշտ տանը, հիւրասիրութիւնում, կազինոյում․․․ բոլորը պարծենում են իրենց ամերիկացի վարձւորներով և նրանց մասին խօսում։ Պարզւում էր, որ ինչքան իրենց ամերիկացի վարձւորների մակարդակն աւելի բարձր լինի, այնքան իրենց հարգն ու պատիւը բարձրանում է։ Օրինակ, պարոն Ծպուտեանն իրեն իր ընկերներից աւելի վեհ ցոյց տալու համար, իր վարձւորին իբր պրօֆեսօր էր ներկայացրել։ Այս խօսքն ամէն տեղ, ամէն մարդու և ամէն առիթով ասում էր։ Սակայն տիկին Բինգեօլեանն հայց ու փորձ էր արել ու պարզել, որ այն պրօֆեսօրն, որով Ծպուտեան ընտանիքը պարծենում էր, իրականում մի ամերիկացի սևամորթ է, որ ինչ-որ նաւ է հափշտակել և դրա համար պէտք է մինչև երկու ամիս սպասի մինչև մի այլ նաւի վերադարձ։ Այս լուրը միանգամայն տարածւեց։ Ծպուտեանների ընտանիքն, որ Իստանբուլի Պոլսի Բոյուք Քադիում էին ապրում, ամաչութիւնից ոչ ոքու աչքին չէին կարողանում նայել։
Տիկին Ծպուտեանն էլ պարապ չնստեց։ Նա էլ Բինգեօլեան ընտանիքի վարձւորի քոքերը քանդեց․ նրանք իրենց վարձւորին որպէս ամերիկացի զորավար (գեներալ) էին ներկայացրել, բայց նա էլ իրականում լեյտենանտի տեղակալ էր։
Աճեմեանը երեք հազար լիրա տւեց։ Պարոն Աճեմեանը վերջում իրական ամերիկացի գտաւ և նրանից այն փողը որ ստացաւ, աւելին էր քանի այն, որ գործակալին ու Ռաշադին էր տւել։
Սակայն Աճեմեաններին իրենց պալատում ամերիկացիներին վարձու տւած իրենց ընկերները հանգիստ չթողին, և այնքան ծաղր ու ծանակի ենթարկեցին, որ նրանք պարտաւորւեցին օգոստոսի տաք ամռան Բոյուք Քադիի իրենց ամառանոցային պալատից տեղափոխւեն Իստանբուլ Պոլիս և երկար ու տօթ ամառն այդ մեծ քաղաքում անցկացնեն։
</div>
[[Կատեգորիա:Պատմվածք]]
[[Կատեգորիա:Ազիզ Նեսին]]