Changes
{{Վերնագիր|վերնագիր = Պատմությունն ընդունել ի գիտություն|հեղինակ =[[Վանո Սիրադեղյան]]|թարգմանիչ =|աղբյուր = «Հայք», 15.11.1999 «Երկիր։ Ցպահանջ․․․» Երեւան 2011}} :Հայ ընթերցողը Հրանտ Մաթեւոսյան կարդալ չի սիրում։ «Բարձր» ընթերցողը կարդալ սկսեց ռուս-սովետական գրական շրջանակներում Մաթեւոսյանի ընդունված լինելու պարտադրանքով, «ցածր» ընթերցողը Հրանտին գիտի «Մենք ենք, մեր սարերը» ֆիլմի մակարդակով։ Այս էլ պարտադրեց Հենրիկ Մալյանը։
Ասում են՝ գյուղի մասին է գրում։
:Հայ ընթերցողը պահանջում է քաղաքի մասին գրականություն, բայց Հայաստանի ունեցած քաղաքի կյանքով ներծծված «Երկիր Նաիրի» չի կարդում։ Որովհետեւ հայ մարդը ճշմարտություն չի սիրում։ Հայը չի սիրում իր պատմությունը։ Չի սիրում՝ հոգու խորքում համոզմունք ունենալով, որ իր պատմությունը մինչ այսօր կերտել են ուրիշները, եւ որ ինքն իր սեփական պատմությունը կերտելու հնարավորությունը դեռ չի ստացել, բայց կստանա։ Եւ սպասում է նպաստավոր այդ պահին։ Եւ ետ նայել, բնականաբար, չի սիրում։ Քանզի կկորցնի նպաստավոր պահը։ Ետ չի նայում եւ չի սիրում Խորենացու «Պատմությունը»։ Պատմիչներից սիրում է Եղիշե, որովհետեւ Եղիշեն գրում է վերամբարձ ու վերացած․․․պատմությունից։
:Եւ հետեւաբար մեր սիրած գրականությունը կանացի գրականությունն է, մի ծայրում՝ հայրենիքառհասարակ, մյուս ծայրում՝ «Մատյան ողբերգության»։հայը սթափ շարադրանքից դիվոտում է։
:Եւ հետեւաբար մեր սիրած գրականությունը կանացի գրականությունն է, մի ծայրում՝ հայրենիք, մյուս ծայրում՝ «Մատյան ողբերգության»։