Changes
/* Խոսակցություն գարեջրի գավաթի շուրջը */
Պետք է նշեմ, որ արևմուտքի մարդակնց հետ վիճել ուղղակի անհետաքրքիր է։ Արևմտյան մարդը տեսնելով, որ զրուցակցի սեփական տեսակետը շատ թանկ է նրա համար, պատրաստ է տեղն ու տեղը համաձայնվել դրա հետ, ինչը երբեք տեղի չի ունենում մեզ մոտ։
Մեր վեճը Ռուդիի հետ ինքնաբերաբար մարեց, իսկ ես ուզում էի այն աշխուժացնել։ Դրա համար ես Ռուդիին ասացի, որ ֆանտաստները հորինել են շատ բաներ, որոնք իրականացել են, բայց որոշ կանխատեսումներ երբեք իրականություն չեն դառնա, օրինակ՝ ճանապարհորդությունները ժամանակի մեջ։
― Այո՞, ― ասաց Ռուդին վառելով սիգարը։ ― Դու իսկապե՞ս մտածում ես, որ ճանապարհորդությունները ժամանակի մեջ անհնար են։
― Այդ դեպքում, ― ասաց նա, ― դու շատ ես սխալվում։ ― Ճանապարհորդությունները ժամանակի մեջ ֆանտաստիկայից արդեն անցել են իրականացման շրջան։
Ինքնին հասկանալի է, որ մեր խոսակցությունը տեղի էր ունենում գերմաներեն լեզվով, որում ես այն ժամանակ, 1?82 թվականին, դեռ շատ ուժեղ չէի (որում ես հիմա նույնպես այնքան էլ ուժեղ չեմ): Դրա համար ես Ռուդիին հարցրեցի, ճի՞շտ եմ ես արդյոք նրան հասկացել, որ արդեն այսօր, ինչ֊որ տեխնիկական միջոցներով կարելի է մի ժամանակից տեղափոխվել մեկ ուրիշը։
― Այո֊այո, ― հաստատեց Ռուդին։ ― Հենց դրա մասին էլ ես քեզ ասում եմ։ Արդեն այսօր դու կարող ես գնալ ռայզեբյուրո, գնել որոշակի գումարով տոմս և ժամանակի մեքենայով մեկնել դեպի ապագա կամ անցայլ, որտեղ որ քեզ ավելի շատ է դուր գալիս։ Իմիջիայլոց, այդպիսի մեքենա առայժմ գոյություն ունի միայն մեզ մոտ Գերմանիայում, «Լյուֆտգանզա» ընկերությունում։ Ի դեպ, տեխնիկական լուծումը շատ պարզ է։ Դա սովորական կոսմոպլան է, ամերիկյան շատլի նման, որը սակայն ունի ոչ միայն հրթիռային, այլև ֆոտոնային շարժիչներ։ Կոսմոպլանը հասնւմ է սկզբից առաջին, հետո երկրորդ տիեզերական արագության, որից հետո միանում են ֆոտոնային շարժիչները։ Նրանց օգնությամբ մեքենան զարգացնում է լույսին մոտ արագություն և քեզ համար ժամանակը կանգ է առնում, իսկ երկրագնդի վրա շարժվում է և դու հայտնվում ես ապագայում։ Կամ ապպարատը զարգացնում լույսից ավելի մեծ արագություն և դու ժամանակից առաջ անցնելով հայտնվում ես անցայլաում։