Changes
Մի քիչ հավելյալ խաշիլ պահանջած լինելու սրբապիղծ և անբարիշտ մեղանչումից հետո Օլիվերը մի ամբողջ շաբաթ խստորեն արգելափակված մնաց այն մութ ու մենավոր սենյակում, ուր ուղարկվել էր հանձնաժողովի իմաստությամբ ու գթասրտությամբ։ Առաջին հայացքից անհեթեթ բան չէր լինի մտածել, որ եթե Օլիվերը նվազագույն իսկ չափով հարգած լիներ սպիտակ բաճկոնով պարոնին, նա իր թաշկինակի մի ծայրը կամրացներ պատի վրա գտնվող մի որևէ կեռի, իսկ մյուսը իր վզին, և այդպես մի անգամ առմիշտ կհիմնավորեր այդ ջենթլմենի հանճարեղ մարգարեությունը։ Այս հերոսական արարքի գործադրմանը սակայն կար մի խոչընդոտ։ Այդ այն էր, որ թաշկինակները լինելով բացարձակ պերճանքի առարկաներ, հանձնաժողովի հատուկ հրամանով չքավորների քթից հեռացվել էին հետագա բոլոր ժամանակների ու դարերի համար։ Հիշյալ հրամանը հանդիսավոր ձևով հաստատվել էր հանձնաժողովի կնիքով և անդամների ընդհանուր ստորագրությամբ։ Սպիտակ բաճկոնով ջենթլմենի կանխագուշակության իրականացման համար ավելի մեծ արգելք էին հանդիսանում Օլիվերի մատաղ հասակը և հարցերի նկատմամբ նրա ունեցած մանկական մոտեցումը։ Նա ամբողջ օրը անց էր կացնում միայն դառնորեն լաց լինելով, և երբ երկարատև, չարագուշակ գիշերը վրա էր հասնում, խավարը խափանելու համար իր փոքրիկ ձեռքերով փակում էր աչքերը և անկյունում կծկվելով՝ աշխատում էր քնել։ Բայց հաճախ սարսափով զարթնում էր և ավելի էր մոտենում պատին։ Նրան շրջապատող թաղծալի մենակության մեջ նույնիսկ պատի սառն ու պինդ մակերեսը ասես սփոփանք էր խեղճ երեխայի համար։
Այնուամենայնիվ, սույն «սիստեմի» թշնամիների մոտ հանկարծ չստեղծվի այն կարծիքը, թե մենակյաց բանտարկության շրջանում Օլիվերին զրկել էին մարմնամարզություն անելու առանձնաշնորհումից, կամ տղաների ընկերությունը վայելեու վայելելու հաճույքից, կամ կրոնական մխիթարանքի բարիքներից։ Օրինակ, մարմնամարզությունը կատարվում էր ամեն օր առավոտյան սառնամանիքին, միստր Բամբլի ներկայությամբ, որը Օլիվերին թույլ չէր տալիս լվացվել սալահատակած բակում գտնվող ծորակի ջրով, և հոգ տանելով, որ տղան չմրսի, գավազանի մշտական հարվածներով նրա ամբողջ մարմնի մեջ առաջացնում էր տաքության զգացողություն։ Ընկերությունից զրկվելու հարցը լուծվում էր նրանով, որ նա օրընդմեջ տարվում էր այն սրահը, ուր տղաները ճաշում էին, և այնտեղ մարդասիրաբար խարազանվում, որպես հրապարակային ազդարարություն և օրինակ իր նմանների համար։ Կրոնական սփոփանքի շնորհը նույնպես չէր զլացվում նրան, քանի որ ամեն երեկո, աղոթքի ժամին, ոտքի հարվածներով բերվում էր այդ նույն սրահը և հոգու մխիթարության համար թույլատրվում էր ունկնդրել տղաների խմբական աղոթքին։ Հանձանաժողովի հեղինակավոր կարգադրությամբ, այս աղոթքին կցված էր հատուկ մի նախադասություն, որով նրանք թախանձում էին լինել բարի, առաքինի, գոհունակ ու հնազանդ, մանավանդ զգուշանալ Օլիվերի բոլոր մեղքերից և մոլորություններից, քանի որ աղոթք֊աղերսանքում բացահայտորեն շեշտվում էր այն միտքը, թե տղան բոլորովին չար ոգիների ազդեցության և հովանավորության տակ է գտնվում և հանդիսանում է հենց սատանայի ստեղծագործոըթյունը։ստեղծագործորթյունը։
Մի առավոտ, երբ Օլիվերի գործերը այսպես բարեհաջող և հուսատու վիճակում էին, միստր Գեմֆիլդ անունով մի ծխնելույզ մաքրող, որը կալվածատիրոջն իր պարտքերը վճարելու միջոցներ էր որոնում, մտածմունքների մեջ խորասուզված՝ գնում էր Հայ Սթրիթ փողոցով։ Միստր Գեմֆիլդի բոլոր աղբյուրները ի մի հավաքված չէին կարող գոյացնել պահանջված հինգ ֆունտի գումարը։ Եվ այս տնտեսական հուսալքության մեջ, երբ նա փոխնիփոխ մեկ իր ուղեղը և մեկ ավանակի գլուխն էր ջարդում, աղքատանոցի մոտով անցնելիս նրա աչքերը հանկարծ հանդիպեցին դարպասի հետևում փակցված հայտարարությանը։
― Աշակերտությա՞ն, տեր իմ, ― ասաց երեխան դողալով։
― Այո՛, Օլիվեր, ― պատասխանեց միստր Բամբըլը։ Այս բարի և գթասիրտ պարոնները, որոնք քո ծնողներին են փոխարինում, քանի որ դու զուրկ ես ծնողներից, ուզում են քեզ աշակերտ ուղարկել։ Նրանք քեզ համար հնարավորություն են ստեղծում կյանքդ լավագույն կերպով դասավորելու և մարդ դառնալու։ Թեև ծխի վրա դու շատ թանկ ես նստում, երեք ֆունտ տասը շիլլլինգ․ շիլլինգ․ երեք ֆունտ տասը շիլլինգ, Օլիվեր, այսինքն՝ յոթանասուն շիլլինգ, այսինքն՝ հարյուր քառասուն հատ վեցպեննիանոց։ Եվ այս բոլորը ո՞ւմ համար, մի անպետք որբի, որին ոչ ոք չի սիրում։
Այս ճառն ահավոր ձայնով արտասանելուց հետո, երբ միստր Բամբըլը փոքր ինչ կանգ առավ, որ շունչ քաշի, արցունքները գլորվեցին խեղճ մանկան այտերից, և նա դառնորեն հեկեկաց։
Ճանապարհին միստր Բամբըլը Օլիվերին պատվիրեց դատարան հասնելիս չափազանց երջանիկ տեսք ընդունել։ Իսկ եթե նրան հարց տրվեր, թե ուզո՞ւմ է աշակերտ դառնալ, պատասխանել, որ իհարկե, շատ է ցանկանում։ Օլիվերը խոստացավ այս երկու հրահանգներին էլ հնազանդվել, քանի որ միստր Բամբլը նրբությամբ ակնարկեց, որ պահանջվածը չկատարելու դեպքում հետևանքը շատ վատ կլիներ։ Երբ դատարան հասան, միստր Բամբըլը Օլիվերին փակեց մի փոքրիկ սենյակում և նախազգուշացնելով, որ մինչև իր վերադաձը տեղից չշարժվի՝ դուրս եկավ։
Տղան սրտատրոփ կես ժամ մնաց այնտեղ։ Ապա միստր Բամբըլը դռնից ներս երկարելով իր գլուխը, որը պճնված չէր եռանկյունի գկխարկովգլխարկով, բարձրաձայն ասաց․
― Օլիվեր, սիրելի՜ս, գնանք ջենթլմենի մոտ։ ― Ապա ահարկու ու սպառնական տեսք ընդունելով՝ ցածրաձայն ավելացրեց․ ― Հիշի՛ր այն բոլորը, ինչ որ ասել եմ քեզ, փեքրի՛կ ստահակ։
Ազնվական ընտանիքներում, երբ տան հասունացած երիտասարդին չի հաջողվում տիրանալ որևէ կայքի, ժառանգության կամ բաղձալի կալվածների, և այդ պատճառով չի կարողանում նախանձելի դիրք ձեռք բերել հասարակության մեջ, ընդունված սովորություն է դարձել նրան ուղարկել ծովային ծառայության։ Հանձնաժողովը խորհրդակցեց և գտավ, որ այս իմաստուն ու փրկարար միջոցառումը որդեգրել նաև Օլիվերի համար՝ կնշանակեր առավելագույն չափով հոգածություն ցույց տալ նրա նկատմամբ։ Հետևաբար, որոշում կայացվեց որևէ առևտրական նավով Օլիվերին ևս ուղարկել մի բավականաչափ վատառողջ նավահանգիստ։ Հանձնաժողովը նկատի ուներ այն հանգամանքը, որ եթե Օլիվերին ուղարկեր նման ծառայության, նավապետը, շատ հավանաբար, մի օր, զվարթ տրամադրության մեջ տղային կծեծեր այնքան, մինչև կմահանար, կամ երկաթյա ձողով կփշրեր նրա գանգը, քանի որ, ինչպես հայտնի է բոլորին երկու ժամանցներն էլ շատ սիրված ու հասարակ զբաղմունք են այդ դասակարգի ջենթլմենների համար։ Հաշվի առնելով այս ծրագրի բոլոր առավելությունները, հանձնաժողովը եկավ այն եզրակացության, որ անհրաժեշտ էր Օլիվերին անհապաղ ուղարկել ծովային ծառայության։
Այս որոշումն շտապ իրագործելու համար միստր Բամբըլը իսկույն ուղարկվեց նավահանգիստ, որտեղ նա պետք է հարձուփորձ հարցուփորձ աներ և գտներ մի նավապետի, որը համաձայներ ծառայության վերցնել անտեր տղային։ Երբ իր այս առաքելության արդյունքը զեկուցելու համար նա վերադառնում էր աղքատանոց, դարպասի առաջ հանդիպեց միստր Սովերբերիին՝ ծխական դագաղագործին։
Միստր Սովերբերրին բարձրահասակ, նիհար մի մարդ էր։ Հագել էր շատ հնամաշ սև կոստյում, սև, կարկատած բանբակյա գուլպաներ և նույն գույնի կոշիկներ։ Նա շատ ժպտադեմ չէր, բայց պրոֆեսիոնալ կատակաբան էր։ Ճկուն քայլվածքով և ներքին որախություն արտահայտող զվարթ դեմքով նա մոտեցավ միստր Բամբըլին և սիրալիր սեղմեց նրա ձեռքը։
Այս ակնարկությունը շատ դուր եկավ միստր Սովերբերրիին, և նա երկար ծիծաղեց։
― Լա՛վ, լա՛վ, միստր Բամբըլ, ասաց նա վերջապես, ― չի կարելի ժխտել այն հանգամանքը, որ կերակրելու նոր սիստեմը հաստատելուց ի վեր, դագաղները նախկինի համեմատությամբ ավելի նեղ և նվազ խորունկ են դարձել։ Չէ՞ որ հարկավոր է մի փոքր էլ շահ ունենալ, միստր Բամբըլ։ Լավ մշակված ատաղձը թանկք թանկ է, սըր, և բոլոր երկաթյա բռնակները բերում ենք շատ հեռվից, Բիրմինհամից։
― Այդ այդպես է, ― ասաց միստր Բամբըլը, ― ամեն արհեստ իր բացասական կողմն ունի։ Չափավոր շահը, իհարկե, թույլատրելի է։
― Օ՜հ, ― գոչեց դագաղագործը, միստր Բամբըլի վերարկուի ոսկեզօծ քղանցքից բռնելով, ― ես էլ ճիշտ և ճիշտ այդ մասին էի ուզում խոսել ձեզ հետ։ Գիտե՞ք ինչ․․․ աստվա՜ծ իմ, որքան շքեղ կոճակ է, միստր Բամբըլ։ Առաջներում երբեք չէի նկատել։
― Այո՛, կարծեմ լավն է, ― ասաց բիդըլը, հպարտորեն նայելով վերևից ներքև իջնող մետաղյա խոշոր կոճակներին, որոնք զարդարում էին նրա վերարկուն։ ― Ինչպես տեսնում եք, ծխական կնիքն է դրոշմված դրանց վրա։ Բարի Սամարացին, որ օգնության է հասել հիվանդ և վիրավոր ճամբորդին։ ճամփորդին։ Հանձնաժողովը այդ ինձ նվիրել էր նոր տարվա առավոտյան, միստր Սովերբերրի։ Հիշում եմ, ես առաջին անգամ այս վերարկուն հագա ներկա գտնվելու այն սնանկացած վաճառականի գործի հարցաքննությանը, որը կեսգիշերին մահացել էր ինչ֊որ շենքի մուտքում։
― Ես էլ եմ հիշում այդ մարդուն, ― ասաց դագաղագործը։ ― Դատական խորհուրդը այսպես էր գրել․ «Մահացավ ցրտից ու կյանքի ամենաէական պահանջների կարիքից», այնպես չէ՞։
Միսիս Սովերբերրիի այս հարցին Օլիվերը բացասական պատասխան տվեց։ Երեխայի աչքերը հրճվանքից շողացին մսի անունը լսելիս։ Նրա ողջ էությունը անձկությունից սարսռաց, երբ ճաշի մնացուկներով լիքը ամանը դրվեց նրա առաջ։
Ես կցանկանայի, որ լավ սնված մի փիլիսոփա, որի կերած միսն ու խմած խմիչքը մաղձ են դառնում նրա մարմնի մեջ, որի արյունը սառցի պես սառն է, իսկ սիրտը՝ երկաթի նման կարծր, լիներ այնտեղ և տեսներ, թե Օլիվերը ինչպես էր լափում ճաշի այդ ավելցուկները, որ շունն անգամ արհամարել էր։ Ես կցանկանայի, որ նա ականատես լիներ, թե այդ երեխան ինչպիսի կատաղությամբ էր հոշոտում մսի կտորները և ինչպիսի ագահությամբ կուլ էր տալիս դրանք։ Բայց կա մի բան, որ ես առավել կցանկանայի․ տեսնել այդ փիլիսոփային նույն ճաշը նույնանման պայմաններում ուտելիս։
Դագաղագործի կինը, որը ամբողջ ժամանակ լուռ սարսափով դիտել էր կատարվածը և տղայի ապագա ախորժակի մասին անհանգստացուցիչ կանխագուշակություններ արել, վերջապես հարցրեց նրան․