Changes
/* Սպիտակ ձիու վրա */
― Դե սպասիր, սպասիր, ― խնդրեց Զիլբերովիչը։ ― Ես կաշխատեմ ամեն ինչ գլուխ բերել։
==սեքս֊տակառ==
Հինգ րոպե հետո նա վերադարձավ տխուր դեմքով։ Ոչ, այսօր Սիմիչը քեզ ոչ մի կերպ չի կարող ընդունել։ Նրանից այնքան շատ ժամանակ խլեցին, որ նա գրել է միայն չորս էջ։ Հնարավոր է, որ նա նույնիսկ ստիպված կլինի հրաժարվել ցերեկային հանգստից և Ստեպանիդայի դասից։ Միակ հաճույքը, որը նա իրեն թույլ կտա, Բախն է, դա էլ այն պատճառով, որ առանց Բախի նա չի կարողանում քնել։ Իսկ եթե նա չքնի, ապա հաջորդ օրն էլ անհաջող կլինի։
Լսելով այս տեղեկությունը, ես ոչինչ չպատասխանեցի, և գնացի իմ խուցը իրերս հավաքելու։
«Տականքնե՛ր և սրիկանե՛ր, ― մտովի գոչում էի ես, ճամպրուկի մեջ նետելով կեղտոտ գուլպաները և ճմրթված վերնաշապիկները։ Նրանք կարծում են, որ ես պետք է այստեղ նստեմ և սպասեմ, մինչև նրանք վճարեն տոմսի գինը։ Նրա համար ժամանակը թանկ է, իսկ ինձ համար ոչ։ Ո՜նց չէ։ Ինձ պետք չէ ձեր տոմսը։ Ինքս կվճարեմ, աղքատ չեմ։ Բայց այստեղ այլևս ոչ մի վարկյան չեմ մնա։ Հիմարներ չկան։ Հերի՛ք է։
Ես արդեն ուզում էի փակել ճամպրուկը, երբ նկատեցի, որ այնտեղ պակասում են իմ տնային հողաթափերը։ Ո՞ւր են նրանք տեսնես կորել։
Ես սկսեցի աչքերով փնտրել անկյուններում, երբ դուռը բացվեց և շեմքին հայտնվեց Ստեպանիդան ավելն ու աղբակալը ձեռքին։
― Ա՜հ, պարոն, ― բացականչեց նա։ Դուք այստե՞ղ եք։
― Ի՞նչ է քեզ պետք, ― հարցրեցի ես։
― Ուզում էի մի քիչ հավաքել, էլ ի՞նչ։ Ախր ես մտածում էի, որ դուք այնտեղ եք, իսկ դուք տեսնում եմ այստեղ եք։ Լավ, այդ դեպքում, ես միգուցե հետո՞։
Նրա դեմքին խաղում էր իրեն հատուկ հիմար ժպիտը։
― Սպասի՛ր, ― ասացի ես, դու իմ տնային կոշիկները չե՞ս տեսել։
― Տնային կոշիկնե՞ր, ― կրկնեց նա և սկսեց մտածել, կարծես ես նրան հանձնարարել էի ապացուցել Պիֆագորի թեորեմը։ ― Բա ո՜նց, ― վերջապես գլխի ընկավ նա։ ― Այդ ձեր սլիպերները, կարմիր, առանց կրունկների։ Իհարկե, իհարկե տեսել եմ։ Ես նրանք այնտեղ, մահճակալի տակ եմ խցկել, որպեսզի հոտ չգա։ Դժաստ է մոմենտ։
Նա կանգնեց ծնկների վրա և խցկվեց մահճակալի տակ, նշան բռնելով իմ վրա իր աննկարագրելի հետույքով։ Նրա կարճ փեշը բարձրացավ, բացելով նրա կիսաթափանցիկ բարակ ժանյակներով կիսավարտիքը։
Օ՜, աստված։ Ես միշտ էլ անտարբեր չեմ եղել կանացի այդ մասի կառուցվածքի հանդեպ, բայց այդպիսի գայթակղություն կայնքում չեմ ունեցել։ Այդ երկու հանելուկային էներգիայով լցված կիսագնդերը ձգում էին ինձ, ինչպես մագնիս։
Պայքարելով այդ գայթակղության հետ, ես փորձեցի աչքերս մի կողմ շրջել և գրգռված հարցրեցի, թե ինչ է նա այդքան երկար անում։
― Հիմա, պարոն, ― լսվեց նրա երգեցիկ ձայնը մահճակալի տակից։ Մի րոպե, միայն աչքերս մթությանը սովորեն։
― Ի՜նչ մթություն, ― ասացի ես և, կռանալով ուզեցի ինքս նայել մահճակալի տակ, բայց կորցրեցի հավասարակշռությունս և երկու ձեռքերով կառչեցի նրա երկու կիսագնդերից, որոնք միանգամից սկսեցին դողալ։
― Օ՜հ, պարոն, ― լսվեց նրա վախեցած ձայնը։ ― Այդ ի՞նչ եք դուք անում։
― Ոչինչ, ոչինչ, ― մրթմրթացի ես, զգալով, թե ինչպես են նուրբ ժանյակները փրփուրի նման սահում նրա վրայից։ ― Այդպես էլ կանգնիր։ Դու սովորիր մթությանը։ Հիմա լավ կլինի։ Իմ կարծիքով, դու արդեն ինչ֊որ բան տեսնում ես, ― շնչակտուր շշնջում էի ես, զգալով, որ իմ խելագար ճնշման տակ նա թուլանում է և հալվում կարագի պես։
Պետք է ասեմ, որ ես խիստ բարոյական սկզբունքների տեր մարդ եմ։ Եվ իմ բոլոր ծանոթները գիտեն ինձ, որպես օրինակելի ամուսին։ Բայց այդ պահին, ես ուղղակի խելագարվել էի և չէի տիրապետում ինձ։
Հետո մենք գլուխկոնձի տվեցինք լայն մահճակալի վրա, ներքնակը պայթեց և փետուրները թռչում էին ամբողջ սենյակում ու կպչում մեր քրտնած մարմիններին։ Ես կորցրեցի ամեն մի վերահսկողություն ինձ վրա, տնքում էի, ոռնում, ատամներս կրճտացնում։ Եվ նա էլ իմ ականջին թոթվում էր տարբեր քնքշություններ, անվանելով ինձ և՛ սիրելի, և՛ ոսկյա, և՛ ավազակ, և՛ անպատկառ, և սփոփում էր իմ ինքնասիրությունը պնդելով, որ այսպիսի տղամարդ կյանքում չի հանդիպել։
Մենք պոկվեցինք իրարից միայն ճաշին մոտ, որին ես ջարդված և անուժ հազիվ քարշ տվեցի ոտքերս։ Ես այնպիսի տեսք ունեի, որ Ժանետան նույնիսկ հարցրեց, արդյոք ես չեմ հիվանդացե՞լ, իսկ նրա խորաթափանց եղբայրը ոչինչ չասաց, բայց նրա քմծիծաղող մռութից ես հասկացա, որ նա ամեն ինչի մասին գլխի է ընկել։
Իմ համար տհաճ էր, որ նա հասկացել է, և ես ուզում էի մեկնել ճաշից հետո, բայց առաջին՝ ուժ չունեի, իսկ երկրոդր՝ նա խոստացել էր գիշերը գալ ինձ մոտ։ Եվ եկավ, հենց որ նրա Թոմը լցվելով «Բուրբոնով» քնեց։
Նա իսկական սեկս֊ռումբ էր։ Կամ, հաշվի առնելով նրա կազմվածքի առանձնահատկությունը, սեքս֊տակառ, Տակառ՝ լցված սեքսով, ինչպես դինամիտով, առանց մտքի մի որևիցե նշույլի։ Բայց նա ցնցեց ինձ այնպես, որ ես կորցրեցի խելքս և պատրաստ էի մոռանալով և ընտանիքս և բոլոր ծրագրերս, մնալ այստեղ և, սարդի նման կառչելով Ստեպանիդայից, մեռնել ուժերիս սպառումից։
Ես նույնիսկ ուրախացա իմանալով, որ հաջորդ նախաճաշին Սիմիչը նորից չի կարող զրուցել ինձ հետ, որովհետև հրատարակչությունից եկել է հավաքված տեքստը, և բացի նախաճաշից նա ուրիշ ժամանակ կարդալու համար չուներ։
Բայց ճաշից առաջ, երբ ես դեռ նոր էի բաց թողել Ստեպանիդային, վազելով եկավ հուզված Զիլբերովիչը և ասաց, որ Սիմիչը անհապաղ պահանջում է ինձ իր մոտ։