Changes
/* Երկար հրաժեշտ */
Կարճ ասած, մենք կազմակերպեցինք հրաժեշտը ինչպես հարկն է։ Բլիթներով, խավիարով, շամպայնով և օղիով։ Ժողովուրդը տարբեր էր, ռուսներ և ոչ ռուսներ, հավաքվել էին այնքան, որ համարյա ամեն աթոռին նստած էին երկուսով։ Հասկանալի է, մենք մեր հյուրերին ոչինչ չէինք պատմում ոչ ուղևորության ժամկետի և ոչ էլ ուղղության մասին, բայց միևնույն ժամանակ, պահում էինք մեզ այնքան հիմար, հանելուկային և բազմանշանակալից ձևով, որ եկողները ակամա սկսեցին մտածել, որ ես պատրաստվում եմ օդապարիկով կտրել Ատլանտիկ օվկիանոսը, կամ որոշ ժամանակ անցկացնել աղվանական ապստամբների մեջ։
Այդ բոլոր ենթադրությունները ես չէի մերժում և չէի հերքում, ինչը ավելացրեց անիմաստ անհեթեթ մտքերը, ներառյալ և այնպիսին, որ ես ուղղակի ուզում եմ փակվել տանը, և ձևացնելով իմ բացակայությունը, գրել նոր վեպ։
Հյուրերի մեջ էր նաև Ռուդին, որը (ես պետք է դա հատուկ նշեմ) պահում էր իրեն շատ նրբանկատ և ոչ մի բառով ու ակնարկով ցույց չտվեց, իր տեղեկացված լինելու մասին։