Changes

Ավելորդը

3 bytes removed, 14:49, 12 Հունվարի 2014
Երբեք Հաճի աղան այդպես անխնամ չէր փոխել քայլերր իրենց տնից խանութ գնալիս։ Այն Հաճի աղան, որի փողոցով անցնելն իսկ մի հանդես էր. աղայակա՜ն։ Միշտ հաստ շալը վաթսուն-յոթանասուն տարեկան կուզի վրայով վզին փաթաթած, երկար իրանր իրանը բերընքսիվար ընկնելու պես՝ առաջ թեքած, ուղտի վիզը առջև երկարած, սև ակնոցների արանքից սապատավոր քիթը օդի մեջ խրած, հայացքը դեպի հեռուն, մի կետի՝ ընթանում էր նա։ Եվ այդ ֆեսավոր Հաճին ծիսակատարությունների նման անխուսափելի գործելակերպեր ուներ փողոցով անցնելիս. գիտեր ամեն դար ու փոսի, քար ու ոտնատեղի սովորական պատռվածքը, և եթե սայլի, ոտքի կամ բնության հետևանքով քարերն ու ոտնատեղերը նոր կարգով դասավորվեին, Հաճի աղան կանգ կառներ, լրջորեն կկշռեր նոր ոտնատեղի վտանգի չափը, իր դեղնած գավազանի ծայրով բախելով, կստուգեր ոտքը դնելիք քարի հավատարմությունը և, գավազանը ցեխի կամ ջրի մեջ դիմհար տալով, զգույշ աքլորի պես ոտքերը գետնից պոկելով ու վար դնելով, գերագույն խնամքով կանցներ վտանգավոր տեղը։
Տասը տարի առաջ միայն՝ իր անդրանիկ որդուն թաղելիս, Հաճի աղան թույլ տվեց, որ իր կապույտ մահուդ շալվարի տոտերը ցեխոտվեն, և մեկ էլ այսօր, երբ իմացավ, որ թուրք զորքը ռուսներին նեղելով<ref>Թուրքերը ռուս բանակին նեղում էին Սարիղամիշի ուղղությամբ մինչև 1914 թ. դեկտեմբերի 14-ը։ Դրանից հետո ռուսները նրանց առաջխաղացումը կասեցնում են, իսկ դեկտեմբերի 22-ին ջախջախիչ հարված հասցնում՝ գերի վերցնելով մեծ քանակությամբ թուրք սպաների, այդ թվում՝ հարձակվող կորպուսի հարամանատար Իսխան փաշային։ (''Բոլոր ծանոթագրությունները Ա.Ա.Բեժանյաննին են, եթե չի նշված այլ հեղինակ։'')</ref>, հաղթական մոտենում է իրենց փոքրիկ սահմանամերձ քաղաքին։
Անհանգիստ էր վերի՜ն աստիճանի։ Արդեն մի շաբաթ է, ականջին դիպել էր, որ թուրքը գալիս է։
Փորձված, կյանքի չար ու բարուն տեղյակ՝ Հաճի աղան, որ տեսել էր 1877 թվի ռուս ֊տաճկական -տաճկական պատերազմը, երբ թուրքը կարծես բնականորեն հաղթվում էր, այն Հաճի աղան, որ «քրղանոցներում «քրդանոցներում ու թռւրքանոցներում» զելվել, առևտուր էր արել և շատ անգամ էր ավազակների ձեռքից աղվեսի պես պոչը պրծացրել, նա լավ գիտեր, որ երբեք չեն սպասիր վտանգը գա ու փեշիցդ բռնի.— պետք է ժամանակին որսալ խուսափելու անկրկնելի վայրկյանը։
Բայց այս անգամ վրիպեց... Եվ չարաչար։
Երբ մտավ շուկա, փորձված աչքերով չափեց հրապարակը և զինվորների ու խանութպանների եռուզեռում մի անկարգություն նկատեց, որ նրան դուր չեկավ։ Մոտեցավ իր խանութին, խանութը կիսափակ էր։ ներս Ներս մտավ թուքը կուլ տալով։ Իր քառասնամյա որդին շտապով ապրանքը դարակներից թափում էր մի տոպրակի վրա։ Գեր ու կլոր տղամարդ էր նա և հևում էր փուքսի պես. քրտնքի կաթիլները շարվել էին նրա չեչոտ, կարմիր երեսին։
Հաճու աչքերը մթնեցին: Ածիլած կզակը հաստ բեղերի տակ դողաց, և նա բառերը լփռտելով՝ մրմնջաց.
— Ջա՛նըմ, ի՞նչ «բան չկա», ֆուրղո՜ւն բռնեցեք...
— Միսաքը գնաց խանը՝<ref>'''Խան''' (թուրք.) — քարվանսարա, իջևան, պանդոկ:</ref> բռնելու, — պատասխանեց Շմավոնը։
Հաճի աղան չնստեց, ծուղակն ընկած մկան պես կարծես ելք որոնելով, նայեց չորս կողմը և դուրս եկավ, որ դուրսն էլ նայի։ Բայց հարևան խանութներում առուտուրր առուտուրը եռում էր. խանութպանները հանգիստ էին երևում։ Իրենց հարևանը, Կորկոտենց Եղիշը, լուրջ և անխռով, ինչպես ամեն օր, ահա բան է կշռում կազակների համար։ Հանգիստ է նա իր բահի մորուքով և ընկույզի խոշոր աչքերով։ Ութ երեխայի տեր է. եթե «նահանջ» լիներ, նա ավելի շուտ պիտի անհանգստանար։ Եվ Հաճի ազան աղան մոտենալով նրա խանութին՝ հարցրեց նրան,
— Եղի՛շ, ի՞նչ կըսեն, թուրքը զոռի՞ր է:
— Այդպես բան կա՞, չիտե՜մ... մեր բակի ֆետպեպիլը<ref>'''Ֆելդֆեբել''' — ենթասպայական աստիճան ցարական բանակում։</ref> ըսավ՝ ահ չկա,— պատասխանեց Եղիշը և շարունակեց իր առուտուրը եպիսկոպոսական արժանապատվությամբ: Հաճի աղան կանգնեց նրա խանութի առջև՝ չիմանալով ինչ անի։ Նրա մոտից անցնում էր դյուրգար Պողոսը, որ իրեն ձեռ առնող զվարճախոսներից մեկին պատասխանում էր.
— Ա՜տամ<ref>'''Ատամ''' (թուրք.) — մարդ։</ref>, ինչ-որ ուբիշներու ուրիշներու գըլի՝ ան ա թող մեզի ըլի. աշխըրովի չէ՞։
— Ինձի աշե,— ձայն տվեց հեռու խանութից ձեռ առնողը,— հազրվե՜, կամենդանթը քեզի համար կառեթ պիտի ղրկե, որ փախչիս։
Վստահելի
1396
edits