Changes
Ավելորդը
,Երբ մտավ շուկա, փորձված աչքերով չափեց հրապարակը և զինվորների ու խանութպանների եռուզեռում մի անկարգություն նկատեց, որ նրան դուր չեկավ։ Մոտեցավ իր խանութին, խանութը կիսափակ էր։ Ներս մտավ թուքը կուլ տալով։ Իր քառասնամյա որդին շտապով ապրանքը դարակներից թափում էր մի տոպրակի վրա։ Գեր ու կլոր տղամարդ էր նա և հևում էր փուքսի պես. քրտնքի կաթիլները շարվել էին նրա չեչոտ, կարմիր երեսին։
Հաճու աչքերը մթնեցին: մթնեցին։ Ածիլած կզակը հաստ բեղերի տակ դողաց, և նա բառերը լփռտելով՝ մրմնջաց.
— Շմավո՜են... ի՜ի՞նչ կենիս...
— Ջա՛նըմ, ի՞նչ «բան չկա», ֆուրղո՜ւն բռնեցեք...
— Միսաքը գնաց խանը՝<ref>'''Խան''' (թուրք.) — քարվանսարա, իջևան, պանդոկ:պանդոկ։</ref> բռնելու,— պատասխանեց Շմավոնը։
Հաճի աղան չնստեց, ծուղակն ընկած մկան պես կարծես ելք որոնելով, նայեց չորս կողմը և դուրս եկավ, որ դուրսն էլ նայի։ Բայց հարևան խանութներում առուտուրը եռում էր. խանութպանները հանգիստ էին երևում։ Իրենց հարևանը, Կորկոտենց Եղիշը, լուրջ և անխռով, ինչպես ամեն օր, ահա բան է կշռում կազակների համար։ Հանգիստ է նա իր բահի մորուքով և ընկույզի խոշոր աչքերով։ Ութ երեխայի տեր է. եթե «նահանջ» լիներ, նա ավելի շուտ պիտի անհանգստանար։ Եվ Հաճի աղան մոտենալով նրա խանութին՝ հարցրեց նրան,
— Եղի՛շ, ի՞նչ կըսեն, թուրքը զոռի՞ր է:է։
— Այդպես բան կա՞, չիտե՜մ... մեր բակի ֆետպեպիլը<ref>'''Ֆելդֆեբել''' — ենթասպայական աստիճան ցարական բանակում։</ref> ըսավ՝ ահ չկա,— պատասխանեց Եղիշը և շարունակեց իր առուտուրը եպիսկոպոսական արժանապատվությամբ: արժանապատվությամբ։ Հաճի աղան կանգնեց նրա խանութի առջև՝ չիմանալով ինչ անի։ Նրա մոտից անցնում էր դյուրգար Պողոսը, որ իրեն ձեռ առնող զվարճախոսներից մեկին պատասխանում էր.
— Ա՜տամ<ref>'''Ատամ''' (թուրք.) — մարդ։</ref>, ինչ-որ ուրիշներու գըլի՝ ան ա թող մեզի ըլի. աշխըրովի չէ՞։
— Կառեթը զանգիններուն<ref>'''Զանգիններուն''' (թուրք.) — հարուստների։</ref> համար է, սաղ ըլին ոտքերս,— հանգիստ պատասխանեց առողջ արհեստավորը և շուռ տվեց ուրիշ փողոց։
Հաճի աղային զայրացրեց այս չարագուշակ զվարճախոսությունը, և այն է, հեռանում էր Եղիշի խանութից, որ ներս մտավ նրա ժրագլուխ աշկերտը և իբրև անմիտ քայլի վրա ծիծաղելով՚՝ ծիծաղելով՝ զեկուցեց,
— Խանը ինչ ֆուրղուն օր կա՝ հատը հարուր, հարուր իցցուն մանեթով բռներ են։
Հաճին զգաց որ բերնի թուքր թուքը ցամաքում է։
— Ի՞նչ... բռնե՞ր են... մեր Միսաքր Միսաքը հո՞ն էր,— հարցրեց շնչասպառ։
— Հոն էր, հըմը չկրցավ բռնե,— պատասխանեց թարմ ու անհոգ ձայնով աշկերտը և ավելը վերցնելով, սկսեց ուրախ-ուրախ ավլել խանութի սանդուղքը։
— Ի՜նչ էս էրիր... Ֆուրղունները ձեռից բա՜ց ես թողիր... գերդաստանս մնաց...
Շմավոնի կարճ ու գնդլիկ մարմինը շտկվեց։ Նա իր քրտնած, չեչոտ դեմքը բարձրացրեց և ապրանքը գոգնոցի մեջ՝ նայեց հորը։ Հայացքներն իրար հանդիպեցին, և նրանք իրար հասկացան: հասկացան։ Հաճի աղան չարագուշակ ժպիտով գլուխը հանդիմանորեն շարժեց.
— Ֆուրղո՜ւն գտի... տղա՜քս ձեռքե կերթան... տո՜ւնս...
Շմավոնը դեմքը կնճռոտեց։
— Ջանըմ, ֆուրղուն ինչո՞ւ պիտի չըլի,— բարկացավ նա և ապրանքը թափելով, յուղոտ գոգնոցով քրտինքը սրբեց ու գլորվող տակառի պես կողքե֊կողք կողքե-կողք ընկնելով, դուրս գնաց։
Հաճի աղան երկար նայում էր իր որդու թաղիքե վալիկներին, նրա տափակ փափախին և կարմիր շարֆին, մերթ երևում, մերթ կորչում էր զինվորների բազմության մեջ, մինչև որ անհետացավ։
Այդ միջոցին Հաճի աղայի թոռը, Շողոն, մի կարմրաթուշ աղջիկ, տռուզ ձեռքերով ներս բերեց կաթով սուրճը։
Հաճի աղայի մեծ հարսը բերեց կապույտ փռոցրփռոցը, փռեց մինդարի առջև, կապերտի վրա, առավ աղջկա ձեռքից սուրճը, որ դնի փռոցի վրա։ Բայց Հաճի աղան մռութը կախ, հուզված և դժկամ՝ ձեռքով արավ, որ սուրճը տանեն դուրս։ Այս արդեն այնպես ազդեց հարսին ու աղջկան, որ նրանք խորտակված իրար նայեցին, կարծես երկրի հաստատությունը խախտվեց։ Հաճի աղան սուրճը չխմի՜,..
Մեծ հարսը ձեռքով արավ Շողոյին, որ դուրս գա, ինքն էլ դուրս ելավ՝ ինչպես հիվանդի սենյակից, որ չանհանգստացնեն նրան։
Հաճի աղան գնաց, ծալապատիկ նստեց մինդարին և թթվեց։ Մտքերով շփոթված հայացքը գցեց իր տան սարք ու կարգին, կարծես օտարական լիներ։ Սենյակը խաղաղ էր։ Մինդարները, մութաքաները, խալիները իրենց տեղից այնպես հարազատ և դաշն խաղաղությամբ նայում էին Հաճի աղային, և այնպիսի մի հաստատունություն կար այդ առարկաների մեջ, որ կարծես ոչ մի զորություն խախտել չէր կարող։ Տարօրինակ թվաց մի վայրկյան այն խռովությունը, որ ընկել էր իր սիրտը, և պատուհաններում հանգիստ դրած այն ծաղկի փայտե թաղարները, որ հաճախ լվանալուց ճերմակել՝ փայլում էին, կամ սենյակի երեք պատերի տակով փռած մինդարներն ու պատերին կպցրած երկար բարձերը անվրդով պատմում էին խաղաղ հրավերքների, ուրախ հարսանիքների, անխռով օրերի մասին։
Եվ այղ այդ բոլորը ահա այսօր անհաստատ բաներ էին։ Այսօր իսկ կարող էին այդ ամենը լքվել... Դեռ տասը տարեկան հասակից իր հոր հետ ճամփորդելով «քրդերն ու թուրքերը», նրանց հետ առևտուր անելով՝ ահա վաթսուն տարի է տուն է շինում Հաճի աղան։ Եվ հիսուն տարի կանոնավոր ժամացույցի պես խաղաղ չքչքացել է նրա երջանիկ տունը և ահա այսօր պետք է քանդվեր։ Եվ ինչպես ջրում խեղդվողը հանկարծակի արագությամբ հիշում է իր անցած կյանքի մանրամասները, այնպես Հաճի աղան հիշեց իր անցյալը, ինչպես հանգիստ քուն դրեց և թաղեց հանգուցյալ հոր կողքին իր մորը, հիշեց 1877-ի պատերազմը6պատերազմը<ref>Ակնարկում է 1877-1878 թթ. ռուս-տաճկական պատերազմը։</ref>, որ նրա համար անցավ իբրև իրեն չվերաբերող մի փոթորիկ... միտքը բերեց, ինչպես երեսուն տարեկան երիտասարդ իր կնոջը տարավ Երուսաղեմ... ինչպես այնուհետև ձմեռ, գարուն նրա տանը տոն էր ու հարսանիք, նրա կյանքը առևտուր էր, ապրանք ու հարստություն։ Հետո որդիները եկան հասան, ամուսնացան, բեղմնավորվեցին։ Ամեն, ամեն ինչ եկավ իր կարգով ու եղավ, կարծես այդպես էլ պարտավոր էր լինելու, Հաճի աղան վանքի պես տան տեր դառավ, և այդ տուֆը տունը այսօր քանդվում էր։
Ի՜ր տունը, հի՜ն տունը։ Արյունը գլուխը խփեց։ Ի՞նչպես, իր ընտանիքը, հարստությունը, այդ նույնքան հիմնավոր բանրբանը, որքան ինքը՝ աշխարհքի հաստատությունը,...
Եվ Հաճի աղան, իբրև փորձված մարդ՝ իսկույն հարմարվեց կենսական իմաստության. որոշեց խիստ ու հրամայական մի կարգ աղատել ամենակարևորը, իսկ եթե այդ չեղավ կարևորագույնը։ Վճռեց ու դաժանացավ.— ամեն ինչ անել, ամեն խստություն գործ դնել, անգթանալ, թեկուզ և ստորանալ, բայց փրկել այդ կարևորագույնը՝ իր տունը, իսկ եթե այդ չեղավ իր անձը։
Հաճի աղան ընդունեց այդ առաջին մեծ հարվածը, բայց կյանքի բովում զելված մարդը իսկույն անդրադարձավ, որ խորհրդածության ժամանակ չէր. պետք էր ո՛չ միայն հաշտվել այղ աղետի հետ, այլ եղածն ազատել։ Եվ ի՞նչ պիտի տեղավորվեր մի սահնակի վրա... Հաճի աղան ավելի խստացավ։
— Տե՜, ազատելո՛ւն աղատեցեքազատեցեք... ամենեն պետքականը...
Հակոբը քանդեց իր կավագույն բաշլըղը, հանեց դեղնած հաստ վերարկուն և, հարձակվելով սնդուկների վրա, այնպես ուժով առաջ քաշեց, որ զոռից դեմքի ու վզի երակները ուռան։
Իրար հետևից, ներս լցվեցին և դռների մոտ արձանացան Շողոն, Շմավոնի կինը, փոքր հարսը և մի հարևանի կնիկ։
Հաճին մոտեցավ Հակոբին և թևը բռնելով՝
— Խելքդ մի՛ կորցնե, — հրահանդեց,—ինչ — ինչ որ պետքական է, ան ա՛ն ժողվե։
Հետո տանեցոց հրահանգեց.
Հարևանի կնիկը, որ դառն աղքատի վիճակին էր և համարյա Հաճի աղայի տան գործն անելով՝մի կտոր, մի փշրանք ստանալու հուսովն էր՝ սարսափեց։ Նա կարծում էր, թե աշխարհն այնպես է շինած, որ չի քանդվել երբեք, իսկ եթե քանդվի էլ, Հաճի աղան երևի բան կգիտենա դրա դեմ անելու։ Չանի էլ ու գնա՝ մի բան կանի իր նման անճարներին։
Բայց Հաճի աղայի չոր ու դաժան պատասխանը սթափեցրեց խեղճ կնկան: կնկան։ Եվ տեսնելով, որ իրեն նայող չկար, հառաչեց ու դուրս գնաց։
Ու մինչ տնեցիք հավաքում էին իրերը, Հաճի աղան սկսեց անցուդարձ անել սենյակում՝ իբրև տխուր ուղտի կերպարանք֊ նայում կերպարանք։ Նայում էր անկարգացած սենյակին, ուր իրար վրա թափված էին «անպետք» ու «ավելորդ» իրերը, տեսնում էր իր տան քանդվելը, բայց հուսահատությունից չէր զգում ցավը։ Ավելի մեծ զուլումը աչքին բան չէր թողնում երևալու։ Նա դեղնել, մագաղաթ էր դառել։ Տնեցիք շորերը կապում, նորից քանդում և կրկին ընտրում էին, և շարունակ լսվում էր «Հաճ աղայիս գուլպաները», «Հաճ աղայիս դոշակը», «Հաճ աղայիս քուրքր քուրքը չթողնեք»։ Շմավոնի կինը կողքից նայելով Հաճի աղային և տեսնելով նրա մեռելադեմ երեսը՝ դիմեց նրան,
— Հաճ աղա, կոնյաք ըմ խմե՞ս։
Հաճի աղան լուռ էր, տխրատեսիլ արձանի պես։ Նրա բերանը հուզմունքից դառնացել էր, և նա թուքը կուլ տալիս դեմքը ծռմռում էր։
Բայց ներքուստ շտապում էր և դիտում տնեցոց աշխատանքը: աշխատանքը։ Եվ մռայլ, խստացած բերդապահի պես՝ քանի գնում, իր բերդի զանազան իրերի արժեքը վերագնահատելով՝ մերթ կարգադրում էր. «Պետքականնե՜րր«Պետքականնե՜րը, պետքականնե՜րը», մերթ սարկազմով աղաչում էր. «Աստծո՜ւ սիրուն հասկցե՜քհասկցե՛ք, աս պետք չէ, ա՜ն», իսկ վերջը՝ կռիվը ոգևորողի պես՝ սկսեց քաջալերել. «Տե՛, տե՛, տե՛, հա՛ պապամ հա՜... պետքականնե՛րը, պետքականները»։ Ու այսպես «պետքականներր» «պետքականները» կրկնում էր ծիսակատարության ձայնով և զգում Էրէր, որ մեծ գործ է կատարում, '''տուն է ազատում''':։
Իսկ այդ միջոցին մյուս փոքր «օդայում» նստած էր անդամալույծը և հանդարտ՝ աչքի տակով նայում էր իր եղբորը։ Վերին աստիճանի խաղաղ էին նրա խոշոր ու մարած աչքերը, որոնց տակերը կապտած՝ պարկեր էին գոյացել։ Նրա դեմքը ուռած, հիվանդագին ճերմակ էր։
— Զուլումը տեսա՞ք...՝ խանթին ապրանքը մնաց... ֆուրգուն չկա...
— Վո՜ւո՜ւշ...— ծնկները ծեծեցին հարսները և նայեցին Հաճի աղային։ *
Հաճի աղան ուղտի տխրությամբ նայեց Շմավոնին և լռեց։
— Տե՛, Հաճի աղա, հագի՛ր էրթանք,— ասաց Շմավոնը և դուրս գնաց։ I։
Շմավոնի կինը աթոռ բերեց, որ Հաճի աղան նստի. հետո փոքր հարսի օգնությամբ Հաճի աղայի ոտքերը հագցրին մի երկրորդ շալվար ևս։
Այդ ժամանակ «պզտի օդայից» խուլ հեծկլտոցներ լսվեցին։
— Ատ վո՞վ է, — հարցրեց Հաճի մարը և ներս գնաց։
Հարսները հետևեցին նրան։ Ինչ-որ բան խոսեցին անդամալույծի հետ, որից միայն լսվեց Հաճի մոր ձայնրձայնը.
— Հաճի աղան չի սառի Ճամփան,, մի՛ վախնա։
Եվ նորից սկսեցին խոսել։
Հաճի աղան բութ հանգստությամբ իր մեջ նկատեց, որ նա ամբողջ օրը չէր մտածել անդամալույծ ի մասին, և հիմա մտածելով՝ անախորժություն զգաց: զգաց։ Եվ ոտքը կոխելով շալվարի մեջ խոսեց.
— Ի՞նչ է, ի՞նչ է է ղեր։
— Հեչ , — պատասխանեց փոքր հարսը,— Սրբունը գուլա։
— Ան ինչի՞ է ձեռք ու ոտք էղեր, ո՞ւր պիտի գա,— խոսեց Հաճի աղան բարկությամբ և մտքում զայրացավ, որ անդամա֊լույծը անդամալույծը ինքն իր բերնով չի հայտնում, թե համաձայն է մնալու և ուրիշներին է թողնում այդ բանը հայտնելու անախորժությունը։
Փոքր հարսը զարմանքով լի աչքերը հառեց Հաճի աղային.
— Սրբունին պիտի թողնե՞նք...
Հաճի ազան աղան ծաղրեց.
— Է՛ խանումս, տեսնինք ես ու դուն պիտի երթա՜նք...
Հաճի մարը, որ դուրս էր գալիս անդամալույծի սենյակից և լսեց այս վերջին խոսքերը, սարսափեց.
— Քա, ձունը գլխուս, Սրբունին պիտի թողնե՞նք...
Տիրեց լռություն։
— Ի՞նչ էնիմ,—լացակումեց — լացակումեց անդամալոլյծը,— Հաճ աղաս շատ է վախեցե, վախենամ թե ճամփան ցավի գա։
— Ատոր համա՞ր զուլաս,— զարմացավ Հաճի մարը,— ջանըմ, մեր դարդը մի՛ քաշե, հազրվե՛...
— Դուք ձեր հոգեստանն ազատեցեք. ես անդամալույծ եմ, ասօր կամ, էգվան չկամ,— պատասխանեց անդամալույծը տխուր համակերպությամբ։
— Անդամալո՞ւյծն ինչ խոսք է, ջանըմ, — հանդիմանեց Հաճի մարը,— հոգին հոգի է, հազրվե՛:հազրվե՛։
Հաճին մեծ սենյակում անցուդարձ էր անում և լսում այս խոսակցությունը։ Հաճի մոր պնդումները նրան զայրացրին, և նա իր կնոջը ձայն տվեց.
— Տեղ չկա՜... կիմանա՞ս, — գոռաց, խեղդելով իր ձայնը Հաճի աղան և շեշտեց «կիմանա՞ս» բառը։
— է՛Է՛,— հակաճառեց Հաճի մարը,— բեռդ պակսեցու՝ տեղ գըլի:գըլի։
— է՜Է՜,— տնտղեց Հաճի աղան,— բեռդ որ պակսեցնես՝ տղաքդ ինչո՞վ պիտի պահես, աշխարհք խո չվերջացավ։
Եվ Հաճի աղան բաշլըղը փաթաթեց։
Հարսները ներս եկան, և մինչև անգամ երեխաները բոլորեցին անդամալույծի առաջ։ Բայց նա տեսնելով, որ ամենքը իրեն են նայում և սպասում, վեր նայեց խաղաղ ու բարի աչքերով և ասաց.
— Դուք գնացեք, ինձի մի՛ք աշե, ես կմնամ, իմ ջանս ազիզ չէ:չէ։
Այդ Ժամանակ ժամանակ ներս մտան Հակոբն ու Շմավոնը և սկսեցին չորս կողմ նայել, թե ինչ կա էլի վերցնելու։
Հարսներն սկսեցին սրանց աղաչել, որ անդամալույծին համոզեն իրենց հետ գալու և տեղ գտնեն սահնակի վրա։
Հակոբը կեղծավորություն արավ.
— Հը՞, Շմավո՞ն, ի՞նչ կրսեսկըսես, ապրանքը թեթևցնե՞նք...
Շմավոնը դեմքը կնճռեց ժլատի պես, որից փող են խնդրում։
Հաճին մի երկու անգամ գնաց-եկավ մեծ սենյակում, հետո՝ մուշտակը հագած եկավ փոքր սենյակը և մոտեցավ քրոջը։
— է՞Է՞, Սրբուն,— ասաց նա դժվարությամբ ու տհաճությամբ,— մնաս մնա՛ս բարով։
Եվ ձեռքը դրեց նրա ձեռքի վրա։
— Մի՞ վախնա, թուրքերը քեղի քեզի ձեռք չեն տա. երբ օր ներս մտնին, ըսե՝ «տունը ձեզի», ինձի ձեռք մի՛ք տա։
Շմավոնը, որ ներս էր մտել, հարեց.
— Ըսե՝ «սիզրն «սիզըն օճախա դյուշմիշըմ», ձեր օճախն եմ ընկե։ Անդամալույծը դողդոջուն ձեռքերով բռնեց Հաճի աղայի ձեռքը, տարավ շրթունքներին և համբուրեց։ Մի արցունքի կաթիլ նրա աչքերից գլորվեց, ընկավ Հաճի աղայի ձեռքին։ Անդամալույծը ծոցից թաշկինակը հանեց և սրբեց եղբոր ձեռքը և ապա՝ մի զույգ «դֆտիկ»<ref>Ընտիր բուրդ։ (Ծանոթ. Դերենիկ Դեմիրճյանի)</ref> ձեռնոց հանելով մինդարի տա կից՝ տակից՝ տվեց Հաճի աղային՝աղային.
— Ձեռքե՞րդ անց ու Ձեռքե՛րդ անցու՝ ճամփան չմսիս։
Հետո փղձկալով վրա բերեց.
— Քոռանա՞ Քոռանա՛ լուսս... տղոցը համար չկրցա գործե։
— Բան չկա, բան չկա,— սառը հանգստացրեց Հաճի աղան։ Հետո դարձավ տնեցոց.
— Դե՞։Դե՛։
Ու ինքը դուրս գնաց։ Հաճի մարը այնտեղ չէր։ Ըստ երևույթին գնացել էր հարևանների մոտ՝ անդամալույծի համար տեղ գտնելու։
Հաճի աղան, ընտրելով սահնակի ամենահարմար տեղրտեղը, նստեց, փաթաթվեց վերմակի մեջ ու մնաց։
Եվ որովհետև տնեցիք ուշանում էին,— անշուշտ անդամալույծին համոզելու, որ գա,— Հաճի աղան բարկացավ և գլուխը վերմակի տակից հանելով, ձայն տվեց.
— Թե՛զ էրեք, ատոր վախտը չէ՜չէ՛... «էկա՜ն»...
Ու շտապով դեմքը ծածկեց վերմակի մեջ, որ չմրսի։
Բայց ներսը ուշանում էին։ Շմավոնն ու Հակոբը հասկանում էին Հաճի աղայի հաշիվներն ու խստությունը։ Գիտեին նրանք, որ կյանքի իմաստությունր իմաստությունը հենց այդ էլ պահանջում է։ Եվ տեսան էլ, որ հոր վճռական քայլերի շնորհիվ բավական ապրանք են ազատում և իրենք էլ փրկվում են։ Նրանք հասկանում էին, որ հայրն իրավացի է՝ գնահատելով ժամանակը, պետք էր հասկանալ նաև նրա իմաստությունը. ա՜յնա՛յն, որ '''իրենց ''' հարստությունն էլ '''իրենցը ''' չէր, այլ միայն իրենց '''փախցրածն ''' էր իրենցը։ Եվ ահա հաշտվեցին, որ իրենց հայրը խելոք է մտածում՝ անդամալույծին թողնելով և ապրանքը տանելով։ Ո՞վ գիտե, օտարություն է, պետք է ապրել, նոր տուն շինել, աշխարհք հո չվերջացավ...
Եվ այսպիսի դեպքերի հասկանալի արագությամբ հաշտվեցին, որ անդամալույծը ավելորդ էր իրենց մեջ։
— Քեֆը հորքուրինս է։
Իսկ հարսներրհարսներu, որ լավ գիտեին Հաճի աղայի անկոտրում բնավորությունը, տեսնելով իրենց ամուսիններն էլ անհոգ են, հավերի պես համակերպվեցին ու լռեցին։
Եվ լաց լինելով հագցրին երեխաներին։ Հետո մոտեցան անդամալույծին, համբուրվեցին նրա հետ։ Հետո բերին մի քանի կարտոֆիլի մոմ, հացի մի մեծ կապոց, ջուր, լուցկի, դրին անդամալույծի մոտ և «օ՜ֆ, օ՜ֆ» անելով դուրս եկան։
Գլուխները հաստ շալերով փաթաթած ապլաներ, բաշլղներով տղամարդիկ, շարֆերով տղաներ ու աղջիկներ՝ իրար անցած՝ խռնված էին դռների առջև, սահնակների ու ֆուրգոնների չորս կողմը։ Աղմուկ, վայնասուն... Ահա ծերուկ ժամկոչը, որի չոր, ածիլած կզակը դողում է, ընտանիքով մնացել է առանց սահնակի. ոտքով պիտի գնան։ Ծերուկը գլուխը կորցրել երեխա է դառել։ Կինը դայակի պես հետևից քշում է այս ու այն կողմ։ Ահա ճամփա ընկան՝ առանց բեռի ու հագուստի։ Ահա մի հասակավոր մարդ կռվում է իր հարևանի հետ, որը նրա կառապանին ուզում է մի բան ավել տալ և սահնակը խլել։ Երկուսն էլ ձիու սանձերը դեսուդեն են քաշքշում։
Աստված սիրողը իմտա՜տ<ref>'''Իմտատ''' (թուրք.) — օգնություն։</ref> հասնի... մնացի՜նք... — գոռում է մի կին անպատասխան ժխորի դեմ։
Մի ֆուրգոն, իրերով ու մարդով սարսափելի բեռնած, եկավ դեմ առավ Հաճիենց սահնակին։
— Խաբարդա՜ ,— գոռաց կառապանը իր մուշտակի միջից:միջից։
Մի դեմք՝ շեկ ու կոշտ բեղերով ու մորուքով՝ դուրս նայեց ֆուրգոնի առաստաղի տակից։
Դատարանի գրագիրն էր։
— Ի՞նչ եք կայնե,— գոռաց։
Ուրիշ երկու ֆուրգոն էլ եկան դեմ առան։ Սկսեցին շտապեցնել։ Գրագիրը գոռգոռաց։ Նրան բացատրեցին, որ անդամալույծի պատճառով են Հաճիենք կանգ առել։
— Ի՞նչ եք կայնե, գնացեք,— ձայն տվեց գրագիրը,— անդամալույծ տանելու վա՞խտ եք գտե, (ռուս.)
— (ռուս.) Պռավիլա՞ է, ի՞նչ է։ Եփ օր էվակուացիա է, անդամալույծները ավելորդ են։
— Թողե՛ք, ես անոր պիտի տանիմ,— ծվում էր նա։
— Տեղ չկա, մա՛րս, տեղ չկա,—համոզում — համոզում էր կառապանը։
Բայց կինը կատաղի դիմադրում էր։
Հակոբը մոտեցավ նրան.
— Հորքուր ջան... ավել-պակաս հալալ...— և փղձկալով բռ֊նեց բռնեց համբուրեց անդամալույծի ձեռքը։
— Աստված հետներդ, դառներսգառներս, գնացեք... Հաճ աղայիս, տղոցը լավ աշեցեք, չմսին.. խոսեց անդամալույծը հոգածու ձայնով։
Շմավոնը կեղծ ու շիտակ զգացվեց, բերանը ծռմռեց, նա ևս մոտեցավ, համբուրեց անդամալույծի ձեռքը և, անարցունք աչքերը սրբելով դուրս եկավ։ Նրան հետևեց Հակոբը, որ դուրս գալիս շտապեց և դիպավ Շմավոնին։
— Սրբուն մամին մորթե՜ն պիտի,..
Հաճի մարը, որ մինչև այդ խստահայաց ու անհաշտ նայում էր չորս կողմը, լսելով երեխաների լացը՝ հանկարծ լցվեց և հեծ֊կլտացհեծկլտաց.
— Չեն մորթե, մի՛ք լա,— ու սկսեց աչքերը սրբել։
Եվ հրդեհի մեջ պաշարվածի պես՝ նա զգաց, որ տարերային մի ուժ նրան միայն մի բան է թելադրում, փախչել, շուտով դուրս գալ մահի ճիրաններից։ Մնացածը՝ կին, երեխա, ընկեր, բարեկամ՝ նսեմացավ նրա աչքում։ Եվ ակամա՜։ Եվ նա զգում էր, թե որքան դառն է այդ «ակաման», բայց և զգում էր, որ այդ այդպես է։
Նա կարծես ցնորքի մեջ լիներ. նայում էր չորս կողմ և, ամեն առարկա մի վայրկյան տեսնելով, մյուս վայրկյանին մոռանում էր։ Կարծես երազում՝ նրա մոտով, ճամփի եզրով, իրենց հարևան կոշկակար Պողոսը, ուժեղ երիտասարդ՝ յափնջու վյրա վրա երկու երեխա նստեցրել քարշ էր տալիս ձյան վրայով։ նրա հետևից հևալով և լնգլնգալով գնում էր նրա ծերուկ հայրը։ Ահա հոգնեց նա, եկավ կանգնեց և ճամփից դուրս գալով, գնաց խրվեց ձյան մեջ ու մնաց.
— Ալ չեմ կրնա... գնացեք...
Իսկ իր շալի մեջ Հաճի մարը կծկված՝ մտածում է անդամալույծի վրա և ծանր հառաչում։
Սուր վտանգն ու աղմկալից սարսափն անցել էին, տեղի տալով մի խաղաղ թշվառության, որ ընդունեց փախստականներին հետևյալ գավառական քաղաքում։ Հանկարծակի աղքատներ, մի ժամում անտունացած մեծատուններ, ի ծնե չքավորներին խառնված՝ եկան ապաստանելու ամեն կարոտություն չկռահող, ամեն ինքնասիրություն չհաշվող բարեգործության և նրա միշտ ուշացող օգնության։ Բարեգործականի, դպրոցի և մասնավոր անբնակ տների մեջ խցկեցին սրանց. բերին հաց, շոր, դրամ, նաև մխիթարական խոսքեր, և նման դեպքերի գթառատության ալիքը ինչ վարարությամբ որ հորդեց, նույն արագությամբ էլ ճապաղեց, և թշվառությունը հիմա այլևս անարգել ու հաստատ անցավ իր գործին։
Հաճիենց քաղաքը շուտով ետ առնվեց։ Տղամարդիկ, որոնց մեջ և Հակոբն ու Շմավոնը, վերադարձան տեր լինելու իրենց այրված ու կողոպտված գույքերին։ Լուրեր եկան, որ գնացողները քիչ-քիչ հաջողում են կորածը գտնել։ Փախստականների երեսը իստակվեց։ Հաճի մարը իր հարսների հետ դուրս էր գալիս, այցելում մյուս փախստական ընտանիքներին, հյուրեր էին գալիս իրենց տունը, և հին մեծատան հյուրասիրությունը փորձեր էր անում հին ընթացքով քայլելու։ Ծիծաղն սկսեց երբեմն իր ձայնը լսեցնել նրանց տանը։ Մի անգամ էլ եկավ իրենց քաղաքի զվարճաբան Գարանը և պատմեց ծիծաղելի դեպքեր թե՛ փախից և թե թուրքերի քաղաք մտնելուց, որ վերադարձողները լսել էին և եկել, տարածել: տարածել։ Ներկայացրեց մի վաճառականի, թե ինչպես էր շփոթվելուց մութաքան գրկել, մինչ երեխան կողքին ընկած լալիս էր։ Լսում էին, ծիծաղում։ Հետո խոսք եղավ անդամալույծի վրա, որի մասին եկողները միաբերան ասել էին, որ անհայտ կորած է, և որի մասին տնեցիք աշխատում էին կամ չխոսել, կամ մխիթարվել, ասելով, որ եթե գար՝ միևնույն է ճամփին կմեռներ։ Հաճին ավելի մռայլվեց։ Այդ տեսնելով Գարանը համարձակ և ուրախ հանդիմանեց,
— Ջանըմ, Հաճի աղա, բան չունի՞ս, չարդ տարավ, սաղ ըլին հարսներդ, ւողաքդտղաքդ, թոռներդ։
Սակայն Հաճի աղան խորտակված էր։
Եկած օրից ոչ մի անգամ փողոց դուրս չեկավ։
Քաղաքում ծանոթ֊բարեկամներ ծանոթ-բարեկամներ եկան, իրենց տուն հրավիրեցին, կտրուկ մերժեց։
Տնեցիք սկսեցին անհանգստանալ։ Հաճու այս արտակարգ խռովությունը նրանք իսկապես կորցրած հարստությանը վերագրեցին և կարծեցին, որ կարող է ծերուկը խելքը կորցնել, ուստի և լուր ուղարկեցին Շմավոնին, որ ինքը կամ Հակոբը գան։ Պատասխան չեկավ։
Հունվարի սառն ու պարզկա առավոտը նոր էր բացվում, որ Հաճի աղան անկողնում նստեց։ Հաճի մարն ու հարսները՝ երեխաները ծոցներն առած՝ քնած էին փոքր ու նեղվածք սենյակում, որ Հաճին դիտմամբ վարձել էր, մերժելով ձրի սենյակը։
Հաճի մարը աչքի տակով ուշադիր նայեց Հաճու դեմքին և նկատեց նրա աչքերում մի տխուր համակերպություն։ Վեր կացավ, օգնեց որ հագնվի, ջուր բերեց, լվացվեցրեց։ Հաճին վեր կացավ և գավազանը առավ։
— Ո՞ւր, — հարցրեց Հաճի մարը մի փոքր վախեցած։
— Ժամ պիտի էրթամ։
Առավոտյան ժամ էր, և եկեղեցին թափուր։ Երբ <ժամն> ավարտվեց, Հաճի մարը առաջարկեց, որ գնան տուն, բայց Հաճին մերժեց և մնաց իր տեղում չոքած։ Սպասեցին պատարագին։ Շուտով եկավ մեծ հարսը։ Եվ հարս ու կեսուր քաշված մի անկյուն՝ սկսեցին փսփսալ. Հաճի մոր համար պարզ էր, որ Հաճի աղան հոգեկան հիվանդ է դառել։ Եվ սկսեց աղոթել, տրորվել։
Չոքել էր Հաճին և. ավելի մտածում էր, քան աղոթում։ Հաճի մարը նայեց նրա սմքած երևույթին, կորացած մեջքին, դեղնած մագաղաթե դեմքին, ծխից կարմրած բեղերին և ճերմակ, ցախ-ցախ մորուքին, որոնց վրա փախից հետո ածելի չբանեց, նայեց Հաճի մարը և զգաց, որ ծերուկի վիշտը շատ խորն է։
Մի մինդար քաշեց ծերուկի տակը, բայց սա մերժեց։ Եկեղեցին լուռ էր, ցուրտ։ Խնկի դուրեկան հոտը դեռ օդի մեջ։ Ահա արևի ծիրանի սյուները պատուհաններից կախվեցին ներս։ Եկավ ժամկոչը, հետո քահանան, կամաց-կամաց աղոթավորը շատացավ, սկսվեց պատարագը։ Հաճին անշարժ ու հանգիստ նայում էր իր առաջ, պաղ քարերին։ Միայն երբեմն, երբ արծաթագլուխ տերտերը շուռ էր գալիս դեպի բազմությունը և հորից լսվող ձայնով ասում էր «խաղաղությո՜ւն ամենեցուն», Հաճին գլուխը կախ էր գցում և երեսը վախեցած խաչակնքում։
Երբ գնացին տուն, և ամենքը շարվեցին «դաստախունի» շուրջը և սկսեցին թեյ խմել, մեծ հարսը բերանը մոտեցրեց Հաճի մոր ականջին.
— Գիտե՞ս, Հաճի աղաս տերտերին, տիրացուին բռերը մեկմեկ մեկ-մեկ օսկի դրեց։
Հաճի մարը սառած նայեց հարսի երեսը, հետո վեր թռավ և գնաց դուրս և այնտեղից նշանացի կանչեց հարսին իր մոտ։
— Հը՞...— խռովեց Հաճի մարը,— ձեզի բան կըսեմ՝ չեք իմանա։ Աման, աստծու խաթեր, Հաճիս ձեռքե գնաց, տնե՜ օճըղե հեռու...
Եվ սկսեց ծնկներին տալ ու տրորվել։ Հարսը պատմեց տեղով, որ իր աչքով տեսել է: է։ Հաճի մարը նորից ներս մտավ, իրեն զսպեց և հարսներին աչքով արավ, որ ուշ չդարձնեն Հաճու վրա։ Ու սկսեց հսկել նրան։
Երեխաները դուրս գնացին՝ ձյան վրա խաղալու։ Հարսները սփռոցը վեր քաշեցին, նորից մի թեթև ավլեցին սենյակը, որ առավոտվան խնամքով ավլել էին, փայտ ավելացրին թիթեղի վառարանին և գնացին «աշխանան», խոհանոց՝ կերակուր եփելու։ Հաճի մարը նստեց Հաճի աղայի դիմաց և դիտելով նրա ամեն մի շարժումը, սպասեց, որ նա մի բան ասի։
Բայց ոչ մի նշան՝ թե ուզում է խոսել։ Նրա լռությունը ցույց էր տալիս, որ խորին ու մշտական խռովքը և ներքին տաժանելի մի աշխատանք դուր էր գալիս նրան։
Մի պատկեր կար, որ երևակայության մեջ ամբողջացնում էր նա։ Դա նրա կիրքն էր, որ նրան և՛ սարսափեցնում էր, և՛ ուրախացնում։ նա Նա տեսնում էր անդամալույծի դիակը և աշխատում էր նայել նրա սառած, բաց աչքերին։ Ճգնավորի մոլուցքի մեջ ընկած հավատացյալի կրքով նա հետևում էր այդ պատկերին և աշխատում էր երբեք, ոչ մի վայրկյան աչքից բաց չթողնել. ինքը, միայն ինքը եղավ այդ սարսափելի պատկերի ստեղծողը: ստեղծողը։ Դա իր մեղքն էր, ցածությունը, իր անգթությունը։ Եվ ինչքան երկար նայում էր այդ դիակին, այնքան կսկծում էր իր սիրտը և այնքան էլ հաճույք, հանգիստ էր զգում։ Անդամալույծը դառավ մի սուրբ, մի պաշտելի սուրբ նրա համար։ Նրա դիակը սրբագործում էր ծերուկի մեղսալից սիրտը։ Ահա ինչու նա կառչել էր նրան։
Բայց այս ապաշխարողի թեթևացումը երբեմն էր միայն։ Լինում էին րոպեներ, որ նա զգում էր, թե խելագարվում է։ Այդ պատահում էր, երբ նա պայծառ գույներով պատկերացնում էր ի՛ր իսկ մահվան օրը, կամ երբ հիշում էր իր սարսափները փախի գիշերը։ Հիմա էր հաշիվ տալիս իրեն և զգաստորեն հաշիվ տալիս, որ հենց այդ սարսափներն է կրել իր քույրը, այն արհամարհված էակը, որի մեռնելը ինքը ցածոգի կերպով այնքան այնքա՜ն հեշտ և հասկանալի համարեց փախի օրը։ Եվ ինչպե՞ս կարելի էր թողնել նրան մահվան առջև, և կա՞ արդյոք մի արարած, որ չտանջվի մարմնական ցավից, չվախենա մահից և իրավունք չունենա ապրելու: ապրելու։ Եվ ի՜նչ համակերպությամբ ընդունեց անդամալույծը իր համար որոշած վիճակը և ի՜նչ անձնվեր հոգատարությամբ նա մտածում էր փախչողների ապահովության մասին։ Սա արդեն խոցում Էր էր Հաճու սիրտը։ Եվ երբ Հաճին հիշում էր, թե ինչպես ինքը անկարող եղավ կյանքի սերը մեռցնել իր մեջ և դիմանալ մահվան մերձեցման, մինչդեռ այն հասարակ, չնկատված էակը այնպես արիաբար վճարեց իր տուրքը, Հաճին խայթված վեր էր բարձրացնում իր խոնարհած գլուխը և խելագարի պես նայում Հաճի մորը։
— Հաճի աղա՞ ,— արթնացրեց նրան իր կինը։
Հաճի աղան նայեց նրան խորասուզված հայացքով և լռեց։
Հաճին լուռ էր։
— Թե՞ կորուցածդ է միտքդ ընկե՝ տղաքդ սաղ ըլին. ինչի՞ կմտածես, թե՞ Սրբունին վրա է միտքդ միտքդ՝ բան չունի՞ս. անքանները մեռան, ավելի ազիզները,., .. լավ կըսեիր, թե «ան ավելորդ է»։
Հաճին մռայլ նայեց իր կնոջը և գլուխը օրորեց։
Հաճի մարը զսպվեց։
— Օ՜ֆ,— հառաչեց Հաճի աղան, — գնա, սատկող շանը հարցուր, թե սատկելը ղոլա՞յ (հեշտ) բան է։
Նրա դեմքը տխուր էր, աչքերը խորն ընկած, իսկ անածիլած կզակի ու այտերի ճերմակ մորուքի ցախերը նրա դեմքին տալիս էին խստակյաց ճգնավորի երևույթ։
— Աս ո՞ւմ,— հարցրեց տերտերը, կռանալով նրա վրա։
— Ո՞ւմ տաս,—մրմնշաց — մրմնջաց հիվանդը և լռեց։
Արտասուքը խեղդեց նրան։ Շունչ առավ և հառաչեց.
— Ադ ա տուր աղքատներուն...
Եվ խլելով տերտերի փեշը, համ բուրեց համբուրեց և մղկտաց.
— Ավելորդին հոգուն համար...