Changes
― Ահավասիկ իմ անունն ու հասցեն, սըր, ― հետո մեկ երկու քայլ ետ գնաց և դարձյալ քաղաքավարի ու ջենթլմենական ձևով գլուխը թեթև հակելով՝ սպասեց հարցաքննության։
Դիպվածը այնպես բերեց, որ միստր Ֆենգը այդ րոպեին առավոտյան լրագրերից մեկի առաջնորդող հոդվածն էր կարդում, հոդվածագիրը ակնարկում էր միստր Ֆենգի վերջերս կայացրած ինչ֊որ որոշումը և երեք հարյուր հիսուներորդ անգամ հանձնարարում էր Ներքին Գործերի Նախարարին հատուկ ուշադրություն դարձնել դրա վրա։ ՀետեաբարՀետևաբար, միստր Ֆենգը շատ վատ տրամադրության մեջ էր և գլուխը զայրացած վեր բարձրացրեց։
― Ո՞վ եք դուք, ― հարցրեց նա։
Միստր Սայքսը իրավացի դուրս եկավ։ Հաջորդական սպառնալիքների, խոստումների ու կաշառքների ազդեցության տակ, վերոհիշյալ լեդին վերջապես հարկադրված եղավ ստանձնել սույն հանձնարարությունը։ Եվ արդարև, իր սիրելի ընկերուհու նման նա առարկելու այնքան էլ հարգելի պատճառներ չուներ, քանի որ Րեդկլիֆ կոչված հեռավոր, բայց արիստոկրատական արվարձանից դեռևս նոր էր տեղափոխվել Ֆիլդ Լեյնի թաղամասը և իր բազմաթիվ ծանոթներից որևէ մեկին հանդիպելու երկյուղը չէր ապրում։
Հետևաբար, հագուստի վրայից մի մաքուր, սպիտակ գոգնող գոգնոց կապելով և իր խոպոպաթղթերը թաքցնելով ծղոտե գլխարկի տակ (երկու առարկաներն էլ հայթայթվել էին Հրեայի անսպառ պահեստից), միսս Նենսին պատրաստվեց դուրս գալ։
― Ապասի՛ր մի րոպե, սիրելիս, ― ասաց Հրեան դարպասի մի մեծ բանալի կախելով դեռատի լեդիի աջ ձեռքի ցուցամատից։ ― Այժմ հիանալի է, իսկապես հիանալի է, սիրելիս, ― ասաց Հրեան ձեռքերը իրար շփելով։
― Օ՜հ, եղբա՜յր իմ։ Իմ խե՜ղճ, անուշի՜կ, անմե՜ղ, փոքրիկ եղբայր իմ, ― բացականչեց Նենսին հանկարծ փղձկալով և փոքրիկ զամբյուղն ու մեծ բանալին ծայրայեղ ծայրահեղ հուսահատությամբ տրորելով ձեռքի մեջ։ ― Արդյոք ի՞նչ է պատահել, ո՞ւր են տարել նրան։ Օ՜հ, գթացե՜ք ջենթլմեններ, և ինձ ասացեք, թե ինչ է կատարվել այդ սիրասուն տղայի հետ, խնդրո՜ւմ եմ, ջենթլմեններ, գթացե՜ք, ջենթլմեններ։
Շատ ողբալի ու սրտաճմլիկ ձևով արտասանված այս բառերը մեծապես հիացրին ունկնդիրներին։ Հետո միսս Նենսին մի րոպե կանգնեց, աչքով արեց, չարաճճի ժպտաց բոլորին ու անհետացավ։